«ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից այսպես են արձագանքել նախարար Արարատ Միրզոյանին ուղղած մեր հարցադրմանը՝ արդյոք պարոն Միրզոյանը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ է Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ինչո՞ւ։ Ի հավելումն՝ ՀՀ արտաքին գերատեսչությունից նշել են, որ մեր ուղարկած հարցերի շուրջ օրակարգում որեւէ քննարկում առկա չէ։
«Չեզոք կարգավիճակի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու թեմանները բանակցությունների առանցքային կետերից են․ սրանք այն կետերն են, որոնց շուրջ կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց բանակցային դիրքորոշումները»,- հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Նրա խոսքով՝ այս կետերում կան նրբերանգներ՝ կապված Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ։ «Նրբերանգները կապված են նրա հետ, թե Ուկրաինան, բացի եղածներից, անվտանգության էլ ինչ երաշխիքներ կստանա ՆԱՏՕ-ին միանալու մտքից հրաժարվելու դեպքում»։
Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո: Այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15 % չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար: Ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից: [Պետական եկամուտների կոմիտե]
Այսօրվանից Ռուսաստանի ու Բելառուսի դիվանագետներին ու կառավարության անդամներին արգելվում է Եվրախորհրդարան մուտքը։ Ժողովրդավարության տանը տեղ չկա նրանց համար, որոնք ձգտում են խաթարել ժողովրդավարական կարգը։ [Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա] |factor.am|
Գառնիկ Իսագուլյանը 10 միլիոն դրամի դիմաց ազատ կարձակվի: ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով։ Գառնիկ Իսագուլյանը 2021 թվականի դեկտեմբերի 22-ից կալանքի տակ էր: |armenpress.am|
Սույն թվականի մարտ ամսվա սկզբներից առ այսօր բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ, անվտանգային նկատառումներից ելնելով, ժամանակավոր կամ երկարատև բնակության համար ընտանիքը ՀՀ չի տեղափոխել: Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ: [Արցախի ԱԱԾ]
Կուլեբան ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության ամուր երաշխիքներ, ինչիսիք են, օրինակ, ՆԱՏՕ-ում գոյություն ունեցող երաշխիքները․ «Այսինքն, եթե ինչ-որ մեկը հարձակվի մեզ վրա, ուրիշները պարտավորվեն այս կամ այն կերպ պաշտպանել մեզ․․․Բայց միայն Ռուսաստանից նման երաշխիքներ պահանջելը մեր կողմից խելագարություն կլինի։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպիսին է Ռուսաստանը»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ․ «ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։ Սա նաև լուրջ հարված է ՄԱԿ հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա»։
Գերմանական կողմի նախաձեռնությամբ կանցլեր Օլաֆ Շոլցն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինն ընդգծել է, որ Կիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ։ Այդուհանդերձ, ռուսական կողմը պատրաստ է, իր հայտնի սկզբունքային մոտեցումներին համահունչ, շարունակել լուծումների որոնումը։ Գերմանիայի կառավարության խոսնակն էլ հայտնել է, որ Շոլցը զրույցի ընթացքում Պուտինին հրադադար հաստատելու կոչ է արել։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք, և որը ռուսական կողմը կհամարի զենք փոխադրող, կդառնա օրինական թիրախ։ Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից Կիևին S-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։
Արդարադատության փոխնախարար Մինասյանի գլխավորությամբ կայացել է դատաիրավական բարեփոխումների թեմայով հանրային քննարկում
22:35 - 18 մարտի, 2022Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
21:49 - 18 մարտի, 2022ՄԱԿ-ը առաջընթաց է արձանագրում ՌԴ-ի և Ուկրաինայի հետ հումանիտար միջանցքների շուրջ բանակցություններում
21:18 - 18 մարտի, 2022Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացումը. Սանդիկովը՝ ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում
21:02 - 18 մարտի, 2022ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր
20:44 - 18 մարտի, 2022ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ օրակարգում միութենական պետությանը մաս կազմելու վերաբերյալ որեւէ քննարկում առկա չէ․ ԱԳՆ
20:18 - 18 մարտի, 2022Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ չմտնելու հարցի վերաբերյալ Մոսկվան և Կիևը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները․ Մեդինսկի
19:50 - 18 մարտի, 2022Առցանց անմաքս առեւտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո․ ՊԵԿ
19:39 - 18 մարտի, 2022Չինաստանի ղեկավարը Ջո Բայդենի հետ զրույցում հանդես է եկել խաղաղության պահպանման կոչով
19:32 - 18 մարտի, 2022Եվրահանձնաժողովի եզրակացությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կլինի մի քանի ամսվա ընթացքում․ Զելենսկի
19:10 - 18 մարտի, 2022Արդարադատության փոխնախարար Մինասյանի գլխավորությամբ կայացել է դատաիրավական բարեփոխումների թեմայով հանրային քննարկում
22:35 - 18 մարտի, 2022Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
21:49 - 18 մարտի, 2022ՄԱԿ-ը առաջընթաց է արձանագրում ՌԴ-ի և Ուկրաինայի հետ հումանիտար միջանցքների շուրջ բանակցություններում
21:18 - 18 մարտի, 2022Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացումը. Սանդիկովը՝ ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում
21:02 - 18 մարտի, 2022ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր
20:44 - 18 մարտի, 2022ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ օրակարգում միութենական պետությանը մաս կազմելու վերաբերյալ որեւէ քննարկում առկա չէ․ ԱԳՆ
20:18 - 18 մարտի, 2022Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ չմտնելու հարցի վերաբերյալ Մոսկվան և Կիևը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները․ Մեդինսկի
19:50 - 18 մարտի, 2022Առցանց անմաքս առեւտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո․ ՊԵԿ
19:39 - 18 մարտի, 2022Չինաստանի ղեկավարը Ջո Բայդենի հետ զրույցում հանդես է եկել խաղաղության պահպանման կոչով
19:32 - 18 մարտի, 2022Եվրահանձնաժողովի եզրակացությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կլինի մի քանի ամսվա ընթացքում․ Զելենսկի
19:10 - 18 մարտի, 2022