Հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի համար մուտք է գործել Ադրբեջանի տարածք, այլ մոլորվել է: Առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի էր պահել և սխալ պատասխաններ էր տվել։ Դա էլ հանգեցրել էր այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խմբի անդամ։ Ներկայումս Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։ [Ադրբեջանի ՊՆ] |shantnews.am|
Տեսել եք՝ ինչպես է ասում, «եթե»-ներով է ասում։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին, և ես անհրաժեշտ չէի համարում պատասխանել՝ հաշվի առնելով, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկում, և պիտի ասեին, թե այդ ամբողջ ինֆորմացիան պահվում է: 24 ժամ եմ տալիս, թող մի փաստ ներկայացնի. չներկայացրեց՝ մորթելու եմ: [Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան Փաշինյանի մեղադրանքներին, թե ինքը «զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում»] |tert.am|
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը:
Ադրբեջանը շարունակում է հայ գերիների նկատմամբ հարուցված կեղծ քրգործերով դատավարությունները: Ադրբեջանում դատախազն այսօր պահանջել է 20 տարով ազատազրկել լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին, որը գերեվարվել է նոյեմբերի 9-ից հետո: Բաքուն նրան մեղադրում է, իբր, վարձկան լինելու և ահաբեկչական գործողությունների համար: Դատերը իմիտացիա են, գործընթացը՝ ոչ հրապարակային: Առաջին բանը, որ պետք է անել, ապահովելն է հրապարակայնությունը: Միջազգային իրավունքի համաձայն՝ նույնիսկ այս մեկ էլեմենտի բացակայությունը առոչինչ է դարձնում դատավարությունը: Խտրական հետապնդում է: Այսինքն՝ նրանց դատապարտում են զուտ նրա համար, որ հայ են, և դա տեղավորվում է ընդհանուր հայատյաց քաղաքականության շրջանակներում: [Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան]
Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց։ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին լիազորում եմ բանակցել այդ թեմայով: Հանկարծ չմտածեք՝ էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք։ Սպասում եմ նրանց պատասխանին: [Փաշինյանը` ապարանցիների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի խոսքին այն մասին, թե Փաշինյանը պետք է իր որդուն տա 20-25 ռազմագերու վերադարձնելու դիմաց]
1990-ականներին մենք կրկին փայլուն էինք կռվում, սակայն չէինք հասնի որևէ արդյունքի, եթե չլիներ պետական լրջագույն կազմակերպում։ Ես համարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենամեծ ազգայնականն է։ Եթե հայ ազգը չկարողանա քաղաքական գործիչներին դատել ըստ արժանվույն, ապագա չենք ունենա։ Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ամպագոռգոռ բաներ չեն ասում, չեն խոսում մինչև Քուռ հասնելու, այլ խոսում են խաղաղության և դիվագիտության մասին, հասնում են ամենամեծ հաղթանակներին։ 1990-ականների հաղթանակի բանալին սա էր։ [ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը՝ Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ] |news.am|
«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11 սաներից մեկը՝ ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից: Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նշենք՝ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել էր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։ [ՀՀ ԱՆ]
Հունիսի 7-ի տվյալներով ստացվել և ուսումանսիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 53 հաղորդում: Դրանցից 11-ը ԶԼՄ-ների հրապարակումներ են, 24-ը՝ սոցցանցերում կատարված գրառումներ, 13-ը՝ ֆիզանձանց կողմից տրված հաղորդումներ, 2-ը՝ ոստիկանության ստացած տվյալներ և 3-ը դատախազությունում բացված թեժ գծով ստացված ահազանգերն են: Նշված 53 հաղորդումներից 9-ով հանձնարարվել է քրգործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՔՕ 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրգործ հարուցելը մերժելու մասին, իսկ 8-ը գտնվում են նյութերի նախապատրաստման ընթացքում: [Գլխավոր դատախազություն]
Անհրաժեշտ է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` 2021 թվականի հունիսի 10-ը ներառյալ, համապատասխան դիմում ներկայացնել տարածքային անձնագրային ծառայություններ, ինչի հիման վրա հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կընդգրվեք ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում և այդ կապակցությամբ կտրվի սահմանված ձևի տեղեկանք: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները դիմումները կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը՝ ժամը 14:00-ն: [ՀՀ ոստիկանություն]
Մենք պետք է հասնենք զարգացման, աշխատանքի, ներդրման։ Առանց գումարի չի լինելու, չի կարող լինել։ Գումար պետք է դնենք տարեկան 2 միլիարդ, միլիարդ ու կես, որ փակ գործարանները բացենք, գյուղատնտեսական հողերը մշակենք՝ ինչ-որ կարելի է մշակել, ինչ-որ կարելի է արտադրել։ Պետք է գյուղնախարարությունը բացվի: Չի կարող 5 հատ նախարարություն լինի ու միասնական մի հատ ղեկավար։ Ամեն մի նախարար մի ոլորտի համար պետք է պատասխան տա։ [Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում]
Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին․ Ադրբեջանի ՊՆ |shantnews.am|
23:20 - 08 հունիսի, 2021Երկու զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն․ ՊՆ
23:10 - 08 հունիսի, 2021ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2
23:05 - 08 հունիսի, 2021Չտեսնող ընտրողները կարող են ծանոթանալ Բրայլյան այբուբենով տպագրված կուսակցությունների և դաշինքների ցուցակներին. ԿԸՀ
22:50 - 08 հունիսի, 2021Օնիկ Գասպարյանի զեկույցները մասնակի «գաղտնազերծվե՞լ» են, թե՞ գաղտնիք չի եղել. ԱԽ գրասենյակը՝ սեփական թակարդում |hetq.am|
22:48 - 08 հունիսի, 2021«Հայաստանն ընտրում է» նախընտրական առաջին մեծ բանավեճը․ ուղիղ
22:04 - 08 հունիսի, 2021Տիգրան Արզաքանցյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|
21:56 - 08 հունիսի, 2021Աշոտ Փաշինյան. «Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով»
21:32 - 08 հունիսի, 2021Դատախազության պարզաբանումը հայ զինծառայողին ծեծի ենթարկելու տեսանյութի առնչությամբ
21:27 - 08 հունիսի, 2021Անբարոյականին 24 ժամ եմ տալիս՝ կա՛մ փաստ է հրապարակում իմ՝ խաղատներ գնալու մասին, կա՛մ ես եմ իր ընտանիքի մասին փաստեր ներկայացնում. Սերժ Սարգսյան
21:17 - 08 հունիսի, 2021Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին․ Ադրբեջանի ՊՆ |shantnews.am|
23:20 - 08 հունիսի, 2021Երկու զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն․ ՊՆ
23:10 - 08 հունիսի, 2021ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2
23:05 - 08 հունիսի, 2021Չտեսնող ընտրողները կարող են ծանոթանալ Բրայլյան այբուբենով տպագրված կուսակցությունների և դաշինքների ցուցակներին. ԿԸՀ
22:50 - 08 հունիսի, 2021Օնիկ Գասպարյանի զեկույցները մասնակի «գաղտնազերծվե՞լ» են, թե՞ գաղտնիք չի եղել. ԱԽ գրասենյակը՝ սեփական թակարդում |hetq.am|
22:48 - 08 հունիսի, 2021«Հայաստանն ընտրում է» նախընտրական առաջին մեծ բանավեճը․ ուղիղ
22:04 - 08 հունիսի, 2021Տիգրան Արզաքանցյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|
21:56 - 08 հունիսի, 2021Աշոտ Փաշինյան. «Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով»
21:32 - 08 հունիսի, 2021Դատախազության պարզաբանումը հայ զինծառայողին ծեծի ենթարկելու տեսանյութի առնչությամբ
21:27 - 08 հունիսի, 2021Անբարոյականին 24 ժամ եմ տալիս՝ կա՛մ փաստ է հրապարակում իմ՝ խաղատներ գնալու մասին, կա՛մ ես եմ իր ընտանիքի մասին փաստեր ներկայացնում. Սերժ Սարգսյան
21:17 - 08 հունիսի, 2021