Նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է և պետք է հանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները ամրագրելու և ոչ թե դրանք քննարկելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նշենք՝ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր փաստաթղթերի նախապատրաստման մասին՝ Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների համար։ |ria.ru|
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: ՀՀ և ՌԴ առաջնորդները անդրադարձել են նաև ՀՀ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը: Կողմերը մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: [ՀՀ կառավարություն]
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ներխուժումը Ուկրաինա։ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է որոշմանը՝ նշելով, որ «հրամանը միջազգային իրավունքին համապատասխան պարտադիր ուժ ունի, և Ռուսաստանը պետք է անհապաղ կատարի այդ պահանջը։ Պահանջի անտեսումը կհանգեցնի Ռուսաստանի էլ ավելի մեկուսացմանը»։
Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորմանը և պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին։ [Արարատ Միրզոյանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին]
Ուկրաինան այժմ ՌԴ հետ ուղիղ պատերազմի վիճակում է։ Այդ պատճառով էլ մոդելը կարող է լինել միայն ուկրաինական և միայն անվտանգության իրավաբանորեն հստակ ձևակերպված երաշխիքներով: Նախ՝ անվտանգության բացարձակ երաշխիքներ։ Գործուն, այլ ոչ թե պրոտոկոլային կամ «բուդապեշտյան»։ Իսկ սա նշանակում է, որ երաշխավորություն ստանձնողները մի կողմ չեն քաշվում Ուկրաինայի վրա հարձակման դեպքում, ինչպես այսօր։ Երկրորդ հերթին՝ Ուկրաինան էլ չի ուզում կախված լինել բյուրոկրատական ընթացակարգերից, որոնք թույլ են տալիս կամ թույլ չեն տալիս փակել երկինքը թեևավոր հրթիռների համար։ [Ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակ]
Գերմանիայի E.ON խոշորագույն էներգետիկ ընկերությունը դադարել է գազի նոր ծավալներ գնել ռուսական «Գազպրոմի» վաճառքի ընկերություններից Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով։ Ընկերության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանից գազի ներկրման հանկարծակի դադարեցումը կարող է ազդել ընկերության վրա․ «Ռուսական շուկան մեր թիրախային տարածաշրջաններից չէ։ Բայց մի բան պարզ է․ էներգակիրների ներկրման քիչ թե շատ երկարաժամկետ պակասը որոշակի հետևանքներ կունենա նաև մեզ վրա», - ասել է նա։
Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջեւ երկկողմ կապերի կարգավորման գործընթացը, և մեր կողմից պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջև: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ]|armenpress.am|
Ադրբեջանը հայտնում է քաղաքացի Մամեդ Էմիլ Ռամիզօղլուի կալանավորման մասին, որը իբր «համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ»․ «Նյութական շահի դիմաց Էմիլ Մամեդովը հանդիպել է Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ երրորդ երկրի տարածքում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների նեկայացուցիչների հանձնարարությունների կատարման հարցում նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով։ ․․․Նա հանձնարարություններ է ստացել տեղեկություններ հավաքելու վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել ի վնաս Ադրբեջանի պետական անվտանգության», - հայտնում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել է: ՀՔԾ-ում քննվող քր․ գործի շրջանակներում Ղազինյանին, ի թիվս այլ հանրային գործիչների, 2020-ի նոյեմբերին մեղադրանք էր առաջադրվել քր․ օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով): Ղազինյանը մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելը քրգործում ներգրավված էր որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն էր ընտրվել: Սա նշանակում է, որ պատգամավոր ընտրվելուց հետո վերջինս չէր կարող խորհրդարանի կողմից գործուղվել որևէ երկիր: |hetq.am|
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ուկրաինայի չեզոքության մասին քննարկումներում դիտարկվում է չեզոք պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը։ Այս տարբերակը ենթադրում է հրաժարում արտասահմանյան պետությունների բազաների տեղակայումից և դաշինքների չանդամակցելու կարգավիճակ, սակայն երկրներին թույլ է տալիս սեփական զինված ուժերն ունենալ։ «Ավստրիական կամ շվեդական տարբերակով Ուկրաինայի դեմիլիտարացումը քննարկվում է Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցություններում և կարող է դիտարկվել որպես փոխզիջում»,- ասել է Պեսկովը։
Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները
22:50 - 16 մարտի, 2022ԱՄՆ-ն լրացուցիչ 800 միլիոն դոլար ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային․ Ջո Բայդեն
22:22 - 16 մարտի, 2022Կրեմլից արձագանքել են Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին տեղեկությանը
21:41 - 16 մարտի, 2022ՆԱՏՕ-ի երկրները միասնական են Ուկրաինայի տարածքում զորքեր չտեղակայելու որոշման մեջ․ Յենս Ստոլտենբերգ
21:10 - 16 մարտի, 2022Վարույթ է ընդունվել Նիկոլ Փաշինյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը |1lurer.am|
20:38 - 16 մարտի, 2022Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին
20:20 - 16 մարտի, 2022ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ներխուժումը Ուկրաինա
20:10 - 16 մարտի, 2022ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններին. ԱԳ նախարարը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
19:39 - 16 մարտի, 2022Ճապոնիայում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
19:21 - 16 մարտի, 2022Ուկրաինական կողմը մեկնաբանել է Շվեդիայի տարբերակով Ուկրաինայի չեզոքության գաղափարը
19:02 - 16 մարտի, 2022Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները
22:50 - 16 մարտի, 2022ԱՄՆ-ն լրացուցիչ 800 միլիոն դոլար ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային․ Ջո Բայդեն
22:22 - 16 մարտի, 2022Կրեմլից արձագանքել են Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին տեղեկությանը
21:41 - 16 մարտի, 2022ՆԱՏՕ-ի երկրները միասնական են Ուկրաինայի տարածքում զորքեր չտեղակայելու որոշման մեջ․ Յենս Ստոլտենբերգ
21:10 - 16 մարտի, 2022Վարույթ է ընդունվել Նիկոլ Փաշինյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը |1lurer.am|
20:38 - 16 մարտի, 2022Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին
20:20 - 16 մարտի, 2022ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ներխուժումը Ուկրաինա
20:10 - 16 մարտի, 2022ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններին. ԱԳ նախարարը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
19:39 - 16 մարտի, 2022Ճապոնիայում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
19:21 - 16 մարտի, 2022Ուկրաինական կողմը մեկնաբանել է Շվեդիայի տարբերակով Ուկրաինայի չեզոքության գաղափարը
19:02 - 16 մարտի, 2022