Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

«ՀՀ-ն չի կատարում միջազգային պարտավորությունները»․ Բաքվի արձագանքը Երևանին
 |azatutyun.am|

«ՀՀ-ն չի կատարում միջազգային պարտավորությունները»․ Բաքվի արձագանքը Երևանին |azatutyun.am|

azatutyun.am: Ադբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է երեք հայ երիտասարդների հետ կապված Հայաստանի արտգործնախարարության օգոստոսի 28-ի հայտարարությանը։ «Հայաստանի ԱԳՆ-ն ոչ միայն անօրինական է անվանում Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ստեղծված Լաչինի սահմանային անցակետը, այլև սուտ տեղեկատվություն է տարածում օգոստոսի 28-ին, էթնիկ և ռասայական թշնամանք և վիրավորանք Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ քրեական գործով, բերման ենթարկված ՀՀ երեք քաղաքացիների առևանգման մասին: Այսպիսով, Հայաստանը ցույց է տալիս, որ չի կատարում իր միջազգային պարտավորությունները», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։ Բաքուն պնդում է, թե «հումանիզմի սկզբունքից ելնելով, դադարեցրել է քրեական հետապնդումը նշված երեք անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց տարիքը և այն, որ «անկեղծորեն զղջացել են իրենց արարքների համար»: Ադրբեջանական կողմը երեկ Լաչինի անցակետում առևանգել է Հայաստան մեկնող երեք երիտասարդի։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալված Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ: Տղաները Հայաստան էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումը։
13:17 - 29 օգոստոսի, 2023
Մակրոնի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է. Հաջիզադե
 |azatutyun.am|

Մակրոնի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է. Հաջիզադե |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահի կողմից «ճնշման լեզվի» օգտագործումն անթույլատրելի է, մեկնաբանելով Մակրոնի կողմից այսօր հնչեցրած հայտարարությունները՝ նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։ «Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում է հանդիսանում։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու ֆրանսիական կողմը, որ 30 տարի շարունակ չէր դատապարտում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիան և ադրբեջանական հողերի օկուպացիան, չէր մեկնաբանում մեկ միլիոն փախստականների շուրջ ստեղծված հումանիտար կացությունը, այժմ հիմնական շեշտադրումները դնում է տարածաշրջանում մարդասիրական կացության վրա», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հիշեցնենք, որ Մակրոնը հայտարարել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Մենք կպահանջենք լիակատար հարգանք Լաչինի մարդասիրական միջանցքի նկատմամբ և միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական   նախաձեռնություն կցուցաբերենք՝ այդ ուղղությամբ ճնշումը մեծացնելու համար»,- ասել է Մակրոնը դեսպանների համաժողովում իր ելույթի ժամանակ։
19:23 - 28 օգոստոսի, 2023
«Տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ՀՀ ԶՈՒ «դիվերսիոն խմբի ներթափանցման» փորձի մասին կեղծ լուրին, դատապարտել է  «ռազմակական սադրանքների շարունակականությունը, որը իրականացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նույն օրը՝ որպես մանիպուլյատիվ քաղաքականության շարունակություն»։ Արտաքին գերատեսչությունը Հայաստանին կոչ է արել զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակը սրող սադրիչ քայլերից և հայտարարություններից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և միջազգային հանրությանը շփոթեցնելու փորձերը շարունակելու փոխարեն կատարել իր պարտավորությունները։ «Տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը և կորել։ Այնուհետև Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ինչի կանխման ընթացքում մեկ անձ ձերբակալվել է։ ՀՀ ՊՆ-ն հերքեց ադրբեջանական կողմի հայտարարությունը, իսկ ավելի ուշ հրապարակեց նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
16:11 - 16 օգոստոսի, 2023
Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ
 |tert.am|

Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ․ Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Ֆրանսիային տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու փորձերի համար։ Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է․ «Անհեթեթություն է որպես շրջափակում ներկայացնել սահմանային անցակետի գործունեությունը, որն ստեղծվել է Լաչինի ճանապարհին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգությունը երաշխավորելու Ադրբեջանի պարտավորության համաձայն, ինչպես նաև «Հայաստանի կողմից՝ այն ռազմական և անօրինական տնտեսական նպատակներով» (չակերտները-խմբ․) կիրառելը կանխելու նպատակով»։ Միևնույն ժամանակ ադրբեջանական արտաքին գերատեսչությունն ափսոսանք է հայտնել, որ «ֆրանսիական կողմը, հետևելով Հայաստանի մանիպուլյացիաներին, չի աջակցել այլընտրանքային ուղիների օգտագործման համաձայնագրերին, որոնց աջակցել են Եվրամիությունն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադաձել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակ բացելու վերաբերյալ լուրերին՝ դրանք որակելով ապատեղեկատվություն և ընդգծելով, որ ֆրանսիացի նախարարի հղումն այդ միջադեպին«մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»։ «Լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ Ֆրանսիան, որը 30 տարի շարունակ աչք էր փակում «ադրբեջանցիների զանգվածային արտաքսման, նրանց դեմ պատերազմական հանցագործությունների» (չակերտները-խմբ․) վրա, այժմ փորձում է իրականացնել իր նենգ քաղաքականությունը տարածաշրջանում՝ օգտագործելով հայ բնակիչներին և հենվելով «Հայաստանի կեղծ քարոզչության» (չակերտները-խմբ․) վրա»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
13:00 - 16 օգոստոսի, 2023
Ադրբեջանում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Ադրբեջանում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Ադրբեջանում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Ադրբեջանի ԱԳՆ-ից նշում են, որ ժամանակավոր հավատարմատար Պատրիսիա Սերանո Սանչեսը ԱԳՆ է հրավիրվել Իսպանիայի ԱԳՆ թվիթերյան հարթակում Արցախին «աջակցող սադրիչ բնույթի հրապարակման» կապակցությամբ։ «Այդ ապակառուցողական մոտեցումը չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն և ադրբեջանական կողմը խստորեն դատապարտում է դա», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը իր հերթին հայտարարել է, որ Իսպանիան մշտապես աջակցել է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և այս դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել։  Իսպանացի դիվանագետն նշել է, որ նշված թվիթում հայտնված տեղեկատվությունը տեխնիկական թերություն է, ուստի ադրբեջանական կողմի մտահոգությունն արտահայտելուց անմիջապես հետո նշված թվիթը ջնջվել է։ Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատունը X-ի (Թվիթերի) իր էջում տեղեկացրել է, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու՝ «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» մարդասիրական ակցիայի շրջանակներում։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխան գրառմամբ «անընդունելի է» որակել Իսպանիայի աջակցությունը և պնդել՝ Ադրբեջանը «խստորեն դատապարտում է այդ ոչ կառուցողական մոտեցումը»։ Ադրբեջանի իշխանությունները նույնը կրկնել են նաև Իսպանացի դիվանագետի հետ հանդիպմանը:
18:06 - 15 օգոստոսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»
 |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին» |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»:«Վերջին շաբաթների ընթացքում «Ադրբեջանի տարածքում» (չակերտները-խմբ․) «ապօրինի տեղակայված» (չակերտները-խմբ․) Հայաստանի զինված ուժերն ակտիվացրել են ռազմաինժեներական և այլ ռազմաշինարարական աշխատանքները։ Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի և անձնակազմի մեծածավալ «կուտակումներ են» (չակերտները-խմբ․) նկատվում՝ Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով «հերթական ռազմական արկածախնդրությունն իրագործելու» (չակերտները-խմբ․) նպատակով։Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը «չի դադարեցրել իր տարածքային պահանջները» (չակերտները-խմբ․) Ադրբեջանի նկատմամբ, և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» (չակերտները-խմբ․) բանավոր ճանաչումը տարբերվում է «տեղում» գործողություններից։Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր «ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը» (չակերտները-խմբ․) ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով», - ասվում է Աեդրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
13:26 - 14 օգոստոսի, 2023
Եվլախում «Ղարաբաղի հայազգի բնակիչների հետ» հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, վերջին պահին «հայերը խախտել են պայմանավորվածությունները»․ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ |tert.am|

Եվլախում «Ղարաբաղի հայազգի բնակիչների հետ» հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, վերջին պահին «հայերը խախտել են պայմանավորվածությունները»․ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Վերջին օրերին միջազգային գործընկերների ջանքերով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԿԽՄԿ-ի կողմից «Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհն օգտագործել բեռների փոխադրման համար, իսկ դրանից 24 ժամ անց՝ ԿԽՄԿ-ի միջոցով հետագա ինտենսիվացման մասին: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակված հոդվածում արտացոլված կարծիքները, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Բացի այդ, ադրբեջանական կողմի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվլախում հանդիպում անցկացնել ադրբեջանական կողմի և Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև, և ավարտված են եղել բոլոր լոգիստիկ հարցերը։ Չնայած այս բոլոր պայմանավորվածություններին, Ադրբեջանի Ղարաբաղի մարզի հայազգի բնակիչների ներկայացուցիչները վերջին պահին խախտել են դրանք։ Նրանց և Հայաստանի խափանարար գործողությունները, որոնք այս թեման վերածեցին քաղաքական շահարկման գործիքի, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հակառակ կողմը շահագրգռված չէ խաղաղությամբ և կայունությամբ, ինչպես նաև այս հարցով երկխոսությամբ։ Սրան զուգահեռ՝ նշված քայլերը ևս մեկ անգամ ապացուցում են հումանիտար հիմքով հավակնությունների անհիմն լինելը և ծառայում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը»,- ասել է նա։  
20:18 - 11 օգոստոսի, 2023
Մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն. ԵԱՀԿ գործող նախագահ
 |aravot.am|

Մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն. ԵԱՀԿ գործող նախագահ |aravot.am|

aravot.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ըստ ԵԱՀԿ հաղորդագրության, Օսմանին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղ բնակչության, մասնավորապես խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Ընդգծելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին՝ նա կրկնել է կառուցողական և արդյունավետ երկխոսության իր կոչը՝ որպես կայուն լուծումների ուղի՝ ի շահ հակամարտությունից տուժած բնակչության։ Օսմանին ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն։ Նա առաջարկել է իր ծառայությունները և ԵԱՀԿ գործիքներն ու վստահության ամրապնդման միջոցները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման լուծումների մաս։ Հիշելով երկու նախարարների հետ իր նախորդ հանդիպումները և երկու մայրաքաղաքներ կատարած այցերը՝ ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու իր անձնական և ակտիվ ներգրավվածությունը կողմերի հետ։ Այս առումով նա կրկնել է, որ ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է նպաստել երկխոսությանը՝ հանուն կայուն և խաղաղ լուծման:
10:01 - 11 օգոստոսի, 2023
«Հիմքեր չկան պնդելու, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի ելույթին


 |factor.am|

«Հիմքեր չկան պնդելու, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի ելույթին |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում Ադրբեջանի սադրիչ գործողությունների  ու Լաչինի միջանցքը արգելափակելու վերաբերյալ հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարություն է տարածել՝ Հայաստանին մեղադրելով իրավիճակը սրելու մեջ։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 3-ին կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ միջազգային հանրությանը  Լաչինի սահմանային անցակետի աշխատանքի, ինչպես նաև տարածքային ամբողջականության և սահմանազատման խնդրի հարցերում  ապակողմնորոշելու փորձերը ցույց են տալիս հայկական կողմի մտադրությունը՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ներդրում ունենալու փոխարեն սրել իրավիճակը»,-ասվում է հայտարարության մեջ։ Բաքուն շարունակում է հայտարարել, թե «հիմքեր չկան պնդելու, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը»։ Ադրբեջանի ԱԳՆ  հայտարարում է թե, իբր, ՀՀ-ն չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև հավատարիմ չէ սահմանազատման գործընթացին։ Բաքուն նաև Հայաստանին մեղադրում է Վագիֆ Խաչատրյանի առևանգման գործով միջազգային հանրությանը մոլորության մեջ է գցելու մեջ։ «Եթե ​​հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, ապա պետք է ձեռնպահ մնա նման սադրիչ քայլերից և աջակցի Աղդամի  ճանապարհի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը, որոնք առաջարկել է ադրբեջանական կողմը՝ հայազգի բնակիչների կարիքները բավարարելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
15:45 - 03 օգոստոսի, 2023
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության մեկնարկի մասին շրջանառվող լուրերը
 |armenpress.am|

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության մեկնարկի մասին շրջանառվող լուրերը |armenpress.am|

armenpress.am: Արցախի ԱԳՆ-ն, ընդունելով Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մեկնարկի շուրջ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հանրային հետաքրքրության կարևորությունը՝ միևնույն ժամանակ նպատակահարմար չի համարում մեկնաբանություններ անել ոչ իր պատճառով չկայացած առանձին հանդիպումների վերաբերյալ։ Այս մասին նշել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում տարածվող լուրերի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցի: «Կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները միշտ պատրաստ են քննարկելու Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման վերաբերյալ ողջամիտ առաջարկներ: Ավելին, արցախյան կողմն, իր հերթին, պարբերաբար հանդես է գալիս միջնորդների մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման նախաձեռնություններով և առաջարկներով»,- հավելեցին Արցախի արտգործնախարարությունից: Միևնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք հայտնեցին, որ երկխոսության հաջողությունը կախված է իրենց տարաձայնությունները կարգավորելու հարցում երկու կողմերի իրական շահագրգռվածությունից և բարեխիղճ մոտեցումից: «Մեր կողմից նման շահագրգռվածությունն առկա է։ Եթե ադրբեջանական կողմը ևս այդպիսի պատրաստակամություն դրսևորի, դա թույլ կտա ուղի հարթել երկխոսության մեկնարկի համար: Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով»,- նշեեցին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ ավելացնելով, որ նման մոտեցումը թույլ կտա միջազգային հանրությանն առավել ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում, ամրապնդել դրա լեգիտիմությունն ու կայունությունը, ինչպես նաև ապահովել կողմերի միջև հնարավոր պայմանավորվածությունների իրականացման հուսալի երաշխիքներ։
19:59 - 01 օգոստոսի, 2023
Բաքուն պահանջում է «հարգել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չմիջամտել երկրի ներքին գործերին»

Բաքուն պահանջում է «հարգել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չմիջամտել երկրի ներքին գործերին»

Բաքուն պահանջում է «կողմնակալ հայտարարություններ արած ու Հայաստանի կողմից մանիպուլյացիաներով խաբված երկրներից և միջազգային կազմակերպություններից հարգել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չմիջամտել երկրի ներքին գործերին և վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը»։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։  Բաքուն հայտարարում է, թե 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը հանդես եկավ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, սակայն հայկական կողմը չի արձագանքում դրանց ու տարբեր պատրվակներով ձգձգում է խաղաղ կարգավորման գործընթացը, սակայն Ադրբեջանը վճռականորեն շարունակում է իր ջանքերը՝ խթանելու խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների բացմանն ուղղված նախաձեռնությունները:  Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե հայկական կողմը մյուս կողմից հանդես է եկել այնպիսի անհիմն առաջարկով, ինչպիսին է «միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով ղարաբաղցի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը», և խոչընդոտել է Ադրբեջանի ու տեղի հայ բնակիչների միջև շփումները՝ փաստացի այլ անվան տակ շարունակելով տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ»։ Բաքուն հայտարարում է, թե իբր ապահովել է Հայաստանի բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ զորախմբի անցումը սահմանային անցակետով՝ հերքելով Լեռնային Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները և հայտարարում, թե «հունիսի 15-ին մաքսանենգություն է եղել հայկական կողմից, իսկ հուլիսի 26-ին բեռնատարները ՀՀ կառավարությունն առանց թույլտվության են ուղարկվել «Ադրբեջանի տարածք»»։ Հիշեցնենք՝ հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։ Հիշեցնենք նաև, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։  «Հայաստանի նպատակն է տարածաշրջան ներգրավել երրորդ կողմերին, ընդլայնել լարվածության աշխարհագրությունը և խաթարել խաղաղ գործընթացը»։ Ադրբեջանը հայտարարում է, թե վերջին օրերի՝ ռազմական, ինչպես նաև էլեկտրոնային միջամտությունները՝ ճնշելու օդային տարածքով քաղաքացիական թռիչքների իրականացումը, սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանը։  Ադրբեջանի ՊՆ-ն երեկ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար: «Ադրբեջանը կապահովի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերի իրավունքները և վճռականորեն կկանխի իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։  Նշենք, որ վերջին օրերին մի շարք երկրների ներկայացուցիչներ ու տարբեր կազմակերպություններ, հանդես են գալիս Լաչինի միջանցքը բացելու կոչով։ 
12:48 - 29 հուլիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ արած հայտարարություններին՝ նշելով, թե «ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջներ հնչեցնելուց բացի, նաև անհիմն շահարկումներ է արել, որոնք կոպտորեն խեղաթյուրում են բանակցային գործընթացի էությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատմական փաստերը»։ Հայտարարության մեջ նշվում է, թե «հայկական կողմի հակաադրբեջանական արշավը, որը չի կատարում միջազգային տարբեր հարթակներում ստանձնած խոստումներն ու պարտավորությունները, ներառյալ խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը զրոյացնող հռետորաբանությունը, ապացուցում են, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից անդրադարձել են Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է, և այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ ՀՀ-ում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ»։ Ադրբեջանական կողմը նշում է․ «ՀՀ ԱԳ նախարարի կողմից ադրբեջանցիներին ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող իրենց հողերից բռնի տեղահանման հերքումը և պնդումը, որ զուգահեռ մոտեցում չկա «Արևմտյան Ադրբեջան» համայնքի իրավունքների և Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների իրավունքների միջև, ինչպես նաև այդ մասին բանակցությունների հերքումը, Հայաստանի կողմից կոնվենցիաներով ստանձնած համապատասխան միջազգային պարտավորությունների և չկատարումը վկայում է Հայաստանի՝ էթնիկ զտումների քաղաքականությունն արդարացնելու մտադրության մասին»։  Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտում է՝ «Ղարաբաղի հայերը չեն կարող գերակա իրավունքներ ունենալ ադրբեջանցի բնակչության նկատմամբ»։ «Ադրբեջանը իր երկրի տարածքում ապրող տարբեր էթնիկ ժողովուրդների նկատմամբ կիրառում է և կկիրառի միայն հավասար մոտեցում։  «Այն, որ Հայաստանը, որը չի կատարում որևէ համաձայնագիր և պարտավորություն, Ադրբեջանին մեղադրում է մտածացին պայմանավորվածությունները ժխտելու մեջ, խոսում է սեփական հնարավոր սադրանքները թաքցնելու մտադրության մասին։ Հայաստանի այս ապակառուցողական գործողությունները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից և դադարեցվեն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 
13:38 - 28 հուլիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը «սադրանք» է որակել

Ադրբեջանի ԱԳՆ-ն Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը «սադրանք» է որակել

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է որակել Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։  «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։  Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, թե «Մոսկվայի բանակցություններից անմիջապես հետո հայկական կողմի այս քայլը, ցույց է տալիս, որ ՀՀ-ն անկեղծ չէ գործընթացում(խաղաղության-խմբ.) և մտադրություն ունի շփոթեցնել միջազգային հանրությանը՝ սրելով իրավիճակը»։ «Այս սադրանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի՝  «տարածաշրջանում հումանիտար լարված իրավիճակի» մասին պնդումները ոչ այլ ինչ են, քան իրենց մանիպուլյացիաներն ու անօրինական գործունեությունը շարունակելու մտադրություն»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։  Ադրբեջանի ԱԳՆ-ն, հիշեցնելով, որ հայկական կողմը հրաժարվել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Արցախ հումանիտար օգնություն հասցնելուց, ապա Արցախում Ասկերան-Աղդամ ճանապարհը բետոնե պատնեշներով փակելու ակցիան, նշում է, թե «այս քայլերը հակասում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարություններին»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ նշում է, թե «Հայաստանում Եվրոպական միության առաքելության և դիվանագիտական կորպուսի ներգրավվածությունը այս սադրանքին ցույց է տալիս, որ սա նախապես ծրագրված քայլ էր»։
22:12 - 26 հուլիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Le Monde-ում հրապարակված հոդվածին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Le Monde-ում հրապարակված հոդվածին

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականում հրապարակված հոդվածի վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Բաքվի և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջև պետք է պաշտոնական երկխոսություն լինի» նշել է․ «Այն, որ Հայաստանի վարչապետը «ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն» անվանեց Հայաստանի կողմից ստեղծված խամաճիկների ռեժիմին, որը ստեղծվել է պատերազմական ու մարդկության դեմ ծանր հանցագործությունների միջոցով, այդ թվում՝  տարածաշրջանի ադրբեջանցի բնակչության դեմ էթնիկ զտումներով և ցեղասպանությամբ, վառ օրինակ է այն բանի, որ հայ պաշտոնյաները շարունակում են գրեթե 30 տարի տևած օկուպացիոն քաղաքականությունը»։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծում է՝ «այդ միտքը լիովին հակասում է նրա այն հայտարարությանը, թե «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը»»։ ԱԳՆ-ից նշել է, թե «հայկական կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի տեղադրումը լիովին միջազգային իրավունքի շրջանակներում է, և այդ քայլն արվել է Հայաստանի դիվերսիոն գործունեությունը կանխելու նպատակով, ու այդ կետի առկայությունը քննարկման առարկա չէ»։  Ադրբեջանի ԱԳՆ-ն, հիշեցնելով, որ Աղդամով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու մասին Ադրբեջանի կողմից առաջ է քաշվել առաջարկ, ինչը դրականորեն է ընդունվել միջազգային դերակատարների կողմից, այդ թվում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից, նշում է, թե, «հայկական կողմի մերժումը ցույց է տալիս, որ տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումը չի արտացոլում իրականությունը և ցույց է տալիս, որ Հայաստանը նպատակ ունի շարունակել իր անօրինական գործունեությունը Ադրբեջանի (նկատի ունի՝ Արցախը-խմբ․) տարածքում»։  «Բացարձակապես անընդունելի է Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ պատրվակով վերապահումներ անելը․ դա հարված է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին և ծառայում է տարածաշրջանում լարվածության պահպանմանը։ Կոչ ենք անում հայկական կողմին զերծ մնալ սադրիչ քայլերից ու հայտարարություններից, կատարել միջազգային պարտավորությունները»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
12:01 - 25 հուլիսի, 2023