Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ [ՀՀ Գլխավոր դատախազություն] |arm.sputniknews.ru|
Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանն «Ազատությանը» հայտնել է, որ այսօր Հալեպի մյուս քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանն են այդ մասին իրենց հայտնել։ «Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։ Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքին գնա, թեև որոշ տնտեսական դժվարություններ ունենք։ Բանկերը փակ են, տակավին դպրոցները փակ են։ Բայց մոտ ժամանակներս՝ հավանաբար մեկ շաբաթից համալսարաններն ու դպրոցները կսկսեն իրենց բնականոն ընթացքի մեջ մտնել։ Մաղթենք, որ բանկային դրությունն էլ կկարգավորվի», - ասաց Աշգարյանը։ Ըստ արքեպիսկոպոսի՝ քաղաքում իրավիճակը խաղաղ է։|azatutyun.am|
Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել վարչապետ Փաշինյանի հայտարարությունը։ Նա վստահեցրեց՝ այժմ նման հարց չի քննարկվում: Նրա խոսքով՝ շարունակվում է գործերի քննությունը, շարունակվում են նաև ընթացակարգային քայլերը, որ անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Եղիշե Կիրակոսյանը դեմ է հայցերը հետ կանչելու կառավարության մոտեցմանը, լրատվամիջոցներն անգամ նրա հնարավոր հրաժարականի մասին էին գրում: Արդյոք Կիրակոսյանն այս հարցով վարչապետ Փաշինյանի հետ վեճ ունեցե՞լ է և եթե ի վերջո Հայաստանի բանակցողները նման որոշում կայացնեն՝ հնարավո՞ր է հրաժարականի դիմում ներկայացնի․ «Չեմ մեկնաբանում այդ հարցերը», - պատասխանեց նա:
Դոնալդ Թրամփը հայտնել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղության։ Այդ մասին ԱՄՆ նորընտիր նախագահն ասել է New York Post պարբերականին՝ անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը։ «Նա ցանկանում է խաղաղություն հաստատել։ Սա նոր բան է։ Նա հրադադար է ուզում։ Նա խաղաղություն է ուզում։ Մենք մանրամասները չենք քննարկել: Նա կարծում է, որ եկել է ժամանակը, և (ՌԴ նախագահ) Պուտինը նույնպես պետք է մտածի, որ ժամանակն է, որովհետև երբ կորցնում ես 700 000 մարդու, ուրեմն ժամանակն է։ Այս ամենը չի ավարտվի, մինչև խաղաղություն չլինի»,- ասել է Թրամփը: |armenpress.am|
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգով երկրի ԶՈՒ-ն գրավել է բուֆերային գոտին, որը գտնվում է Գոլանի բարձունքների և Սիրիայի միջև: Սիրիական բանակն ավելի վաղ լքել է այնտեղի դիրքերը: «Մենք թույլ չենք տա, որ որևէ թշնամական ուժ հաստատվի մեր սահմանին»,- հայտարարել է Նեթանյահուն Սիրայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին: Սա առաջին դեպքն է, որ իսրայելական զորքը տեղակայվելու է բուֆերային գոտում: Իսրայելը գրավել է Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները 1967թ. և անեքսիայի ենթարկել այն 1981-ին: Բուֆերային գոտին ստեղծվել է 1974թ., այնտեղ պարեկություն էին իրականացնում ՄԱԿ-ի խաղաղապահները: |cnn.com|
Ռուսական ТАСС գործակալությունը, հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին, հայտնում է՝ Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար Ասադը Մոսկվայում է, և Ռուսաստանում նրան ապաստան է տրամադրվել։ «Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, մարդասիրական նկատառումներից ելնելով, ապաստան է տրամադրել նրանց»,- ասել է գործակալության զրուցակիցը։ |hetq.am|
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու համար, սակայն մերժում է ստացել: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում պնդել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի քաղկոմիտեի անդամ Անաս ալ-Աբդը՝ կարծիք հայտնելով, որ Ասադը հնարավոր է աֆրիկյան որևէ երկիր գնա: |armenpress.am|
Գյումրիում մեկնարկել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունները, հայտնում է ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և շրջելու են քաղաքի փողոցներով՝ առաջարկելով ընտրել առաջարկվող 7 թեկնածուից որևէ մեկին, ում Նիկոլ Փաշինյանը կնշանակի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկությունները կավարտվեն և արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին:
«Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է, Բաքվում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։ «Այդ միջանցքը խաղաղության, բարգավաճման և զարգացման ճանապարհ է տարածաշրջանի երկրների համար՝ Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի համար։ Միաժամանակ այն կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար», - ասել է Օքթայը` հավելելով․ - «Զանգեզուրի միջանցքի աշխատանքները ադրբեջանական կողմից ավարտվել են, Հայաստանի սահմաններին մնում են աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է ավարտին հասցվեն»։ Նա նաև հայտարարել է, թե Անկարան աջակցում և միանում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին: |azatutyun.am| |azatutyun.am|
Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։ Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +9617447205 (բջջային): [ՀՀ ԱԳՆ]
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարը և ԵԱՀԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը |azatutyun.am|
22:17 - 09 դեկտեմբերի, 2024Սիրիայի կառավարությունը պատրաստ է հրաժարական տալ |armenpress.am|
22:13 - 09 դեկտեմբերի, 2024Էրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու մեջ |tert.am|
21:22 - 09 դեկտեմբերի, 2024ՏԿԵ նախարարը էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ քննարկել է համակարգում ընթացիկ վիճակը
20:44 - 09 դեկտեմբերի, 2024Երիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան
20:21 - 09 դեկտեմբերի, 2024Ասադին Ռուսաստանում ապաստան տալու որոշումը կայացրել է անձամբ Պուտինը. Պեսկով |1lurer.am|
20:11 - 09 դեկտեմբերի, 2024Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին |shantnews.am|
19:52 - 09 դեկտեմբերի, 2024Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր
19:44 - 09 դեկտեմբերի, 2024Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
19:11 - 09 դեկտեմբերի, 2024Մենք ամեն օր բախվում ենք մեր պատմության ու մշակութային ինքնության խեղաթյուրման տարբեր դրսևորումներին. ԿԳՄՍ փոխնախարար
18:54 - 09 դեկտեմբերի, 2024Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարը և ԵԱՀԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը |azatutyun.am|
22:17 - 09 դեկտեմբերի, 2024Սիրիայի կառավարությունը պատրաստ է հրաժարական տալ |armenpress.am|
22:13 - 09 դեկտեմբերի, 2024Էրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու մեջ |tert.am|
21:22 - 09 դեկտեմբերի, 2024ՏԿԵ նախարարը էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ քննարկել է համակարգում ընթացիկ վիճակը
20:44 - 09 դեկտեմբերի, 2024Երիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան
20:21 - 09 դեկտեմբերի, 2024Ասադին Ռուսաստանում ապաստան տալու որոշումը կայացրել է անձամբ Պուտինը. Պեսկով |1lurer.am|
20:11 - 09 դեկտեմբերի, 2024Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին |shantnews.am|
19:52 - 09 դեկտեմբերի, 2024Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր
19:44 - 09 դեկտեմբերի, 2024Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
19:11 - 09 դեկտեմբերի, 2024Մենք ամեն օր բախվում ենք մեր պատմության ու մշակութային ինքնության խեղաթյուրման տարբեր դրսևորումներին. ԿԳՄՍ փոխնախարար
18:54 - 09 դեկտեմբերի, 2024