Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ․ Նիկոլ Փաշինյան

Մարդիկ կան, որ մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Արդյո՞ք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Եվ ո՞ր իշխանությունն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դա իրականացվել է Ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց էին ուղղել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հեղինակած հոդվածի վերաբերյալ։  «Այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյանի սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում»,-շարունակեց Փաշինյանը։ Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից մեկ ժամանոց ելույթ է ունեցել այդ թեմայով, սակայն այդ ելույթին որևէ բովանդակային հակադարձում չի եղել։ «Հիմա պետք չի հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին ասեմ․ Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային ՀՀ-ն ճանաչել է օկուպանտ և ՀՀ-ն Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել։ Այո, մինչև այսօր չի կարողացել հաղթահարել։ Մենք պետք է խոստավանենք, որ հնարավոր է՝ այդ հայտարարություններ երբևէ չկարողանանք հաղթահարել։ Մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մա։ Թող լացակումած և խրոխտ ելույթներ չունենան։ Եվ դա տեղի է ունեցել 2007 թ․-ին։ Եվ դա եղել է իշխանության փոխանցման 2007-2008 թ․-ին իշխանության փոխանցման կոմբինացիայի մասը։ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են ՀՀ-ն ճանաչել Ադրբեջանի մասին»։ Պատգամավորները ուղղեցին Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետը պետք է արտաբերեր Ղարաբաղ բառը․ «Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Դա կարող է լեզվի սայթաքում չի, այդտեղ ուրիշ խորքեր էլ կան։ Եթե ես ճիշտ լսեցի, թե ինչ ասեցի»,- արձագանքելով պատգամավորներին՝ ասաց Փաշինյանը։ Փաշինյանը կրկնեց, որ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ ԼՂ-ին դուրս թողնելով 1998 թ․-ի բանակցային գործընթացից և 1999 թ․-ի նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ անվտանգության ստամբուլյան խարտիան։  «Հիմա արդյո՞ք մենք պայքարել ենք այդ որոշումների դեմ, որպեսզի այդ որոշումները կարողանանք հետ պտտել։ Իմ նշած որոշումները։ Այո, մենք պայքարել ենք և բոլորդ տեսել եք, թե ինչպես ենք պայքարել։ Արդյոք հաջողե՞լ ենք։ Ոչ, չենք հաջողել։ Ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու»։ Լուսանկարը՝ Photolure-ի  
17:56 - 05 հոկտեմբերի, 2022
Այն բանակցային թուղթը, որ թողել է Սերժ Սարգսյանը, եղել է կապիտուլյացիայի թուղթ․ Նիկոլ Փաշինյան

Այն բանակցային թուղթը, որ թողել է Սերժ Սարգսյանը, եղել է կապիտուլյացիայի թուղթ․ Նիկոլ Փաշինյան

 «Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունն եղել է այն, որ ես ասել եմ՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» և սա ամենամեծ ու ամենաարդարացված քննադատությունն է համարվում»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։  «1990թ․ Հայաստանի Անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված ԼՂ-ի ու ՀՀ-ի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի որոշումներին։ Եվ այն փաստը, որ նախորդ իշխանությունները ինձ ամենամեծ քննադատությունը ուղղում են դրա մասին, նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ մեր իշխանությունը ստանձնելու ու այդ հայտարարությունն անելու պահին, մենք գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին ընտրությունը հետևյալն է․ այս իրողությունները հաշվի առնելով՝ գործե՞լ, թե՞ ոչ։ «Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են․ սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից վերջացրած կապիտուլացիայի մեղադրանքից, որովհետև այն բամակցային թուղթը, որը թողել է Սերժ Սարգսյանը, դա եղել է կապիտուլացիայի թուղթ․ նա դա թողել է ու հեռացել։ Հիմա մենք այս ամեն ինչի միջով անցնելով, եկել ասել ենք, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն ինչ ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգը իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում ես, ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության ու ժողովրդի աջակցությունը այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Ես այդ պատասխանատվությունը ստանձնում եմ, ես գնում եմ այդ ճանապարհով և գնալու եմ։Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների ու բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհը գնալու»,- ընդգծեց Փաշինյանը։
17:31 - 05 հոկտեմբերի, 2022
Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է իր երեկվա հայտարարության արձագանքներին

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է իր երեկվա հայտարարության արձագանքներին

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ Առաջին նախագահի արձագանքը՝ իր արձագանքի արձագանքներին. «Առաջին. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարության մեջ նշված է. «Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ»: Այսպիսի պնդումն ամենևին կապ չունի Տեր-Պետրոսյանի ասածի հետ, որովհետև նա Ցյուրիխյան արձանագրությունների մասին որևէ դատողություն չի արել: Այլ ընդամենն ասել է հետևյալը. «Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»: Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների առնչությամբ Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք արտահայտված են Հայ Ազգային Կոնգրեսի 2009թ. սեպտեմբերի 2-ի հայտարարության մեջ: Կոնգրեսը դրական է գնահատել Ցյուրիխյան արձանագրությունները՝ կտրականապես դեմ լինելով նրանցում տեղ գտած ընդամենը մեկ կետի, որը վերաբերում է հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը: Երկրորդ. Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով:   Դրանց արդյունքը, փաստորեն, հետևյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»:
16:01 - 04 հոկտեմբերի, 2022
«Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին
 |news.am|

«Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին |news.am|

news.am: «Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց։ Նիստի սկզբում պարզվեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկա չեն։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ փաստաբան Հայկ Ալումյանից ստացվել է հաղորդում Ճամբարակ քաղաքում նիստի մասին, որտեղ պետք է որոշվի պաշտպանյալի խափանման միջոցը։ Դատավորը հետաքրքրվեց նախկին նախագահից մյուս երկու փաստաբանների բացակայության պատճառի մասին։ Հովհաննես Խուդոյանը, նշեց դատավորը, անցած նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ բացակայելու է։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ փաստաբան Արամ Օրբելյանը մասնակցում է դատավարությանը, բայց քանի որ երեք փաստաբաններն ավելի քան բավական են, որոշվել է, որ նա ներկա կգտնվի, երբ ինքը միջնորդություն կներկայացնի, բայց եթե իմանային, որ Ալումյանն ու Խուդոյանը չեն լինելու, Օրբելյանին կկանչեին։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ծանոթացավ Ալումյանի հաղորդմանը եւ տեղեկացրեց, որ քանի որ Ճամբարակում նիստի մասին ծանուցումը թվագրված է սեպտեմբերի 30-ով, Ալումյանի բացակայությունը պետք է անհարգելի համարել։ Դատավորը նշեց, որ Ալումյանն ինքը կտա Բաղդասարյանին հետաքրքրող հարցերի պատասխանները գալիք նիստում։ Դատավորը բավարարեց Արմեն Գեւորգյանի փաստաբանի միջնորդությունը արտասահման մեկնելու մասին եւ տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ ինքն էլ մասնակցելու է որակավորման բարձրացման դասընթացների։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին։
14:27 - 04 հոկտեմբերի, 2022
{Չհաստատված} Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության  |armtimes.com|

{Չհաստատված} Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության |armtimes.com|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքն այսօր «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ռուսաստանի ցանկություններն ու պահանջները Հայաստանից։ Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման․ «Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են։ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։ Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին։ Ղարաբաղի պարագան ևս մտնում է այս տրամաբանության մեջ, որոշակի տարբերությամբ։ Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ Այս ցանկությունն է եղել ԼՂ հակամարտության գոտում տասնամյակներ հաստատված ստատուս քվոյի անկյունաքարը և այս անկյունաքարի վրա հիմնվելով է հնարավոր եղել բանակցությունները անվերջ շարունակելու Հայաստանի քաղաքականությունը։ Սա շարունակվել է մինչև 2011 թվականը, որից այսկողմ քայլ-քայլ Ռուսաստանը հանգել է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությանը։ Այս եզրակացությանը ՌԴ-ն եկել է ոչ թե այն պատճառով, որ այլևս ուզում է ԼՂ հարցի կարգավորում, այլ որովհետև սկսել է հասկանալ, որ չի կարողանում պահել ստատուս քվոն։ Առանցքային պատճառներից մեկը Թուրքիայի աճող դերն է և Արևմուտքի հետ ՌԴ այլևս անշրջելի բախման ժամանակ Թուրքիայի շատ թե քիչ հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը Ռուսաստանի համար։ Այստեղ է պետք փնտրել 44-օրյա պատերազմի պատճառը։ Նաև այն, որ Արևմուտքի հետ կանխատեսելի կամ պլանավորվող բախման պայմաններում, երբ ակնհայտորեն արևմտյան տրանսպորտային ուղիները պիտի փակվեին, կամ առնվազն կասկածի տակ հայտնվեին, Ռուսաստանի համար չափազանց կարևոր էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցների՝ իր համար շատ թե քիչ բնականոն գործունեությունն ապահովելը (հակառակ դեպքում Սև ծովը ՌԴ-ի համար կդառնար սովորական մի լիճ), ինչպես նաև Թուրքիայի միջոցով դեպի Արևմուտք ցամաքային կապի ապահովումը։ ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին նոր ցամաքային հոսքերի խնդիրը չէր լուծի․ Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտների պատճառով դրանցով անցնող ճանապարհները չէին բացվելու։ Իսկ Վերին Լարսը դեռ մինչև ուկրաինական կոնֆլիկտը աշխատում էր ծանրաբեռնված։ Եվ հետևաբար՝ այս հարցի արդյունավետ լուծման միջոցը Հայաստան-Ադրբեջան առանցքի օգտագործումն էր լինելու։ Այս է պատճառը, որ ԼՂ հարցի Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից։ Այս իմաստով՝ չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել։ Ուկրաինայում գործերի ոչ այնքան հաջող ընթացքը ըստ էության ավելի է սրել 2011-ից հետո հաստատված այն վիճակը, որ Ռուսաստանը դժվարանում է հիմա արդեն 2020 թվականից հետո հաստատված ստատուս քվոյի երաշխավորը լինել․ Խծաբերդն ու Փառուխը դրա վառ վկայությունն են։ Թուրքիայի և Ադրբեջանի դերը ավելի է մեծացել և հիմա Ադրբեջանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ գազի և նավթի արտահանման հարթակ»։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 3-ին armtimes.com կայքը հրապարակել էր «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդված, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ադրբեջանի հինգ հիմնական պահանջները Հայաստանից։ Հոդվածին անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով․ «Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը»։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ հայտնել է․ «Անանուն աղբյուրներին հղումներ պարունակող հոդվածներ չեմ մեկնաբանում, որքան էլ դա հրապարակված լինի որևէ պաշտոնյայի ընտանեկան թերթում»:
12:03 - 04 հոկտեմբերի, 2022
Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հոդվածին

Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հոդվածին

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ Առաջին նախագահի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում այսօր հրապարակված հոդվածի վերաբերյալ, որտեղ նշված է, թե ինչ է Ադրբեջանը պահանջում Հայաստանից։   «Արձագանքը վերաբերում է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին:   Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:   Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից:   Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը:   Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»:
17:17 - 03 հոկտեմբերի, 2022
{Չհաստատված} Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը
 |armtimes.com|

{Չհաստատված} Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը |armtimes.com|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքն այսօր «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ադրբեջանի հինգ հիմնական պահանջները Հայաստանից։ Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման․ Միջազգային եւ տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Բայց եթե գնանք գույքագրման ճանապարհով կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետեւյալն են: ԼՂ պաշտպանության բանակի լուծարում: ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: Միջանցք Հայաստանի տարածքով: Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը): Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կամ բավարարել պահանջները, կամ գտնել փոխզիջում, կամ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ: Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին: Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ է ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն:
14:27 - 03 հոկտեմբերի, 2022
Պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին, պատրաստ կլինի հանրային կոնսոլիդացիային․ Ռոբերտ Քոչարյան |news.am|

Պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին, պատրաստ կլինի հանրային կոնսոլիդացիային․ Ռոբերտ Քոչարյան |news.am|

news.am: Եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, պետք է լինի մի թեկնածու, որը ընկալելի է ե՛ւ իրենց, ե՛ւ ընդդիմության համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ ««Մասնակի իշխանափոխություն» տերմինը ես կիրառեցի՝ փորձելով իրականությունն ավելի պարզեցնել։ Ես հասկանում եմ, որ այս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների մատները կտրես, ինձ համար չեն քվեարկի։ Իշխանափոխությունը կարող է լինել նոր ընտրությունների կամ էլ խորհրդարանի ճանապարհով։ Եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, պետք է լինի մի թեկնածու, որը ընկալելի է ե՛ւ իրենց, ե՛ւ ընդդիմության համար»,- նշեց նա։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ուրիշ տարբերակ կարող է լինել հանրային այնպիսի ճնշման դեպքում, որը կպարտադրի մեծամասնությանն ընտրել հանրության կողմից ցանկալի թեկնածու, ինչպես 2018 թվականին էր։«Սա նշանակում է՝ տասնյակ հազարավոր մարդիկ շրջապատում են խորհրդարանի շենքը եւ պարտադրում մեծամասնությանն իրենց թեկնածուին։ Այսօր այդ հնարավորությունն ընդդիմությունը չունի։ Մենք տեսանք, որ դեռ չկա։ Կարող է վաղը լինել, այո՛։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ո՛չ ինձ կընտրեն, ո՛չ Իշխան Սաղաթելյանին, ո՛չ էլ ռադիկալ ընդդիմությունից որեւէ մեկին մինչեւ չլինի հանրային ճնշում։ Պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին։ Հանրային կոնսոլիդացիային պատրաստ մարդ պետք է ընտրվի։ Բայց այդ նախաձեռնությունն արդեն պետք է գա քաղաքական մեծամասնությունից, ոչ թե մեզնից, եթե իրենք հասկանում են այս վիճակի բարդության խորությունը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
13:34 - 28 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան
 |aysor.am|

ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

aysor.am: Գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Չեն կարողանում նաև ներգրավվել մեր գործընկեներին՝ պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար։ Իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր։ Սա հերթական ձախողումն է ընտրած կուրսի», - հայտարարեց Քոչարյանը։ Նա նշեց, որ վերջին իրադարձությունների ներքո Բաքվի և Անկարայի դերը շեշտակի աճել է։ Երկրորդ նախագահի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդելու լծակները ևս նվազել են, չափազանց սահմանափակ են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից։ «Այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը սեփական ուժերի շրջանակներում, ուղղակի հանցավոր անգործություն է։ ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։ Իրականում իր բովանդակությամբ սա նշանակում էր, որ այդպիսի սպասելիքներ չկան, «պանիխիդայի» ժամանակ հանգուցյալին ոչ-ոք առողջություն չի ցանկանում, ուղղակի պետք է այդ էջը փակել և բացել նոր էջ՝ այլ հիմքերի վրա հենված», - հայտարարեց Քոչարյանը։
12:42 - 28 սեպտեմբերի, 2022
Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է․ Քոչարյանը՝ իշխանության շուրջ միավորվելու առաջարկի մասին

Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է․ Քոչարյանը՝ իշխանության շուրջ միավորվելու առաջարկի մասին

Ռոբերտ Քչարյանը ներկայացրեց, թե ըստ իրեն՝ ինչ քայլեր պետք է արվի հիմա․ «Կան շատ պարզ քայլեր, որոնք օրհասական վիճակում պետությունները անում են․ Առաջինը դա հանրային կոնսուլիդացիան է․ սա ուղղակի անհրաժեշտ պայման է․ առանց սրա ոչինչ չի ստացվելու․ դա աբստրակտ չի լինում, դա լինում է բարձր նպատակների հասնելու համար։ Հիմա ի՞նչ մտքեր են հնչում․ միավորվենք, որ օգնենք ծանր որոշումներ կայացնելու համար․ գիտե՞ք՝ կոնսուլիդացիան իրականցնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, ոչ թե կապիտուլացիայի համար կոնսուլդիցիայի կարիք չկա, հակառակը՝ կապիտուլացիայի համար պետք է դեկոնսուլիդացիա։ Այս պարզ ճշմարտությունները իրար խառնել․ ուղղակի չեմ հասկանում՝ դա գիտակցաբար է արվում, թե ուղղակի նպատակասլված։ Կապիտուլացիան դեգրադացիա է առաջացնում, նաև անզորության զգացում․ սա է միգուցե պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսիդուլացվել, հանրային կոնսիդուլացիա կապիտուլացիայի համար»։  «Հնչում է նաև թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ։ Մոտավորապես ես ասացի նաև՝ ինչու է սա ինձ համար անհասկանալի, բայց փորձեմ պարզաբանել ավելի խորը։ Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է ախտորոշես այդ խնդրի պրոբլեմը և չեզոքացնես այն։ Հիմա մեզ ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակն ի՞նչն է՝ փրկել Հայաստա՞նը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Եվ սա բացարձակ ճշմարտությունը է ոչ միայն բժշկության մեջ․ կա ուռուցք, հեռացրեք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ոթե ուզում եք հանրային կոնսոլիդացիա, այն պետք է ունենալ բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Այս կոնտեքստում, Քոչարյանի խոսքով, իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է։ «Իշխանափոխությունը խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի։ Օրինակ՝ եթե խորհրդարանը ընտրում է մեկ այլ վարչապետ, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնւմ է այդ քաղաքական թիմի մոտ։ Եվ սա այն հարցն է, որ քննարկվելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում։ Մի բան ակնհայտ է․ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»,- ընդգծեց նա։ Քոչարյանի խոսքով՝ երկրորդը պետք է լրջորեն զբաղվել բանակով։ «Վերջին իրադարձությունների հետ կապված կասեմ հետևյալը․ ինձ համար հասկանալի չէ, այն կորչուստների հարաբերակցցությունը, որը մենք ունեցանք։ Այդպիսի հարաբերակցություն չպետք է ունայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Ասում ենք՝ փող ունենք․ ինչու մենք չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Ինձ համար ավելի քան երկու անգամ, երեք անգամ մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան․ որևէ դաս չենք քաղել 44-օրյա պատերազմից։ Երկու տարի անց ինչու չունենք հարվածային անօդաչու սարքեր․ և մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք գնել, մենք զենք գնում էինք և՛ ՌԴ-ից, և՛ Չինաստանից, և՛ Եվրոպայից և այլ տեղերից․ սա խնդիր չի»,- նշեց երկրորդ նախագահը։  Երրորդ քայլը, որը պետք է արվի, ըստ Քոչարյանի՝ անվտանգային ճարտարապետության վերագնահատումն է։ «Պետք է սթափ գնահատենք՝ ինչ գործոնները կամ ինչ պետույթունները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Եվ պետք է գնահատենք, որ այդ ազդեցության լծակները ՌԴ-ի կողմից և ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն անում է ամեն հնարավորը և անելու է ամեն հնարավորը, որ բախում չլինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, բայց դրանք լինելու են քաղաքական, դիվանագիտական քայլեր։ Այսօր ՌԴ-ն ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ և մտածել, որ ՌԴ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է։ Այդ տեսանկյունից բավականին լավ միջավայր է ստեղծվել հակառուսական տրամադրությունները զարգացնելու համար Հայաստանում»,- նշեց Քոչարյանը։  Ռոբերտ Քոչարյանը հարց հնչեցրեց, թե բացի Հայաստանից էլ որ երկրի համար է կարևոր Սյունիքը։ Քոչարյանի խոսքով՝ Իրանի համար է կարևոր Սյունիքը։ Նրա կարծքով՝ երկու տարվա մեջ պետք է առնվազն երկու զորավարժություն իրականացնեինք Իրանի հետ հենց Սյունիքում, պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ, և այդ ամենը զսպող հանգամանք կլիներ Ադրբեջանի համար։ Քոչարյանը նշեց, որ  նման կարգի խոսակցություն Իրանի հետ եղել է 2021թվականի մայիս ամսին, սակայն հայկական կողմը սառեցրել է, առաջարկն էլ, ինչպես Քոչարյանը նշեց, մերը չի եղել։  «Ես կարծում եմ՝ մենք պետք է վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, գուցե պետք է համոզել ՌԴ-ին, խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա կլիներ ևս մեկ հիմարություն․ ՀԱՊԿ-ի շրջանակներում կան պայմանագրեր, որոնք շատ կարևոր են զենք-զինամթերք գնելու համար։ Ուղղակի համալրել նոր կոմպոնենտներով անվտանգային համակարգը․ ես համոզված եմ, որ դա հնարավոր է բացատրել դա ՌԴ-ին, միգուցե նաև եռակողմի մի նոր ֆորմատ ձևավորել, քանի որ շահերը համընկնում է, և ՌԴ-ն ջերմացնում է հարաբերությունները Իրանի հետ; Համոզված եմ, որ հնարավոր է պայմանավորվել, բացատրել նաև ԱՄՆ-ի հետ, դուր կգա՞ նրանց, առաջարկու՞մ են այլընտրանք, թե՞ ոչ»,- ասաց Քոչարյանը։ 
12:11 - 28 սեպտեմբերի, 2022
Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա․ Ռոբերտ Քոչարյան

Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա․ Ռոբերտ Քոչարյան

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախի թեման բացակայում է բանակցային գործընթացներից։ «Խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս հարաբերությունները կարգավորել առանց որոշակիության  ու միասնական պատկերացման Ղարաբաղի, Ղարաբաղի խնդրի հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ իր կարծիքով Ղարաբաղի հարցում կա համաձայնություն լռությամբ կամ ոչ լռության։ Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն ուղղակի ՀՀ պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել են, վկայակոչում է այն մասին, որ մենք այստեղ ունենք լրջագույն պրոբլեմ։ Քոչարյանը նշեց, որ ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա։ «Տպավորությունն այնպիսին է նաև, որ Ղարաբաղի իշխանությունը ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ, իհարկե իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է․ ինքնաարդարացման ճանապարհը հետևյալն է՝ հիմա ինչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պիտի գտնենք, ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առանց Ադրբեջանի հետ համագործակցության»,- ասաց նա՝ նշելով, որ վերջերս Ղարաբաղի իշխանությունը դա անում է ջանասիրությամբ։ Քոչարյանի խոսքով՝ կախվածությունը Բաքվից բավականին մեծացել է։ Նա անդրադարձավ նրան նաև, որ ճանապարհը փոխելուց հետո ենթակառուցվածքները չեն տեղափոխվել՝ ընդգծելով․ «Այնպիսի մի կախվածություն է սա ստեղծում, որ Ադրբեջանը երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար,ու Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մի բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ»,- նշեց նա։ Նա նշեց, որ ամենից մեծ վտանգն այն է, որ սկսվի Արցախի պետական ինստիտուտներին ապամոնտաժում․ «Ես կարծում եմ՝ փորձելու են գնալ նաև դրան»։
11:51 - 28 սեպտեմբերի, 2022
Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Սեպտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի Հանրապետություն էր այցելել Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այս մասին Զատուլինը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։  Զատուլինը ծանոթացել է անցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկման հետևանքով ստեղծված իրավիճակին և, մասնավորապես, եղել է առողջարանային Ջերմուկ քաղաքի շրջակայքում, որը ենթարկվել է հրետակոծության ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության տարածք խորքային առաջխաղացման ժամանակ։ Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վերջինիս հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը։ Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը Կոնստանտին Զատուլինին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Զատուլինը Մոսկվա է վերադարձել սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան։
11:23 - 20 սեպտեմբերի, 2022
Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել  Ռոբերտ Քոչարյանի ու մի խումբ քաղաքացիների հանդիպումից

Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ու մի խումբ քաղաքացիների հանդիպումից

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ մի խումբ քաղաքացիներ հետ հանդիպումից հետո հայտնեց, որ հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի ու մասնակիցների ցանկությամբ անցկացվել է փակ ձևաչափով։  Ագնեսա Խամոյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահն արձանագրել է, որ որևէ տեղ չի գնացել ու շարունակում է պայքարի մեջ մնալ․ «Ամենակարևոր արձանագրումն այն էր, որ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ վերջին շրջանում գուցե իր հանրային ակտիվությամբ կամ չակտիվությամբ առաջին հայացքից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ետ է քաշվել, սակայն Ռոբերտ Քոչարյանը արձանագրեց, որ որևէ տեղ չի գնացել, չի պատրաստվում գնալ։  Նախագահը արձանագրեց, որ ամբողջությամբ պետք է իրավիճակի գնահատում տեղի ունենա, այս պահին որոշակի ծրագիր է մշակվում, այնուհետև քաղաքացիներին կներկայացվի քայլերի ընթացքը»,- ասաց պատգամավորը։ 
18:41 - 19 սեպտեմբերի, 2022