G20-ը կարևոր է, բայց ներկա պայմաններում դրանից դուրս մնալը ՌԴ համար ճակատագրական չի լինի․ Պեսկով
16:07 - 25 մարտի, 2022

G20-ը կարևոր է, բայց ներկա պայմաններում դրանից դուրս մնալը ՌԴ համար ճակատագրական չի լինի․ Պեսկով

«Մեծ քսանյակի» (G20) ձևաչափը կարևոր է, բայց ներկա պայմաններում դրանից դուրս մնալը Ռուսաստանի Դաշնության համար «ճակատագրական չի լինի»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ  Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է G20-ին, ապա այն կարևոր է, բայց, մյուս կողմից, ներկայիս պայմաններում, երբ այս ձևաչափի մասնակիցների մեծ մասը, փաստորեն, մեզ հետ իրենց նախաձեռնությամբ տնտեսական պատերազմի մեջ է, ճակատագրական ոչինչ չի լինի։ Թեև, ամեն դեպքում, Ռուսաստանը դեռ առաջնորդվում է այս ձևաչափի մյուս մասնակիցների կարծիքներով և հնարավորության դեպքում պատրաստ կլինի մասնակցելու»,- հայտնել է Պեկսովը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները բավականին ակտիվորեն շարունակում է Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականությունը․ «Մինչ այս պահը այս գիծը միայն մասամբ է արդյունավետ եղել, աշխարհը շատ ավելի բազմազան է, քան միայն ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը բարձրացրել է ՌԴ-ին G20-ից հեռացնելու հարցը։ Ավելի վաղ «Reuters»-ն, իր աղբյուրներին հղումով, գրել էր, որ ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են,  թե արդյո՞ք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել