Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումների մասին |aysor.am|

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումների մասին |aysor.am|

aysor.am: Թեհրանն այս պահին ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումներ է իրականացնում, հայտնել է Մալայզիայում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Չնայած պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը, մենք առաջ ենք շարժվում միջուկային ոլորտում: Այսօրվա դրությամբ մեզ մոտ աշխատում են IR-6 նոր ցենտրիֆուգները, IR-9 ցենտրիֆուգները փորձարկումներ են անցնում»,-ասել է Ռոհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ավելի վաղ հայտարարել է, որ ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի հզորությունը, որի վրա աշխատում է Իրանը, 50 անգամ ավելի մեծ Է IR-1 հիմնական ցենտրիֆուգից: Ըստ Reuters-ի, որը հղում է անում ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին, Իրանի միջուկային օբյեկտներում արդեն տեղակայված են IR-9 տիպի ցենտրիֆուգներ, նաև մի շարք ուրիշներ, որոնք նախատեսված չեն միջուկային գործարքով:      
11:00 - 18 դեկտեմբերի, 2019
Իրանը տարածաշրջանում լարվածության աճը բացատրել Է օտարերկրյա միջամտությամբ |armenpress.am|

Իրանը տարածաշրջանում լարվածության աճը բացատրել Է օտարերկրյա միջամտությամբ |armenpress.am|

armenpress.am: Մերձավոր Արեւելքի երկրներում լարվածության աճ են հրահրում օտարերկրյա պետությունները, որոնք օժանդակում են ահաբեկչական կազմակերպություններին: Այդ մասին հայտարարել Է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: «Մեզ հարկավոր Է քաջ գիտենալ՝ որտեղից են գալիս այնպիսի մի չարիքի արմատները, ինչպիսին ահաբեկչությունն Է: Մենք հիանալի հասկանում ենք, որ դրսից այս տարածաշրջան են գալիս օտարերկրյա ուժեր, որոնք ոչ միայն նպաստում են ահաբեկչության ծավալմանը, այլեւ զենք են մատակարարում գրոհայիններին»,-ասել Է Շամխանին՝ բացելով անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների բազմակողմ հանդիպումը: Նա հայտարարել Է, որ մեկ տարի առաջ կայացած վերջին համանման հանդիպումից հետո Մերձավոր Արեւելքում տեղի են ունեցել ոչ քիչ իրադարձություններ, որոնք սպառնացել են տարածաշրջանի պետությունների անվտանգությանն ու կայունությանը: «Մեր տարածաշրջանում ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն այն դժբախտությունն ու չարիքն են, որոնք շարունակվում են եւ, ցավոք, սպառնում մեր ընդհանուր խաղաղությանն ու կայունությանը այս տարածաշրջանում: Մենք այլ ելք չունենք, քան համատեղ աշխատելն ու համագործակցելն այդ ոլորտում»,-ասել Է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը: Հանդիպմանը, որը դեկտեմբերի 18-ին ընթանում Է Թեհրանում, Ռուսաստանը ներկայացնում Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Թեհրան են ժամանել նաեւ Աֆղանստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
08:41 - 18 դեկտեմբերի, 2019
Ռոհանին հայտարարել Է, որ Իրանը մեկ տարի անց կարող Է վերսկսել բենզինի ներմուծումը |armenpress.am|

Ռոհանին հայտարարել Է, որ Իրանը մեկ տարի անց կարող Է վերսկսել բենզինի ներմուծումը |armenpress.am|

armenpress.am։ Թեհրանը վառելիքի սպառման աճի շարունակվելու դեպքում կարող Է մեկ տարի անց դառնալ բենզինի ներմուծող: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Եթե շարունակվի վառելիքի սպառման աճը, ապա մեկ տարի անց մենք կրկին կդառնանք բենզինի ներմուծող»,-նախագահի խոսքը մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Ռոհանիի խոսքով՝ «ինքնաբավությունը պահպանելու եւ բենզինի սպառումը վերահսկելու համար ընդունվել Է բաժնաչափերի սահմանման եւ վառելիքի գների բարձրացման պլան»: «Այդ նախաձեռնությունից ստացված 310 տրլն իրանական ռիալը (շուրջ 2,5 մլրդ դոլար) կօգտագործվի հասարակության խոցելի խավերին օգնելու համար»,-նշել Է նա: Իրանի տնտեսական իրադրությունը սրվեց 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո: Նավթի արտահանումից բյուջետային մուտքերի կրճատման ֆոնին իրանական իշխանությունները նոյեմբերի 15-ին որոշում ընդունեցին բենզինի գինը մեկ լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար) բարձրացնելու մասին, ինչը փաստորեն նշանակում Է վառելիքի արժեքի եռակի աճ: Բացի այդ, սահմանվեցին հատուկ քվոտաներ՝ ամսական մեկ մարդու հաշվով 60-ական լիտր բենզին 15 հազար ռիալ (0,1 դոլար) գնով: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները այրում Էին բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են տեղի ունեցել հարյուրավոր բնակավայրերում: Զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն ստացվել, արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալները տարբեր են՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդ։  
11:27 - 03 դեկտեմբերի, 2019
Իրանը միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման պատճառներ չի տեսնում |armenpress.am|

Իրանը միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման պատճառներ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի երկրներն ընթացիկ պայմաններում հիմքեր չունեն միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման համար, որը կարող Է վերականգել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները: Նոյեմբերի 28-ին այս կարծիքն Է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ «Ընթացիկ հանգամանքներում միջուկային գործարքը Եվրոպայի երկրներին հիմքեր չի տալիս գործարկելու այդ մեխանիզմն ի պատասխան ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին հակազդելու Իրանի լեգիտիմ իրավունքի»,- մեջբերում Է ԱԳՆ-ի պաշտնական ներկայացուցչի խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը: Նրա խոսքը դարձել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի այն հայտարարության արձագանքը, թե Փարիզը պատրաստ Է գործարկելու վեճերի կարգավորման մեխանիզմը, որը նախատեսված Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով։  
12:01 - 28 նոյեմբերի, 2019
Իրաքի հարավում ուժեղացվել են անվտանգության միջոցները Իրանի հյուպատոսության վրա գրոհից հետո |news.am|

Իրաքի հարավում ուժեղացվել են անվտանգության միջոցները Իրանի հյուպատոսության վրա գրոհից հետո |news.am|

news.am: Իրաքի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցները երկրի հարավային նահանգներում՝ Էն Նաջաֆում Իրանի հյուպատոսության վրա գրոհից եւ հրդեհումից հետո։ Ինչպես տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը, միջոցներն ուժեղացվել են Բասրայում եւ Քերբելայում, որտեղ նույնպես կան Իրանի հյուպատոսական ներկայացուցչություններ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Էն Նաջաֆում մտցվել է պարետային ժամ հյուպատոսության դեմ գրոհից հետո։ Ցուցարարների մի խումբ այրել է շենքի մուտքը։ Կրակը տեղափոխվել է շենքի մնացած հատվածներ։ Ներկայում հրշեջները փորձում են մարել կրակը, հյուպատոսության շենքը լրիվ հոսանքազրկված է։ Ինչպես հաղորդել է As Sumaria հեռուստաալիքը, իրանական ներկայացուցչության վրա գրոհից հետո անվտանգության ուժերը հեռացել են համալիրից, եւ այն այժմ ոչ մեկի կողմից չի պահպանվում։ Շենքի առջեւ նախկինի պես ցուցարարների խումբը փորձում է խոչընդոտել հրշեջ մեքենաներին մոտենալ այրվող շենքին։ Քաղաքում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ հինգշաբթի այնտեղ հանգստյան օր է հայտարարվել պետական հաստատությունների բոլոր աշխատակիցների համար, բացի առողջապահության եւ ներքին գործերի մարմիններից։ Բողոքի ակցիաներն Իրաքում չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ քաղաքների փողոցներ դուրս եկան մարդիկ, որոնք դժգոհ էին կենսապայմանների վատացումից, գործազրկությունից եւ կոռուպցիայից։ Գրեթե ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով։ Բողոքողները պահանջում են կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 350 մարդ, 15 հազար մարդ տուժել է։
09:03 - 28 նոյեմբերի, 2019
Իրանի ժողովուրդը չեզոքացրեց վտանգավոր դավադրությունը բենզինի գնի բարձրացման ֆոնին. Խամենեի |armenpress.am|

Իրանի ժողովուրդը չեզոքացրեց վտանգավոր դավադրությունը բենզինի գնի բարձրացման ֆոնին. Խամենեի |armenpress.am|

armenpress.am: Վտանգավոր դավադրությունը, որն Իրանում կազմակերպվել Էր բենզինի գնի բարձրացման ֆոնին, հաջողությամբ չեզոքացվեց իր իսկ ժողովրդի կողմից: Այս հայտարարությունը նոյեմբերի 27-ին արել Է Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին: «Ընդգրկուն ու շատ վտանգավոր դավադրությունը, որի կազմակերպիչները կարծում Էին, թե բենզինի հետ կապված խնդիրը շանս Է ընձեռել իրենց, չեզոքացվեց Իրանի ժողովրդի ուժերով»,-նրա խոսքը մեջբերել Է ԻՌՆԱ գործակալությունը: Հոգեւոր առաջնորդի խոսքով՝ «չարագործները գումարներ Էին ծախսում եւ ջանքեր գործադրում, որպեսզի ինչ-որ պահի գործի անցնեն»: Նա հավելել Է, որ «ոստիկանությունը, Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը եւ «բասիջը» (կիսառազմական աշխարհազոր) միջամտեցին ու կատարեցին իրենց ծանր աշխատանքը»: «Սակայն ժողովրդի դերն այդ շաբաթվա իրադարձություններում Էլ ավելի կարեւոր Էր»,-նշել Է Խամենեին: Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել բենզինի գինը 1 լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը, ինչը փաստորեն նշանակում Է վառելիքի արժեքի եռակի աճ: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները հրկիզում Էին բանկերի գրասենյակներն ու ավտոլցակայանները: Անկարգություններ գրանցվեցին հարյուրավոր բնակավայրերում: Զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ առայժմ չեն ներկայացվել, օտարերկրյա ԶԼՄ-ներ գրում են մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդու զոհվելու մասին:
11:14 - 27 նոյեմբերի, 2019
Երևանը հաստատում է Արաքսի աղտոտման Իրանի մտահոգությունը, քայլեր է ձեռնարկում |civilnet.am|

Երևանը հաստատում է Արաքսի աղտոտման Իրանի մտահոգությունը, քայլեր է ձեռնարկում |civilnet.am|

civilnet.am։ Անցյալ շաբաթ հայ-իրանական աշխատանքային խումբը Թավրիզում քննարկել է հայկական կողմից Արաքս գետի աղտոտման խնդիրը։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է, որ նոյեմբերի 19-22-ին Թավրիզում կայացել է Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի 24-րդ նիստը։ Հայկական ձեռնարկությունների կողմից Արաքս գետի աղտոտման մասին գրել էր իրանական անգլալեզու The Tehran Times թերթը՝ նշելով, որ Թավրիզում նիստի ժամանակ քննարկվել է Արաքս գետ Հայաստանի տարածքից ծանր մետաղներով լի հոսքաջրերի արտահոսքի խնդիրը: Ըստ Tehran Times-ի՝ Իրանի համար զբոսաշրջային ու գյուղատնտեսական մեծ նշանակություն ունեցող Արաքս գետի՝ ծանր մետաղներով աղտոտման հիմնական պատճառը Հայաստանի հարավում գործող գործարաններից տեղի ունեցող արտահոսքերն են: Թերթը գրել էր, որ Թավրիզում տեղի ունեցած նիստին «հայկական կողմն ընդունել է, որ արտահոսքերը տեղի են ունենում ՀՀ տարածքից և պարտավորվել է առաջիկա երեք տարում վերացնել խնդիրը»: Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատում է, որ Արաքս գետի աղտոտումը իսկապես տեղի է ունենում հայկական կողմից։ Նախարարության պատասխանում նշվում է, որ 2005-ից ի վեր իրանական կողմը բարձրացնում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից կեղտաջրերի արտահոսքի խնդիրը: Հետաքրքրվել էինք, թե արդյոք խնդիրը սրվել է նաև վերջերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարի հետևանքով Ողջի գետ տեղի ունեցած արտահոսքի պատճառով (Ողջին Արաքսի վտակ է): Նախարարությունն այս հարցին հստակ պատասխան չի տվել։ Նախարարության պատասխանից տեղեկանում ենք, որ Արաքս գետի ջրի որակը Իրանի հետ համատեղ վերահսկելու հարցը տասնամյակների պատմություն ունի։ 2005թ․ ստեղծվել և առ այսօր գործում է հայ և իրանական փորձագետների աշխատանքային խումբ Արաքս գետի ջրի որակի հսկման ու պահպանման համար: Շարունակությունը՝ civilnet.am-ում
07:43 - 27 նոյեմբերի, 2019
Հայաստանն աղտոտում է Արաքս գետը |civilnet.am|

Հայաստանն աղտոտում է Արաքս գետը |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի հարավում գործող գործարանների հոսքաջրերը լցվում են Արաքս գետը՝ աղտոտելով Իրանի համար գյուղատնտեսական ու զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող գետի ջրերը: Իրանցի փորձագետներն ու պաշտոնյաները պնդում են, որ գետում ծանր մետաղների պարունակությունը հասել է առողջության համար վտանգավոր չափերի: Հոդվածում հստակ չի նշվում, թե կոնկրետ ո՛ր գործարանների հոսքաջրերի մասին է խոսքը, և արդյոք դրանք կապ ունեն վերջերս Կապանում Ողջի գետի աղտոտման հետ, որը տեղի էր ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով: Հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Խնդիրը քննարկվեց նաև հոկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարության նիստում: «Այժմ իրանական իշխանությունները խուսափում են պաշտոնական բողոք ներկայացնել խնդրի մասին՝ ցանկանալով պահպանել երկկողմ բարիդրացիական հարաբերությունները: Սակայն այս խնդիրը պետք է լուծվի կամ երկկողմ համաձայնագրով, կամ միջազգային միջամտությամբ»,- ասվում է հոդվածում։ Հոդվածի հեղինակը, հղում անելով իրանցի բնապահպանների ու գյուղոլորտի փորձագետների կարծիքներին, նշում է, որ Իրանի համար լուրջ գյուղատնտեսական ու զբոսաշրջային նշանակություն նունեցող Արաքս գետում «անկասկած կան առողջության համար վտանգավոր ծանր մետաղներ»: Արաքս գետի ջուրը, համաձայն հրապարակաման, պարբերաբար ուսումանսիրվում է Իրանի տարբեր գիտահետազոտական կազմակերություններում, որոնցից են Թավրիզի համալսարանը, Բժշկական գիտությունների համալսարանը և Իրանի գյուղատնտեսության նախարարության հետազոտական կենտրոնը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ գետի ջրի բաղադրությունում ալյումինի, երկաթի, պղնձի և մկնդեղի պարունակությունը շուրջ տասն անգամ գերազանցում է անվտանգության ընդունելի նորմը։ «Գետն աղտոտող մետաղներից են պղինձն ու մոլիբդենը, որոնք լցվում են գետը Հայաստանի տարածքից: Ու քանի որ ծանր մետաղները կուտակվում են հողում, հետևաբար դրանք հայտնվում են բույսերում ու վերջում՝ մարդու օրգանիզմում»,- նշում է հոդվածագիրը: Նա հղում է անում մի շարք փորձագետների, որոնք հաստատում են գետի աղտոտվածության փաստը՝ իրանական իշխանություններին կոչ անելով խնդիրը բարձրաձայնել հայաստանյան իշխանությունների հետ քննարկումներում: Նույն հրապարական մեջ նաև ասվում է, որ հայկական կողմը խոստացել է վերացնել ծանր մետաղների արտահոսքն Արաքս գետ առաջիկա երեք տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է Արևելյան Ադրբեջանի (Իրանի մարզն է) տարածաշրջանային ջրային ընկերության տնօրեն Յուսեֆ Ղաֆարզադեն:   Շարունակությունը՝ civilnet.am։
10:35 - 26 նոյեմբերի, 2019
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել միջուկային գործարքին |news.am|

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել միջուկային գործարքին |news.am|

news.am։ Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել միջուկային գործարքին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղարկում է պատժամիջոցների բացառությունները, որոնք գործում էին Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար: «Ինչ վերաբերում է պատժամիջոցների բացառությունների չեղարկմանը, մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ը կարող է ինչ-որ կերպ արտահայտվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասին կամ միջամտել այդ հարցին»,- ասել է Մուսավին: Նոյեմբերի 6-ին Իրանը չորրոդ անգամ հրաժարվել է միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունների իրականացումից եւ սկսել է Ֆորդո օբյեկտում ուրանի հարստացման հարցով ցենտրիֆուգների օգտագործումը, այն դեպքում, երբ միջուկային գործարքը ենթադրում է, որ Նատանզեի համալիրը նման նպատակների համար միակը կլինի:
12:20 - 25 նոյեմբերի, 2019
Հայ-իրանական երկաթգծի կառուցումը կբերի տնտեսական հեղափոխության. «Արաս» ազատ տնտեսական գոտու տնօրեն |armenpress.am|

Հայ-իրանական երկաթգծի կառուցումը կբերի տնտեսական հեղափոխության. «Արաս» ազատ տնտեսական գոտու տնօրեն |armenpress.am|

armenpress.am։ Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար իրանական կողմն ուսումնասիրում է միաժամանակ երկու ծրագիր: Իրանի Իսլամական Հանրապետությունում հայաստանցի լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը: «Հայ-իրանական երկաթգծի կառուցման միջոցով ցանկանում ենք, որպեսզի Իրանը Հայաստանի և Վրաստանի միջոցով միանա Եվրոպային։ Վստահ ենք, որ այս ծրագրի իրագործումը տնտեսական առումով մեծ հեղափոխություն կառաջացնի: Այս փուլում մենք դեռևս ուսումնասիրում ենք ծրագիրը, այն գործնական ուսումնասիրության փուլում է, վստահ ենք, որ դրանից հետո անցնելու ենք գործնական քայլերի։ Այս ամենի լավագույն ապացույցն այն է, որ վերջերս մեր ճանապարհաշինության նախարարը հանդիպել է իր հայ գործընկերոջը և քննարկել ծրագիրը։ Գործնական առաջարկ է դրվել սեղանին, ըստ որի, երկաթգծի կառուցման 30 տոկոսը պետք է ստանձնի Հայաստանը, իսկ մնացած 70-ը՝ Իրանը»,-նշեց Նարիմանը։ Նրա խոսքով՝ ծրագիրը կյանքի կոչելու համար պահանջվում է երկու երկրի համատեղ ջանքերը և անհրաժեշտ է նպաստել դրանց տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:
09:31 - 23 նոյեմբերի, 2019