Ռուսաստանը, ի պատասխան Կանադայի պատժամիջոցների, մարտի 15-ից սեւ ցուցակում է ներառել Կանադայի 313 քաղաքացիների, որոնց մուտքն արգելված է ՌԴ, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, պաշտպանության եւ արտգործնախարարներ Անիտա Անանդն ու Մելանի Ժոլին։ [ՌԴ ԱԳՆ]
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ [Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական «Անադոլու» գործակալությանը ]
Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին ծանուցումը երեքշաբթի փոխանցվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները, չարաշահելով իրենց մեծամասնությունը ԵԽ-ում, այս կազմակերպությունը վերածում են հակառուսական քաղաքականության գործիքի։ Նման պայմաններում մեր երկիրը չի մնա Եվրախորհրդում»,-ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչների և նրանց հետ կապված անձանց դեմ, հաղորդում է ՌԴ արտգործնարարությունը։ «Ստոպ-ցանկում» ներառվել է 13 անձ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նրա որդի Հանթեր Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և այլ պաշտոնատար անձինք։ Նշվում է, որ այս միջոցը ձեռնարկվել է՝ «աննախադեպ պատժամիջոցների շարքին ի պատասխան, որոնք արգելում են, այդ թվում, ԱՄՆ մուտքը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների համար»։
Մենք կարիք չունենք կրկնելու այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք։ Ադրբեջանը առաջարկներ է ներկայացրել և պատրաստ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ ցույց տա իր պատրաստակամությունը՝ սկսել կոնկրետ և արդյունքի միտված բանակցություններ։ [Ադրբեջանի արտգործնախարարություն]
Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսօր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է հաստատել։ Արգելվել է բարձր դասի ճոխության ապրանքների արտահանումը Ռուսաստան, ներկրման նոր տուրքեր են սահմանվել մի շարք ապրանքների համար։ Նշվում է նաև, որ այս միջոցներն «առավելագույն վնաս կհասցնեն Պուտինի ռազմական մեքենային և նվազագույն ազդեցություն կունենան բրիտանական բիզնեսի վրա»։
Մեծ Բրիտանիան երեքշբաթի հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։Դրանում ներառվել են կառավարության ավելի քան 370 անդամներ եւ տարածքային իշխանության մարմիններ, խոշոր գործարարներ՝ իրենց ընտանիքի անդամների հետ, նաեւ խորհրդարանականներ, այդ թվում՝ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Դմիտրի Մեդվեդեւը, Սերգեյ Շոյգուն եւ այլ պաշտոնատար անձինք։ Պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, նրա երեխաների ու կնոջ նկատմամբ։
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն նրա նպատակները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Այդ պայմաններն են Ուկրաինայի ապառազմականացումը, ապանացիստականացումը, որպեսզի Ուկրաինայի տարածքից Ռուսաստանին սպառնացող չլինի և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը»։
Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիան պատրաստակամ է՝ արձագանքելու Հայաստանի կառավարության երեկվա դիմումին և ամեն ինչ անելու, որպեսզի երկարատև խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ [Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույո] |azatutyun.am|
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդն անվտանգ ապրի, ասել է․ «Դա, ես կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի, և վերջնական կարգավիճակին հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն այցով կմեկնի Մոսկվա
23:08 - 15 մարտի, 2022Մարիուպոլից տարհանվել է շուրջ 20 հազար մարդ․ Իրինա Վերեշուկ
22:45 - 15 մարտի, 2022Ռուսաստանը Կանադայի 313 քաղաքացիների, այդ թվում՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի մուտքը երկիր արգելել է
22:23 - 15 մարտի, 2022Եվրոպական արտադրության 100 ավտոբուս, 426 նոր վերելակ, 10 նոր տրոլեյբուս 2022-ին. կայացել է Երևանի ավագանու նիստը
21:53 - 15 մարտի, 2022Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը․ Արարատ Միրզոյանը՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը
21:15 - 15 մարտի, 2022Ռուսաստանը Եվրախորհրդից դուրս գալու մասին ծանուցում է ուղարկել է կազմակաերպություն
20:38 - 15 մարտի, 2022ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ պատժամիջոցների ցանկը
20:27 - 15 մարտի, 2022ՀՀ ՊՆ ղեկավարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր
20:08 - 15 մարտի, 2022Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բայդենի և Բլինքենի դեմ
19:36 - 15 մարտի, 2022Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ
19:18 - 15 մարտի, 2022Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն այցով կմեկնի Մոսկվա

19:18 - 15 մարտի, 2022