armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 686 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 352 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 430 հազար 788 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 725 հազար 275 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 100 հազար 572 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 394 հազար 507-ի, մահերինը՝ 24 հազար 593-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 362 հազար 342 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 807-ը:
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 283 հազար 339 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 117:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 265 հազար 227 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 37 հազար 048: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 230 հազար 555, մահերինը՝ 32 հազար 955: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը մոտ է 183 հազարին, մահացածներինը՝ 28 հազար 530:
Գերմանիայում 181 հազար 288 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 498 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 158 հազար 762-ի, մահացածներինը՝ 4 հազար 397-ի:
Երկրների տասնյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 151 հազար 876-ի: Վարակի հետևանքով մահացել է 4 հազար 346 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Իրանը 139 հազար 511 ընդհանուր դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 508:
Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 129 հազար 751 ընդհանուր դեպքով, Կանադան՝ 86 հազար 647 դեպքով: Կանադան վարակվածների թվով շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 993 է: Օրեր առաջ Չինաստանում վրակի նոր դեպք չէր գրանցվել, իսկ այսօրվա տվյալների համաձայն, վարակի 1 նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 732-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 47 հազար 207, մահերինը՝ 28: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 31 հազար 086 է, մահացածներինը՝ 253:
Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 22 հազար 575-ի, մահացածներինը՝ 172-ի: Եգիպտոսում 18 հազար 756 հաստատված դեպք կա, մահացել է 797 մարդ: Իրաքում գրանցվել է 4 հազար 848 վարակվածության, 169 մահվան դեպք: Լիբանանում կա 1140 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 121-ի: Մահացել է 4 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
comment.count (0)