Ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու, արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը քննարկել եք. Խամոյանը՝ Միրզոյանին
 |tert.am|
16:56 - 15 մարտի, 2024

Ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու, արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը քննարկել եք. Խամոյանը՝ Միրզոյանին |tert.am|

tert.am: Դուք մեր երկրի թիվ 1 դիվանագետն եք և ցավում եմ ձեր այսպիսի նյարդային պահվածքի համար, քանի որ հայ ժողովուրդը լավ հետևություններ չի անի թե ինչպիսին է ձեր վարքագիծը բանակցությունների սեղանին, ևս մեկ անգամ ձեզ զսպվածության կոչ եմ անում՝ հաշվի առնելով ձեր պաշտոնը:

Այսպես սկսեց իր հարցն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ուղղված ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Ի վերջո՝ այսօր ինչպիսի՞ն են ՀՀ-ՌԴ հարաբերությունները՝ լավ, վատ, վատթար, գերազանց: Ինչպիսի՞ գնահատական կտաք: Ո՞ւր է տանելու ՀՀ իշխանությունների ռազմավարությունը ՀԱՊԿ-ի մասով, ի՞նչ եք ուզում ՀԱՊԿ-ից: Սառեցման գործընթացը քաղաքական դիրքորոշում է հիշեցնում, ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու: Արդյո՞ք եղել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով քննարկում:

«Պետք չի ինձ զսպվածության կոչ անել, ձեր կոչի հասցեատերը ձեզ ավելի մոտ է գտնվում: Ձեզ կոչ կանեմ ինձ կոչ չանել: Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերով: Այլ բան, քան մեր սահմանների անվտանգությունը մենք չենք ուզում: Դուք ո՞ւմ կողմից եք: Ցավ եմ ապրում, որ ձեր քաղաքական ուժը վերաբերվում է ՀՀ-ին որպես «նեղացած հարսի», բացի զուտ սեռային հարգանքի կոնտեքստից, բայց մի քիչ հարգանք ունենանք մեր ինքնիշխանության մասին: Ոչ բան ենք ուզել, ոչ նեղացել ենք, մենք շատ ռացիոնալ աշխարհում ենք ապրում: Ոչ նեղանում ենք, ոչ չենք նեղանում»,- պատասխանեց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել