Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Բայդենը վրդովեցուցիչ է անվանել իսրայելական առաջնորդների ձերբակալության համար օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը
 |hy.armradio.am|

Բայդենը վրդովեցուցիչ է անվանել իսրայելական առաջնորդների ձերբակալության համար օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության համար օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի որոշումը։ «ՄՔԴ-ի կողմից Իսրայելի ղեկավարության ձերբակալության համար օրդեր տրամադրելը վրդովեցուցիչ է: Թույլ տվեք կրկին պարզաբանել. Իսրայելն ու Համասը հավասար չեն: Մենք միշտ Իսրայելի կողքին կլինենք՝ ընդդեմ նրա անվտանգության սպառնալիքների», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը : Հինգշաբթի ՄՔԴ-ն Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության համար օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել էր փաստարկները, որոնցով վիճարկվում էր դատարանի իրավասությունը՝ Իսրայելի քաղաքացիների դեմ օրդեր տրամադրելու վերաբերյալ:
09:51 - 22 նոյեմբերի, 2024
Մակրոնը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ չեղարկելու Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները

Մակրոնը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ չեղարկելու Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները

Նախագահ Ջո Բայդենը «լավ որոշում» է կայացրել՝ թույլ տալով Ուկրաինային հեռահար զենքերով հարվածելու Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի երեկոյան, հայտնում է Politico-ն։  Մակրոնի խոսքով Բայդենի նոր որոշումը պատասխան է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ կոնֆլիկտը սրելուն՝ Հյուսիսային Կորեայից զինվորականների բերելով: «Ռուսաստանը միակ ուժն է, որ էսկալացիայի որոշում է կայացրել: Իրապես, սա այն շրջադարձային կետն է, որ ԱՄՆ-ին մղել է նման որոշման»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Ռիո դե Ժանեյրոյում G20 գագաթնաժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցները երեկ հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։ Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։ Ֆրանսիական Le Figaro-ն էլ նախ գրել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ևս թույլատրել են օգտագործել իրենց հրթիռները ՌԴ խորքերը հարվածելու համար, հետո սակայն, պարբերականը ջնջել էր այս հաղորդագրությունը: Ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Փարիզը չի փոխել իր դիրքորոշումը այս հարցում:
11:31 - 19 նոյեմբերի, 2024
Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ |azatutyun.am|

Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։ The New York Times-ը, AP-ն և Reuters-ը վկայակոչում են հարցին քաջատեղյակ աղբյուրների: Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։ Եթե դա հաստատվի, կնշանակի ԱՄՆ քաղաքականության լուրջ փոփոխություն՝ Կիևի կողմից նման գործողություններ թույլ տալու երկարամյա խնդրանքների ֆոնին: Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Կիևը նախատեսում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում իրականացնել նման հեռահար հարձակումներից առաջինը, սակայն մանրամասներ չի հայտնել։ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կօգտագործի ATACMS հրթիռները, որոնք ունեն մինչև 300 կիլոմետր հեռահարություն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել է, որ Արևմուտքը «պատերազմի» մեջ կմտնի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, իսկ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շեշտել է, թե այդ դեպքում Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի մայրաքաղաքը սովորական սպառազինությամբ։
09:27 - 18 նոյեմբերի, 2024
Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանը

Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Քաղաքական գործիչները բանակցություններ են վարում Օվալաձև աշխատասենյակում։ Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։ «Դե, պարոն նորընտիր նախագահ, նախկին նախագահ Դոնալդ, շնորհավորում եմ»,- ասել է Բայդենը՝ ողջունելով Թրամփին: Թրամփը պատասխանել է, որ քաղաքականությունը կոշտ և հաճախ ոչ այնքան հաճելի աշխարհ է, բայց այսօր այստեղ ամեն ինչ լավ է, և որ ինքը գնահատում է դա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, մեկնաբանելով Թրամփի և Բայդենի նախօրեին կայանալիք հանդիպումը, ասել է, որ ամերիկացի առաջնորդն այն անցկացնում է, քանի որ «հավատում է նորմերին»։ «Սա կարևոր է ոչ միայն իր, այլև ամերիկյան ժողովրդի համար»,- ընդգծել է նա։
21:27 - 13 նոյեմբերի, 2024
Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում կփոխանցի Թրամփին

Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում կփոխանցի Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում, խաղաղ կփոխանցի նոյեմբերի 5-ին նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությունից հետո իր առաջին հրապարակային ելույթում Սպիտակ տան ղեկավարը շեշտեց՝ ընդունում է քվեարկության արդյունքները, հարգում է ամերիկացիների ընտրությունը։ «Մենք ընդունում ենք ընտրությունը, որն արել է երկիրը։ Ես բազմիցս եմ ասել՝ չի կարելի սիրել երկիրդ միայն այն ժամանակ, երբ դու հաղթած ես։ Չես կարող սիրել հարևանիդ միայն այն ժամանակ, երբ համաձայն ես նրա հետ»,- հայտարարեց ԱՄՆ 46-րդ նախագահը։ Բայդենը հայտարարեց՝ ամերիկյան ընտրական համակարգը վստահելի և թափանցիկ է, ի տարբերություն Դոնալդ Թրամփի, որը 2020 թվականին հրաժարվեց ընդունել մրցակցի հաղթանակը։ «Ես նաև հույս ունեմ, որ մենք կկարողանանք վերջ տալ ամերիկյան ընտրական համակարգի ազնվության մասին հարցերին։ Այն ազնիվ է, արդար և թափանցիկ»,- պնդեց նախագահ Բայդենը։
21:27 - 07 նոյեմբերի, 2024
Բայդենը շնորհավորել է Սանդուին Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Բայդենը շնորհավորել է Սանդուին Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Բայդենը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։  «Կիրակի օրը Մոլդովայի ժողովուրդը գնաց ընտրատեղամաս և քվեարկեց նախագահ Սանդուի՝ ապահով, բարգավաճ և ժողովրդավարական Մոլդովայի տեսլականի օգտին: Նախագահ Սանդուի վերընտրությունը տեղի է ունեցել ընդամենը երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Մոլդովայի ժողովուրդը սահմանադրական հանրաքվե անցկացրեց՝ ի աջակցություն Եվրամիությանն անդամակցելու: Ամիսներ շարունակ Ռուսաստանը փորձում էր խարխլել Մոլդովայի ժողովրդավարական ինստիտուտները և ընտրական գործընթացները: Բայց Ռուսաստանը ձախողվեց. Մոլդովայի ժողովուրդն օգտագործել է իր ապագան ընտրելու իր ժողովրդավարական իրավունքը և ընտրել է Եվրոպային և ամենուր ժողովրդավարական երկրներին համահունչ ուղի»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
18:44 - 04 նոյեմբերի, 2024
Բայդենի նամակում հիշատակված առաջարկները քննարկվում են աշխատանքային կարգով առանձին հանդիպումներում. պատգամավոր |armenpress.am|

Բայդենի նամակում հիշատակված առաջարկները քննարկվում են աշխատանքային կարգով առանձին հանդիպումներում. պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին ուղղված իր նամակներում ասել է ուղիղ այն, ինչը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունն է:  Խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հղած նամակներին, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի ակտիվացմանը:  «Սրան պետք է նայել շատ դրական: Հայաստանի դիրքորոշումն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտին հասցվի ու խաղաղության պայմանագիր ստորագրվի: ԱՄՆ նախագահ Բայդենը և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին ուղղված իր նամակներում խոսում է սրա մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել, որ Հարավային Կովկասում կայունություն հաստատվի և խաղաղության պայմանագիրը շուտափույթ կերպով կնքվի: Սա ուղիղ այն է, ինչը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն է, որ մեր միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հայտնեն դիրքորոշում առ այն, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրել շուտափույթ կերպով»,–ասաց Հռիփսիմե Գրիգորյանը: Պատգամավորը հավելեց՝ սա շատ կարևոր է և համապատասխանում է Հայաստանի օրակարգին:  ՀՀ Վարչապետին ուղղված նամակում Ջո Բայդենը նշել էր, որ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Բայդենը տեղեկացրել էր, որ ինքը խնդրել է Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Հայաստանի վարչապետին որոշ քայլերի մասին, որոնք իրենք կցանկանային ձեռնարկել և ստանալ հայկական կողմի կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ:   Ամերիկյան այս առաջարկների առնչությամբ պատգամավորը շատ մանրամասներ չբացեց՝ նշելով, որ դրանք հնարավորության սահմաններում հստակ շարադրված են Բայդենի նամակներում: «Եվ դրանք քննարկվում են աշխատանքային կարգով առանձին հանդիպումներում»,-ընդգծեց նա: 
12:09 - 25 հոկտեմբերի, 2024
Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն. Ջո Բայդենը նամակ է հղել Փաշինյանին

Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն. Ջո Բայդենը նամակ է հղել Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է. «Հարգելի պարոն վարչապետ, Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները: Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը։ Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին՝ տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքը Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ: Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը՝ վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»:
20:31 - 22 հոկտեմբերի, 2024
Բայդենը «խորապես մտահոգված է» Իրանի վրա հարձակվելու Իսրայելի ծրագրերի արտահոսքի պատճառով |armenpress.am|

Բայդենը «խորապես մտահոգված է» Իրանի վրա հարձակվելու Իսրայելի ծրագրերի արտահոսքի պատճառով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «խորապես մտահոգված է» գաղտնի փաստաթղթերի արտահոսքի առնչությամբ, որոնք ներառում էին Իրանի վրա հարձակման Իսրայելի ծրագրերի շուրջ ԱՄՆ-ի դիտարկումները։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։ Հոկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում Քիրբին հայտնել է, որ Վաշինգտոնը լիովին վստահ չէ՝ ինչպես են այդ փաստաթղթերը հանրայնացվել, արդյոք դա եղել է արտահոսք թե հաքերային հարձակում։ Նա անընդունելի է համարել, որ նման բան է տեղի ունեցել՝ շեշտելով, որ ԱՄՆ նախագահը «խորապես մտահոգված է այդ հարցով», և որ ԱՄՆ-ն «ակտիվորեն հետևում է հետախուզական ջանքերի առաջընթացին»՝ պարզելու, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Վաշինգտոնը նաև մտադիր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն իր հերթին հաստատել էր փաստաթղթերի արտահոսքը։  Ըստ հրապարակումների՝ դրանք պարունակում են իսրայելական ռազմական տեխնիկայի տեղաշարժերը, որոնք իրականացվել են՝ նախապատրաստելով հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակմանն արձագանքը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է հետ մղել իսրայելական ցանկացած հարձակում։  Ըստ CBS News-ի՝ փաստաթղթերը, որոնք նշված էին որպես «հույժ գաղտնի», տարածվել են «Հինգ աչքեր» հետախուզական դաշինքի շրջանում, որի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Ավստրալիան։  Ըստ տարբեր հրապարակումների՝ արտահոսած երկու փաստաթղթերն, ըստ երևույթին, վերագրվում են ԱՄՆ Ազգային երկրատարածական հետախուզության գործակալությանը և Ազգային անվտանգության գործակալությանը։ Դրանք հրապարակվել են հոկտեմբերի 18-ին Իրանի հետ կապված Telegram ալիքում։ Ըստ BBC-ի՝ փաստաթղթերից մեկում նշվում են Իսրայելի միջուկային կարողությունները, որոնք ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իսրայելը երբեք պաշտոնապես չեն ընդունել. ըստ երևույթին, փաստաթղթում բացառվում է նման տարբերակի օգտագործումը ցանկացած ծրագրված հարվածի ժամանակ: Reuters-ի փոխանցմամբ՝ փաստաթղթերից մեկի վերնագիրն է․ «Իսրայել. ռազմաօդային ուժերը շարունակում են Իրանին հարվածելու նախապատրաստական աշխատանքները և խոշոր ուժերի ներգրավմամբ երկրորդ զորավարժություններ են անցկացնում»: Դրանում ներկայացված է աշխատանքը բալիստիկ և «օդ-ցամաք» տեսակի հրթիռների հետ։ Երկրորդ փաստաթուղթը վերնագրված է այսպես. «Իսրայել. Պաշտպանության ուժերը շարունակում են հիմնական ռազմամթերքի նախապատրաստումը և ԱԹՍ-ների գաղտնի գործունեությունը՝ գրեթե վստահաբար Իրանին հարվածելու համար»։ Այնտեղ քննարկվում են Իսրայելի անօդաչու թռչող սարքերի տեղաշարժերը։  Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առանցքային ղեկավարների սպանությունների: Թեհրանում հայտարարել են, որ հրթիռների 90 %-ը հաջողությամբ խոցել են նշված թիրախները, սակայն Իսրայելը պնդում է, որ Իրանն արձակել է շուրջ 180 հրթիռ, և դրանց մեծ մասը կալանվել է: Իսրայելը խոստացել է պատասխանել հարձակմանը: 
10:43 - 22 հոկտեմբերի, 2024
Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը
 |1lurer.am|

Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահը իր հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ նամակ է հղել Ադրբեջանի նախագահին: Նշվում է, որ Ջո Բայդենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ, ընդգծել, որ դա կծառայի երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Սպիտակ տան ղեկավարը հավատացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը վերջ կդնի երկարամյա հակամարտությանը։ Ըստ հաղորդագրության՝ «Բայդենը շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը, կծառայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապերի զարգացմանը»: «COP29-ի ֆոնին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա: Սա եզակի հնարավորություն է՝ ցույց տալու համաշխարհային հանրությանը ձեր հանձնառությունը խաղաղությանը: Պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքը վերջնականացնելու համար երկու կողմն էլ պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերի և փոխզիջումների գնա: Վստահ եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից: Կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը»,- նշել է Բայդենը։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն:  «Խնդրել եմ Եվրոպայի գծով իմ օգնական Մայքլ Քարփենթերին ներկայացնել ձեզ որոշ քայլեր, որոնք մենք պատրաստ ենք նախաձեռնել, ինչպես նաև տեղեկություն ստանալ Հայաստանի հետ քննարկումների մասին»,- գրել է Բայդենը: Նախագահը հույս է հայտնել, որ Բաքուն կօգտվի առկա հնարավորություններից, տարածաշրջանային նոր կուրս կվերցնի, որը հիմնված կլինի ընդհանուր բարգավաճման գաղափարի վրա։
13:41 - 21 հոկտեմբերի, 2024
Բայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը քառակողմ հանդիպում են անցկացրել
 |1lurer.am|

Բայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը քառակողմ հանդիպում են անցկացրել |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ՝ 18 հոկտեմբերին, կոչ է արել Արևմուտքին պահպանել իր աջակցությունն Ուկրաինային, քանի որ Կիևին սպասում է խստաշունչ ձմեռ, իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունը մտահոգություններ է առաջացնում Վաշինգտոնի վճռականության հարցում: Բայդենը Բեռլին կատարած մեկօրյա այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ փակ բանակցություններ է վարել՝ քննարկելու հարցեր, սկսած Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելքում ընդլայնվող հակամարտությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կեսօրին միացել են Բայդենին և Շոլցին՝ «քառյակի հանդիպմանը», որը հիմնականում կենտրոնացած է եղել այն հարցի ուղղությամբ, թե ինչպես դադարեցնել մարտերն Ուկրաինայում, քանի դեռ ռուսական ուժերը առաջ են շարժվում:
21:01 - 18 հոկտեմբերի, 2024
Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների |armenpress.am|

Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 17-ի երեկոյան կարճատև այցով ժամանել է Բեռլին՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ քննարկելու Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։  Հոկտեմբերի 18-ին Բայդենը հանդիպում կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որից հետո արդեն բանակցություններ կանցկացնի Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։  Ի սկզբանե նախատեսված էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը 40 տարվա ընթացքում առաջին անգամ եռօրյա պետական այցով կլիներ Գերմանիայում և ԱՄՆ-ի Ռամշտայն ավիաբազայում ավելի մեծ կազմով հանդիպում կանցկացներ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրների հետ: Սակայն Ջո Բայդենը չեղարկել էր այդ ուղևորությունը, որպեսզի կենտրոնանա ԱՄՆ-ին պատուհասած «Միլթոն» փոթորկի դեմ պայքարի վրա։ Այժմ նա բաց թողած այցը լրացնում է կարճատև այցով, իսկ Ռամշտայնի ձևաչափով հանդիպումը կանցկացվի նոյեմբերին՝ տեսակապի ձևով։
09:53 - 18 հոկտեմբերի, 2024
Գերմանիայում կկայանա Բայդենի, Մակրոնի, Շոլցի և Սթարմերի հանդիպումը․ CNN
 |tert.am|

Գերմանիայում կկայանա Բայդենի, Մակրոնի, Շոլցի և Սթարմերի հանդիպումը․ CNN |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ Գերմանիա այցի ընթացքում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ղեկավարները պետք է բանակցություններ վարեին հոկտեմբերի 12-ին «Ռամշտայն» բազայում և քննարկեին Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցը, սակայն ԱՄՆ նախագահը չեղարկել էր այցը ԱՄՆ-ն պատուհասած «Միլթոն» փոթորիկի պատճառով։ CNN-ը չի հստակեցրել Բեռլինում նախատեսված հանդիպման մանրամասները։ Գերմանական լրատվամիջոցները գրել են, որ Ջո Բայդենի այցի ծրագիրը «էականորեն կրճատվել է»՝ ի սկզբանե նախատեսվածի համեմատ։ Նշվում էր, որ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահը պետք է հանդիպի Օլաֆ Շոլցի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։
10:07 - 16 հոկտեմբերի, 2024