Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Սամվել Շահրամանյանն Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում. Սամվել Բաբայան
 |azatutyun.am|

Սամվել Շահրամանյանն Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում. Սամվել Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սեպտեմբերի 19-ից հետո Արցախում տեղի ունեցած զարգացումների համար մեղադրանքների սլաքներն ուղղում է Արցախի իշխանությանը։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցած արցախցի նախկին պաշտոնյան պնդեց, որ Արցախի իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցություններից, ինչն էլ հանգեցրել է արցախյան ողբերգական իրադարձություններին։ «Արցախը էս վերջին՝ ամսի 19-ի դեպքերով հանձնել են Արցախի իշխանությունները՝ իր քաղաքական ամբողջ…», - ասաց նա։ Հարցին, թե Արցախի անկմանը չնպաստե՞ց ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունը 44-օրյա պատերազմից հետո, Սամվել Բաբայանը պատասխանեց. - «Նպաստեց, նպաստեց, որովհետև ես իմ ելույթներում ասել եմ, որ ֆինանսավորել, այն ձև անել, ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը Արցախում, ճիշտ չեմ համարում»։ Սամվել Բաբայանը, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրաժարվել էր Արցախի հերոսի կոչումից, նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռանալու որոշում էր կայացրել՝ քննադատելով Արցախի և Հայաստանի իշխանություններին, այսօր, ըստ էության, խուսափեց կոնկրետ գնահատականներ տալ Լեռնային Ղարաբաղի հարցով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, բայց հայտարարեց, թե Արցախի հարցը լուծված չէ։ Թե այդ լուծումն ինչպես է պատկերացնում, չպարզաբանեց, փոխարենը պնդեց, որ Արցախը բոլորս ենք հանձնել։ Սամվել Բաբայանը նաև հայտարարեց, թե այս պահին Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ում հետ է Շահրամանյանը Բաքվում բանակցություններ վարում, ով է իրեն այդ տեղեկատվությունը փոխանցել՝ նա մանրամասներ չհայտնեց։
16:10 - 29 նոյեմբերի, 2023
Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ
 |armeniasputnik.am|

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու նախաձեռնությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից ի վեր Երևանը միջազգային մասնագիտացված կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մշտապես բարձրացնում է ԼՂ-ում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Դեռևս 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը սատարել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական խումբ ուղարկելու նախաձեռնությանը և ներգրավված էր հնարավորինս սեղմ ժամկետներում առաքելության կազմակերպման գործընթացում: «Սակայն Ադրբեջանը շարունակաբար արգելափակում է ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը», - նշեցին նախարարությունից։ «Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության հարցում հակասում է մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում գործող բոլոր միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի դրույթներին», -ընդգծել են ԱԳՆ-ից։ Բացի այդ, ԱԳՆ-ն նշում է, որ Բաքվի դիրքորոշումը խախտում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանների և արտեֆակտների դեմ»։
21:55 - 28 նոյեմբերի, 2023
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությունը
 |armenpress.am|

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի նոյեմբերի 28-ի հայտարարությանը՝ նշելով, որ այն, ըստ էության, արտացոլում է ԱՄՆ դիրքորոշումը տարածաշրջանային հավանական զարգացումների նկատմամբ։   «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության հայտարարության մեջ նշված է. «Այսօր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ոչ խաղաղ ճանապարհով տարածաշրջանային կոմունիկացիաների և առևտրական ուղիների բացումը բացարձակ անընդունելի է ԱՄՆ-ի համար և որ Վաշինգտոնը կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու նման առևտրային ճանապարհի ստեղծումը։ Մենք ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նման հայտարարությունը, որն, ըստ էության, արտացոլում է ԱՄՆ դիրքորոշումը տարածաշրջանային հավանական զարգացումների նկատմամբ։ Պետք է նկատել սակայն, որ առկա խնդիրների՝ ոչ խաղաղ միջոցներով անցյալում իրականացված լուծումներն ու դրանց անպատժելիությունն է, որ այսօր նմանատիպ սցենարների կրկնության իրական վտանգ է ստեղծում։ Նման եզրակացությունը հիմնված է իրական փաստերի պարզ համադրության վրա։ Օրինակ՝ 1918թ․ սեպտեմբերին Բաքվի 30 հազար հայերի դաժան կոտորածի անպատժելիությունն էր, որ հնարավորություն տվեց Ադրբեջանին 1988-1992 թ․ ամբողջապես հայաթափել պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքը, շարունակաբար ջնջել հայկական խորը հետքը նշված տարածքներից։ Մշակութային վանդալիզմի, էթնիկ և կրոնական խտրական հռետորաբանության նկատմամբ միջազգային անտարբերությունն էր նաև, որ հանգեցրեց 2020-2023թթ․ պատերազմական ցավալի իրադարձություններին՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափմանը և Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության գոյության համար իրական սպառնալիքի ստեղծմանը։ Մենք շնորհակալ ենք ԱՄՆ-ին և բոլոր այն պետություններին, որոնք անաչառ գնահատական են տալիս անցյալի և ներկայի իրողություններին և դրանք կոչում են իրենց անուններով։ Չենք կարող չարձանագրել նաև, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, հանցանքի օբյեկտիվ քննադատությունը և պատասխանատվության կոչը առաջացրել ու առաջացնում է բռնապետների ցասումը»։
20:44 - 28 նոյեմբերի, 2023
Արևմտյան երկրների դեսպաններին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ
 |azatutyun.am|

Արևմտյան երկրների դեսպաններին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Բաքվում ԱՄՆ և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը», - հաղորդում է APA գործակալությունը։ Հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչներն արևմտյան երկրների դիվանագետներին տեղեկացրել են, որ Abzas Media լրատվական կայքը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործողություններ է իրականացրել, «իսկ վերը նշված պետությունների դեսպանատները ներքաշված են եղել այդ գործունեության մեջ, ինչի առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել է իր դժգոհությունը», - նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ Abzas Media անկախ լրատվական կայքն ադրբեջանցի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել անցած շաբաթ, դրա ղեկավարներից երեքն այժմ կալանքի տակ են։
15:50 - 28 նոյեմբերի, 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին եւ ձերբակալված ադրբեջանցիներին
 |news.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին եւ ձերբակալված ադրբեջանցիներին |news.am|

news.am: ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերին նորից այցելել են հայ գերիներին, որոնց մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմը, եւ Հայաստանում բռնված ադրբեջանցիներին։ Այս մասին APA-ին տեղեկացրել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Տեղեկատվության համաձայն՝ առերես հանդիպումներ են եղել կալանավորվածների հետ, ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների անդամների հետ շփումների համար։ «Իր մանդատին համապատասխան՝ ԿԽՄԿ-ն այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորվածների հետ վերաբերմունքը եւ նրանց պահման պայմանները, ստեղծում պայմաններ ընտանիքների հետ շփումները շարունակելու կամ դրանք ստեղծելու համար։ ԿԽՄԿ ընթացակարգերի համապատասխան՝ դիտարկումների եւ այցելությունների մասին հանձնարարականները հասցվում են միայն կալանավորած կողմին»,- նշվել է հաղորդագրությունում։
13:18 - 28 նոյեմբերի, 2023
«Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչումը հնարավոր է». ՀՀ նախագահը նշեց՝ ինչպես կարելի է դրան հասնել |news.am|

«Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչումը հնարավոր է». ՀՀ նախագահը նշեց՝ ինչպես կարելի է դրան հասնել |news.am|

news.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնարավոր է համարում խաղաղության խաչմերուկի ծրագրի կյանքի կոչումը: «Դրան կարելի է հասնել ապրելով, գործելով, աշխատելով»,-այսօր՝ նոյեմբերի 28-ին, ասաց նա լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով, միջազգային գործընկերների կողմից այդ ծրագիրը դրական գնահատականի է արժանանում. «Ամենկարեւորը՝ իրենք ընդունում են մեր ձգտումը եւ համոզված են, որ մենք իրականում ուզում ենք խաղաղություն տարածաշրջանում: Դա լավագույն գործիքներից մեկն է ներկայանալու»,-ասաց նախագահը: Դիտարկմանը, որ Վրաստանում Մետաքսի ճանապարհ նախագծի վերաբերյալ ֆորում է կայացել, որտեղ Փաշինյանը ներկայացնել իր առանձին օրակարգը՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, Վահագն Խաչատուրյանն ասաց. «Գիտեք, հիմա աշխարհում այդպիսի  շատ ծրչագրեր կան, այդ թվում ԱՄՆ-ն Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի միջոցով դեպի ԵՄ նմանատիպ ծրագիր է իրականացնում: Դրանք իրար չեն հակասում, պետք է կարողանալ իրար լրացնել»:
12:33 - 28 նոյեմբերի, 2023
Բլինքենն Ալիևի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կարևորության մասին
 |1lurer.am|

Բլինքենն Ալիևի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կարևորության մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ողջունել է վերջինիս ձգտումը` կնքել ամուր և արժանապատիվ խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այդ մասին հայտնում է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Պետքարտուղարն ընդունել է տառապանքները, որոնք այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Նա ընդգծել է այն առավելությունները, որոնք տարածաշրջանում կհայտնվեն խաղաղության հաստատումից հետո: Պետքարտուղարը քննարկել է ԱՄՆ ամուր հարաբերություններն Ադրբեջանի հետ, նշել հարաբերություններում անհանգստություն առաջացնող վերջին դրվագները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների մասին, հատկապես` խաղաղության գործընթացի շուրջ, նաև անդրադարձել բարձր մակարդակի փոխգործակցության կարևորությանը»,- նշել է Միլլերը: Նշենք, որ պետքարտուղարը զրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
09:55 - 28 նոյեմբերի, 2023
Վաշինգտոնը կօգտագործի բոլոր գործիքները՝ կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային ճանապարհի ստեղծումը․ԱՄՆ պետքարտուղարի օգնական |azatutyun.am|

