Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցը։Վրացական ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները երեկոյան Մելիքիշվիլի փողոցից քայլեցին դեպի Թբիլիսիի պետական համալսարան։  |azatutyun.am|

Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցը։Վրացական ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները երեկոյան Մելիքիշվիլի փողոցից քայլեցին դեպի Թբիլիսիի պետական համալսարան։ |azatutyun.am|

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը: 

[ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան]

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը: [ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան]

 «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն արդարացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն արդարացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով որպես վկա երեկ երեկոյան հրավիրել է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել է պատգամավորը՝ նշելով նաև, որ տեղի է ունեցել առերեսում: |azatutyun.am|

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով որպես վկա երեկ երեկոյան հրավիրել է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել է պատգամավորը՝ նշելով նաև, որ տեղի է ունեցել առերեսում: |azatutyun.am|

Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս․ հայտարարել է ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ «Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Իմ քաղաքական թիմի հետ միասին հաղթահարել ենք  բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով  հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և  իրականություն կդարձնեն մեր երազանքները», - գրել է Զեյնալյանը։

Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս․ հայտարարել է ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ «Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Իմ քաղաքական թիմի հետ միասին հաղթահարել ենք բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն մեր երազանքները», - գրել է Զեյնալյանը։

 Հանրային տրանսպորտը զոհվածների, ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած, անհետ բացակայող ճանաչվածների ընտանիքների համար կլինի անվճար։ Երևանի ավագանին ընդունեց «Հանրային ձայն» խմբակցության ներկայացրած նախագիծը։ |armenpress.am|

Հանրային տրանսպորտը զոհվածների, ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած, անհետ բացակայող ճանաչվածների ընտանիքների համար կլինի անվճար։ Երևանի ավագանին ընդունեց «Հանրային ձայն» խմբակցության ներկայացրած նախագիծը։ |armenpress.am|

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ [ՀՀ ԱԳՆ]

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ [ՀՀ ԱԳՆ]

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը: Նախագիծն ընդունվեց 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը: Նախագիծն ընդունվեց 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի թարմացված միջուկային դոկտրինը: Հիմնական դրույթներն են. ՌԴ-ի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային երկրի կողմից միջուկային պետության աջակցությամբ կդիտարկվի որպես համատեղ հարձակում։ ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել իր և Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում: Միջուկային զենքի կիրառման պայմանների թվում է ՌԴ դեմ բալիստիկ հրթիռների արձակումը: ՌԴ դեմ ագրեսիայի համար տարածքի և ռեսուրսների տրամադրումը հիմք է տվյալ երկրի դեմ միջուկային զսպում իրականացնելու համար։ Միջուկային զենք կիրառելու որոշումը կայացնելու է ՌԴ նախագահը: |tass.ru|

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի թարմացված միջուկային դոկտրինը: Հիմնական դրույթներն են. ՌԴ-ի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային երկրի կողմից միջուկային պետության աջակցությամբ կդիտարկվի որպես համատեղ հարձակում։ ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել իր և Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում: Միջուկային զենքի կիրառման պայմանների թվում է ՌԴ դեմ բալիստիկ հրթիռների արձակումը: ՌԴ դեմ ագրեսիայի համար տարածքի և ռեսուրսների տրամադրումը հիմք է տվյալ երկրի դեմ միջուկային զսպում իրականացնելու համար։ Միջուկային զենք կիրառելու որոշումը կայացնելու է ՌԴ նախագահը: |tass.ru|

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, չբացահայտելով իր աղբյուրներին, ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է մինչև 300 կմ հեռահարությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանին: «Դա շատ մեծ հեռավորություն չէ, դա չի գնում երկրի խորքերը, բայց սա Բայդենի վարչակազմի որոշումն է։ Ինչո՞ւ է այս որոշումն ընդունվել հիմա և ոչ թե ընտրություններից առաջ՝ չգիտեմ»,- հավելել է նա։ Ամերիկյան կողմը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը: |armenpress.am|

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, չբացահայտելով իր աղբյուրներին, ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է մինչև 300 կմ հեռահարությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանին: «Դա շատ մեծ հեռավորություն չէ, դա չի գնում երկրի խորքերը, բայց սա Բայդենի վարչակազմի որոշումն է։ Ինչո՞ւ է այս որոշումն ընդունվել հիմա և ոչ թե ընտրություններից առաջ՝ չգիտեմ»,- հավելել է նա։ Ամերիկյան կողմը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը: |armenpress.am|

