ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում |iravaban.net|

ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում |iravaban.net|

iravaban.net: Ազգային անվտանգության ծառայությունում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում։ Այս մասին, ի պատասխան Iravaban.net-ի գրավոր հարցման, պատասխանել են ԱԱԾ-ից։ «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալից ստացված գրության հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս ստուգվում են լրատվական կայքերում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակված հոդվածներում առկա տեղեկությունները»։ Հավելենք, որ օրեր առաջ լրատվական կայքերը հրապարակել էին, թե ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքի կապակցությամբ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
09:44 - 29 հունիսի, 2023
Արդարադատության նախարարը միջնորդել է ՄԻԵԴ վճռի հիմքով պատասխանատվության ենթարկել դատավորներին. Անդրեասյանին բացարկի միջնորդությունը մերժվեց

 |factor.am|

Արդարադատության նախարարը միջնորդել է ՄԻԵԴ վճռի հիմքով պատասխանատվության ենթարկել դատավորներին. Անդրեասյանին բացարկի միջնորդությունը մերժվեց |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում այսօր քննվում է Արդարադատության նախարարության միջնորդությունը` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նախարարությունը միջնորդել էր պատասխանատվության ենթարկել նաև Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, սակայն վերջինս գործի քննության մեկնարկից օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը Խորհրդի անդամ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` նշելով, որ Անդրեասյանը տնտեսական շահ, ընկերական հարաբերություններ ունի միջնորդությունը հարուցած նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ հիշեցրեց օրեր առաջ մամուլում շրջանառված տեսանյութը, որում երևում են Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը` նույն սրճարանում միասին նստած, որտեղից հետո առանձին դուրս են գալիս: Միջնորդությունը, սակայն, մերժվեց: Նշենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019 թ․ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Ըստ գործի` Գերմանիայում գրանցված այս ընկերությունը դեռևս 1990-ական թվականներից սկսած Հայաստանում գրանցված «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ-ն կանոնավոր գնել է մետաղական ջարդոն, 1999 թ․ փետրվարի 8-ին, 2000 թ․ ապրիլի 10-ին և 2003թ ապրիլի 2-ին գերմանական վերոգրյալ ընկերությանը պատկանող մեկ այլ ընկերություն՝ «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունը ՍՊԸ-ի հետ պայմանագիր են կնքել, համաձայն որի՝ «Շոլց ԱԳ» և «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունները պետք է «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ-ին վճարեին կանխավճար՝ մետաղական ջարդոնի դիմաց, ինչպես նաև՝ 2002 թ . նոյեմբերի 8-ին դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ին վարկ է տրամադրել՝ 100.000 եվրոյի չափով, որը պետք է մարվեր մինչև 2003թ հունվարի 31-ը, սակայն պարզվել է, որ դիմումատուն ոչ միայն չի վերադարձրել գումարը, այլև չի կատարել դիմումատու ընկերության նկատմամբ իր պայմանագրային պարտավությունները, մասնավորապես, մատակարարել է ավելի քիչ մետաղական ջարդոն, քան եղել են կանխավճարները, որոնք արդեն ստացել էր։ 2005թ. հոկտեմբերի 28-ին դիմումատուի և ՍՊԸ-ի ներկայացուցիչների հաշվարկներ են իրականացրել, որով արձանագրվել է, որ տվյալ օրվա դրությամբ ՍՊԸ-ն դիմումատու ընկերությանը պարտք է 1 213 824 ԱՄՆ դոլար։ Բանակցությունների արդյունքում դիմումատու ընկերությունը համաձայնել է 613 824 ԱՄՆ դոլարի չափով ազատել պարտքից՝ պայմանով, որ ՍՊԸ-ն մարի պարտքի մնացած մասը, մասնավորապես՝ 600 000 ԱՄՆ դոլարը՝ համաձայն պարտքի վճարման ժամանակացույցի, որը սահմանվել էր երկու ընկերությունների տնօրենների կողմից նույն օրը ստորագրված առանձին համաձայնագրով։ Նշված համաձայնագրի համաձայն՝ ՍՊԸ-ն պարտավորվել էր պարտքը վճարել հինգ մասնաբաժիններով՝ առաջին վճարումը կատարելով մինչև 2005 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ ժամանակացույցով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում ՍՊԸ-ն պարտավոր էր վերադարձնել ամբողջ պարտքը, իսկ նույն օրը կնքված մեկ այլ համաձայնագրով սահմանվել է 100 000 եվրոյի չափով վարկի և 10 000 եվրոյի չափով ապառքի մասով վճարման ժամանակացույցը։ Դրանում նաեւ նշվել է, որ վճարման ժամանակացույցը չպահպանելու դեպքում կվճարվի լրացուցիչ 6%։ ՍՊԸ-ն, սակայն, այս պարտավորությունները ևս չի կատարել։ Արդյունքում՝ դիմումատուն հայց է ներկայացրել Տնտեսական դատարան՝ ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել ընդհանուր 1 516 442 ԱՄՆ դոլար եւ 116 600 եվրո, ներառյալ՝ պարտքի հիմնական գումարը, վարկի գումարը և երկուսի համար հաշվարկված տոկոսները, սակայն, Տնտեսական դատարանը, բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը, թողել է հայցը առանց քննության՝ գտնելով, որ վեճի կարգավորման հարցը գտնվում է Արբիտրաժային տրիբունալի իրավազորության շրջանակում, դիմումատուն բողոքարկել է որոշումը, որը կրկին մերժվել է։ Արբիտրաժային տրիբունալը ևս հրաժարվել էր քննել հայցը, արդյունքում, հաշվի առնելով, որ Տնտեսական դատարանն արդեն լուծարվել է, «Շոլց ԱԳ» ընկերությունը 2008թ. հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան, որը փոխանցվել է Երւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Նշված հայցը դատարանը թողել է առանց քննության՝ հղում կատարելով Տնտեսական դատարանի որոշմանը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը՝ վարույթ չի ընդունվել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:58 - 28 հունիսի, 2023
Դատավոր Դավիթ Հարությունյանին որոշել են հեռացնել ԲԴԽ նիստերի դահլիճից

 |factor.am|

Դատավոր Դավիթ Հարությունյանին որոշել են հեռացնել ԲԴԽ նիստերի դահլիճից |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդը դատավոր Դավիթ Հարությունյանին հեռացրել է նիստերի դահլիճից: ԲԴԽ-ում այսօր շարունակվում էր Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը, որին վերջինս միայնակ էր ներկայացել` հաշվի առնելով, որ փաստաբանները գործադուլ են անում: Դավիթ Հարությունյանը միջնորդել էր իրեն ժամանակ տրամադրել` նոր փաստաբան ներգրավելու համար, այս միջնորդությունը ԲԴԽ-ն մերժել է: Հետո դատարանն անցել է հարցուպատասխամի փուլին: Դավիթ Հարությունյանը հարցեր է ուղղել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, սակայն ԲԴԽ-ն ժամանակը սահմանափակել է, Հարությունյանն առարկել է Խորհրդի գործողությունների դեմ, որից հետո Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ` սանկցիա կիրառելու, ու, փաստորեն, որոշել, նիստերի դահլիճից հեռացնել դատավորին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:30 - 26 հունիսի, 2023
Դատավոր Դավիթ Հարությունյանը ԲԴԽ նիստին առանց փաստաբանների է ներկայացել 
 |factor.am|

Դատավոր Դավիթ Հարությունյանը ԲԴԽ նիստին առանց փաստաբանների է ներկայացել |factor.am|

