Անդրանիկ Թևանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հայաստան» խմբակցությունից։

Ծնվել է 1974թ. մայիսի 5-ին Երևանում:

1997թ. ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը: Ինժեներ-տնտեսագետ: 1999թ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) մագիստրատուրայի «Ճարտարագիտական մենեջմենթ» բաժինը: Ճարտարագիտության մագիստրոս: 2005թ.՝ Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու: Պահեստազորի լեյտենանտ:

1999-2000թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական: 2000-2001թթ.՝ «Ար» հեռուստաընկերության լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, հեռուստաընկերության գործադիր տնօրեն: 2001թ.՝ Հանրային հեռուստատեսության տնտեսական-վերլուծական հաղորդաշարի վարող: 2002-2006թթ. դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2003-2013թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանում:

2009թ. հիմնադրել է «7 օր» (www.7or.am) լրատվավերլուծական կայքէջը և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Թևանյանը հայտարարեց, որ  հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից

Թևանյանը հայտարարեց, որ հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից

Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից։  «Մենք մնալու ենք այստեղ մինչեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ու հեռացմանը հասնելը։ Ես հիմա խնդրում եմ ձեզ՝ ովքեր ունեն այս հնարավորությունը, աջակցել անձամբ ինձ, և կոչ եմ անում 24-ժամյա ռեժիմով անընդհատ մնալ, և հիմա իմ բնակարանը դառնում է այս տարածքը, հիմա խնդրում եմ օգնեք տեղադրել այն վրանը, որտեղ ես մնալու եմ այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը գա, հավաքվի ու մենք միասին ժողովրդի ճնշմամբ հասնենք փոփոխությունների, որին զուգահեռ մենք խորհրդարանում իրականացնելու ենք իշխանազրկման գործընթաց»,- նշեց Թևանյանը։
23:41 - 19 սեպտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքն է, եւ միայն նրա հեռացմամբ է հնարավոր անվտանգության ապահովում․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքն է, եւ միայն նրա հեռացմամբ է հնարավոր անվտանգության ապահովում․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքն է, եւ միայն նրա հեռացմամբ է հնարավոր Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովում։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարել է Անդրանիկ Թևանյանը։ «Մենք այս պայքարը որեւէ կերպ ոչ իրավունք ունենք, ոչ էլ ուզում ենք դադարեցնել, եւ այս պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտի։ Կա հետեւյալ ճանապարհը․ բոլորս շարունակում ենք մնալ այստեղ, երկրորդը՝ ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին մայրաքաղաքի, մարզերի, բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում։  Որքան բազմամարդ, խաղաղ ու անցնցում լինի մեր գործողությունը, այնքան ավելի արագ ու հեշտ կհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ իշխանության աղբյուր ժողովուրդն իր ճնշմամբ պետք է իրականացնի իշխանափոխություն։ Ես նաեւ առաջարկում եմ մեր այստեղի պրոցեսներին զուգահեռ քաղաքական ուժերին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց իմպիչմենտի միջոցով»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ որպեսզի կարողանանք իշխանության փոփոխություն իրականացնել, քաղաքական բոլոր ուժերը, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը պետք է իրենց ջանքերը ներդնեն համապատասխան հզորություն հավաքելու եւ այդ տեխնոլոգիան կիրառելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնեն կառավարությունից եւ ձեւավորեն նոր, ազգային կառավարություն։ «Բոլորս պահպանում ենք մաքսիմալ միասնականություն, կարգապահություն եւ թիմային ոգի։ Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը, որպեսզի պայքարը հասցնենք հաղթական ավարտի։ Համաձա՞յն եք այդ տարբերակով։ Վանկարկում են այո։ Ուրեմն ձեզ կոչ եմ անում որեւէ այլ սադրանքի, այլ թելադրանքի չենթակրվել, միասնական ջանքերով, միասին, հետեւողականորեն եւ համախմբված, հավատացնում եմ ձեզ, ինչպես ես քսանհինգ օր թաղեթաղ ընկած բակերով անցնելով համոզում ու ապացուցում էի, որ կռիվն անիմաստ չէ, որ կարելի է գրիչով կրակել, որպեսզի թշնամին չհարձակվի, մենք ինչքան կարողացանք, դա արեցինք, բայց մեզ հաջողվեց ՔՊ-ին իշխանազրկել, նույնը հիմա է տեղի ունենալու միասնական ջանքերով»,- ասաց Թևանյանը։
21:34 - 19 սեպտեմբերի, 2023
Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. զուգընթաց նախաձեռնենք կոմիտե. Թեւանյան
 |news.am|

Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. զուգընթաց նախաձեռնենք կոմիտե. Թեւանյան |news.am|

news.am: Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. Դրան զուգընթաց մենք նախաձեռնելու ենք համապատասխան կոմիտեի ձեւավորում, որը կառաջնորդի, կկառավարի եւ կկազմակերպի հանրության բոլոր գործողությունները եւ մենք միասնաբար կիրականացնենք այն փոփոխությունները, որոնց սպասում է մեր ժողովուրդը: Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: «Այդ կոմիտեն պետք է վերցնի պատասխանատվություն՝ անցումային իրավիճակում երեւույթները եւ  գործընթացները կառավարելի պահելու համար»,-ասաց նա: Թեւանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյան, անձամբ դիմում եմ քեզ, դու փախար ամբողջ ընտրարշավի ընթացքում, չերեւացիր աչքիս ու չմտար բանավեճի մեջ: Հիմա դու հնարավորություն ունես կատարելու քայլ, որը մեր երկիրը կարող է հետ պահել ցնցումներից: Հրաժարվիր պրահյան գործընթացից, հրաժարվիր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունից եւ երրորդը, Հայաստանը պարտավոր է տեր կանգնի Արցախի անվտանգությանը: Արցախի անվտանգության ապահովումը Հայաստանի սահմանադրական հանձնառությունն է, եթե որեւէ ղեկավար դրանից հրաժարվում է, ապա դա պետական դավաճանություն է: ՇՄենք կոչ ենք անում հրաժարվել այդ քաղաքականությունից եւ առանց ցնցումների, բախումների, քննարկել իշխանությունից հեռանալու հարցը եւ Հայաստանում ձեւավորել համախոհաբար նոր ժամանակավոր կառավարությունը»:
19:59 - 19 սեպտեմբերի, 2023
Պատրաստ ենք արտահերթ ընտրությունների. Անդրանիկ Թեւանյանը՝ Հայկ Մարությանի առաջարկի մասին |armlur.am|

Պատրաստ ենք արտահերթ ընտրությունների. Անդրանիկ Թեւանյանը՝ Հայկ Մարությանի առաջարկի մասին |armlur.am|

armlur.am: Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հատած 3 քաղաքական ուժերին՝ «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցություններին եւ «Մայր Հայաստան» դաշինքին երեկ երկու առաջարկ էր ներկայացրել՝ կամ գալ եւ առանց վերապահումների քվեարկել իր թեկնածության օգտին, կամ էլ գնալ նոր արտահերթ ընտրությունների: ArmLur.am-ի հետ զրույցում, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, արձագանքելով Հայկ Մարությանի առաջարկին, ասում է՝ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների. «Մենք շատ պարզ բան ենք առաջարկում, ասում ենք՝ կօգնենք, որ քաղաքապետը փոխվի, բայց այդ դեպքում պետք է հայտարարություն հնչի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ենթակա է ամբողջական իշխանափոխության: Հայկ Մարությանը պետք է հայտարարի, որ կիսում է մեր այս տեսակետը եւ պահանջում է ամբողջական իշխանափոխություն, սա մեր հանրության ուղերձն է ու հենց սրա համար են մեզ քվե տվել: Երկրորդ՝ քվե են տվել, որ փոխենք իշխանությունը Երեւանում, մենք պատրաստ ենք այս երկու ուղերձներն էլ սպասարկել: Մեր մանդատը պետք է օգտագործենք, որ Երեւանի քաղաքապետը ՔՊ-ական չլինի, առնվազն գոնե հայտարարության մակարդակով պետք է հնչի, որ կիսում են մեր այն տեսակետը, որ պետք է լինի ամբողջական իշխանափոխություն՝ համապետական մասշտաբով: Սա է մեր առաջարկը, մնացած ով, ինչ կհայտարարի, արդեն իր գործն է, եթե նոր ընտրությունների հարց կա, մեզ համար խնդիր չէ, պատրաստ ենք մասնակցել դրան»,-ասաց նա:
10:22 - 19 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու 1 մանդատը խլել ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան |panorama.am|

ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու 1 մանդատը խլել ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան |panorama.am|

panorama.am: «Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարում է «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Նա նշում է. «Ինձ հասած տեղեկություններով՝ վաղը իրենք բոլոր տեղամասային ընտրատարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել և մի հարյուր ձայների տարբերությունը՝ 100-200 ձայնի, որով պարտվել են, փոքրամասնություն են կազմել Երևանի ավագանու կազմում,  ուզում են վերահաշվարկի միջոցով կեղծել և վերանայել ընտրության արդյունքները, և այդ մեկ մանդատը խլել մեր ժողովրդից։ Եթե վաղը հանկարծ Նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրության արդյունքները և գողանալ ժողովրդից այդ մեկ մանդատը, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին դուրս գալ փողոց, տեր կանգնել ժողովրդի քվեին։ Կոչ եմ անում բոլոր  հասարակական, քաղաքական շրջանակներին։ Իրենք դրան են պատրաստվում ակնհայտորեն, որոշել են վերահաշվարկի միջոցով մախինացիաներ իրականացնել։ Մեր վստահված անձանց կուղարկենք այդ հաշվարիկներին։  Ժողովրդին էլ կոչ եմ անում պատրաստ լինել և տեր կանգնել իրենց քվեին։ Հարգելի քաղաքացիներ, ես ձեզ կոչ եմ անում՝ լինել պատրաստ։ Եթե հանկարծ մենք ընտրատեղամասերից տեղեկություն ստացանք, որ սրանք որոշում են կայացնում, որ պետք է վերահաշվարկ իրականացնել, բոլորս պետք է դուրս գանք պայքարի։ Սա կարևորագույն խնդիր է բոլորիս համար։ Զգուշացնում եմ «Քաղաքացիական պայմանագրին» հանկարծ չփորձեն այդպիսի բան անել, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենալու, իրենց պատասխանատվության վրա է»։ 
09:34 - 19 սեպտեմբերի, 2023
«Հանրային ձայնը» Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա․ Վարդան Ղուկասյանի նախապայմանը փաստաթուղթ ստորագրելն է

«Հանրային ձայնը» Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա․ Վարդան Ղուկասյանի նախապայմանը փաստաթուղթ ստորագրելն է

«Հանրային ձայնը» «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա։ Այս մասին հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ Անդրանիկ Թևանյանի հետ կապված խնդիր չի տեսնում, քանի որ վերջինս պատրաստ է համագործակցության։  Ղուկասյանը նշեց՝ իրեն հարկավոր է այնպիսի փաստաթուղթ, որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն, և այն էլ դա կկրի ժամանակավոր բնույթ, չի տևելու տարիներ կամ ամիսներ, քանի որ «Նիկոլ Փաշինյանին բանտարկելու գործը կտևի շաբաթներ, իսկ եթե իշխանափոխությունից հետո Մարությանը ուզի շարունակել կառավարել, կարող է մնալ»։  «Միմիայն փաստաթուղթ․ նստում ենք և ստորագրում ենք․ դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ ես տալիս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը։ Նույնը վերաբերում է մյուս ընդդիմադիրներին ևս․ այսպիսին է իմ պատասխանը Հայկ Մարությանին»,- ասաց Ղուկասյանը՝ կրկին առաջարկելով նստել, ընդդիմադիր ուժերով առցանց քննարկում անցկացնել և ստորագրել փաստաթուղթ։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր՝ «Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ։ Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշել էր, որ կողմ է երկուսից մեկի քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմելու և օգնելու, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի այն դեպքում, երբ հասկանան, որ Մարությանը կիսում է իրենց՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը։ Հայկ Մարությանը իր հերթին անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը, ըստ որի ինքը պետք է առաջադրվեր քաղաքապետի թեկնածու, իսկ ընդդիմադիր երեք կուսակցությունները առանց որևէ նախապայմանի պետք է ընտրեն իրեն։ Եթե այս տարբերակին համաձայնություն չեն տալիս ընդդիմադիր ուժերը, ապա, Մարությանի առաջարկած մյուս տարբերակն այն է, որ գնան քաղաքային նոր ընտրության։ 
21:47 - 18 սեպտեմբերի, 2023
Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը․ Թևանյան

Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը․ Թևանյան

«Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի․ դա կանենք այն դեպքում, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը»,- այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով կոալիցիա կազմելու հնարավորությանը։ Թևանյանի խոսքով Հայկ Մարությանի մասով, հաշվի առնելով այն տոկոսները, որ ինքը հավաքել է ոչ իշխանական դաշտից, ապա իրենք նշված սկզբունքով են առաջնորդվում։  «Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումը ամբողջական իշխանափոխության հարցում։ Ես հայտարարել եմ, որ հրաժարվում եմ պատգամավորի մանդատից ու չեմ գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով, ինձ համար նույնիսկ քաղաքապետ դառնալը խնդիր չէ, քանի որ մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով, որպեսզի ապահովենք ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը։ Ի սկզբանե հայտարարում եմ, որ որևէ պաշտոնի չենք հավակնում, այսինքն՝ եթե հնարավոր համագործակցությունը տեղի ունենա, որևէ պաշտոն կամ վերահսկողական լծակ վերցնել»,- նշեց Թևանյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։  «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ավելի ուշ հայտարարել է, որ կուսակցությունը՝ ի դեմս իրեն, «բացում է իր դռները, բոլոր այն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ, ովքեր դեմ են այս իշխանությունների հետ միավորմանը, կոալիցիա կազմելուն»։
16:16 - 18 սեպտեմբերի, 2023
«Ազգային առաջընթացից» անդրադարձել են այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին

«Ազգային առաջընթացից» անդրադարձել են այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին

«Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը անդրադարձել է այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին։  «Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ` իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։ Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։ Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։ ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ»,- գրել է Գրիգորյանը։   
13:39 - 18 սեպտեմբերի, 2023
Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պարոն Թեւանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ. Բալյան
 |aysor.am|

Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պարոն Թեւանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ. Բալյան |aysor.am|

aysor.am: «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։ Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը դեռևս այս հայտարարությանը չեն արձագանքել։ «Վստահ եղեք, որ ընտրողների բարձր վստահության քվեին տեր ենք կանգնելու՝ կիրառելով քաղաքական ամբողջ գործիքակազմը։ Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պրն. Թևանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ, հնարավոր է նաև մամուլի ասուլիսով։ Զինվեք համբերությամբ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար  Աննա Բալյանը։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով ընթացիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝  1. ՔՊ - 75․463 (32.57%)2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)4. Հանրապետություն - 26․236 (11.32%)5. Հանրային ձայն - 22․431 (9.68%) Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝  «Քաղաքացիական պայմանագիր» - 24 - «Ազգային առաջընթաց» - 14- «Մայր Հայաստան» - 12- «Հանրապետություն» - 8- «Հանրային ձայն» - 7։  Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։
11:48 - 18 սեպտեմբերի, 2023
«Հանրային ձայնը» պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի ու Թևանյանի հետ․ պայմանը՝ վերահսկողական ապարատը պետք է անցնի իրենց

«Հանրային ձայնը» պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի ու Թևանյանի հետ․ պայմանը՝ վերահսկողական ապարատը պետք է անցնի իրենց

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ կուսակցությունը՝ ի դեմս իրեն, «բացում է իր դռները, բոլոր այն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ, ովքեր դեմ են այս իշխանությունների հետ միավորմանը, կոալիցիա կազմելուն»։ Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշեց, որ կողմ է երկուսից մեկի՝ քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայնը» կուսակցությանը։ Վարդան Ղուկասյանը իր առաջարկին պատասխանելու համար 96 ժամ տվեց։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝  1. ՔՊ - 75․463 (32.57%)2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)4. Հանրապետություն - 26․236 (11.32%)5. Հանրային ձայն - 22․431 (9.68%) Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» - 24 «Ազգային առաջընթաց» - 14«Մայր Հայաստան» - 12«Հանրապետություն» - 8«Հանրային ձայն» - 7։  Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։
10:40 - 18 սեպտեմբերի, 2023
Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը․ Անդրանիկ Թևանյան
 |news.am|

Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը․ Անդրանիկ Թևանյան |news.am|

news.am: «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը Կենտրոն վարչական շրջանի 9/47 ընտրատեղամասում մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։ Նա ընտրատեղամաս էր եկել որդու հետ։ «Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը, և մենք ապավինում ենք ժողովրդի քվեին։ Ես սրանից առաջ արդեն հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, բնական է, որ ավելի բարձր մանդատից չես հրաժարվում ավելի ցածրին գնալու համար։  Այս առումով շատ կարևոր եմ համարում բացատրելը, որ այս ընտրություններում փաստացի Էրդողանը կարող է իր դերակատարումը պակասեցնել կամ ավելացնել։ Մենք պատերազմի և խաղաղության ընտրության մեջ ենք։ Էրդողանն արդեն 2020 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու փորձեր է արել և 44-օրյա պատերազմից հետո մտել է տարածաշրջան, իսկ 2021 թվականին բառի բուն իմաստով աջակցել է Նիկոլ Փաշինյանին վերարտադրել իր իշխանությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց թեկնածուն։ Թևանյանն արձագանքեց սեպտեմբերի 15-ին հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, որոնցում նա մեղադրել էր թեկնածուներին նախընտրական բանավեճին չմասնակցելու համար․ «Օգոստոսի 23-ին, երբ մեկնարկեց քարոզարշավը, կոչ արեցի, որ նա «մեյդան» դուրս գա։ Օրինակ, 2018 թվականին ո՞նց էր դուրս եկել, ծղրտոցով ինչ-որ կոչեր էր անում և քաղաքապետի ընտրությունների էր մասնակցում, մարդկանց սևերի ու սպիտակների բաժանում։ Այս անգամ գլուխը բնից չհանեց, վերջին օրով բերովի զանգվածի մոտ ասել, որ բնավեճին չեք մասնակցելու․․․ Ես նշել էի՝ ինչու բանավեճին չեմ մասնակցելու, բայց եթե կոնկրետ նա ընտրարշավ մտներ, ես նրան բանավեճում կասեի ինչ խնդիր կա, ինչ պետք է անել»,- ասաց նա։ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ պատրաստ են համագործակցել այն ուժերի հետ, ովքեր ՔՊ-ի հետ չեն լինի, գնահատական կտան ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին և պատրաստ կլինեն ամբողջական իշխանափոխության։ «Հետընտրական պրոցեսների զարգացումները կախված են իրավիճակից»,- նշեց Թևանյանը։
14:00 - 17 սեպտեմբերի, 2023
«Մայր Հայաստանը» երթով միացավ Ազատության հրապարակի հանրահավաքին

«Մայր Հայաստանը» երթով միացավ Ազատության հրապարակի հանրահավաքին

«Մայր Հայաստան» դաշինքը՝ Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ, երթով միացավ Ազատության հրապարակի հանրահավաքին: Անդրանիկ Թեւանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք հիմա երթով միանում ենք Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, որը նվիրված է Արցախի անկախության տոնին: Ցավոք սրտի, այդ տոնը մեզնից խլել ու գողացել են, բայց մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այդ տոնի վերականգնմանը: Բոլորին կոչ ենք անում միանալ հանրահավաքին: Արցախը ուրացվել եւ դավաճանվել է այս իշխանությունների կողմից եւ մեր բոլորի խնդիրն է ինչպես աշխարհին, այնպես էլ մնացած բոլորին ցույց տալ, որ Արցախը մենակ չէ, որ Արցախը Հայաստանի ուշադրության կենտրոնում է, որ Արցախի խնդիրը բոլորիս խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է իշխանափոխություն»: Նա հավելեց, որ մարդիկ սկսել են ընկալել, որ Երեւանի ընտրությունները կարելի է վերածել համապետական օրակարգի: Անդրանիկ Թեւանյանի խոսքով, քարոզարշավի ժամանակ իշխանությանը սատարողներ ինքը չի տեսնում. «Կան հատուկենտ, բայց քիչ են: Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ իրենք բացի կեղծիքից այլ ռեսուրս չունեն, որի դեմը միահամուռ պետք է առնել»,-ասաց նա:
23:14 - 02 սեպտեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանն Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում. Անդրանիկ Թևանյան
 |tert.am|

Արայիկ Հարությունյանն Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում. Անդրանիկ Թևանյան |tert.am|

tert.am: Արցախից հեռացնել Արայիկ Հարությունյանին, այնուհետեւ Երեւանում իրականացնել իշխանափոխություն եւ հասնել համապետական մակարդարկի իշխանափոխության․ սա՛ է «Մայր Հայաստան» դաշինքի՝ ընտրապայքարին մասնակցելու նպատակն ու հիմնական թիրախները։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ քաղաքացիներն աջակցում են այս ծրագրերին։ «Արայիկ Հարությունյանն Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անելիք չունի, նրանց հեռացումը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման, Արցախը ցեղասպանությունից զերծ պահելու գլխավոր նախապայմանն է»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։ Եթե կորցնենք Արցախը, այնուհետեւ կկորցնենք Սյունիքը եւ Երեւանը՝ կանխատեսեց նա։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Թեւանյանի խոսքով, այն անհրաժեշտ՝ նվազագույն նախապայմանն է, որը պետք է Հայաստանի գոյության հարցը լուծելու համար։ «Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ապացուցում է, որ մեր օրակարգը ճշգրիտ է, համապատասխանում է Հայաստանի ու Արցախի օրակարգին։ Արցախից քաղաքացիներ են առեւանգվում եւ դրա մեղքը ոչ միայն հանցավոր գործողությունների դիմող Ալիեւինն է, այլ նաեւ Հայաստանի ու Արցախի իշխանությանը։ Մենք համոզված ենք, որ պետք է Արցախից հեռացվի Արայիկ Հարությունյանը, այստեղից էլ հեռացվի Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանը կարողանա գոնե սուբյեկտայնություն ձեռք բերել եւ մեր անվտանգային խնդիրները գոնե նվազագույն մակարդակի լուծել։ Եվ Երեւանի ընտրություններն այն առիթն են, որ մեզ կտան այդ շանսը՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու եւ Հայաստանում իրավիճակ փոխելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։ Իշխանափոխությունը հնարավորություն կտա Հայաստանին ու Արցախին ձերբազատվել պարտության դեմքից եւ ապահովել անվտանգություն՝ նշեց Անդրանիկ Թեւանյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:24 - 29 օգոստոսի, 2023
Սա ընտրություն է Նիկոլ Փաշինյանի ավերվածությունները պահպանելու կամ նրան հեռացնելու միջեւ․ Թեւանյան
 |news.am|

Սա ընտրություն է Նիկոլ Փաշինյանի ավերվածությունները պահպանելու կամ նրան հեռացնելու միջեւ․ Թեւանյան |news.am|

news.am: Հայաստանին իրական խաղաղություն բերողը ոչ թե Հայաստանի պատերազմաբեր ու գլխակեր իշխանությունն է, այլ մենք ենք, որ ունենք իրական խաղաղության ծրագիր, իրական զարգացման ծրագիր, Հայաստանը թույնի ու ատելության մթնոլորտից հանելու ծրագիր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Դավթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ Դավթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ։ Նա կոչ արեց միանալ պայքարին, տալ այդ հնարավորությունն իրենց եւ մասնակցել իրական իշխանափոխության, քանի որ սա ուղղակի ավագանու ընտրություն չէ։ «Սա ընտրություն է Նիկոլ Փաշինյանի ավերվածությունները պահպանելու կամ նրան հեռացնելու միջեւ։ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին եւ հարցականի տակ դրել ՀՀ գոյությունը։ Նա իր այդ ապօրինի քայլով հայտնվել է քաղաքական ոչ լեգիտիմ կարգավիճակում, նա ապօրինի է նաեւ իրավական առումով, քանի որ ոտնձգություն է իրականացրել Անկախության հռչակագրի ու մեր Սահմանադրության դեմ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը բոլորիս պարտականությունն է եւ միակ երաշխիքը, որ Հայաստանը, Արցախը կհայտնվեն խաղաղ վիճակում եւ ապահովված կլինի մեր երկրի եւ մեր զինվորների անվտանգությունը»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
19:49 - 25 օգոստոսի, 2023