Փաշինյանը պնդում է, որ Միութենական պետության մեջ մտնելու համար ՌԴ-ից պաշտոնական առաջարկ չի եղել
12:40 - 10 հունվարի, 2023

Փաշինյանը պնդում է, որ Միութենական պետության մեջ մտնելու համար ՌԴ-ից պաշտոնական առաջարկ չի եղել

Որևէ պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն երբևէ առաջարկել է Հայաստանին միանալու Միութենական պետությանը։

«Բայց իրականությունը էդքան պարզ չի, ցավոք, ինչքան թվում է, և երբեմն մենք պետք է խոր դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը, դիտարկենք գլոբալ պրոցեսները։ Այլ բան կարող եմ ասել․ մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են, ու մենք մեր պարտքն ենք համարում մեր հայրենիքի, պետության, պետականության հարատևությունն ապահովելու համար»։

Հարցին, թե ոչ պաշտոնական առաջարկ եղե՞լ է, Փաշինյանը արձագանքեց․ «Ոչ պաշտոնական խողովակ նայած ինչ նկատի ունեք։ Օրինակ՝ փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն է կարելի է համարել»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դրա՞նք է նկատի ունեցել, երբ ասել է, որ Հայաստանի վրա ճնշումներ կան՝ միանալու Միութենական պետությանը, Փաշինյանն ասաց․ «Ենթադրում եմ՝ այդ թվում դրանք էլ է նկատի ունեցել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել