Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրան մեկնելուց
 |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրան մեկնելուց |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրան մեկնելուց, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:«Հաշվի առնելով Իրանում տիրող անկայուն իրավիճակը և մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհարկի չայցելել Իրան, իսկ այցելողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել ծայրահեղ զգուշություն։ Այս պահին Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները», - ասվում է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ 2023թ․ հունվարի 27-ին հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով սպանվել է անվտանգության ծառայության պետը, վիրավորվել՝ երկու աշխատակից։ Թեհրանի ոստիկանապետը հայտնել է, որ, ըստ նախնական քննության, հարձակման շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները։   Ադրբեջանը հունվարի 29-ին ամբողջությամբ կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում, դեսպանատան աշխատակիցները տարհանվել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեպքը որակել է որպես «ահաբեկչություն», իսկ երկրի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն նշել է․ «Մեր կարծիքով՝ հարձակման պատասխանատվությունը կրում է իրանական կողմը»։
12:08 - 31 հունվարի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը |news.am|

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը |news.am|

news.am: Ադրբեջանում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսին բառացիորեն մեղադրել են ստի մեջ։    Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությանը։   «Պետդեպարտամենտի հարգելի՛ ներկայացուցիչ, Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջան բեռներ տեղափոխող ավելի քան 1000 մեքենաների երթեւեկությունն ապացուցում է Ձեր ասածի հակառակը։  Տեղին կլիներ հայկական կողմին կոչ անել կատարել իր պարտավորությունները եւ վերջ դնել անօրինական գործունեությանը»,-ԶԼՄ-ները մեջբերում են Հաջիզադեի թվիթթերյան գրառումը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ «Մենք կոչ ենք անում լիովին վերականգնելու ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը»,- նշել էր Փրայսը։ 
13:58 - 25 հունվարի, 2023
Ադրբեջանն արձագանքել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը
 |tert.am|

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը |tert.am|

tert.am: Ադրբեջանն ի գիտություն է ընդունում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծման վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումը, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության՝ այսօր՝ հունվարի 24-ին, տարածած հաղորդագրության մեջ։«Մենք շարունակում ենք հաստատակամ դիրքորոշում ունենալ, որ նման գործողությունները, ներառյալ (հայ-ադրբեջանական) սահմանի սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով, չպետք է վնասի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-հայտնել են նախարարությունից։ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի պատշաճ կերպով՝ հաշվի առնելով Ադրբեջանի «օրինական շահերը», առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը, ընդգծել է ադրբեջանական կողմը։«Հավատալով, որ առաքելությունը կաջակցի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Բաքուն համաձայնություն է տվել այդ գործունեության իրականացմանը: Չնայած (նախորդ) երկամսյա առաքելության հստակ սահմանված պարամետրերի և նպատակների վերաբերյալ բարձր մակարդակի համաձայնությանը, դիտորդական առաքելության (նախնական) գործունեությունը լուրջ հակասության մեջ էր Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ՝ ԵՄ որոշ անդամներ պետությունների կողմնակալ մոտեցումից հետո։ Սա իր հերթին ազդել է ԵՄ-ի ներսում որոշումների կայացման գործընթացի հուսալիության և թափանցիկության նկատմամբ ընդհանուր վստահության վրա»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն։«Տարբեր մակարդակներով ԵՄ ներկայացուցիչների հետ Ադրբեջանի կողմից անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում նշվել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ դառնա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար։ Երկխոսության գոյություն ունեցող մեխանիզմների դեմ ԵՄ առաքելության ներկայությանը չարաշահումը վտանգավոր է և դրանից պետք է խուսափել»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը:  Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
11:05 - 24 հունվարի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությանը |1lurer.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման կապակցությամբ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի հայտարարության կապակցությամբ: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտնել է, որ «չի հասկանում Լաչինի ճանապարհին խաղաղ ցույցերի նկատմամբ նման վերաբերմունքը», և հայտարարել, որ բողոքի ցույցերի անցկացումն Ադրբեջանի քաղաքացիների իրավունքն է և պետք է հարգանքով ընկալվի: Ավելի վաղ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող, Իսլանդիայի արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես էր եկել Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությամբ: Նա կոչ էր արել օպերատիվ կերպով վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը:
19:38 - 19 հունվարի, 2023
Հնարավոր է՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ ունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հնարավոր է՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ ունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ինքն ակնկալում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ Խոսնակը չի նշել, թե ով է նշանակվելու Ֆիլիպ Ռիքերի պաշտոնում, որը կհեռանա պաշտոնցի վաղը՝ հունվարի 5-ին։ ԱՄՆ պետքարտուղարը այս թեմայի շրջանակում միայն հիշեցրել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ ուղիղ ներգրավվածություն ունեն պետքարտուղարն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը։ Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ավելին անել՝ բացի զանգերից՝ կապված հայերի, վրացիների ու ադրբեջանցիների խնդիրների լուծման հետ, Փրայսն ասել է․ «Դե, այն, ինչ դուք մինչ օրս տեսել եք մեզանից, և՛ դեսպան Ռիքերի օրոք, և՛ նրա նախորդի օրոք, մենք համագործակցել ենք երկկողմ ձևաչափով: Մենք համագործակցել ենք համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն: Մենք համագործակցել ենք ԵԱՀԿ-ի նման միջազգային կազմակերպությունների հետ՝ հեշտացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը՝ լուծումներ գտնելու բոլոր այն հարցերի համար, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կամ բխում են դրանից: Մեր մոտեցումը չի փոխվելու։ Մեր մոտեցումը դյուրացումն է, որն օգնում է կողմերին կառուցողական ձևով միասին նստել և հասնել առաջընթացի իդեալականորեն, որն ի վերջո կհանգի համապարփակ, երկարաժամկետ լուծման»: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից եւ նշել, որ դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը։
10:23 - 05 հունվարի, 2023
«Ադրբեջանի տարածք» ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

«Ադրբեջանի տարածք» ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի դիվանագիտական գերատեսչության նախօրեին տարածված հայտարարությունը։ «Լաչինի ճանապարհին ընթացող բողոքի ակցիաների մասին Հայաստանի ԱԳՆ հերթական հայտարարությունը բացարձակապես անհիմն է և նպատակ ունի միջազգային գործընկերների մոտ տարակուսանք առաջացնել ու արհեստականորեն սրել իրավիճակը», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։ «Զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ-ն ամբողջությամբ խեղաթյուրել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքները, որոնք ուղղված են հայկական 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր բնական պաշարների թալանի դեմ։ Կարծես թե հայկական կողմը մտադիր է շարունակել անօրինական տնտեսական և այլ տեսակի գործունեությունն Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանի տարածք ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք՝ ուղղված մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման վերաբերյալ՝ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:
15:20 - 04 հունվարի, 2023
Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքը բացելու՝ Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությանը

 |factor.am|

Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքը բացելու՝ Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությանը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Կանադայի ԱԳՆ-ի՝ Լաչինի միջանցքը բացելու կոչին, այն որակելով որպես կողմնակալ։ Ադրբեջնական լրատվամիջոցները տարածել են գերատեսչության հաղորդագրությունը, որում ասված է․ «Կտրականապես մերժում ենք Կանադայի ԱԳՆ-ի կողմնակալ հայտարարությունը Լաչինի ճանապարհը բացելու կոչով։ Կանադան ավելի կլինի կլիներ՝ աջակցեր խաղաղության գործընթացին՝ կոչ անելով Հայաստանին դադարեցնել Լաչինի ճանապարհի «չարաշահումը անօրինական ռազմական և տնտեսական գործունեության համար», ներառյալ 2021 թվականին «Հայաստանում արտադրված ականների տեղափոխման և տեղադրման»»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։ Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ին խափանել էր նաեւ Արցախի գազամատակարարումը, որ օրեր անց վերականգնեց։ 
13:13 - 19 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ՌԴ խաղաղապահ զորախումբը» |armtimes.com|

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ՌԴ խաղաղապահ զորախումբը» |armtimes.com|

armtimes.com: Բաքուն «անհիմն» է որակում Լաչինի միջանցքը փակելու և հումանիտար աղետ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի «մեղադրանքները»: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Հակադարձելով երեկ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման համար միջազգային մեխանիզմ ստեղծելու կոչերը անընդունելի են, քանի որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է»: «Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, և այնտեղ ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կերաշխավորվեն Ադրբեջանի օրենքներով ու Սահմանադրությամբ»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն: Արտգործնախարարությունը նաև կտրականապես հերքել է մեղադրանքները, թե կապ ունի Հայաստանն ու Ղարաբաղը կապող միակ ճանապարհը փակելու հետ: Ադրբեջանական կողմը պնդում է, թե «Շուշի-Լաչին ճանապարհը փակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից, որը ժամանակավորապես տեղակայվել է Ադրբեջանի տարածքում»: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Ադրբեջանը պատրաստ է բավարարել տեղի բնակչության բոլոր կարիքները, և Հայաստանի դժգոհությունները որևէ հիմք չունեն»: Նշենք, որ այս պնդումները հաստատել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Բաքվի նպատակը Արցախի տարածքում գործող հանքավայրերի ամբողջական փակումն է:
14:05 - 14 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Սենատում ընդունված բանաձևի համար
 |armtimes.com|

Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Սենատում ընդունված բանաձևի համար |armtimes.com|

armtimes.com: Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, և նրան խիստ բողոք են հայտնել՝ կապված նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի հետ։  Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը նշվել է, որ Ազգային ժողովի այս բանաձեւը, ինչպես և որոշ ժամանակ առաջ Սենատում ընդունված բանաձևը, Ֆրանսիայի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ։ «Միջազգային իրավունքին հակասող այս բանաձևի յուրաքանչյուր պնդմանը, որն արտացոլում է Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ, տրվել է ծանրակշիռ պատասխան։ Այս բանաձեւը, ինչպես Ֆրանսիայի կողմից ձեռնարկված մի շարք այլ քայլեր, փորձ է հարվածելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատման ջանքերին»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Ընդգծվել է, որ բանաձևի վերաբերյալ լսումներին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, և որ «այդ երկիրը չի կարող արդար ու չեզոք միջնորդի դերում հանդես գալ»։ Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանը կտրականապես մերժում է բանաձևը և պահանջում է ֆրանսիական կողմից «զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից ու հայտարարություններից, ինչպես նաև չմիջամտել երկրի ներքին գործերին»։ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը նշել է, որ և՛ Սենատում որոշ ժամանակ առաջ ընդունված, և՛ Ազգային ժողովում ընդունված բանաձևը չեն արտացոլում Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը, և որ կառավարությունն աջակցում է կողմերի բանակցություններին։  Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել, որում նշել էին, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, որով, ի թիվս այլ դրույթների, Ֆրանսիայի Ազգային ժողովը կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք, անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորության առաջարկ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում:
09:55 - 02 դեկտեմբերի, 2022
«Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը ցույց է տալիս, որ այդ երկիրը չի կարող լինել անկաշառ միջնորդ»․ Ադրբեջանի ԱԳՆ
 |aravot.am|

«Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը ցույց է տալիս, որ այդ երկիրը չի կարող լինել անկաշառ միջնորդ»․ Ադրբեջանի ԱԳՆ |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում: «Այդ բանաձևը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ևս մեկ անգամ ակնհայտ ցույց է տալիս Ֆրանսիայի կանխակալ քաղաքական դիրքորոշումը, համապատասխանաբար այն, որ նա ընդունակ չէ հանդես գալ որպես արդար և անկաշառ միջնորդ», -ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ ադրբեջանական գերատեսչության, այն փաստը, որ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը «լսումների ժամանակ փաստացի սատարեց այդ բանաձևը, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, որը վերջին շրջանում բացահայտորեն ձեռնարկում է հակաադրբեջանական նախաձեռնություններ տարբեր հարթակներում»: «Մոտ 25 տարի Ֆրանսիան, որպես արդարացում բերելով իր միջնորդական դերը, գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիային և օկուպացիոն քաղաքականությանը և չի փորձել կարգավորել հակամարտությունը: Բացահայտ զրպարտիչ արշավը և մեղադրանքների առաջքաշումն Ադրբեջանի դեմ այն բանից հետո, երբ ի վերջո մեր երկիրը վերջ դրեց օկուպացիային և ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը, Ֆրանսիայի կանխակալ մտադրությունների դրսևորում է»,- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։  Ֆրանսիայից ԱԳՆ-ից մեկնաբանել էին ընդունված բանաձևը և նշել, որ այդ բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։
11:45 - 01 դեկտեմբերի, 2022
Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը

Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին։ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե «բանաձևը լիովին հեռու է իրականությունից, արտացոլում է կեղծ և զրպարտչական դրույթներ ու, ունենալով բացահայտ պրովակատիվ բնույթ՝ ուղղված է խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ «Սենատի կողմից ընդունված և որևէ իրավական ուժ չունեցող բանաձևը ակնհայտորեն ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը հայտարարում է խաղաղ գործընթացին նպաստելու իր մտադրության մասին։ Ընդհանրապես, բանաձևում նշված բոլոր անհեթեթ պնդումները ցույց են տալիս, որ դրա հեղինակները տեղյակ չեն պատմական փաստերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- նշված է հաղորդագրության մեջ։  Անդրադառնալով այն կետին, որով բանաձևը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը՝ ԼՂ-ում հիմնել հումանիտար գրասենյակ, Ադրբեջանի ԱԳՆ-ից կրկին նշել են, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է»։  «Այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության անվտանգությունը Ադրբեջանի ներքին գործն է, և դրանք ապահովվելու են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության համաձայն։ Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերին խրախուսելով՝ Սենատի այս բանաձեւը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ առաջընթացին եւ հեռու է բանաձևում նշված «տեւական խաղաղության խթանումից»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ից նշել են՝ «մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված հերթական բանաձեւը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
13:10 - 16 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին ու պատասխանեց այն հարցին, թե արդյոք Բաքվի կողմից պայմանավորվածությունների չկատարումը միջնորդական ջանքերը հեղինակազրկելու ու նոր պատերազմ սկսելու նախաբա՞ն են: «Ձեր զարգացրած տրամաբանությունը հասկանալի է և որևէ մեկը չի կարող ասել, թե այդ տրամաբանությունը փաստարկված չէ, բայց մյուս կողմից չենք կարող ուղղակի  համակերպվել այ իրողության հետ, թե հաջորդ հանգրվանը նոր էսկալացիան է։ Ես գործնականում դա եմ փորձում իրականացնել, որ նախ պետք է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման։ Իսկ դրա լավագույն ձևը, կարծում եմ՝ գույքագրելը և ճշգրտելն է այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ։ Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, որովհետև եթե նույնիսկ լինում են բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր մակարդակներում ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ և ընդգծեց դրա բովանդակությունը: «Իմ կարծիքով երեկվա իմ ելույթը ծառայել է իր նպատակին, որովհետև այսօր Ադրբեջանի ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ,  որում մեզ մեղադրում են Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք։ Սա կարևոր է նրանով, որ Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, իսկ ԱԳՆ այդ միջանցք բառը արդեն չի օգտագործում։ Ինչո՞ւ, որովհետև ԱԳՆ հայտարարության հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է, իսկ միջազգային հանրությունը փորձում է վերադառնալ և տեսնել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրված և ինչ է գրված տեքստերի մեջ։ Դա է պատճառը, որ կարևոր  է գույքագրում անելը, թե ինչ է պայմանավորված, ինչ է գրված տեքստերի մեջ»,- հավելեց Փաշինյանը։ Վերջինս ընդգծեց, որ Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա։ Խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է։  
20:35 - 11 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 8-ին կառավարության նիստում արված հայտարարություններին, որոնցով վարչապետը պատասխանել էր Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, թե «ՀՀ վարչապետի այս մոտեցումը ևս մեկ հարված է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»։  ԱԳՆ հաղորդագրության մեջ կրկին նշվում է, թե «Հայաստանը հրաժարվում է իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը՝ այդպիսով խախտելով իր միջազգային պարտավորությունները»։  «Հենց հայկական կողմն է ձգձգում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի արեւմտյան շրջանների հաղորդակցությունների բացման գործընթացը՝ խախտելով եռակողմ հռչակագրի 9-րդ կետով ստանձնած պարտավորությունը»,- հայտնել են ԱԳՆ-ից՝ հավելելով, թե «Ադրբեջանը ազնվորեն կատարում է իր պարտավորությունը՝ կառուցելով Լաչինի նոր ճանապարհը, իսկ Հայաստանի վարչապետի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մտադրության մասին ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում»։  ԱԳՆ հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։  «Զանգեզուրի միջանցքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պատմական հարաբերությունների վերականգնմանը։ Մեր երկիրը ենթադրում է այս միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է անարգել հաղորդակցություն բացել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այստեղ, ինչպես Լաչինի միջանցքի դեպքում, խոսքը ճանապարհը ոչ թե ռազմական կարիքների, այլ միայն մարդկանց և ապրանքների տեղափոխման համար օգտագործման մասին է»,- նշված է հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ում անդրադարձել են նաև Արցախի կարգավիճակի հարցին․ «Հայաստանի վարչապետին, որը փորձել է բարձրացնել «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը, և որը որևէ կերպ չի նշվել հայտարարություններում, հիշեցնում ենք, որ մեր դիրքորոշումն այս առնչությամբ Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչեցվել է, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և այդտեղ ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ում նշել են, թե «Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Ադրբեջանի մտադրության և խաղաղարար նախաձեռնությունների դիմաց շարունակական ապակառուցողական գործունեություն է ծավալում, որը ոչ միայն չի ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, այլև առաջին հերթին Հայաստանի դեմ է»։ Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքակական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Փաշինյանը նշել էր, որ  Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ Լաչինի միջանցք։ Այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին։ Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։ Վարչապետը ասել էր, որ 9-րդ կետով ՀՀ-ն ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։ Վարչապետը, ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքների, թե ՀՀ-ն իր ԶՈՒ ստորաբաժանումները չի հանում Արցախից, ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար:   
12:59 - 11 նոյեմբերի, 2022