Վաշինգտոնը կօգտագործի բոլոր գործիքները՝ կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային ճանապարհի ստեղծումը․ԱՄՆ պետքարտուղարի օգնական |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։«Մեզ ոգեշնչում է, որ կողմերը խոսում են միմյանց հետ անմիջականորեն և միջնորդների միջոցով։ Այստեղ մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա Ադրբեջանով և Հայաստանով հասնել Թուրքիա, ապա դա էական խթան կլինի այդ առևտրային ճանապարհի վրա գտնվող բոլոր երկրների համար։ Եվ մենք ողջունում ենք դրա մի մասը լինելու հնարավորությունը», - ասել է Օ՛Բրայենը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ եթե որոշվի դա անել ոչ խաղաղ ճանապարհով, ապա Վաշինգտոնը կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու նման առևտրային ճանապարհի ստեղծումը։Միացյալ Նահանգները շատ պարզ հասկացրել է կողմերին, թե ինչ է ակնկալում տեսնել և թե ինչ հետևանքներ կունենան հակադարձ գործողութունները, հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան։ «Այնպես որ, տեսնենք՝ ինչ կորոշեն կողմերը։ Մենք գիտենք, որ նրանք խաղաղ համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքելու հետաքրքրություն են հայտնել , և մենք շատ կցանկանայինք տեսնել դա»,- ասել է պետքարտուղարի օգնականը: Օ՛Բրայենը համարձակ է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը սահմանների բացման, Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում՝ նկատելով՝ նա չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես նախկին առաջնորդները ձգտում էին դա անել։
09:41 - 28 նոյեմբերի, 2023
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Անկարան աջակցում է Բաքվի ու Երևանի շփումներին

 |factor.am|

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Անկարան աջակցում է Բաքվի ու Երևանի շփումներին |factor.am|

factor.am: Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Այս մասին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ վճռական են հարաբերությունները զարգացնելու հարցում։ «Մենք աշխատում ենք Կովկասում կայունության համար։ Ադրբեջանն «ազատագրել է իր հողերը օկուպացիայից»։ Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։ Որպեսզի դա ցույց տանք միջազգային հանրությանը, մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի շփումներին։ Կարծում ենք, որ «3+3» հարթակը լավ ձևաչափ է խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել հնարավորությունը»,- ասել է Գյուլերը։ Թուրք պաշտոնյան նաև նշել է, թե ցանկանում են մեծացնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Գյուլերը հայտնել է, որ երեք երկրները հաջորդ տարի վարժանքներ կանցկացնեն կիբերհարձակումների վերաբերյալ։ «Ադրբեջանն ու Վրաստանը Թուրքիային ամենասերտ ռազմական կապեր ունեցող երկրներն են։ Երեք երկրների համատեղ զորավարժարանությունը նույնպես կամրապնդի մեր հարաբերությունները։ Ցանկանում ենք, որ զորավարժությունները շարունակվեն ապագայում»,- հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։
19:31 - 27 նոյեմբերի, 2023
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն են ստորագրել |tert.am|

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն են ստորագրել |tert.am|

tert.am: Այսօր Բաքվում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ   քննարկվել է տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցրերը, ինչես նաև  եռակողմ զորավարժությունների և վարժանքների շրջանակի ընդլայնման կարևորությունը։ «Վստահություն է հայտնվել, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ընդլայնումը կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանում»,- ասված է հայտարարության մեջ։
19:01 - 27 նոյեմբերի, 2023
Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի վերաքննիչ դատարանում բողոքարկել է իր ապօրինի դատավճիռը

 |factor.am|

Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի վերաքննիչ դատարանում բողոքարկել է իր ապօրինի դատավճիռը |factor.am|

factor.am: Լաչինի միջանցքից առևանգված և Բաքվի դատարանի կողմից շինծու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան։ Նա ասել է, որ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել։ «Խաչատրյանին տեսել եմ նոյեմբերի 24-ին։ Նա առողջական խնդիրներ չունի, ես նրան բացատրել եմ իր բոլոր իրավունքները»,- հավելել է փաստաբանը։ Հավելենք, որ նոյեմբերի 7-ին Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Չնայած իր դեմ ճնշումներին՝ Խաչատրյանը դատական նիստերում պարբերաբար հայտարարում էր, որ որևէ հանցանք չի գործել և իրեն մեղավոր չի ճանաչում։ Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետից։ Այնուհետև Բաքուն նրան «զանգվածային սպանությունների» շինծու մեղադրանքներ է առաջադրել։
15:09 - 27 նոյեմբերի, 2023