factor.am: Դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբանները մասնակցում են գործադուլի և չեն ներկայացել Հարությունյանի կարգապահական գործի քննությանը: Դատավորը քիչ առաջ առանց փաստաբանների ներկայացավ ԲԴԽ նիստին: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին տեղի ունեցած ԲԴԽ նիստին դատավորը հայտնել էր, որ փաստաբանները գործադուլի են մասնակցելու, իսկ ինքը չի կարող այլ փաստաբանների ներգրավել գործին, սակայն ԲԴԽ-ն հայտարարել էր, որ նիստը նախապես պլանավորվել է: Դռնփակ նիստն այժմ առանց փաստաբանների, ամենայն հավանականությամբ, շարունակվում է, քանի որ դատավորը ժամը 14:00-ին մուտք է գործել ԲԴԽ շենք և մինչև այս պահը ներսում է: Նշենք, որ փաստաբանների մի մեծ խումբ այսօր փաստաբանների պալատի շենքից երթով շարժվել է Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ բաժնի պետի համար բռնցքամարտիկի ձեռնոցներ են տարել: Գործադուլով փաստաբաններն իրենց դժգոհությունն են հայտնում ոստիկանական բաժանմունքում բռնությունների դեմ: Բողոքի ակցիային մասնակցող փաստաբանների մի մասը ոստիկանության շենքից եկել է Բարձրագույն դատական խորհուրդ աջակցելու դատավոր Դավիթ Հարությունյանին:
15:54 - 26 հունիսի, 2023
Դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի շրջանակում միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի շրջանակում միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Փաստաբան Զորայր Հարությունյանը հայտնում է, որ դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի շրջանակում միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացվել ՄԻԵԴ․ «Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ քննվող «կարգապահական» վարույթի ընթացքում ԲԴԽ կողմից թույլ տրվող խախտումների անդադար հոսքի բեկանման ու կանխատեսելի` անարդար որոշման կայացման կանխման նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել տվյալ վարույթով միջանկյալ միջոց կիրառելու` Դատավոր Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի իրացվելիությունն ապահովելու մասին դիմում: ՄԻԵԴ-ից ստացվել է պատասխան գրություն, ներկայումս Բարձր Դատարանի հետ գտնվում ենք ակտիվ գրագրության փուլում: Դիմումի հնարավոր բավարարումը կհանգեցնի ԲԴԽ կազմից կողմնակալ դատավորների հեռացմանը, դռնփակ ռեժիմով քննության վերացմանը և այլն: Նշեմ նաև, որ ներկայումս Դատավոր Հարությունյանի վարույթով քննությունն իրականացվում է առանց իր փաստաբանների, ովքեր մասնակցելով փաստաբանական գործադուլին խնդրել են նշանակված նիստը հետաձգել: ԲԴԽ կողմից փաստաբանների այս խնդրանքը մերժվել է` ի խախտում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի: Առավել մանրամասներ կներկայացվեն` ՄԻԵԴ-ի հետ հաղորդակցման ավարտի արդյունքներով»:
14:58 - 26 հունիսի, 2023
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Կարեն Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

 |factor.am|

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Կարեն Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է դատավոր Դավիթ Հարությունյանի ինքնաբացարկի միջնորդությունը Կարեն Անդրեասյանին: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ԲԴԽ նիստի ընթացքում դատավոր Դավիթ Հարությունյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Անդրեասյանին, սակայն վերջինս, ըստ դատավորի, թույլ չի տվել ավարտել միջնորդությունը, և Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դատավորի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կարեն Անդրեասյանին բացարկի ևս մեկ միջնորդություն են ներկայացրել, որի ժամանակահատվածը Անդրեասյանը կրկին սահմանափակել է, ու այժմ խորհուրդը կրկին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատավորի մյուս փաստաբան Միքայել Շխիշմյանը մեզ հետ զրույցում բարձրաձայնեց այն մասին, որ երեկ, օրվա կեսից Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին ու վերջինիս պաշտպաններին կանգնեցրել է ընտրության առաջ, և պահանջել, որ դատավորի փաստաբաններից մեկը լքի նիստերի դահլիճը։ Հարցն այն է, որ որ դեռևս հունիսի 19-ից Շխիմյանը ԲԴԽ-ում քննվող գործով ներգրավված է եղել որպես Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ։ Հաջորդ օրը՝ հունիսի 20-ին որպես ներկայացուցիչ ներգրավվել է ևս չորս փաստաբան։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:12 - 23 հունիսի, 2023
ԲԴԽ-ն Դավիթ Հարությունյանին թույլ չի տվել ավարտել Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդությունն ու հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

ԲԴԽ-ն Դավիթ Հարությունյանին թույլ չի տվել ավարտել Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդությունն ու հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Բարձրագույն դատական խորհրդում այսօր` ժամը 14։00-ից, շարունակել է Երևանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը։ Քիչ առաջ Դավիթ Հարությունյանն ու փաստաբանները դուրս եկան ԲԴԽ շենքից։ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներսում վարույթի քննությունը շարունակվել է Կարեն Անդրեասյանի սահմանած կանոններով ու ճաշակով։ Դատավորի խոսքով՝ ԲԴԽ-ն թույլ չի տվել ավարտել Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդությունը և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը` ժամը 10։00-ին։ Ամփոփելով գործի քննությունը՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ Կարեն Անդրեասյանն իրեն ու փաստաբաններին պարտադրում է ստորագրել անհասկանալի բովանդակությամբ թերթիկ։ «Նախազգուշացնում է, որ այս դատավարության տվյալները չհրապարակվեն։ Չգիտեմ՝ ինչ բովանդակությամբ, ինչ գաղտնիքների մասին է խոսքը, ինչ պատասխանատվություն է նախատեսվում հրապարակման համար»,- ասաց Հարությունյանը։ Դատավորը, թեև նշում է, որ գործի քննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են թույլ տրվել՝ դրանց շարքում առանձնացնում է վարույթի քննությունը դռնփակ իրականացնելու որոշումը։ «Դռնփակ քննությունը մեկ նպատակ ունի․ չեն ցանկանում, որպեսզի հանրությունը տեղեկանա կոնկրետ իմ կողմից ներկայացված, ներկայացվելիք փաստերին․ նրանց միակ մտավախությունը դա է»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ Դատավորն ասաց, որ երեկ տեղի ունեցած դատական նիստին իրենք միջնորդել են վերանայել գործը դռնփակ քննելու մասին որոշումն ու միջնորդություն են ներկայացրել գործը դռնբաց իրականացնել, սակայն ԲԴԽ-ն, չպատճառաբանված որոշման հիման վրա, քննությունը դռնփակ է շարունակել։ Ըստ Հարությունյանի՝ Խորհուրդը դիրքորոշում է հայտնել, որ այդ որոշումը պարտավոր չեն, չեն պատրաստվում պատճառաբանել, գուցե դրա պատճաաբանությունը վերջնական ակտում լինի։ Դատավորն, անդրադարձավ նաև Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հարցազրույցներին, որոնցում վերջինս խոսել է իր գործի մասին։ Հարությունյանն ասաց, որ միջնորդել է նախարարը, ում միջնորդությամբ գործի քննությունը դռնփակ է քննվում, գա Բարձրագույն դատական խորհուրդ և հավասար պայմաններում նախազգուշացվի տվյալներ չհրապարակելու մասին, սակայն այդ միջնորդությունները չեն էլ քննարկվել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
21:13 - 22 հունիսի, 2023
«Բամբասանքներ են»․ արդարադատության նախարարը՝ Կարեն Անդրեասյանի դեմ ԱԱԾ-ում հարուցված քրգործի լուրերի մասին

«Բամբասանքներ են»․ արդարադատության նախարարը՝ Կարեն Անդրեասյանի դեմ ԱԱԾ-ում հարուցված քրգործի լուրերի մասին

Բամբասանքներ են: Այսպես արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործ կա։ «ԶԼՄ-ի հայտարարությունները բամբասանքներ են, ոչ ավելին։ Ուղղակի պաշտպանվող կողմը բոլոր ձևերով ուզում է այս ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել։ Նորմալ է, իրենք էլ իրենց պաշտպանողական ստրատեգիայի շրջանակում են գործում»,- ասաց Մինասյանը լրագրողների հետ զրույցում։ ՀՀ արդարադատության նախարարի խոսքով լուրերը տարածողներն անգամ ընթացակարգերը չգիտեն, թե որոնք են ԲԴԽ անդամի հետ կապված կարգավորումները։ Նշենք, որ Oragir.News-ը գրել էր, թե իրենց տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ՝ լիազորությունների չարաշահման հոդվածով, և որ Անդրեասյանին, հնարավոր է կալանավորեն։ Գործն, ըստ լրատվամիջոցի, հարուցված է Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը չի մեկնաբանել իր նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունում վարույթ նախաձեռնելու մասին լուրը:
12:52 - 22 հունիսի, 2023
Անդրեասյանը չմեկնաբանեց ԱԱԾ-ում իր վերաբերյալ վարույթ նախաձեռնելու մասին լուրերը

 |factor.am|

Անդրեասյանը չմեկնաբանեց ԱԱԾ-ում իր վերաբերյալ վարույթ նախաձեռնելու մասին լուրերը |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը չի մեկնաբանում իր նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունում վարույթ նախաձեռնելու մասին լուրը: Նշենք, որ Oragir.News-ը գրել է, թե իրենց տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ` լիազորությունների չարաշահման հոդվածով, և որ Անդրեասյանին, հնարավոր է կալանավորեն, Գործն, ըստ լրատվամիջոցի, հարուցված է Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։ Նշենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ «ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գնացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ու դատարանի դատավորների որոշ մասի հետ ժամերով փակվել, ներքին քննարկում իրականացրել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներքին քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշ դատավորների հասկացրել է, թե իրեն հատկապես Վերաքննիչ քրեական դատարանում պետք է մեկ անձ, որը կհամակարգի ողջ դատարանի աշխատանքը»: Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվեցին բանավոր մեկնաբանել Կարեն Անդրեասյանի վերաբերյալ վարույթ նախաձեռնելու մասին լուրերը: ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն էլ ասաց, որ ԲԴԽ-ին ԱԱԾ-ում վարույթ նախաձեռնելու մասին տեղեկություն հայտնի չէ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:50 - 21 հունիսի, 2023
Արշակ Վարդանյանին բացարկի միջնորդությունը բավարարվել է. ինչ կազմով է ԲԴԽ-ն քննում դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական գործը
 |factor.am|

Արշակ Վարդանյանին բացարկի միջնորդությունը բավարարվել է. ինչ կազմով է ԲԴԽ-ն քննում դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական գործը |factor.am|

factor.am: Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով Արդարադատության նախարարության ներկայացուցիչները երեկ բացարկի միջնորդություն են ներկայացրել ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանին: Ըստ Արդարադատության նախարարության` դատավոր Դավիթ Հարությունյանն ու Արշակ Վարդանյանը ընկերական հարաբերություններ ունեն, ուստի Վարդանյանը չի կարող անաչառ լինել Հարությունյանի կարգապահական գործով: Բարձրագույն դատական խորհուրդը այս միջնորդությունը բավարարել է: Հատկանշական է, որ Դավիթ Հարությույանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ԲԴԽ-ին ներկայացրել է Արդարադատության նախարարությունը, իսկ նախարարը Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանն է, սակայն այս ընկերական հարաբերությունները ԲԴԽ-ի համար, փաստորեն, խնդրահարույց չեն: Նշենք, որ ԲԴԽ-ում այսօր շարունակվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը: Երեկ տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում Խորհրդի դատավոր անդամ Նաիրա Հովսեփյանն ինքնաբացարկ է հայտնել` նշելով , որ Հարությունյանի հետ ընտանեկան ջերմ հարաբերություններ ունի: Խորհրդի մեկ այլ անդամ` Մեսրոպ Մակյանը, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել: Խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, թեև երեկվա նիստին մասնակցել է, բայց այսօր գործուղման է։ Այսինքն` այս պահին ԲԴԽ-ն 6-հոգանոց կազմով է քննում Հարությունյանի վերաբերյալ գործը, որոնց թվում` 2 դատավոր անդամ և 4 գիտնական: Խորհրդի կազմում են ՀՀ դատավորներ Արթուր Աթաբեկյանը, Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանը, գիտնական անդամներ Երանուհի Թումանյանցը, որը Կարեն Անդրեասյանի՝ ՄԻՊ և Արդարադատության նախարար եղած ժամանակ նրա տեղակալն է եղել, Վիգեն Քոչարյանը, Քննչական կոմիտեի նախնին նախագահ Հայկ Գրիգորյանը:  
14:36 - 20 հունիսի, 2023
Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ չհայտնեց 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով
 |aysor.am|

Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ չհայտնեց 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով |aysor.am|

aysor.am: ԲԴԽ-ն մերժեց Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։ Նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորների ներկայացուցիչները, որոնց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն է քննարկվում։ Հայտարարվեց, որ Կարեն Անդրեասյանը, լինելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերը, չի կարող անաչառ մոտենալ այս հարցով որոշմանը։  Նշենք, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։ Հիշեցնենք՝ ԲԴԽ-ում մեկնարկել է Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննությունը։ Վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է, այս անգամ՝ 2019 թվականի հունվարի 24-ի վճիռը:
17:08 - 19 հունիսի, 2023
Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից. որեւէ հարցի չեմ  պատասխանելու. Կարեն Անդրեասյան
 |news.am|

Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից. որեւէ հարցի չեմ պատասխանելու. Կարեն Անդրեասյան |news.am|

news.am: Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության ավարտից հետո, երբ փաստաբաններն ու լրագրողները դեռևս ԲԴԽ շենքի դիմաց էին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից։ Լրագրողները նրանից փորձեցին պարզաբանումներ ստանալ, թե ինչու է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործը դռնփակ քննվում, նաև ուղղեցին դատական համակարգի վերաբերյալ այլ հարցեր։ Անդրեասյանը, սակայն, հայտարարեց, որ չպատասխանելն իր սահմանադրական իրավունքն է։ «Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից»,-  ասաց Կարեն Անդրեասյանը, ապա հայտարարեց, որ լրագրողներն իրավունք չունեն իրեն հետապնդելու, և երբ ինքը հրաժարվում է հարցերի պատասխանել, իրավունք չունեն ստիպել, ճնշել հարցազրույց տալ։ «Որևէ մեկի աշխատանքը մի խոչընդոտեք, դուք իրավունք չունեք խոչընդոտել իմ շարժը. Ես հայտնում եմ, որ որևէ հարցի չեմ պատասխանելու, դա իմ իրավունքն է: Ընթացիկ գործի մասին սա դատավորի վրա ճնշում է: Ես հանդես եմ գալիս որպես դատարան, հիմա դուք լրագրողներով փորձ եք անում ճնշել ինձ: Երբ ես ցանկություն ունենամ որպես դատավոր ընթացիկ նիստից իմ կարծիքները հայտարարել, ես դա կանեմ դատական նիստերի ընթացքում: Դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը իմ դատավորի աշխատանքի հետ: Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից»,-ասաց նա: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Կարեն Անդրեսյանին էլ մեղադրում են դատավորի գործունեությունը քաղաքական գործունեության հետ խառնելու մեջ, ԲԴԽ նախագահն ասաց՝ «զրպարտության և սուտ մատնության դիմելուց առաջ ամեն մարդ պետք է մտածի՝ ինչ է խոսում»։ Անդրեասյանը նաև նշեց, որ քանի դեռ ինքը ԲԴԽ նախագահն է, հարցազրույց չի տալու։ Նշենք, որ ԲԴԽ նիստում այսօր՝ քննվում էր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Հաջորդ նիտը կլինի վղը՝ ժամը 10-ին: Նշենք, որ այսօր ԲԴԽ նիստում քննվում էր դատավոր Դավիթ Հարությունյանին Հիշեցնենք Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Ըստ Նախարարության Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում։ Մասնավորապես, Նախարարությունը միջնորդության մեջ նշել է, որ Դավիթ Հարությունյանը խախտել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերի խախտումներ։ Նշված կետերը սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց (բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի), ինչպես նաև զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։ Հավելենք, որ ըստ helpcourt համակարգի` Դավիթ Հարությունյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից է։
14:54 - 19 հունիսի, 2023
Երևի դիմեմ փաստաբանների օգնությանը, բռնի ուժ կիրառելու հրահանգներ են տալիս. Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ նիստի մասին
 |news.am|

Երևի դիմեմ փաստաբանների օգնությանը, բռնի ուժ կիրառելու հրահանգներ են տալիս. Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ նիստի մասին |news.am|

news.am: Երևի դիմեմ փաստաբանների օգնությանը, որովհետև չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Առանց որևէ պարզաբանման՝ ինչ ուզում, անում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԲԴԽ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ ԲԴԽ նիստում  քննարկվում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Նա հայտարարեց, թե բռնի ուժ կիրառելու հրահանգներ են տալիս։ «Ես միջնորդեցի, որ հնարավորություն տան՝ ընդմիջում հայտարարվի, որ հաղորդում ներկայացնեմ, դրան էլ չանդրադարձան։ Ուղղակի միանվագ Արդարադատության նախարարության միջնորդություններն են քննարկվում», - ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը։ Հարցին, թե ինչի՞ վերաբերյալ է ուզում հաղորդում ներկայացնել՝ դատավորը պարզաբանեց. «Ուզում եմ հասկանալ՝ ճիշտ լսեցի՞, թե՞ չէ, որ ասաց՝ ֆիզիկական ուժ կիրառեք, ասացի՝ իմ նկատմա՞մբ, ասաց՝ չէ՛, գույքի։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ հանցագործությա՞ն մասին հաղորդում ներկայացնեմ, թե՞ կարգապահական  պատասխանատվության ենթարկելու», - նշեց նա։ ԲԴԽ-ն որոշել է դռնփակ ռեժիմով քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդությունը: «Ես ասացի՝ իմ անձնական տեսագրումը, ձայնագրումը կարո՞ղ եմ անել: Ասում է՝ չէ, ու կարգադրիչներին հրահանգում է... ես նաեւ բերել էի համապատասխան բարձրախոս, որ կարողանամ հրապարակել, այդ բոլոր գույքերը վերցրեցին, դուրս հանեցին: Հիմա թույլ տվեք ընդմիջումից օգտվեմ, փորձեմ հասկանալ, թե ինչ է կատարվում ներսում»,- ընդգծեց դատավորը: Հիշեցնենք Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Ըստ Նախարարության Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում։ Մասնավորապես, Նախարարությունը միջնորդության մեջ նշել է, որ Դավիթ Հարությունյանը խախտել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ եւ 8-րդ կետերի խախտումներ։ Նշված կետերը սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց (բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի), ինչպես նաեւ զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։ Հավելենք, որ ըստ helpcourt համակարգի` Դավիթ Հարությունյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից է։
12:12 - 19 հունիսի, 2023
Դավիթ Հարությունյանի կարգապահական գործը դռնփակ է քննվում. Արդարադատության նախարարության միջնորդությունը բավարարվեց
 |factor.am|

Դավիթ Հարությունյանի կարգապահական գործը դռնփակ է քննվում. Արդարադատության նախարարության միջնորդությունը բավարարվեց |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում այսօր սկսվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարութի քննությունը: Նիստի մեկնարկին պարզ դարձավ, որ դատավոր Նաիրա Հովսեփյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել` հայտնելով, որ մտերիմ հարաբերություններ ունի Դավիթ Հարությունյանի հետ: Այս միջնորդությունը բավարարվեց: Ապա ԲԴԽ-ն, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց Արդարադատության նախարարության միջնորդությունը, որով նախարարի տեղակալը պահանջում էր դռնփակ քննել գործը` հաշվի առնելով արդարադատության շահը: Ապա նիստն ընդմիջվեց, որպեսզի դրան ոչ մասնակից անձինք լքեն դահլիճը: Դավիթ Հարությունյանը ցանկանում էր հայտարարություն անել, սակայն խորհրդի անդամները լքեցին դահլիճը: Քիչ անց կարգադրիչները հայտնեցին, որ որոշում է կայացվել նիստը դռնփակ անցկացնելու մասին: Նշենք, որ Դավիթ Հարությունյանը ԲԴԽ էր եկել առանց ներկայացուցչի: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում Հիշեցնենք Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Ըստ Նախարարության Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում։ Մասնավորապես, Նախարարությունը միջնորդության մեջ նշել է, որ Դավիթ Հարությունյանը խախտել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ եւ 8-րդ կետերի խախտումներ։ Նշված կետերը սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց (բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի), ինչպես նաեւ զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։ Հավելենք, որ ըստ helpcourt համակարգի` Դավիթ Հարությունյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից է։
11:11 - 19 հունիսի, 2023