ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի. Գեղամ Մանուկյան
 |news.am|
10:03 - 27 հունիսի, 2023

ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: «Նիկոլ Փաշինյանը, ԱԽՔ-ը եւ մնացած ախքերը հայ ժողովուրդ չեն եւ չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը, չունեն մանդատ, չունեն լեգիտիմ իրավունք հայ ժողովրդի անունից նման դավաճանական հայտարարություններ անել. այսօր տարբեր դեսպանությունների մոտ բարձրաձայնումը նաեւ դրա վկայությունն է, ինչպես նաեւ միջազգային հանրությանը իրական գործողությունների մղելուն»: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Ռուսաստանի դեսպանատան մոտ նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Տվյալ դեպքում ՌԴ-ն, որը նոյեմբերի 9-ի ստորագրող կողմն է եւ ունի պարտավորություններ, որի խաղաղապահ առաքելության ներկայությունն այսօր, ցավոք սրտի, միակ անվտանգային երաշխավորն է եւ առաջիկա տարիներին էլ ՌԴ զորքերի ներկայությունը Արցախում կենսական անհրաժեշտություն է ցեղասպանության վտանգի դիմագրավման համար, բայց Ադրբեջանը այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողություններն իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահների նկատմամբ, ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի այսօրվա խուլ շրջափակումը վերացնելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների մեկնարկի հետ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «ԱՄՆ-ն փորձում է հապշտապ ինչ-որ պայմանական «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրել, այնինչ Արցախը շարունակում է շրջափակված մնալ»: Նա վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդն իր կամքով եւ կազմակերպվածությամբ թույլ չի տա նման պայմանագրի վավերացում:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ հիմա իրենց ուղերձը փոխանցելու են ՌԴ դեսպանատուն, որը համապատասխանաբար, կհասնի Մոսկվա:

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այսօր՝ հունիսի 27-ին, նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պստառներ. «Բացեք կյանքի ճանապարհը», «Գորշելու պահը հիմա է», «Արցախը դիմակայում է ֆաշիզմին», «Վերջ տվեք ապօրինի շրջափակմանը»:

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։

Նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր առավոտյան ժամը 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին,  ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել