«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն

2020 թվականի մայիսի 15-ին հանրային ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը, Արա Պապյանը, Կարո Եղնուկյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, Ազատ Օրդուխանյանը եւ այլք, հանդես եկան հայտարարությամբ՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության կայացման մասին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր․

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,
նկատի ունենալով, որ դրանք կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետեւանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,
փաստելով, որ մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով,
արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն,
նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է եւ ունակ չէ ձեւավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,
համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձեւաչափով,
նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական եւ կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետեւյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձեւավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը:
Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետեւյալ համակարգային միջոցառումները եւ փոփոխությունները.

1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,
3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.
- քրեական արդարադատություն,
- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, ինչպես նաեւ որպես հետեւանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության եւ դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում եւ ընդունում,
5) Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն եւ դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:
Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը եւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաեւ արտահերթ ընտրություններով ձեւավորված իշխանության գործունեությամբ:
Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձեւաչափն ընտրելու հարցում:
Կոչ ենք անում ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բեւեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին»:

2021-ին ստեղծվեց «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Կուսակցություն ստեղծելու և ընտրություններին մասնակցելու որոշումից հետո Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը լքեցին ԱԺԲ-ն։

Կուսակցության նախընտրական ցուցակը  գլխավորում էր Վահե Գասպարյանը։

ԱԺԲ-ն չանցավ 8-րդ գումարման ԱԺ՝ ստանալով  18 976 ձայն (1.49%)

ԱԺԲ-ն շուրջօրյա ակցիաներ է սկսում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

ԱԺԲ-ն շուրջօրյա ակցիաներ է սկսում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Ազատության հրապարակում ժամը 19։00-ից մեկնարկել է «Ազգային- ժողովրդավարական բևեռ»-ի բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակցիները ելույթներից հետո քայլերթ  իրականացրին Սայաթ-Նովա պողոտայով։ «Ազգային- ժողովրդավարական բևեռ»-ի անդամները Ազատության հրապարակում գտնվող ոստիկաններին կոչ արեցին միանալ իրենց շարժմանը։ Ակցիայի կազմակերպիչները հայտնեցին, որ այսօրվանից սկսում են շուրջօրյա ակցիաներ և մնալու են հրապարակներում այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի հեռացել։ Ոստիկանական մեծ ուժեր էին կուտակվել Երևանի կենտրոնում։ Ոստիկանները պատ էին կազմել և փակել Մաշտոցի պողոտայի այն հատվածը, որտեղ ակցիայի մասնակիցներն էին։  Ավելի ուշ քաղաքացիները քայլերթով հասան Ֆրանսիայի հրապարակ։ ԱԺԲ անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտնեց, որ իրենց ներկայացուցիչները գնում են բանակցելու ոստիկանների հետ, որպեսզի կարողանան մնալ հրապարակում և շարունակել իրենց ակցիան։ Ոստիկանները և ակցիայի մասնակցիները սկզբում չկարողացան գալ ընդհանուր հայտարարի, ոստիկանները առաջարկում էին ակցիան տեղափոխել Ազատության հրապարակ։ Այդուհանդերձ, րոպեներ անց Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ ակցիան Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվում է Ազատության հրապարակ, որտեղ կկազմակերպվի գիշերակացը, եւ կքննարկվեն հետագա անելիքները։ Ակցիան դեռևս շարունակվում է։
22:44 - 24 օգոստոսի, 2023
Վարուժան Ավետիսյանի որդու ձերբակալումը դատարանը համարել է ապօրինի

Վարուժան Ավետիսյանի որդու ձերբակալումը դատարանը համարել է ապօրինի

Դատարանը Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի, ձերբակալումը համարել է ապօրինի: Այս մասին տեղեկանում ենք «Ազգային Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության ֆեյսբուքյան էջից։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի տեղեկացմամբ՝ Երևան քաղաքի Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանը Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի 72 ժամյա ձերբակալումը ճանաչել է անօրինական: Դատարանը գտնում է, որ քննիչի կայացրած որոշումը, համաձայն որի Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել է, չի համապատասխանել օրենքին, Դավիթի իրավունքներն ու ազատությունները սահմանափակվել են ապօրինակաբար: Հիշեցնենք, հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա քննիչը ձերբակալման որոշում էր կայացրել, ինչն էլ փաստաբանը բողոքարկել էր: Նշենք, որ Դավիթ Վարուժանի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել է փախանման միջոց (ստորագրություն երկրից չհեռանալու մասին):
09:15 - 12 հուլիսի, 2023
«Քիչ առաջ ստացանք դատախազի կայացրած որոշումը Դավիթի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին»․ Արայիկ Պապիկյան
 |aravot.am|

«Քիչ առաջ ստացանք դատախազի կայացրած որոշումը Դավիթի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին»․ Արայիկ Պապիկյան |aravot.am|

aravot.am: «Մենք քիչ առաջ ստացանք դատախազի կայացրած որոշումը Դավիթի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին»,- ձերբակալվածների պահման վայրից ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի ազատ արձակվելուց հետո տեղեկացրեց Դավիթ Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց՝ Դավիթն արդեն մեղադրյալ է․ «Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Դավիթի նկատմամբ ընտրվեց նաև չբացակայելու մասին խափանման միջոց։ Եվ միաժամանակ նաև որոշում կայացվեց ձերբակալումից ազատելու մասին»։ Արայիկ Պապիկյանի համար սա սպասելի էր․ «Արտառոց բան չկար։ Դավիթի հնչեցրած արտահայտությունների մասին մենք երեք դատավարական փաստաթուղթ ենք ստացել՝ ձերբակալման մասին որոշում, քրեական հետապնդման մասին որոշում և խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այդ երեք փաստաթղթերի մեջ Դավիթին վերագրվող արտահայտություններն ու խոսքերը, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանին, յուրաքանչյուր տեղ տարբեր կերպ է գրված։ Այնպիսի զգացողություն է, որ այդ միակ անձը՝ ոստիկանության օպերլիազորը, որը վկայել է Դավիթի դեմ, անընդհատ տարբեր բան է ասել, հավանաբար չեն կողմնորոշվում՝ ինչ ձևակերպում գրել, որը կարող է բնորոշ լինել հայհոյանքին, առնվազն երեքի մեջ էլ տարբեր բաների մասին է խոսքը։ Դավիթը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, երբ մոտեցել է Փաշինյանին և այդ բառերը ասել, դա գնահատում են՝ որպես հայհոյանք»։ Հարցին՝ ի՞նչ պետք է լինի հետագա ընթացքը, փաստաբանը պատասխանեց․ «Հավանաբար կարճ ժամանակ հետո նախնական քննությունը կավարտվի, քանի որ, ըստ էության, այստեղ քննելու ոչինչ չկա։ Կա ոստիկանի մեկ ցուցմունք, կան այլ փաստաթղթեր, որոնցից մենք տեղեկություն չունենք։ Գործը կուղարկվի դատարան, որը պիտի կայացնի վճիռ Դավիթի կողմից խուլիգանություն կատարելու կամ չկատարելու մասին։ Եթե դատարանը ևս կմտածի, որ դավաճան կամ վիժվածք բառերը հայհոյանքներ են և, օրինակ, դրանք, որոնք ասվել են Նիկոլ Փաշինյանին, ուղղված են եղել հանրությանը, այսինքն՝ եթե կգտնեն, որ այդ պահին Նիկոլ Փաշինյանը հանրություն է եղել, ապա Դավիթին կարող են մեղադրել նաև Տիտանիկի խորտակման մեջ։ Եթե դատարանը նման կարծիք չի ունենա, Դավիթը պետք է արդարացվի օբյեկտիվորեն»։
13:49 - 05 հուլիսի, 2023
Վարուժան Ավետիսյանի որդին ազատ արձակվեց

Վարուժան Ավետիսյանի որդին ազատ արձակվեց

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալված Դավիթ Ավետիսյանն ազատ է արձակվել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովրդավարական բեռեւի ֆեյսբուքյան էջից: Նշենք, որ Դավիթ Ավետիսյանին խուլիագանության մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելը: 21-ամյա Դավիթ Ավետիսյանը «Սասնա Ծռեր»-ի գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Վարուժան Ավետիսյանի որդին է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը, մասնավորապես, գրել էր. «Մոտ 1 ժամ առաջ «Անգլիական» այգու տարածքից առեւանգել են եղբորս` Դավիթ Վարուժանի Ավետիսյանին: Ականատեսի խոսքով՝ եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին եւ վերջինիս տիկնոջը, իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետեւ եղբորս քաշքշել են եւ բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ»: Ավելի ուշ Ազգային ժողովրդավարական գեւեռը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով. «Դավիթ Վարուժանի Ավետիսյանը ձերբակալվեց խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից։ Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշման հրահանգը ռեժիմի համար դառնալու է անմարսելի, հետհաշվարկի սկիզբ ու ինքնակործանման մեծագույն քայլ»։
10:01 - 05 հուլիսի, 2023
«Ազգային Ժողովրդական Բևեռ»-ը Գյումրիում իրականացրեց բողոքի հավաք

«Ազգային Ժողովրդական Բևեռ»-ը Գյումրիում իրականացրեց բողոքի հավաք

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից  մեկնարկեց «Ազգային Ժողովրդական Բևեռ»-ի «Շրջափակում հանուն ապաշրջափակման» ակցիան։ Մասնակիցները կրում են հակառուսական և Արցախին աջակցելու մասին կոչերով ցուցապաստառներ։ Ակցիայի մասնակցիները ռուսական կողմից պահանջում են հեռանալ Արցախի տարածքից։ Ցուցարարները  երթով շարժվեցին դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա, որը շրջափակված էր ոստիկանական հատուկ ուժերի կողմից:    Ելույթներից հետո ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն և իրականացրին քայլերթ քաղաքի փողոցներում։    Նման ակցիա «Բևեռ»-ն անցկացրեց նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը՝  Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին՝   բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով:
15:58 - 15 հունվարի, 2023
«Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման». ԱԺԲ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատներ

«Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման». ԱԺԲ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատներ

Այսօր «Ազգային-ժողովրդավարան բեւեռը» երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն։ Երթը կրում էր «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագիրը։ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով երթի նպատակի մասին, ասաց․ «Շրջափակման առաջին օրերից մեր առաջին ռեակցիան եղել է բողոքի երթով մոտենալ կառաբարության շենք՝ հասկանալով, որ գլխավոր մեղավորը Երեւանի ադմինիստրացիա է, անշուշտ, մենք գիտենք, որ այս ադիմինստրացիան ենթակա է Ռուսաստանին, եւ հիմա գնում ենք Ռուսաստանի դուռը՝ մեր պահանջը ներկայացնել, արդեն ոչ թե որպես պահանջ, որ կատարեն նոյեմբերի 9-ի իրենց պարտավորությունները, քանի որ այդ ժամականերն էլ անցել են, այլ այսուհետ մի բան ունենք ասելու, որ գլխավոր լուծումն է լինելու․ հայ ժողովուրդը պիտի ինքնադրսեւորվի որպես սուբյեկտ, սեղմի իրենց մեկնված պոկենցիալ դաշնակիցների ձեռքերը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ձեռքը պինդ բռնի եւ զուգահեռաբար Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից։ Լուծումը այս բանաձեւի մեջ է, որի ականատեսն ենք լինելու մոտ ժամանակներս»։ Ապա երթի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ ողջույնի խոսք հղելու Ֆրանսիայի կառավարությանը՝ հանձին նրա դեսպանության։ Արա Պապյանն իր խոսքում նշեց, որ պահանջում են նաեւ , որ Ֆրանսիան ավելի հստակ գործողություններ իրականացնի․ «Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիայի ԱԺ ղեկավարի այցը պիտի շրջադարձային լինի նաեւ քաղաքական ու քաղաքակրթական շարժի մեջ։ Այլեւս Հարավային Կովկասը եւ մասնավորապես Հայաստանը չի կարելի դիտարկել որպես Ցարական Ռուսաստանի կցորդ․ ՀՀ-ն անկախ երկիր է, բայց այդ անկախությունը կարիք ունի Արեւմուտքի, Ֆրանսիայի, ԱՄՆ առաջկության»։ Լուսանկարները՝ «Ազգային-ժողովրդավարան բեւեռ»-ի ֆեյսբուքյան էջից
16:52 - 11 հունվարի, 2023
Գյումրիում ոստիկանությունը բերման ենթարկեց ռուսական 102-րդ ռազմաբազայի  շրջափակման ակցիայի մասնակիցներին

Գյումրիում ոստիկանությունը բերման ենթարկեց ռուսական 102-րդ ռազմաբազայի շրջափակման ակցիայի մասնակիցներին

«Ազգային Ժողովրդավական Բևեռ»-ն այսօր բողոքի ակիցա իրականացրեց Գյումրի քաղաքում։ Ակցիայի մասնակցիները ցանկանում էին շրջափակել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան։ Այս ակցիայով նախաձեռնության կազմակերպիչները ցանկանում են ուշադրություն հրավիրել Արցախի շրջափակման խնդրի վրա։ Ակցիան մեկնարկեց Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում։ Ելույթներից հետո նրանք քայլերթով հասան 102 ռուսական ռազմաբազային, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացված։ Ակցիայի մասնակիցները ցանկանում էին շրջափակել ռազմաբազան, սակայն ոստիկանների և մասնակիցների միջև հրմշտոց սկսվեց։ Ոստիկանները ընթերցեցին «Հավաքների ազատության մասին» օրենքը` հայտարարելով, որ ակցիայի մասնակիցները կարգ են խախտում և սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։   Նախնական տվյալներով բերման է ենթարկվել մոտ 60 քաղաքացի։Ակցիայի կազմակերպիչների խոսքով Ռուսաստանը պետք է Արցախում լիարժեք կատարի իր պարտավորությունները։ Կազմակերպիչների գնահատմամբ սա առաջին բողոքի ակցիան է, որն ունի հստակ քաղաքական օրակարգ և պահանջներ։  Ակցիայի մասնակիցները նշում էին, որ հենց ռուսներն են շրջափակել Լաչինի միջանցքը։Նրանք կոչ էին անում բոլոր քաղաքացիներին, այլ քաղաքական ուժերի միանալ իրենց և շրջափակել Հայաստանում գործող բոլոր ռուսական կառույցների մուտքերը։  Ավելի ուշ ակցիայի մասնակիցները «Ազատ, անկախ Հայաստան», «Արցախը Հայաստան է» վանկարկումներով շարժվեցին դեպի ռազմաբազայի երկրորդ մուտք։ Ելույթներից հետո մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք, որտեղ ավարտվեց բողոքի ակցիան։  Լուսանկարը` armenpress.am-ի։ 
17:05 - 08 հունվարի, 2023
Ռուս, այսպես ասած, խաղաղապահները, օկուպացիոն զորքեր են, նրանք եկել են հայաթափելու Արցախը․ Վահե Գասպարյան

Ռուս, այսպես ասած, խաղաղապահները, օկուպացիոն զորքեր են, նրանք եկել են հայաթափելու Արցախը․ Վահե Գասպարյան

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքը՝ միջազգային խաղաղապահ ուժերի պահանջով։  Հանրահավաքի սկզբում Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը արցախցիներին կոչ արեց դուրս գալ Ստեփանակերտի հրապարակ․ «Դուրս եկեք և ցույց տվեք աշխարհին, որ արցախահայությունը Ռուսաստանի խամաճիկը չէ, որ Արցախը պահանջում է միջազգային խաղաղապահներ։ Ռուս, այսպես ասած, խաղաղապահները, օկուպացիոն զորքեր են, նրանք եկել են հայաթափելու, զինաթափելու Արցախը, նրանք եկել են թուրքին հանձնելու Փառուխը, Բերձորը, Աղավնոն: Սա է նրանց ուզածը։ Լաչինի միջանցքը փակել են ռուսները՝ Հայաստանից միջանցք պոկելու, հրեշավոր, ֆաշիստական խաղաղապահ կոչվածներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու, Հայաստանը Ռուսաստանի մաս դարձնելու նպատակով»։  Նշենք, որ Բևեռի անդամները այսօր նույն պահանջով ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան առաքելության առջև։
17:18 - 17 դեկտեմբերի, 2022
Երթից բերման ենթարկված քաղաքացիների թիվը մոտ 2 տասնյակ է․ ԱԺԲ

Երթից բերման ենթարկված քաղաքացիների թիվը մոտ 2 տասնյակ է․ ԱԺԲ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺԲ-ից հայտնել էին, որ ոստիկանությունը երթի մասնակիցների է բերման ենթարկել։ Ավելի ուշ Բևեռի խորհուրդը նոր հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանները «գետնին են գցել ու հարվածներ հասցրել նաև երթի մասնակից կանանց։ Ըստ նրանց՝ կանանցից մեկը վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: «Բերման ենթարկվածների թիվը մոտ 2 տասնյակ է: Ընդ որում այս ամենը տեղի ունեցավ ռեժիմին բնորոշ բիրտ ու կոպիտ մեթոդներով՝ առանց որևէ նախազգուշացման կամ հայտարարության, ինչպես օրենքն է պահանջում: Խստորեն դատապարտում ենք ռեժիմի այս պահվածքը, որն ապացուցում է, որ համակարգը ամենևին էլ չի փոխվել ու շարունակում է իր գաղութային քաղաքականությունը՝ ոստիկանությանը որպես մահակ օգտագործելով իր ձեռքում: Ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին և հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար: Վարուժան Ավետիսյանին բանտից հիվանդանոց տեղափոխելու պահանջով մեր բողոքի գործողությունները առաջիկայում շարունակելու ենք ավելի վճռական ու լայն ընդգրկումով»,- նշված է Բևեռի հաղորդագրության մեջ։ Այնուհետև նրանք հայտնեցին, որ Հերացու թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել երթի մասնակիցներ Հայկազ Վարդանյանն ու Մայա Մելքումովան։ Լուսանկարը՝ Photolure
21:16 - 03 դեկտեմբերի, 2022
ԱԺԲ-ից հայտնում են, որ ոստիկանությունը երթի մասնակիցների է բերման ենթարկել

ԱԺԲ-ից հայտնում են, որ ոստիկանությունը երթի մասնակիցների է բերման ենթարկել

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Երևանի կենտրոնում երթ իրականացնող Բևեռի աջակիցներին»: «Քիչ առաջ ոստիկանությունը սադրանք հրահրեց՝ ուժ կիրառելով Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Երևանի կենտրոնում խաղաղ երթ իրականացնող Բևեռի աջակիցների նկատմամբ: «Արդյունքում երթի մասնակիցներից մեկը վնասվածք է ստացել, կան բերման ենթարկվածներ: Նրանց թվում են Արթուր Դավթյանը, Հակոբ Բուլանիկյանը, Գերաս Ավետիսյանը, Սերգեյ Ավագյանը, Տիգրան Մանուկյանը, Սարո Գրիգորյանը, Սոս Ավետիսյանը, Արարատ Եսայանը, Գեղամ Սիմոնյանը, Հասմիկ Հարությունյանը, Լաուրա Պապիկյանը և երթի այլ մասնակիցներ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ըստ պաշտպանի՝ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար չէ և նրա՝ բժիշկների հսկողության ներքո գտնվելը պարտադիր է։ Արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ Ավետիսյանը պարբերաբար բժշկական ստուգում է ստանում, և ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվում։ ԱԺԲ անդամներն էլ տևական ժամանակ է՝ նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։
18:25 - 03 դեկտեմբերի, 2022
ԱԺԲ-ն հանրահավաք, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով

ԱԺԲ-ն հանրահավաք, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով

«Ազգային-ժողովրդավարական բևեռն» այսօր՝ նոյեմբերի 26-ին, հերթական հանրահավաքը, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով։Կազմակերպիչների խոսքով՝ այսօրվա հանրահավաքը նվիրված է աշխարհաքաղաքական զարգացումներին ևս, սակայն հիմնական ասելիքը վերաբերելու է Վարուժան Ավետիսյանին, նրա առողջական վիճակին, նրան անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելուն։  Անդրադարձավ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին՝ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասաց, որ դրա արդյունքներով Հայայաստանը ոչինչ չստացավ, քանի որ ակնկալում էր հստակ գնահատական գոնե քաղաքական, եթե ոչ ռազմական աջակցության տեսքով․ «Փոխարենը ՀԱՊԿ-ը ստացավ այն, որ ՀՀ-ն մնաց ՀԱՊԿ կազմում և որպես ՀԱՊԿ անդամ՝ հնարավորություն չի ունենա օգտվել Արևմուտքի բազմաթիվ առաջարկներից», - ասաց նա՝ նշելով, որ հիմա քաղաքական շատ գործիչներ՝ այդ թվում ռուսական և ամերիկայն, «հիացած գրառումներ են անում», թե Փաշինյանը չստորագրեց «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, Գասպարյաննի խոսքով՝ Հայաստանն այս քայլով էլ ոչինչ չստացավ։  «Երբ հանրային պահանջ է առաջանում Հայաստանում, Կրեմլը միշտ ինչ-որ խաղ է գտնում Փաշինյանի հետ, որ չեզոքացնի այն։ Պատերազմից հետո առաջացել էր Փաշինյանի հեռացման հանրային պահանջ, որը չեզոքավեց Քոչարյանի, նիախկինների միջոցով, Նիկոլը գնա նախկինները հետ կգան և այլն։ Հիմա ՀԱՊԿ-ից դուրս գալու հանրային պահանջը վարպետորեն չեզոքացնում են այս էժան Նիկոլ-Պուտին-Լուկաշենկո խաղերով», - հանրահավաքի իր ելույթում նշեց ԱԺԲ խորհրդի անդամը։ ԱԺԲ համակիր Աննա Հարությունյանը անդրադարձավ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդրին․ «Հուսով եմ՝ ամբողջ ազգն է գիտակցում, որ կշեռքի նժարին դրված է մարդու լինել-չլինելու հարցը։ Բավակա՛ն է, համախմբվենք մեկ մտքի շուրջ, հասկացե՛ք՝ մարդու իրավունքներ են խախտվում։ Ռեժի՛մ, զգուշացի՛ր և վախեցի՛ր ազգային գաղափարը կրող երիտասարդներից»։ Ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները երթ իրականացրին․ այսօրվա երթը Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով էր։ Գլխավոր լուսանկարը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ֆեյսբուքյան էջից
20:23 - 26 նոյեմբերի, 2022