Նորատուս բնակավայրի թիվ 19/17 ընտրատեղամասում  9:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 30 քաղաքացի
09:54 - 05 դեկտեմբերի, 2021

Նորատուս բնակավայրի թիվ 19/17 ընտրատեղամասում 9:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 30 քաղաքացի

Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի թիվ 19/17 ընտրատեղամասում ժամը 9:30-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1531 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 30-ը։ Ընտրատեղամասի քվեախցիկներից մեկի հետեւում դուռ կա, որը կնքված է կպչուն ժապավենով։ 

Այս տեղամասում հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ են։

Գավառում ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքները եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 130 կուսակցություն (4190 թեկնածու)։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել