ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Դատական համակարգից դժգոհություն կա ոչ միայն իմ, այլ նաև բազմաթիվ քաղաքացիների կողմից. Ալեն Սիմոնյան
 |armenpress.am|

Դատական համակարգից դժգոհություն կա ոչ միայն իմ, այլ նաև բազմաթիվ քաղաքացիների կողմից. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհ են դատական համակարգի աշխատանքից։ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ԱԺ նիստում՝ դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։ ԱԺ նախագահը նշեց, որ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հայցերով բազմաթիվ վճիռներ են կայացվում, սակայն դատարանները, համաձայն լինելով, որ տեղի է ունեցել վիրավորանք կամ զրպարտություն, միևնույն ժամանակ խ՛ուսափում են փոխհատուցման մեծ չափ սահմանելուց։ «Խոսքը պատասխանող կողմին հնարավորինս շատ ծանր իրավիճակում դնելու մասին չէ: Բայց կա մեկ այլ ծայրահեղություն, երբ փաստաբանի ծախսը, պետական տուրքի ծախսը չի փոխհատուցվում»,-ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը նշեց, որ բազմաթիվ այդպիսի գործեր կան, նաև իր կողմից ներկայացված հայցերի դեպքում, երբ դատարանը փոխհատուցման նվազագույն շեմն է սահմանում: Նա ԲԴԽ նախագահին հարցրեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ԱԺ նախագահին առնչվող գործերի հետ կապված գնահատականներից զերծ կմնա, որ դա որևէ կերպ չընկալվի որպես ԲԴԽ-ից ճնշում դատավորների վրա: ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Ցավոք սրտի, երևի իմ խաչը ծանր է։ Հայաստանում գրեթե թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ: Բայց հասկանում եմ, որ Դուք չեք կարող պատասխանել՝ Ձեր իսկ կողմից նշված պատճառով»: Այնուամենայնիվ Կարեն Անդրեասյանը տեսական վերլուծություն արեց. «Դատավորն ունի հայեցողության շրջանակ, ընդ որում, այդ հայեցողության շրջանակն իրեն տվել եք դուք՝ օրենսդիրը: Ամեն անգամ դատարանն ինքն է որոշում, թե տվյալ դեպքում խոսքի ազատությունը չարաշահող սուբյեկտը, իր ֆինանսական վիճակից ելնելով, ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: Կարելի է այդ ներքին շեմի որոշակի հստակեցումներ տալ օրենսդրությամբ, որը կօգնի դատարանին ավելի ճիշտ կողմնորոշվել իր հայեցողության շրջանակում»: Ըստ ԲԴԽ նախագահի՝ դա կարող է անել նաև Վճռաբեկ դատարանը: Անդրեասյանը վստահեցրեց, որ ինքը, ԲԴԽ-ն պատրաստ են հանդիպել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ՝ քննարկելու այդ հարցեր: Նա նկատեց՝ ԱԺ դահլիճում անընդհատ հնչում են հարցեր, դժգոհություններ, մտահոգություններ՝ կապված  դատական համակարգի հետ: «Այո, դատական համակարգից, բնական է, կա դժգոհություն, կա դժգոհություն ոչ միայն իմ, այլ նաև մեր բազմաթիվ քաղաքացիների կողմից»,-արձագանքեց  Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը կրկնեց Արդարադատության նախարարի այն միտքը, որ այն բոլոր դեպքերում, երբ դատավորների գործողությունների հետ կապված կան մտահոգություններ, կա նաև հնարավորություն՝ քննարկման դնել այդ գործողությունը: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ քաղաքացիները պետք է այդ հնարավորությունից օգտվեն: «Դատավորները նույնպես պետք է իմանան, որ իրենց որևիցե որոշում՝ անկախ նրանից, թե դա ում է վերաբերում, չի անտեսվելու, մեր քաղաքացիներն այդ որոշումների հետևից գնալու են»,-նշեց Սիմոնյանը:  
13:12 - 08 փետրվարի, 2024
ԱԺ-ն քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը |1lurer.am|

ԱԺ-ն քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին: Խմբակցության անունից թեկնածուին ներկայացնելու համար ձայնը տրվեց ՔՊ խմբակցության անդամ Արփինե Դավոյանին: Թումանյանը ծնվել է 1976 թվականին Վանաձորում: 2006 թվականից «Թումանյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրենն է, 2005-ից՝ Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, 2016-ից՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության հասարակական խորհրդի անդամ է: 2021-ից Վանաձորի պետական համալսարան-հիմնադրամում դասախոս է: 2020 թվականից «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ իրավաբանական բաժնի խորհրդատու է, հայտնի է ՄԻԵԴ-ում մի շարք գործերի ներկայացուցչությամբ և մի շարք դատավարությունների գործերի վարմամբ: 
12:52 - 07 փետրվարի, 2024
ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը  |news.am|

ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը |news.am|

news.am: Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 6-ին գումարել է իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 17 հարց, որոնց թվում են ԲԴԽ անդամի ընտրության հարցը, որը կքննարկվի չորեքշաբթի օրվա 2-րդ մասում, եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը, որը կքննարկվի ԲԴԽ անդամի ընտրությունից հետո: Որակարգում են նաեւ հետեւյալ հարցերը. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:
10:15 - 06 փետրվարի, 2024
Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին ու ևս երեք դատավորի նկատողություն հայտարարվեց. Արշակ Վարդանյանը հատուկ կարծիք ունի

Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին ու ևս երեք դատավորի նկատողություն հայտարարվեց. Արշակ Վարդանյանը հատուկ կարծիք ունի

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով նկատողություն հայտարարվեց ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանին, նույն դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Ռուզաննա Հակոբյանին և վարչական դատարանի դատավոր  Արգիշտի Ղազարյանին: Որոշմանը դեմ է խորհրդի անդամներից միայն Արշակ Վարդանյանը, նա հատուկ կարծիք ունի: Հիշեցնենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2008 թվականին վարչական դատարանը, վարույթ չընդունելով «Դարեսկիզբ ՍՊԸ»-ի (Հայկական ժամանակ) հայցը, որով վիճարկվում էր Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը, խախտել է դատարանի մատչելության իրավունքը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
11:05 - 05 փետրվարի, 2024
Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով՝ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին որոշում էր ստորագրել, ըստ որի՝ Անի Իսպիրյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել էին Անի Իսպիրյանը և ևս 6 անձ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Նշենք նաև, որ նույն գործի շրջանակներում կալանավորվել են նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Նշենք նաև, որ մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ 
11:49 - 02 փետրվարի, 2024
Կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը

Կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը

Կոռուպցիոն չարաշահումների աղմկահարույց գործով այսօր 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը. «Լուրեր»-ին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: Հիշեցնենք, երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշենք, որ նույն գործով ձերբակալվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը: Վերջինս «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ Անի Գևորգյանի ձերբակալման մասով ՔԿ-ից մինչ այժմ պաշտոնական հաղորդագրություն չկա։ 
15:28 - 01 փետրվարի, 2024
Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին Գրիգոր Մինասյանը պահանջում է կարգապահական տույժի ենթարկել․ հիմքում  «ՀԺ-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճիռն է
 |factor.am|

Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին Գրիգոր Մինասյանը պահանջում է կարգապահական տույժի ենթարկել․ հիմքում «ՀԺ-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճիռն է |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում այսօր սկսվեց ՄԻԵԴ վճռի հիմքով 4 դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը։ Դատավորներից մեկը ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանն է, որը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սանիկն է, ևս երկուսը նույն դատարանի դատավորներ են՝ Ռուզաննա Հակոբյանը, Հովսեփ Բեդևյանը, մեկն էլ Վարչական դատարանի դատավոր՝  Արգիշտի Ղազարյանը։ Քրիստինե Մկոյանն ու մյուս երեք դատավորներն իրեն կարգապահական գործով նիստին չէին ներկայացել և ոչ էլ ներկայացուցիչներ էին ներգրավել։ Նրանք ԲԴԽ-ին գրություն էին ուղարկել ու խնդրել նիստն առանց իրենց մասնակցության անցկացնել։ Այսպիսի կարգավորում թեև օրենքով նախատեսվում է, բայց առնվազն տարակուսելի է, թե ինչո՞ւ դատավորներին չի հետաքրքրել  կարգապահական գործով իրենց լսված լինելու իրավունքն իրացնելը՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ կարգապահական վարութը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով, և ԲԴԽ-ն մի քանի դատավորի լիազորություն արդեն իսկ դադարեցրել է այս հիմքով հարուցված կարգապահական վարույթներով։ Կարեն Անդրեասյանն ու Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Նիստի մեկնարկին Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ ինքն ու Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել։ Անդրեասյանն իր ինքնաբացարկի միջնորդությունը պարզաբանել էր նրանով, որ ինքն ու Մկոյանը երկար տարիների անձնական և ընտանեկան շփումներ ունեն, և այս վարույթին իր մասնակցությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկածներ հարուցել այս գործով իր անաչառության վերաբերյալ։ Քրիստինե Մկոյանն էլ պատճառաբանել էր, որ կարգապահական վարույթն իր վերաբերյալ է և չի կարող որպես անաչառ դատավոր մասնակցել դրա քննությանը։  ԲԴԽ-ն որոշեց երկու միջնորդություններն էլ բավարարել։ Նիստը շարունակեց նախագահել ԲԴԽ կազմից ավագը՝ Նաիրա Հովսեփյանը։ ԲԴԽ ևս մեկ անդամ՝ Արթուր Աթաբեկյանը չէր մասնակցում գործի քննութանը։ Նա,  ըստ ԲԴԽ-ի, չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով։  ԲԴԽ-ում ևս մեկ տեղ՝ գիտնական անդամի, թափուր է։ Այսպիսով՝ միջնորդության քննությունն իրականացվեց 6 դատավորի կազմով՝ Վիգեն Քոչարյան, Երանուհի Թումանյանց, Հայկ Գրիգորյան, Նաիրա Հովսեփյան, Արշակ Վարդանյան, Էդգար Հովհաննիսյան։ Կարգապահական վարույթի առիթը «Հայկական ժամանակն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռն է Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը ներկայացրեց  դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Ինչպես պարզվեց՝ կարգապահական վարույթը հարուցվել է «Դարեսկիզբ ՍՊԸ-ն (Հայկական ժամանակ) ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում։ Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։  «Դարեսկիզբ ՍՊԸ»-ն վարչական դատարանում  վիճարկել է 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագահի հրամանագիրը,  մասնավորապես՝ տվյալ ենթաօրենսդրական ակտի համապատասխանությունը օրենքներին, սակայն Վարչական դատարանը, հետագայում նաև՝ դատական ակտը ստուգման ենթարկած ատյանները, դիրքորոշում են հայտնել, որ տվյալ գործը ենթակա չէ քննության Վարչական դատարանում, քանի որ հայցադիմումով բարձրացվում է սամանադրականության հարց։ Սա այն դեպքում, երբ ըստ նախարարության, ՍՊԸ-ն սահմանադրականության հարց բարձրացրած  չի եղել, ավելին, նախարարության գնահատմամբ դատավորները քաջ գիտակցել են, որ այդ վարույթի շրջանակներում, այն ժամանակ գործող իրավակարգավորումների համաձայն, քաղաքացին Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն չէր կարող ունենալ։ Այունամենայիվ, «Դարեսկիզբ ՍՊԸ»-ն  դիմել է Սահմանադրական դատարան, ու ՍԴ-ն դիմումը մերժել է այն հիմնավորմամբ, որ դիմումատուն Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ, բացի այդ՝ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով անհատական գանգատ ներկայացնելու հնարավորությունը բացակայում է, և ՍԴ-ում կարող էր միայն օրենքի սահմանադրականության հարց  բարձրացվել։ Այսպիսով՝ Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ դատավորների կողմից թույլ են տրվել ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի և իրավահարաբերությունների ծագման  պահին գործող Վարչական դատավարության օրենսգրքի հոդվածների խախտումներ, որոնք  կատարվել են կոպիտ անփութությամբ։ Նշենք, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորվում է արդար դատաքննության իրավունքը, տվյալ դեպքում, ըստ ՄԻԵԴ-ի, խախտվել է դատարանի մատչելիության իրավունքը։ Այս գործը ՄԻԵԴ վճռից հետո վերաբացվել է և այժմ քննվում է դատարանում, սակայն, անկախ դրա ելքից, Արդարադատության նախարարության դիրքորոշումն այն է, որ 2008-ին Վարչական դատարանն ակնհայտորեն իրավասու է եղել քննել գործը, սակայն այն վարույթ չի ընդունել։ ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանը հիշեցրեց, որ դատավորներին 2008 թվականին թույլ տված ենթադրյալ կարգապահական խախտում է վերագրվում, ու թեև այն ժամանակ գործող Դատական օրենսգիրքը ևս ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական վարույթ հարուցելու նորմ նախատեսում էր, բայց այն ժամանակվա կարգավորումների համաձայն՝ կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ ակտի ուժի մեջ մտնելուց հետո անցել էր 1 տարի։ Այս ժամկետը օրենսդրական փոփոխությունների հետևանքով նախ դարձել է 8, իսկ այժմ՝ 15 տարի է։  Վարդանյանը հարցրեց՝ արդյոք գործ չունե՞նք անձի վիճակը վատթարացնող օրենքի հետ, ինչին ի պատասխան Արտյոմ Սուջյանը նշեց, որ այս հարցին բազմիցս անդրադարձ կատարվել է, այդ թվում՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա հարուցված ու ԲԴԽ-ում նախկինում քննված այլ գործերով։ Ըստ Սուջյանի՝ նախարարության դիրքորոշումն այն է, որ Արդարդատության նախարարությունը պարտավոր է օրենքով առաջնորդվել ու վարույթ հարուցել, մնացած հարցերը նախարարության իրավասության տիրույթում չեն, ավելին՝ Խորհուրդն իր հերթին  նախկինում իրավաչափ է համարել ՄԻԵԴ վճռի հիմքով ներկա կարգավարումների համաձայն կարգապահական վարույթի հարուցումը։ Վարդանյանը նաև նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն քննում է խորհրդի առնվազն 3 անդամի միջնորդության հիման վրա։ Այս դեպքում, փաստորեն, Քրիստինե Մկոյանը ԲԴԽ անդամ է, բայց նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատոթյան նախարարությունը։ Վարդանյանը հարցրեց՝ արդյո՞ք այս իրավիճակում նախատեսված է հատուկ ընթացակարգ, թե՞ ոչ։ Արտյոմ Սուջյանը պատասխանեց, որ առաջին անգամ է ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանտության ենթարկելու հարց բերվում ԲԴԽ։ Ըստ Սուջյանի՝ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե դատավորի վարքագծի կանոնի խախտման, այլ դատավարական խախտման հետ, որի դեպքում հատուկ ընթացակարգ չի սահմանվում և պետք է առաջնորդվել ընդհանուր կանոններով։ Բացի այդ՝ ըստ Սուջյանի՝ թեև Քրիստինե Մկոյանն այժմ ԲԴԽ անդամ է՝ նրան վերագրվող ենթադրյալ արարքը կապված է ոչ թե ԲԴԽ անդամի, այլ  նրա՝ դատավորի լիազորությունների իրականացման հետ։ Այսպիսով՝ ամփոփելով խոսքը՝ Արտյոմ Սուջյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունն ունի  լիազորություն՝ այս իրավիճակում ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
20:30 - 29 հունվարի, 2024
ԲԴԽ-ն Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը նախազգուշացում հայտարարեց

ԲԴԽ-ն Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը նախազգուշացում հայտարարեց

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի (Մանվել Գրիգորյանի դուստր-խմբ.) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում: Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։ Դատավորը թույլ էր տվել վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես, իրեն մակագրված  քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության պայմաններում Դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է Գործը (հարազատ հորեղբոր որդու գործը-խմբ.)։ Միաժամանակ, Դատավորը Գործով կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը կարող էր հիմք հանդիսանալ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական գործողություններ կատարելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը։ Բարձրագույն դատական խորհուրդը, նաեւ քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում: Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի նաև հատուկ կարծիք։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
10:35 - 29 հունվարի, 2024
Եվրոպական դատարանը դատավոր Դավիթ Հարությունյանի գործին առաջնահերթություն է տվել
 |hetq.am|

Եվրոպական դատարանը դատավոր Դավիթ Հարությունյանի գործին առաջնահերթություն է տվել |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործը քննելու է առաջնահերթության կարգով: Հենց այդ նպատակով ՄԻԵԴ-ն անհապաղ Հարությունյանի գանգատի մասին տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը: Այս մասին «Հետքին» հայտնեց Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանը: Հիշեցնենք, որ էական կարգապահական խախտման հիմքով 2023թ. հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել էր դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները:  Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցի պատճառով: 2023թ. ապրիլի 7-ին` դատավորների ընդհանուր ժողովի օրը, Դ. Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ ԲԴԽ-ում միշտ փոխհամաձայնեցում կա, ինչը նշանակում է, որ այն ուղղորդվում է ինչ-որ մեկի կողմից։ Դ. Հարությունյանը քննադատել էր նաև դատավորների լիազորությունները դադարեցնելու` ԲԴԽ որոշումները։ Դրանից հետո Արդարադատության նախարարությունը դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել էր ԲԴԽ: Դիմումը փոստային ծառայության միջոցով ՄԻԵԴ ուղարկվել էր 2023թ. նոյեմբերի 1-ին: Դիմումով արձանագրվել են Դավիթ Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության, հրապարակային դատաքննության, պաշտպանության, ընտրված պաշտպանների միջոցով ներկայացված լինելու, զենքերի հավասարության իրավունքների, ինչպես նաև ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտումները (Եվրոպական կոնվենցիայի 6, 8, 7, 10-րդ հոդվածներ)։ Զորայր Հարությունյանի փոխանցմամբ՝ դիմումին կից ներկայացվել են խախտումների փաստերը հաստատող շուրջ 400 թերթից բաղկացած նյութեր։ Դիմումով նաև արձանագրվել են ՀՀ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու, նրանց խոսքի ազատությունն ու անկախությունը վտանգող Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունները, հեղինակված օրենսդրական փոփոխություններն ու կարգապահական վարույթները։
23:03 - 27 հունվարի, 2024
Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն. ԲԴԽ

Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն. ԲԴԽ

ԲԴԽ-ից հայտնում են՝ Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն. Մեղրիի նստավայրը փակվում է բացառապես հետեւյալ համատեքստում. Քանի որ վերջին օրերին շատ է շահարկվել Մեղրիի դատական նստավայրի փակման հարցը՝ ընդհուպ մինչև աշխարհաքաղաքական համատեքստում, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը. Դատական դեպարտամենտի քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանի ամբողջ տարածքում գործող 51 դատարաններից 9 նստավայրերի փակման վերաբերյալ՝ Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի և Մեղրիի։ Նշված նստավայրերից Աշոցքում և Մեղրիում տևական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ դատարանի շենքերում կատարվել են կոմունալ և պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի։ Այս որոշման արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 միլիոն ՀՀ դրամ: Մանրամասները՝ այստեղ։
17:30 - 23 հունվարի, 2024
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել |factor.am|

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում քննվող կարգապահական վարույթով «մեղադրյալ» դատավորն այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն էր՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը։ Վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ Արադարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է հենց դատավորի հորեղբոր որդին՝ Հրանտ Գրիգորյանը՝ հայտնելով, որ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ դատավորի հետ։ Ըստ վարույթի նյութերի՝ դատավոր Նաիրա Գրիգորյանը նախկինում ևս Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ գործ է ստացել, սակայն պարզելով, որ խոսքն իր հորեղբոր որդու մասին է, ինքնաբացարկ է հայտնել։ Իսկ ահա այս գործով նույն վարքագիծը չի դրսևորել, վարույթ է ընդունել գործը, կողմերի մոտ չի բացահայտել ինքնաբացարկի հնարավոր հիմքերն ու դրանով դատական ակտ է կայացրել։ Նաիրա Գրիգորյանը ԲԴԽ-ին հայտնեց, Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ 2020 թվականի գործը, որով ինքը ինքնաբացարկ է հայտնել, ընդհանուր կարգով է քննվել, իսկ կարգապահական վարույթի հիմք հանդիսացած գործը պարզեցված կարգով է քննել, ինքը վարույթ ընդունելիս թեև տեսել է, որ կողմի անունը, ազգանունը և հայրանունը համապատասխանում է իր հորեղբոր որդու տվյալների հետ, բայց, իր իմանալով, նա պետք է Արշալույս գյուղում գրանցված լիներ, մինչդեռ գործում այլ հասցե է նշված եղել, իսկ վարույթին անձնագիր կցված չի եղել։ Այնուամենայիվ, ըստ դատավորի, գործը վարույթ ընդունելուց հետո կողմերին իրենց իրավունքների և պարտականությունների մասին ծանուցագիր ուղարկելիս նրանց հայտնել է ինքնաբացարկ հայտնելու իրավունքի մասին, սակայն իրեն ինքնաբացարկ չի ներկայացվել, ավելին, կողմը չի էլ վիճարկում իր վերաբերյալ կայացված դատական ակտը, միայն վիճարկում է այն հանգամանքը, որ ինքը՝ Նաիրա Գրիգորյանն է քննել այս գործը։ Դատավորը նաև նշեց, որ ինքը բացասական վերաբերմունք չունի հորեղբոր որդու նկատմամբ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
15:59 - 22 հունվարի, 2024
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը
 |factor.am|

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը |factor.am|

factor.am: Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները 2023-ի հուլիսի 3-ին դադարեցվել են, դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով․  1․ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը և/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ, և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:  Նշենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու դահլիճից հեռացում սանկցիան։ Իսկ դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանվում է, որ  «Դատական նիստերի դահլիճից հեռացում չի կիրառվում վարույթին մասնակցող դատախազի, որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի, ինչպես նաև տվյալ պահին ցուցմունք տվող վկայի և օրենքով նախատեսված այլ անձանց նկատմամբ: 2․  «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և դրա փոխկապակցված 11-րդ հոդվածի 2-րդ մասը, և/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ, և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։ Դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանված որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով»։ Նույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանվում է, որ  «Դատական վարույթը կամ դրա մի մասն օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով»: Կարդալ ավելին՝ factor.am-ում։ 
21:32 - 19 հունվարի, 2024
Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. ԲԴԽ-ն պարզաբանում է

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. ԲԴԽ-ն պարզաբանում է

ԲԴԽ-ն անդրադարձել է ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանի կաքանքին՝ պարզաբանելով, թե ինչու է Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. «Ի պատասխան հանրության շրջանում  բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է Արմեն Աշոտյանը շարունակոււմ մնալ կալանքի տակ, երբ «գործով վկաներն արդեն իսկ հարցաքննվել են», ցանկանում ենք պարզաբանել հետևյալը: Դատարանը գտել է, որ երբ պարոն Աշոտյանի նկատմամբ ընտրված է եղել ՀՀ-ից բացակայելու արգելքը, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսացել կալանավորման: Դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105–րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ մի տվյալ նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, սակայն, խափանման միջոց կիրառելու հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, իսկ գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:06 - 17 հունվարի, 2024