Համոզված ենք, որ կայուն ապաէսկալացիան կարող է ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման անհապաղ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: Պատրաստ ենք այդ ջանքերն ամրապնդել մեզ մոտ եղած քարտեզային տեղեկություններով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են երկխոսությունը կառուցողական հուն տեղափոխել: Ներկայում այս թեմայով շփումները շարունակվում են պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների գծով։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |armenpress.am|

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Բացի այդ, անդրադարձ է եղել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում և իրադրությանն Աֆղանստանում, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանին։ [ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով] |armenpress.am|

Գեղամասար համայքնի ղեկավար Հակոբ Ավետյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ: Անդրադառնալով դրան՝ NEWS.am-ի հետ զրույցում նա ասել էր, որ լուրջ բան չկա, ուղղակի խոսակցություն է եղել: Infocom-ի հետ զրույցում ԱԱԾ-ից ասացին, որ Ավետյանի մեկնաբանությանը հավելելու ոչինչ չունեն, այլ մանրամասներ հայտնել չեն կարող։

ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։ Հայաստանյան հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ։ [«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հայտարարությունը]

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի  տեղակալ Վարդան Մարգարյանը հուլիսի 28-ին սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում սահմանային իրավիճակով պայմանավորված խուճապ չի նկատել: «Հենց նոր եմ եկել բնակիչների հետ հանդիպումից, ամեն ինչ նորմալ է: Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցներ դիրքերում եղել են, ձայնը լսվել է, բայց ժողովրդի մոտ դա ոչինչ չի փոխում»,- նշեց Մարգարյանը: Համայնքապետի տեղակալը չի կարծում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գյուղերը գրավելն է: Ըստ Մարգարյանի` եթե նպատակը գյուղերը գրավելը լիներ, ավելի լայնամասշտաբ պատերազմ կսկսեին: |armenpress.am|

Միջազգային հանրությունը պիտի համապատասխան արձագանք տա Արդբեջանի՝ տարածաշրջանային կայունությունը պայթեցնել փորձող գործողություններին։ Մենք օգտագործելու ենք մեզ հասու ամբողջ գործիքակազմը՝ ըստ պատեհության։ Մայիսի 12-ի իրադարձություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում, և մենք շարունակելու ենք օգտագործել մեզ հասու գործիքակազմը։ Կարծում ենք՝ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա ՀԱՊԿ պարտավորությունն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ն ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ [Ռուբեն Ռուբինյան]

Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման։ Դավթյանին ու Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ (ապօրինի զենքի պահում), 276-րդ (լրտեսություն), 279-րդ (զինված ապօրինի կազմավորումների ստեղծում) և 318-րդ (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։ Երկուսն էլ գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին։ |turan.az|

Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի   վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է: [ՀՀ ՊՆ]

ՊՆ-ն նախատեսում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Ռազմական գերատեսչությունը ցանկանում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել։ Նպատակը, ըստ ՊՆ-ի, քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը, մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումն է։ |hetq.am|

ՊՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրավիճակը։ Հանդիպման ընթացքում կցորդներին ներկայացվել է տեղեկատվություն հուլիսի 28-ի վաղ առավոտից Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի ուղղությամբ իրականացված մարտական գործողությունների վերաբերյալ: Ռազմական կցորդները  տեղեկացվել են, որ դիրքերը բարելավելու և հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերի, նռնականետերի և խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ հարձակվել են հայկական գերիշխող հենակետի վրա և ժամանակավորապես գրավել այն: [ՀՀ ՊՆ]

Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվող բնակիչները կստանան 100 դոլար |armenpress.am|

Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվող բնակիչները կստանան 100 դոլար |armenpress.am|

22:54 - 28 հուլիսի, 2021
ՄԱԿ-ը սահմանին նոր սրման կապակցությամբ կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել |tert.am|

ՄԱԿ-ը սահմանին նոր սրման կապակցությամբ կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել |tert.am|

21:34 - 28 հուլիսի, 2021
Շվեդիան հասել է կորոնավիրուսից մահացության դեպքերի զրոյական մակարդակի |armenpress.am|

Շվեդիան հասել է կորոնավիրուսից մահացության դեպքերի զրոյական մակարդակի |armenpress.am|

20:45 - 28 հուլիսի, 2021
ՀՀԿ-ն միջազգային գործընկերներին կիրազեկի Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների մասին

ՀՀԿ-ն միջազգային գործընկերներին կիրազեկի Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների մասին

20:45 - 28 հուլիսի, 2021
Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահի ռեֆերենտը, խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահի ռեֆերենտը, խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը

20:41 - 28 հուլիսի, 2021
ԵԽ-ն մտահոգություն է հայտնել Վարոշայի կարգավիճակի վերաբերյալ Էրդողանի հայտարարության առնչությամբ |armenpress.am|

