Ստեփանավանում հաղթանակ է տարել ՔՊ-ն․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել
09:55 - 15 նոյեմբերի, 2021

Ստեփանավանում հաղթանակ է տարել ՔՊ-ն․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, համամասնական ընտրակարգող ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել Կապան, Իջևան և Ստեփանավան համանքներում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները՝ ստորև․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 705 ձայն կամ 13․8%
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 218 ձայն կամ 4․26%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4 004 ձայն կամ 78.4%

Նշենք, որ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ընտրելու իրավունք ուներ 13 343 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 5107-ը։

Ստեփանավանում ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորում էր Վանո Հակոբյանը, ՔՊ-ի ցուցակը՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, իսկ ԲՀԿ-ի ցուցակը՝ Հարություն Ղարագոզյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել