Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մեկնարկած լայնածավալ ռազմական գործողությունները գրեթե նույն ինտենսիվությամբ շարունակվում են։ Այս պատերազմի ողջ ընթացքում չեն դադարում նաեւ ինֆորմացիոն մարտերը:
Ադրբեջանական մեդիայում մեկը մյուսի հետեւից կեղծ տեղեկություններ են շրջանառվում, որոնց մի մասը հայտնվում է նաեւ մեր մեդիատիրույթում, մի մասն էլ նախատեսված է հենց իրենց լսարանի համար: Ստորեւ ներկայացնում ենք, թե այս օրերին ինչ մանիպուլյատիվ կամ կեղծ տեղեկություններ են շրջանառվել։ Շարքը պարբերաբար թարմացվում է։
29.10.2020
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, թե Հայաստանին են փոխանցել 30 զոհված զինծառայողների մարմիններ, ինչպես նաեւ 2 քաղաքացիական անձանց՝ 85 ամյա Եվգենյա Բաբայանին եւ Միշա Մելքումյանին։
Այնինչ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նախ գրառմամբ հայտնեց զոհված 29 զինծառայողների մարմինների փոխանցման մասին, իսկ Infocom-ի հետ զրույցում ասաց, որ միայն մեկ քաղաքացիական անձ է փոխանցվել։ Նա նշեց, որ քաղաքացիական անձը Հաջիեւի հիշատակած երկու քաղաքացիներից մեկն է։
28.10.2020
27.10.2020
26.10.2020
21․10․2020
20․10․2020
19.10.2020
18.10.2020
17.10.2020
16.10.2020
15.10.2020
«Новости Армении» տելեգրամյան ալիքում Արցախյան պատերազմի ընթացքում տուժածներին օգնություն տրամադելու նպատակով իրականացվում է դրամահավաք։ Էջն առաջարկում է դրամական օգնությունը փոխանցել 4890 4947 0987 4051 քարտային հաշվին։ Հատկանշական է, որ Telegram-ում նույն քարտային հաշիվին գումար փոխանցելու կոչով հանդես է գալիս նաև ադրբեջանական «Азербайджан | Новости» ալիքը՝ իբրև աջակցություն Ադրբեջանի քաղաքացիներին։ Ստացվում է, որ նույն քարտային հաշվին փոխանցումներ են արվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։
Քարտային հաշիվը, որին փոխանցվում են գումարները, պատկանում է VIZA միջազգային դրամական փոխանցումների անդամ QIWI դրամապանակին։ Խաբեություններից խուսափելու համար կոչ ենք անում փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի ֆոնդերին։
14.10.2020
13.10.2020
Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես՝ Telegram-ում, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։
Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։
Տեղեկացնում ենք, որ դաշտում հայտնվել են նաև բազմաթիվ կեղծարարներ, որոնց նպատակը ոչ թե նվիրատվություններ կատարելն է, այլ գումար շորթելը։ Ֆոնդերի բազմազանությունից ելնելով՝ հաճախ հնարավոր չի լինում հասկանալ դրամահավաքների իրական նպատակը։ Հետևաբար, անցանկալի զարգացումներից խուսափելու և ձեր միջոցները նպատակային օգտագործելու համար կոչ ենք անում փոխանցումներ անել «Հայաստան» համահայկան հիմնադրամին:
Սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ-ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ, որը չի համապատասխանում իրականությանը։
Կապանի ԲԿ-ն բնակչությանը հորդորում է լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունից եւ զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց։
12.10.2020
Սոցցանցերի հայաստանյան մի շարք օգտատերեր ու հայկական լրատվամիջոցներ լուրեր էին տարածում, թե Վրաստանն արգելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում կատարել:
Aliq Media-ն հրապարակել է քիչ առաջ Վրաստանից առանց որևէ խնդրի կատարված դրամական փոխանցման տեսանյութը:
Ի դեպ` «Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել տեղում օգնել փոխանցման ընթացքում տեխնիկական խնդիրների դեպքում:
Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:
Արցախի ՊՆ-ն հայտնեց նաեւ, որ ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը, իսկ օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո:
11.10.2020
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերասկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։
Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով ընդունված համատեղ հայտարարությունում հստակ նշված է, որ Արցախի և Ադրբեջանի միջև ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն, ինչը այս պահի դրությամբ տեղի չի ունենում ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար վարվող մարտական գործողությունների պատճառով:
ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկեց որպես պարզունակ սադրանք և հրավիրեց շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա։
09.10.2020
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են` ավելացնելով, որ մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ։
ՊՆ նաեւ նախազգուշացրեց, որ ադրբեջանական զինուժի՝ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ։
08.10.2020
Hayeli.am-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, թե հայտնի է դարձել պետական դավաճանության մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի անունը։ ՀՀ Ազգային անվտանգության՝ նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին հաղորդում եղավ: Hayeli.am-ի փոխանցմամբ «… այդ պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ազգականն է, և այժմ նա Խառատյանի հետ հեռացել է երկրից»։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ՀՀ ԱԱԾ-ն լուրն ապատեղեկատվություն էր անվանել՝ նշելով, որ որպես մեղադրյալ ներգրաված է այլ անձ, իսկ վերջինիս անունը հրապարակման ենթակա չէ։
06.10.2020
Կեղծ կամ հին լուսանկարները շարունակում են տարածվել սոցցանցերում:
Բավական շատ էր տարածվում ծերունու լուսանկարը, որտեղ վերջինս, ի հեճուկս իր շուրջը կատարվող ավերածությունների, շարունակում է մնալ իր արդեն իսկ ավերված բնակարանում։ Այս լուսանկարը ևս Արցախյան պատերազմի հետ կապ չունի, այն արվել է 2017 թվականին Սիրիայում։ Լուսանկարում պատկերված մարդը հնաոճ ավտոմեքենաների սիրահար Մուհամմեդ Անիսն է՝ հնդկական WION լրատվականի լրագրողի կողմից 2017-ին Սիրիայում նկարահանված ռեպորտաժի հերոսը։
Վիրակապով ժպտացող երեխայի լուսանկարը, որն ակտիվորեն տարածվում է ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, իրականում նույնպես բավական հին է. արվել է 2007 թվականին Հայաստանում: Այս մասին հիշատակվում է «Յունիսեֆ Հայաստանի» կայքում և ֆեյսբուքյան էջում։
Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի ռազմական օդակայանը «հօդս է ցնդել»։ Դրանից հետո տարատեսակ հարթակներով սկսեցին տարածվել իբր Գյանջայի օդակայանը «երեկ և այսօր» պատկերող լուսանկարները։ Իրականում լուսանկարներում պատկերվածներից և ոչ մեկը Գյանջայի օդանավակայանը չէր։ «Երեկվա» նկարում պատկերված է Ադրբեջանի հարավում գտնվող Լենքորանի օդանավակայանը, և նույնիսկ շինության վրա է երևում LƏNKƏRAN գրվածքը։ Իսկ «այսօրվա» նկարում պատկերված է Ուկրաինայի Լուգանսկի օդանավակայանը, որը 2014-ին լուրջ վնասներ է կրել Դոնբասում ընթացող պատերազմի ժամանակ։ Այսինքն, ո՛չ «երեկվա», ո՛չ էլ «այսօրվա» նկարներում իրականում պատկերված չէ Գյանջայի օդակայանը։
Որոշ դպրոցներում տարածվող ապատեղեկատվություններին ի պատասխան, թե դպրոցները փակվում են, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նման բան չկա, ու հիմք էլ չկա նման որոշման համար, անհրաժեշտության դեպքում որոշում կկայացվի:
Վերջինիս խոսքով` ներկայում բնականոն ընթացք է, բացականերն էլ քիչ են: Առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավարի, ինչը սահմանված է սեպտեմբերի 15-ից ընդունված կանոններով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ հակառակորդն այս օրերին կոտրում է www.facebook.com սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով:
Մասնավորապես, հիշյալ սոցիալական ցանցի «Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, հանրության շրջանում բացասական հույզեր ձևավորող նյութեր և լուսանկարներ, ինչպես նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ:
Բացի այդ՝ նկատվում են նաև հատուկ ծրագրային մեթոդներով գեներացված և հայկական հեռախոսահամարների նմանությամբ համարներից զանգերի միջոցով սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու և այդ տարբերակով հայկական կողմի փաստացի իրավիճակին հնարավորինս տիրապետելու դեպքեր, ինչպես նաև նույն ճանապարհով առաքվում են խուճապ առաջացնող հաղորդագրություններ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորեց նաեւ չտրվել հակառակորդի սադրանքներին, չպատասխանել սոցիոլոգիական հարցումների նպատակ ունեցող կեղծ հեռախոսազանգերի, հիմք չընդունել վերոնշյալ տարբերակով ստացված կեղծ տեղեկություններն ու զերծ մնալ վերջիններիս տարածումից, ցուցաբերել զգոնություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին:
Ադրբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանի անունից կեղծ հայտարարություններ էր տարածել։ Կայքը, մասնավորապես, «Մեր նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելն է» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ կցելով Վաղարշակ Հարությունյանի՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցից կադրեր։ Խմբագրման ենթարկելով հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը՝ ԶԼՄ-ն տպավորություն էր ստեղծել, թե վարչապետի խորհրդականը խոսքում ընդգծում է, որ հայկական կողմի հարվածներն ուղղված են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով ամբողջական տեսանյութը, հայտնեց, որ Վաղարշակ Հարությունյանի խոսքերը խեղաթյուրված և ենթատեքստից կտրված են ներկայացվել։ Վերջինս, խոսելով հակառակորդի ձեռնարկած քայլերի և մարտավարության մասին, շեշտում է, որ Ադրբեջանական կողմն է թիրախավորում խաղաղ բնակչությանը (ոչ թե հայկական կողմը)՝ խուճապ առաջացնելու նպատակով։
Սա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում առաջին դեպքը չէ, որ հակառակորդը ՀՀ պաշտոնյաների խոսքերը ենթարկում է կամայական խմբագրման և խեղաթյուրման:
Twitter սոցիալական հարթակում ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անունով բացվել է կեղծ էջ, որը տարածում է կեղծ տեղեկություններ։ Ջալալ Հարությունյանը թվիթերում չունի միկրոբլոգ։
05.10.2020
4.10.2020
3.10.2020
2.10.2020
1.10.2020
30.09.2020
29.09.2020
28.09.2020
Զարա Խաչատրյան
comment.count (0)