Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավարի հետ |shantnews.am|

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավարի հետ |shantnews.am|

shantnews.am: Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ըստ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության, Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։ Ադրբեջանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմ և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդվել։ Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանին հրավիրել է այցելել Ադրբեջան։ Հիշեցնենք, որ Թուրքիայի վերընտրված նածագահ Էրդողանը հաստատել է կառավարության նոր կազմը։ Հետախուզության արդեն նախկին պետ Հաքան Ֆիդանը այսուհետ փոխարինելու է Մևլութ Չավուշօղլուին:
17:01 - 04 հունիսի, 2023
Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով խաղաղապահներ կուղարկի Կոսովո |hetq.am|

Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով խաղաղապահներ կուղարկի Կոսովո |hetq.am|

hetq.am: Թուրքիան որոշել է իր խաղաղապահ ուժերն ուղարկել Կոսովո՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի դիմումի։ Այդ մասին հայտնում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։ «Կոսովոյում իրադարձություններից հետո Նեապոլում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի դաշնակցային հրամանատարության խնդրանքով, որպես պահեստային ստորաբաժանում, տեղակայվել է 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հատուկ նշանակության գումարտակը (Քըրքլարելի), որն ավելի վաղ հատկացվել էր Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերին (KFOR)»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նախատեսվում է, որ ստորաբաժանումը հունիսի 4-5-ը կտեղափոխվի Կոսովոյի «Սուլթան Մուրադ» զորանոց։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև կոչ է արել զուսպ և կառուցողական երկխոսություն ծավալել ճգնաժամի կարգավորման շուրջ, որը կարող է վնաս հասցնել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը:  Նոր քաղաքապետերի ընտրություններից հետո ցույցեր էին սկսվել Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբական համայնքներում: Ցուցարարները Զվեչան գյուղում հարձակվել էին ՆԱՏՕ-ի խաղաղապահների վրա։ Վիրավորվել էր իտալացի ու հունգար 30 զինվորական, ինչպես նաև ավելի քան 50 սերբ։ Միջանկյալ ընտրությունների ժամանակ, որոնք սերբերը բոյկոտել էին Բելգրադի ցուցումով, հաղթել էին ալբանական ծագմամբ քաղաքական գործիչները այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցությունը չէր գերազանցել ընտրողների ընդհանուր թվի 4 %-ը։ Նախօրեին Կոսովոյի նախագահ Վեսա Օսմանին հաստատել էր, որ Կոսովոն երկրի հյուսիսում պատրաստ է կազմակերպել նոր ընտրություններ։ Նոր ընտրությունների հնարավորության մասին հայտարարել էր նաև Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։ Նրա խոսքով՝ դրա համար նախապայման պետք է լինի տեղական խորհուրդների շենքերից սերբերի հետքաշումը և նրանց ցույցերի դադարեցումը։  Օսմանին նշել էր, որ նման խնդրանքով հանդես էին եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
15:03 - 04 հունիսի, 2023
Էրդողանը երդմամբ ստանձնեց նախագահի պաշտոնը

Էրդողանը երդմամբ ստանձնեց նախագահի պաշտոնը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ձայների 52% մեծամասնությամբ հաղթել էր մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, երդման արարողությամբ ստանձնեց նախագահի պաշտոնը։ Էրդողանը իր մանդատը ստացավ Ազգային մեծ ժողովի ամենատարեց պատգամավոր ու ժամանակավոր նախագահ Դեւլեթ Բահչելիի կողմից, որը թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման առաջնորդն ու Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդն է։ Արարողությանը ներկա են 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ 21 պետությունների ղեկավարներ և 13 վարչապետներ, բազմաթիվ նախարարներ։ Արարողությանը ներկա են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտոիղար Յենս Ստոլտենբերգը, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահանը։  Նշենք, որ երդման արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Պակիստանի վարչապետի Շահբազ Շերիֆը, Ալժիրի, Ռուանդայի, Վենեսուելայի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի առաջնորդները, ինչպես նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Երդման արարողությունից հետո՝ Երեւանի ժամանակով ժամը 18։00-ին, Էրդողանը կայցելի Անըթքաբիր՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Օրվա վերջում Էրդողանը տոնական ընթրիք կմատուցի հյուրերի պատվին։ Սպասվում է, որ տոնական ընթրիքից հետո Էրդողանը կհայտարարի նոր կառավարության կազմը։ 
16:20 - 03 հունիսի, 2023
Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո |armenpress.am|

Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Նախատեսվում է, որ ստորաբաժանումը 2023 թվականի հունիսի 4-5-ը կտեղափոխվի Կոսովոյի «Սուլթան Մուրատ» զորանոց», - նշվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Կոսովոյում մունիցիպալ ընտրությունների արդյունքների հետ տեղի սերբ բնակչության անհամաձայնության ֆոնին սկսել էին բախումներ՝ սերբ ակտիվիստների և ՆԱՏՕ-ի գլխավորած KFOR առաքելության խաղաղապահների միջև։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել էր, որ դաշինքի 700 զինվորականներ տեղակայվելու են Կոսովոյում։ Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կբարձրացնի զինվորականների ևս մեկ գումարտակի պատրաստության մակարդակը, որպեսզի նրանք պատրաստ լինեն Կոսովոյում տեղակայվելուն:
15:06 - 03 հունիսի, 2023
Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
 |factor.am|

Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները հրապարակվել են կառավարության Resmi Gazete պաշտոնական տեղեկագրում, ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Յեները, գրում է Անադոլու գործակալությունը։ «Մայիսի 28-ի քվեարկությանը Թուրքիայում մասնակցել է 52 մլն 93 հազար 375 ընտրող։ Մասնակցությունը կազմել է 85,72 տոկոս։ Օտար երկրներում, այդ թվում՝ սահմանային անցակետերում, քվեարկել է 1 մլն 930 հազար 226 քաղաքացի։ Մասնակցությունը կազմել է 56,34 տոկոս։ Ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունքից օգտվել է Թուրքիայի 54 մլն 24 հազար 601 քաղաքացի։ Ընտրողների ընդհանուր մասնակցությունը մայիսի 28-ին կազմել է 84,15 տոկոս»,- ասել է Յեները։ Երկրորդ փուլի վերջնական տվյալներով՝ պետության ղեկավարի ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է 52,18 տոկոս ձայն (27 միլիոն 834 հազար 589 քվե), իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը (25 միլիոն 504 հազար 704 քվե): «Հիմնվելով այդ տվյալների վրա՝ Թուրքիայի նախագահ է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- նշել է Յեները։ 
17:13 - 01 հունիսի, 2023
Հնարավոր է՝ Պուտինն ու Զելենսկին առանձին այցերով մեկնեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո․ Hurriyet

Հնարավոր է՝ Պուտինն ու Զելենսկին առանձին այցերով մեկնեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո․ Hurriyet

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցության մասին բազմաթիվ երկրներ են հայտնել։ Այս մասին հայտնել է Անկարայում Hurriyet-ի ներկայացուցիչ Հանդե Ֆըրատը։  Ներկայացուցիչը, հիշեցնելով Թուրքիայի միջնորդի դերը ռուս-ուկրաինական պատերազմում, նշել է․ «[ՌԴ նախագահ] Պուտինը առանձին և հատուկ այցով կգտնվի Թուրքիայում։ Պուտինից հետո Թուրքիա կմեկնի Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների իրար հետևից կայանալիք այցերի ընթացքում կքննարկվեն պատերազմի ընթացքը և հացահատիկի գործարքը»։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով 52 և ավել տոկոս ձայներով նախագահ վերընտրվեց գործոց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 
13:02 - 31 մայիսի, 2023
Մեր նպատակն է՝ ձևավորել «անվտանգության և խաղաղության գոտի» Եվրոպայից Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք․ Էրդողան

 |factor.am|

Մեր նպատակն է՝ ձևավորել «անվտանգության և խաղաղության գոտի» Եվրոպայից Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք․ Էրդողան |factor.am|

factor.am: Թուրքիայում ընտրական մարաթոնի հաղթողը ժողովրդավարությունն ու թուրք ժողովուրդն էր։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի Առևտրաարդյունաբերության և բորսաների պալատների ասոցիացիայի (TOBB) նիստում, գրում է Անադոլու գործակալությունը։ «Ընտրությունների անվիճելի հաղթող եմ համարում յուրաքանչյուր քաղաքացու, որը հավատում է Թուրքիայի ազգային կամքին և ապագային, յուրաքանչյուրին, որն իրեն այս հողի մաս է անվանում։ Անատոլիայի բնակիչների իմաստությունը կրկին անցավ «քաղաքականության ինժեներներին»»,- ասել է նա։ Էրդողանը նաև անդրադարձել է աշխարհաքաղաքական գործընթացներին, ինչպես նաև տարածաշրջանի վրա դրանց ազդեցությանը, որտեղ գտնվում է Թուրքիան։ «Մեր նպատակն է՝ անվտանգության և խաղաղության գոտի ձևավորել Եվրոպայից մինչև Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի ակտիվ միջնորդական ջանքերը Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար։ Էրդողանը նաև հայտարարել է, որ իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը՝ Թուրքիայի խնդիրների լուծման ընդհանուր ռազմավարություն մշակելու համար։
22:01 - 30 մայիսի, 2023
Ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրայի արժեքը մոտեցել է ռեկորդային նվազագույնին

 |factor.am|

Ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրայի արժեքը մոտեցել է ռեկորդային նվազագույնին |factor.am|

factor.am: Թուրքական լիրան մոտեցել է ռեկորդային նվազագույնին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո, գրում է Bloomberg-ը։ Նշվում է, որ առավոտյան լիրան արժեզրկվել է 0,38 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 20,0485 լիրայի։ Մայիսի 26-ին լիրան նվազել էր ռեկորդային ցածր մակարդակի՝ 20,6-ի՝ մեկ դոլարի դիմաց: Ըստ Morgan Stanley-ի՝ լիրան կարող է փլուզվել 29%-ով՝ հասնելով 26 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց, ավելի արագ, քան նախկինում կանխատեսվում էր, և մինչև 2023 թվականի վերջը վաճառվի մեկ դոլարի դիմաց 28 լիրայով։ Բանկի վերլուծաբանների նման կանխատեսումը հիմնված է այն ենթադրության վրա, որ Էրդողանը շարունակելու է հավատարիմ մնալ իր տնտեսական քաղաքականությանը՝ ցածր մակարդակի վրա պահելով Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքը։ Wells Fargo & Co-ի վերլուծաբաններն էլ կանխատեսում են, որ ընթացիկ եռամսյակի վերջում լիրան կնվազի մինչև 23-ի՝ մեկ դոլարի դիմաց։ «Էրդողանի հաղթանակը որևէ օտարերկրյա ներդրողի չի բավարարում»,- Bloomberg-ին ասել է Tellimer-ի ստրատեգ Հասնայն Մալիքը։ Նա զգուշացրել է, որ շատ բարձր գնաճի, շատ ցածր տոկոսադրույքների և զուտ արտարժույթի պահուստների բացակայության պայմաններում կառաջանա ցավալի ճգնաժամ, որը կազդի բոլոր ակտիվների վրա։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը ստացել է 52,1 տոկոս ձայն։
16:31 - 29 մայիսի, 2023
Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան
 |news.am|

Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան |news.am|

news.am: Միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները եւ ընդգծում է համոզվածությունը ՀՀ կառավարության նվիրվածությանը ժողովրդավարական բարեփոխումներին: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռեյկյավիկում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի երկրների գագաթնաժողովին, որին մասնակցել է նաեւ ինքը: «Սա շատ կարեւոր է մեր արտաքին քաղաքականության, միջազգային հարբերությունների տրամաբանության մեջ: Բայց նաեւ մեր խնդիրն է, թե ինչպես այս գործոնը տրանսֆորմացնել ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության ավերլի բարձր աստիճանի»,-ասաց նա: Փաշինյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ ասելով. «Մենք հույս ունենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մենք կկարողանանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով շարունակել: Սա նույնպես մեր օրակարգի կարևորագույն հարցերից է», - ասաց Փաշինյանը: Նա նշեց, թե պետք է հասկանալ, որ համաշխարհային առումով ապրում ենք ոչ սովորական ժամանակներում. ամենակարևոր պրոբլեմն անորոշությունն է: Ըստ վարչապետի՝ աշխարհում կամ քիչ կան կամ չկան երկրներ, ովքեր անորոշության զգացումով չեն ապրում: «Անորոշությունն այսօր միջազգային քաղաքականության թիվ 1 ձևակերպիչն է ու բնորոշումը, որովհետև, եթե դուք նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրների առաջնորդներին կամ վերնախավերին հարցնեք՝ ինչպիսի՞ն է լինելու աշխարհը մեկ, երկու կամ հինգ ամիս հետո, նրանցից կլսեք անորոշ պատասխաններ: Համենայնդեպս, ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ հարցը տալու առիթներ ունեցել եմ մեր գործընկերներին ու համոզվել եմ այս թեզի ճշմարտացիության մեջ: Ցավոք, աշխարհը շատ արագ տեմպերով փոփոխվում է ու աշխարհի փոփոխությունը սկսվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից: Մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը չենք կարող ու չպետք է դիտարկենք համաշխարհային գործընթացների կոնտեքստից կտրված, սա չափազանց կարևոր է խորքային պրոցեսները հասկանալու համար», - հայտարարեց վարչապետը: Նա ընդգծեց՝ սպառնալիքները տեսանելի են ու Հայաստանի մեծագույն խնդիրն է կառավարել այդ սպառնալիքները:
12:25 - 29 մայիսի, 2023
Հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը. Էրդողան
 |1lurer.am|

Հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ նախագահի ընտրության երկրորդ փուլն ավարտվել է, և իրեն հաղթող է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքական գործիչն աջակիցներին ուղղված կոչում ասել է, որ ժողովուրդը հաջորդ հինգ տարիների ընթացքում իրեն և իր վարչակազմին է փոխանցել երկրի կառավարման պատասխանատվությունը։ Էրդողանի խոսքով՝ երկրում ընտրությունների արդյունքները դարձել են ժողովրդավարության տոն, քանի որ, ըստ նրա՝ հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը: Ելույթի վերջում նա հաղթական երգ է երգել: Թուրքիայի ղեկավարի օգտին քվեարկել է ընտրողների 52,13 տոկոսը։ Ընդդիմությունն ընդունել է իր պարտությունը: Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահի ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենաանարդարը: Չնայած քվեարկության արդյունքներին՝ քաղաքական գործիչը խոստացել է շարունակել պայքարը՝ հանուն ժողովրդավարության։ Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Մուհարեմ Ինջեն, որն առաջին փուլում ստացել էր ընտրողների ձայների 0,4 տոկոսը, շնորհավորել է Էրդողանին հաղթանակի համար, իսկ ընդդիմությանը հորդորել է մտածել, թե որտե՛ղ է սխալ գործել։
12:05 - 29 մայիսի, 2023