ԵԽ-ն մտահոգություն է հայտնել Վարոշայի կարգավիճակի վերաբերյալ Էրդողանի հայտարարության առնչությամբ |armenpress.am|

20:38 - 28 հուլիսի, 2021
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը |tert.am|

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը |tert.am|

20:29 - 28 հուլիսի, 2021
Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքերի առնչությամբ |armenpress.am|

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքերի առնչությամբ |armenpress.am|

20:08 - 28 հուլիսի, 2021
Կորոնավիրուսի չորրորդ ալիքն արդեն ընդգրկել է Ֆրանսիայի ողջ տարածքը |armenpress.am|

Կորոնավիրուսի չորրորդ ալիքն արդեն ընդգրկել է Ֆրանսիայի ողջ տարածքը |armenpress.am|

19:38 - 28 հուլիսի, 2021
Այսօր վիրավորում ստացած 4 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր վիրավորում ստացած 4 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

18:54 - 28 հուլիսի, 2021

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Իջևան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից

Իջևան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից

Իջևանի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ավելի քան 275 մլն դրամի 17 պայմանագիր է կնքել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունների հետ։  Այս երեք տարիներին համայնքապետարանը 193 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արտարս» ընկերության հետ։ 2022 թվականի հուլիսին կնքված պայմանագրով ընկերությունը Բերքաբեր բնակավայրում բարեկարգել է խաղահրապարակ և նորոգել հանդերձարան։ Պայմանագրի գինը կազմել է ավելի քան 8 մլն դրամ։  Ընկերության սեփականատերը և տնօրենը Արթուր Աթաբեկյանն է՝ համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հայրը։ Նշված պայմանագրի կնքման պահին ընկերության 50%-ն էր պատկանում ավագանու անդամի հորը, իսկ 2022-ի հուլիսի 7-ից նա հանդիսանում է ընկերության 100% բաժնետերը։ Նույն թվականի օգոստոսին կնքված պայմանագրով ընկերությունը Սարիգյուղ բնակավայրում կատարել է ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքներ։ Պայմանագրի գինը կազմել է 99 մլն դրամ։  2023 թվականի մայիսին կնքված պայմանագրով էլ ընկերությունը վերանորոգել է պուրակ։ Պայմանագրի գինը կազմել է 40 մլն դրամ։ 2024 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրով էլ «Արտարս» և «Արտ Պլաս» ընկերությունների կոնսորցիումը Ծաղկավան բնակավայրում կատարել է ավելի քան 46 մլն դրամի սալարկման աշխատանքներ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանն ասաց, որ հոր ընկերության հաղթելու պատճառն ամենացածր գինն առաջարկելն է․ «Ինձ փոխկապակցված անձանց բիզնես գործունեության հետ որևէ առնչություն չունեմ, ոչ մի անգամ ընդգրկված չեմ եղել  մրցութային հանձնաժողովների կազմում, ուստի շահերի բախում չեմ տեսնում»,- պատասխանել է ավագանու անդամը։ Քանի որ Խաչատուր Աթաբեկյանի հայրը բնակվում է իր հետ, ավագանու անդամը, համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի, պետք է հայտարարագրեր նրա մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Խաչատուր Աթաբեկյանը նաև պետք է հայտարարագրեր այդ ընկերության՝ համայնքային գնումների այն բոլոր պայմանագրերը, որոնց գինը գերազանցում է 5 մլն դրամը։  Այս տեղեկությունները չկան ավագանու անդամի 2021, 2022, 2023 թվականների հայտարարագրերում։  Աթաբեկյանի հետ համատեղ բնակվող անձնացից ևս երկուսը մասնակցություն և ներկայացվածություն ունեն այլ ընկերություններում, ինչը ևս չի հայտարարագրվել։  Այս թեմայով մեր հարցերին ի պատասխան, ավագանու անդամը հայտնեց, որ թերություններն անուշադրության հետևանք են, և դրանք ուղղելու համար դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Արդեն 2024 թվականի հայտարարագրում ավագանու անդամը հայտարարագրել է ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունները և «Արտարսի» մասնակցությունը համայնքային գնումներին։    Գնումներ ավագանու այլ անդամներին փոխկապակցված ընկերություններից   Խաչատուր Աթաբեկյանն ավագանու միակ անդամը չէ, որին փոխկապակցված ընկերությունների հետ համայնքապետարանը պայմանագրեր է կնքել։ 2024 թվականի հուլիսին Իջևանի համայնքապետարանը ավելի քան 72 մլն դրամի պայմանագիր է կնքել «Խաչմիշշին» ընկերության հետ։ Ընկերությունը սալարկել է համայնքի փողոցներից մեկը։  Ընդհանուր 2 մլն դրամ արժողությամբ 2 պայմանագիր էլ կնքվել է 2022 թվականի ընթացքում․ ընկերությունը մատուցել է տեխնիկական հսկողության ծառայություններ։ «Խաչմիշշինը» 2005 թվականին հիմնադրել է համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Համզյանի հայրը՝ Միշա Համզյանը։ 2023 թվականի փետրվարից մինչև հաջորդող տարվա հունիս Խաչատուր Համզյանը եղել է ընկերության սեփականատերը․ այս ժամանակահատվածում ընկերության հետ պայմանագրեր չեն կնքվել։ Սակայն 2021 թվականից մինչ օրս ընկերության տնօրենը Խաչատուր Համզյանն է։ 2024 թվականի հուլիսից ընկերության սեփականատերն ավագանու անդամի հորեղբոր որդին է՝ Արմեն Համզյանը։  Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Խաչատուր Համզյանն ասաց, որ ընկերությունը այս կնքված պայմանագրերին զուգընթաց 2022 թվականին մասնակցել է 15 մրցույթի, որոնցից հաղթել է երկուսում, 2023 թվականին ընկերությունը մասնակցել է 7 մրցույթի, որոնցից ոչ մեկում չի հաղթել, իսկ 2024 թվականին մասնակցած 6 մրցույթներից միայն մեկում է հաղթել․ «Կարծում եմ՝ այսքանով պարզ է դառնում հայտերը գնահատող հանձնաժողովի անդամների չկաշկանդվածությունը իշխող խմբակցության ավագանու անդամի՝ տնօրեն հանդիսացող կազմակերպության հանդեպ, որը ըստ ինձ նորմալ է, որ նրանց համար չկա տարբերություն»։  ««Գնումների մասին» օրենքը մեր կազմակերպությանը չի արգելում մասնակցել գնումների, ավագանու անդամն էլ աշխատավարձ չի ստանում, համայնքի աշխատակազմում կամ համայնքի ենթակա կազմակերպություններում չի կարող աշխատել, և եթե մասնավոր հատվածում աշխատելն էլ դիտարկվի շահերի բախում, մնում է համալրել գործազուրկների շարքը»,- նշում է Համզյանը։ Համայնքապետարանը պայմանագրեր է կնքել Համզյանին առնչվող այլ ընկերությունների հետ ևս։ 2020 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունվար Խաչատուր Համզյանը եղել է «Իջնախ» ընկերության սեփականատերը։ Այս ժամանակահատվածում ընկերությունը համայնքապետարանի հետ կնքել է 6 պայմանագիր՝ ընդհանուր 5,5 մլն դրամ արժողությամբ։  2024 թվականին 4 պայմանագիր է կնքվել Խաչատուր Համզյանի կնոջ՝ Փառանձեմ Նազինյանի ԱՁ-ի հետ՝ հյուրասիրության կազմակերպման համար։ Այս պայմանագրերի գումարային գինը կազմել է  300 հազար դրամ։ Ավագանու կառավարող խմբակցության մեկ այլ անդամի` Նաիրի Ջանվելյանի ԱՁ-ն էլ 2024 թվականի տարեվերջին 980 հազար դրամով հուշատախտակի և անվանական ծառերի տեղադրման աշխատանք է կատարել։    Համայնքապետարանը շահերի բախման իրավիճակ չի տեսնում, ԿԿՀ նախկին որոշումները՝ պնդում հակառակը   Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը կարծում է, որ այս պայմանագրերում շահերի բախում չկա, քանի որ դրանք կնքվել են անձանց հետ, որոնք համայնքի ղեկավարի կամ նրան փոխկապակցված անձանց հետ փոխկապակցություն չունեն։ «Վկայակոչված անձինք համայնքի ղեկավարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ չունեն գործարար, քաղաքական կամ գործնական կամ անձնական հարաբերություններ: Եվ միայն այն հանգամանքը, որ հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամի հայրը կամ կինը, անենևին չի նշանակում, որ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձինք են»,- պատասխանում են համայնքապետարանից։  Սակայն, օրինակ, ավագանու անդամ Խաչատուր Համզյանը համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ ավագանու նույն խմբակցությունից են, այսինքն՝ ունեն քաղաքական հարաբերություն։ Հետևաբար, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքապետը ավագանու անդամի տնօրինած ընկերությունների հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել գրավոր հայտարարություն։ «Ինֆոքոմի» նախկինում հրապարակված համանման հոդվածների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարույթներ  և Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին ենթարկել վարչական տույժի։ Այսպիսով, չնայած Իջևանի համայնքապետարանը պայմանագրեր է կնքում ավագանու անդամներին առնչվող ընկերությունների հետ, համայնքապետը շահերի բախման իրավիճակ չի տեսնում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հայտարարություն չի ներկայացնում։ Միաժամանակ, այս ընկերությունները, նրանց հետ կնքված խոշոր պայմանագրերը ներկայացված չեն ավագանու այդ անդամների հայատարարագրերում։   Լիլիթ Գրիգորյան

Loading...