Միշելի, Շոլցի և Ստոլտենբերգի արձագանքը Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման վերաբերյալ |factor.am|
15:37 - 06 հունիսի, 2023

Միշելի, Շոլցի և Ստոլտենբերգի արձագանքը Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման վերաբերյալ |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստանն է պատասխանատու Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերման համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ցնցված եմ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից։ Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն ակնհայտորեն ռազմական հանցագործություն է, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա խամաճիկներին»,- գրել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս անդրադարձել է ՀԷԿ-ի ավերմանը։ «Կախովկայում ամբարտակի ոչնչացումը վտանգի տակ է դնում հազարավոր խաղաղ բնակիչների և լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Սա վրդովվեցնող գործողություն է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դաժանությունը»,- նշել է Ստոլտենբերգը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ նշել է, որ ամբարտակի ոչնչացումը դարձել է հակամարտության «նոր հարթություն», որը, սակայն, «համապատասխանում է Պուտինի՝ այս պատերազմը վարելու ձևին»։

«Սա բազմաթիվ հանցագործություններից մեկն է, որը մենք տեսել ենք Ուկրաինայում, և որոնք իրականացվել են ռուս զինվորականների կողմից։ Որպես պատերազմի վարման այս մեթոդի մի մաս՝ միշտ հարվածներ են հասցվել քաղաքացիական թիրախներին, քաղաքներին, գյուղերին, հիվանդանոցներին, դպրոցներին և ենթակառուցվածքներին: Եվ հիմա հայտնվել է նոր հարթություն, բայց այն համապատասխանում է նրա հետ, թե ինչպես է Պուտինը վարում այս պատերազմը»,- ասել է Շոլցը WDR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Խերսոնի շրջանի Կախովսկայա ՀԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել։ Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են մեղադրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել