Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության երկարաձգման հնարավորությունը կքննարկվի ադրբեջանական կողմի հետ։ Լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խոսքն այս պահին առաքելության մասին է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա ադրբեջանական կողմի հետ քննարկմանն առարկա է»,- ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական։
«Բացի այդ՝ ծրագրեր կան, իհարկե, ինչպես տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության զարգացումն ու լոգիստիկայի ապահովումը։ Սա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար։ Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- հայտնել է Պեսկովը։
comment.count (0)