ՀՀ-ն՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, միշտ պետք է արձագանքի նմանատիպ աղետներին․ Սարգիս Խանդանյանը՝ Թուրքիա ուղարկված օգնության մասին
11:35 - 13 փետրվարի, 2023

ՀՀ-ն՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, միշտ պետք է արձագանքի նմանատիպ աղետներին․ Սարգիս Խանդանյանը՝ Թուրքիա ուղարկված օգնության մասին

Հայաստանը՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ,  միշտ պետք է արձագանքի նմանատիպ աղետներին, հատկապես այսպիսի մասշտաբներով աղետներին և առաջարկի օգնություն։ 
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնությանը։ 

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող բանակցություններին և այդ բանակցությունների վրա այս քայլի ազդեցությանը, իհարկե, այս նյուանսը կա․ առնվազն ընկալման տեսանկյունից սա որոշակի առումով դրական ազդակ է։ Իհարկե, նման մասշտաբի աղետի դեպքում դրական ազդակի մասին խոսելը դժվար է, բայց մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, շահագործել ճանապարհներ, կոմունիկացիաները, և հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունը ավելի կհակվի այս գործընթացին և մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,-ասաց Սարգիս Խանդանյանը։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Սիրիայում և Թուրքիայում զոհերի թիվը հատել է 34 հազարը։ Փետրվարի 7-ին Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարել Սիրիա և Թուրքիա, իսկ փետրվարի 11-ին  Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Հայաստանը  հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա․ «Հումանիտար օգնության բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և շարժվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-գրել էր նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել