ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են գերիների երկրորդ խոշոր փոխանակումը. BBC |1lurer.am|

Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են գերիների երկրորդ խոշոր փոխանակումը. BBC |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահը հաստատել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների երկրորդ խոշոր փոխանակման մեկնարկը։ Նրա խոսքով՝ փոխանակումը տեղի կունենա մի քանի փուլով և կշարունակվի առաջիկա օրերին՝ գրում է BBC-ն։ «Այժմ վերադարձվածների թվում կան վիրավորներ և ծանր վիրավորներ, ինչպես նաև մինչև 25 տարեկան անձինք: Գործընթացը բավականին բարդ է, կան շատ զգայուն մանրամասներ, բանակցությունները շարունակվում են փաստացի ամեն օր։ Մենք անում ենք առավելագույնը բոլորին վերադարձնելու համար»,- ասել է Վլադիմիր Զելենսկին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտնել է, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստան է վերադարձվել 25 տարեկանից ցածր ռուս զինծառայողների առաջին խումբը: Փոխարենը, նույնքան թվով ուկրաինական զինված ուժերի ռազմագերի է փոխանցվել։ Ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում։ Կողմերը չեն նշել փոխանակվածների թիվն առաջին օրվա ընթացքում: Ռազմագերիների խոշոր փոխանակման վերաբերյալ համաձայնություն ձեռք է բերվել հունիսի 2-ին՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, և դարձել է հանդիպման հիմնական արդյունքը։ Պատվիրակությունները համաձայնել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին, ինչպես նաև 25 տարեկանից ցածր գերիներին։
18:55 - 09 հունիսի, 2025
Հայկական բեռների տեղաշարժը Վրաստանից Ռուսաստան վերականգնվել է․ ՊԵԿ նախագահ |civilnet.am|

Հայկական բեռների տեղաշարժը Վրաստանից Ռուսաստան վերականգնվել է․ ՊԵԿ նախագահ |civilnet.am|

civilnet.am: Հայկական բեռների տեղաշարժը Վրաստանից դեպի Ռուսաստան վերականգնվել է։ Այս մասին հայտնել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Լավ նորություններ կան, որովհետև արդեն բեռները տեղաշարժվում են դեպի Ռուսաստան, արդեն վերջին օրերին սկսել է այդ պրոցեսը։ Այսինքն, երբ որ մաքսային սահմանով անցնում է, ինչ-որ տերմինալով վերահսկողություն են իրականացնում, և եթե ինչ-որ ապրանքի մեջ փորձաքննություն անելու կարիք կա, Վրաստանի մեր գործընկերները փորձաքննություն են իրականացնում, և այդ փորձաքննության արդյունքներով հասկանում են ինչ անեն։ Բայց լավ նորությունն այն է, որ արդեն հոսք կա»,- ասել է ՊԵԿ նախագահը։ Տևական ժամանակ է՝ վրացական կողմը չի թույլատրում Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող մի շարք ընկերությունների արտադրանքը իր սահմանով հասցնել Ռուսաստան ու այլ երկրներ։ Մայիսի 13-ին ու 21-ին արտահանողները ակցիաներ էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց, դիմել էին Հայաստանի կառավարությանը։ Էկոնոմիկայի նախարարն էլ պարբերաբար հայտնում էր, որ զբաղվում է խնդրով։
17:18 - 09 հունիսի, 2025
Զելենսկին Պուտինին մեղադրել է «կեղտոտ» խաղերի մեջ
 |azatutyun.am|

Զելենսկին Պուտինին մեղադրել է «կեղտոտ» խաղերի մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել Մոսկվայի հետ գերիների փոխանակման պլանները, թեև կասկած է հայտնել հաջող արդյունքի հնարավորության վերաբերյալ: «Ուկրաինան շարունակում է անել ամեն ինչ՝ մեր ռազմագերիների ազատ արձակման և մեր զոհված զինվորների վերադարձի համար», - ասել է Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում։ Նա նշել է, որ Ռուսաստանը դեռ չի տրամադրել այն ամբողջական ցուցակները, որոնք անհրաժեշտ են ըստ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության՝ ավելի քան հազար անձի փոխանակման համար։ Ըստ նրա՝ ռուսական կողմը «փորձում է անգամ նման հարցերը վերածել կեղտոտ քաղաքական և տեղեկատվական խաղի»: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ եթե Կրեմլը «չկատարի պայմանավորվածությունները նույնիսկ նման մարդասիրական հարցերում, դա լուրջ կասկածի տակ կդնի բոլոր միջազգային ջանքերը՝ մասնավորապես ԱՄՆ-ի կողմից տարվող բանակցությունների և դիվանագիտական գործընթացների արդյունավետությունը: Ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ միայն Վաշինգտոնից և Եվրոպայից եկող «ուժեղ ճնշումը» կարող է ստիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետ կանգնել։ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության անդամ, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ էր նախորդ շաբաթ կազմակերպել 25 տարեկանից երիտասարդ գերիների, ծանր վիրավորների և հիվանդների, ինչպես նաև յուրաքանչյուր կողմից 6000 զոհվածների մարմինների փոխանակում, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել էին հունիսի 2-ին Ստամբուլում, սակայն Կիևից պատասխան չեն ստացել: Ռազմագերիների հետ հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբն, իր հերթին, հայտարարել է, որ ուկրաինական կողմը ներկայացրել է փոխանակման ցուցակներ, որոնք կազմվել են Ստամբուլում բանակցությունների ընթացքում համաձայնեցված և հստակ սահմանված կատեգորիաների համաձայն:
10:36 - 09 հունիսի, 2025
Ուկրաինան հերքել է գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը
 |1lurer.am|

Ուկրաինան հերքել է գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի համակարգող շտաբը հերքել է ռուսական կողմի հայտարարությունը, թե Կիևը խափանել է գերիների և զոհվածների աճյունների փոխանակումը: «Ռուսական կողմի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և նախնական պայմանավորվածություններին՝ ո՛չ գերիների փոխանակման, ոչ էլ մարմինների հայրենադարձման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։    Ուկրաինական կողմը վստահեցրել է, որ զոհվածների աճյունների հայրենադարձության մասին պայմանավորվածություն ձեռք բերվել է Ստամբուլում, սակայն դրա ամսաթիվը չի համաձայնեցվել:    Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան անորոշ ժամանակով հետաձգել է դիակների ընդունումը և գերիների փոխանակումը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոնտակտային խումբը ժամանել է Ուկրաինայի հետ սահման, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչները չեն եկել։
21:04 - 07 հունիսի, 2025
Մոսկվայում հայազգի բլոգեր է կալանավորվել
 |azatutyun.am|

Մոսկվայում հայազգի բլոգեր է կալանավորվել |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի շրջանային դատարանը կալանավորել է հայազգզի բլոգեր, գործարար Արեգ Շչեպիխինին, ում այս շաբաթվա սկզբին անհայտ անձինք առևանգել էին Յարոսլավսկի երկաթուղային կայարանից, մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակել՝ բռնության հետքերով: Շչեպիխինին մեղադրանք է ներկայացվել ինտերնետում ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի և ազգամիջյան թշնամանքի հրահրելու համար, հայտարարել է դատարանների մամուլի ծառայությունը:Հայազգի գործարարը պնդում է, որ իրեն առևանգել էին չեչենները։ Առևանգումից մեկ օր անց Չեչնիայի իշխանությունները հայտարարել էին, թե նրան ոչ թե առևանգել, այլ բերման են ենթարկել, թեև «Տելեգրամ»-ում տարածված տեսանյութերում երևում է, որ Շչեպիխինին բռնի ուժով կայարանում քարշ են տալիս և մեքենա նստեցնում քաղաքացիական հագուստներով անձինք։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
15:12 - 07 հունիսի, 2025
ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Ուկրաինային հասցված զանգվածային հարվածը

 |factor.am|

ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Ուկրաինային հասցված զանգվածային հարվածը |factor.am|

factor.am: ՌԴ Պաշտպանության նախարարությունն Ուկրաինայի գիշերային զանգվածային հարձակումն անվանել է «Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունների պատասխան»։ Ռուսական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը հասցվել է «հեռահար օդային, ծովային և ցամաքային զենքերից ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ թիրախները եղել են ռազմական օբյեկտները, ինչպիսիք են հարվածային անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասերը և Ուկրաինայի զինված ուժերի զենքի ու ռազմական տեխնիկայի պահեստները։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակման ժամանակ զոհվել է երեք մարդ, ևս գրեթե 50-ը՝ վիրավորվել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հարվածել է «գրեթե ամբողջ Ուկրաինային»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
18:29 - 06 հունիսի, 2025
Մհեր Գրիգորյանը և ՌԴ նահանգապետների պատվիրակությունը քննարկել են առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մհեր Գրիգորյանը և ՌԴ նահանգապետների պատվիրակությունը քննարկել են առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի նահանգապետներ Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին, ովքեր Հայաստան էին ժամանել մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությանը և հույս հայտնել, որ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կունենան կոնկրետ բովանդակություն և կդառնան համատեղ նախագծերի իրականացման հիմք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի-Ռուսաստան առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները:
17:55 - 06 հունիսի, 2025
Մատվիենկոյի համոզմամբ՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում վստահության ճգնաժամ չկա |armenpress.am|

Մատվիենկոյի համոզմամբ՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում վստահության ճգնաժամ չկա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի համոզմամբ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վստահության ճգնաժամ չեն ապրում։ Այս մասին Վալենտինա Մատվիենկոն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։  «Գիտեք, կան տարածված արտահայտություններ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ կա։ Ես նման զգացողություն չունեմ։ Ընդհակառակը, ինչպես մենք, Հայաստանը նույնպես ցույց է տվել իր շահագրգռվածությունը մեր երկկողմ համագործակցության զարգացման ընդլայնման հարցում»,-նշել է Մատվիենկոն։  Նա նաև վստահեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում որևէ խնդիր չկա։  «Վարչապետը (խմբ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) ողջույններ է փոխանցել մեր նախագահին (խմբ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին) և հատկապես ընդգծել, որ, չնայած ցանկացած ակնարկի, ինքը և Վլադիմիր Վլադիմիրովիչը միշտ ունեցել են, ունեն և շարունակում են ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ։ Եվ նա որևէ խնդիր չունի նախագահի հետ հարաբերություններում»,-մանրամասնել է Վալենտինա Մատվիենկոն՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարբեր դժվար իրավիճակներում երկրների ղեկավարները միշտ գտնում են փոխըմբռնում և անհրաժեշտ լուծումներ։ 
17:23 - 06 հունիսի, 2025
Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության ու դարավոր բարեկամության վրա. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության ու դարավոր բարեկամության վրա. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։  Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի բացման ելույթում նշեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։  Վերջինս կարծիք հայտնեց, որ համաժողովը կարևոր հարթակ է Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության խորացման համար։  «Այն տեղի է ունենում մեզ համար ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեքստում։ Խորհրդանշական է, որ համաժողովի բացմանը մասնակցում է մեր պատվավոր հյուրը՝ ՌԴ Դաշնային ժողովի նախագահ, հարգարժան Վալենտինա Մատվիենկոն»,- նշեց Սիմոնյանը։  «Հենց միջտարածաշրջանային կապերն են, որ այս հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն և կայունություն։ Այդ հարաբերություններն անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարևոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն ու առողջապահություն»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ անցկացվող համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։  Սիմոնյանի դիտարկմամբ՝ այստեղ են ձևավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում՝ վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարությունների ոլորտում հստակ ծրագրերի։  «Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել հումանիտար ոլորտում համագործակցության կարևորությունը։ Կրթության, մշակույթի, երիտասարդության ու գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում ձևավորում են երկկողմ հարաբերությունների համար ամուր և կայուն հիմք։ Ապակենտրոնացված համագործակցությունը լայն հնարավորություն է ստեղծում՝ խթանելու անմիջական կապերը ու համատեղ նախաձեռնությունները։ Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և վերափոխումների, առավել քան երբևէ կարևոր է պետությունների և տարածաշրջանների կայուն, փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանն ու զարգացմանն ուղղված քայլերը»,- իր ելույթում ընդգծեց ԱԺ նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար՝ խթան հանդիսանալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և միջտարածաշրջանային կապերի խորացման համար։ 
16:35 - 06 հունիսի, 2025
Նիկոլ Փաշինյանը և Վալենտինա Մատվիենկոն մտքեր են փոխանակել ՀՀ–ՌԴ օրակարգի մի շարք հարցերի շուրջ

Նիկոլ Փաշինյանը և Վալենտինա Մատվիենկոն մտքեր են փոխանակել ՀՀ–ՌԴ օրակարգի մի շարք հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը։
15:25 - 06 հունիսի, 2025
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի 12 շրջանի վրա
 |1lurer.am|

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի 12 շրջանի վրա |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի մի քանի շրջան, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվան, Բրյանսկը, Էնգելսը հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել։ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռիչքների սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի», ինչպես նաև Սարատովի և Կալուգայի օդանավակայաններում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի վրա 10 անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել։ Արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետներն աշխատում են ընկած բեկորների տեղում։ Բրյանսկի Telegram ալիքները հրապարակել են քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած հզոր պայթյունի կադրերը։ Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Էնգելս քաղաքի վրա, որի մոտակայքում գտնվում է ռուսական ռազմավարական ավիացիոն բազան։ Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Էնգելսի մի «ձեռնարկությունում», բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է այրվում: Միաժամանակ սոցցանցերում հրապարակվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, որ այրվում է նավթի պահեստը, որը, ըստ ուկրաինացի զինվորականների, վառելիք է մատակարարում Էնգելսի ռազմավարական ռմբակոծիչների բազային։ Վերջին անգամ այս նավթաբազան ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել հունվարի սկզբին։ Հրդեհը տևել է մի քանի օր։
13:38 - 06 հունիսի, 2025
ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Առանձին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում` նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է: Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին: Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը: Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաև ԱԺ շենքում ու մասնակցել «Ճանապարհ դեպի Սանահին: Մեկ մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի և «Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր» թանգարանի կողմից:
13:36 - 06 հունիսի, 2025
Ռուսաստանն ուրախ է Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով երկխոսության վերսկսման համար․ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանն ուրախ է Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով երկխոսության վերսկսման համար․ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսության վերսկսման համար։  Այս մասին Վալենտինա Մատվիենկոն նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ «Մեր հայ բարեկամներ, գործընկերներ, ես կրկին անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստան այցելելու հրավերի, հանձնաժողովների նախագահների, խորհրդարանների նախագահների մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորության համար։ Մենք ուրախ ենք որոշակի ժամանակահատվածից հետո վերսկսել քաղաքական երկխոսությունը խոսնակների մակարդակով»,-ասել է Մատվիենկոն՝ դիմելով Սիմոնյանին։  Մատվիենկոն նաև հավելել է, որ այս երկխոսությունը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ 
13:19 - 06 հունիսի, 2025