Աբխազիայի  հանրապետության խորհրդարանն ընդունել է Բժանիայի հրաժարականը
 |1lurer.am|

Աբխազիայի հանրապետության խորհրդարանն ընդունել է Բժանիայի հրաժարականը |1lurer.am|

22:31 - 19 նոյեմբերի, 2024
Բորելը գնահատել է Ուկրաինայում ռուսական և ԵՄ զորքերի միջև բախման հավանականությունը |armenpress.am|

Բորելը գնահատել է Ուկրաինայում ռուսական և ԵՄ զորքերի միջև բախման հավանականությունը |armenpress.am|

22:29 - 19 նոյեմբերի, 2024
Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է
 |azatutyun.am|

Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է |azatutyun.am|

21:50 - 19 նոյեմբերի, 2024
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարարտ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարարտ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը

21:23 - 19 նոյեմբերի, 2024
Պատանի սուսերամարտիկները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում

Պատանի սուսերամարտիկները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում

21:14 - 19 նոյեմբերի, 2024
Վահագն Չախալյանն արդարացվեց. Վահան Հովհաննիսյան

Վահագն Չախալյանն արդարացվեց. Վահան Հովհաննիսյան

20:37 - 19 նոյեմբերի, 2024
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

20:13 - 19 նոյեմբերի, 2024
Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով հրավիրել է Հակակոռուպցիոն կոմիտե
 |azatutyun.am|

Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով հրավիրել է Հակակոռուպցիոն կոմիտե |azatutyun.am|

19:49 - 19 նոյեմբերի, 2024
Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով
 |1lurer.am|

Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով |1lurer.am|

19:36 - 19 նոյեմբերի, 2024
Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը

Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը

19:22 - 19 նոյեմբերի, 2024
Աբխազիայի  հանրապետության խորհրդարանն ընդունել է Բժանիայի հրաժարականը
 |1lurer.am|

Աբխազիայի հանրապետության խորհրդարանն ընդունել է Բժանիայի հրաժարականը |1lurer.am|

22:31 - 19 նոյեմբերի, 2024
Բորելը գնահատել է Ուկրաինայում ռուսական և ԵՄ զորքերի միջև բախման հավանականությունը |armenpress.am|

Բորելը գնահատել է Ուկրաինայում ռուսական և ԵՄ զորքերի միջև բախման հավանականությունը |armenpress.am|

22:29 - 19 նոյեմբերի, 2024
Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է
 |azatutyun.am|

Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է |azatutyun.am|

21:50 - 19 նոյեմբերի, 2024
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարարտ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարարտ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը

21:23 - 19 նոյեմբերի, 2024
Պատանի սուսերամարտիկները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում

Պատանի սուսերամարտիկները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում

21:14 - 19 նոյեմբերի, 2024
Վահագն Չախալյանն արդարացվեց. Վահան Հովհաննիսյան

Վահագն Չախալյանն արդարացվեց. Վահան Հովհաննիսյան

20:37 - 19 նոյեմբերի, 2024
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

20:13 - 19 նոյեմբերի, 2024
Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով հրավիրել է Հակակոռուպցիոն կոմիտե
 |azatutyun.am|

Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով հրավիրել է Հակակոռուպցիոն կոմիտե |azatutyun.am|

19:49 - 19 նոյեմբերի, 2024
Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով
 |1lurer.am|

Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով |1lurer.am|

19:36 - 19 նոյեմբերի, 2024
Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը

Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը

19:22 - 19 նոյեմբերի, 2024
Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Հրապարակվեց մայոր Հայկազ Գրիգորյանի գործով պաշտպանական եզրափակիչ ճառը

Հրապարակվեց մայոր Հայկազ Գրիգորյանի գործով պաշտպանական եզրափակիչ ճառը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին առնչվող գործի հիմնական դատալսումները մոտենում են ավարտին։ Երեկ Հակակոռուպցիոն դատարանում եզրափակիչ ելույթով հանդես եկավ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը։ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ այն բանի համար, որ զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ինքը չի փախել, այլ ինչքան կարողացել է, մնացել է տեղում, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել հակառակորդին, փրկել է իր անձնակազմի կյանքը։ Պաշտպանը պնդում է՝ գործի նախաքննությունը կատարվել է բազմաթիվ բացթողումներով Պաշտպանը, նշելով, որ իր մասնագիտական գործունեության ընթացում բազմաթիվ ճառեր է հրապարակել, այս մեկն առանձնահատուկ համարեց․ «Այս ճառը, պատվարժան դատարան, ինձ համար ոչ միայն իր բովանդակությամբ է առանձնահատուկ, այլ նաեւ մեր իրականության մեջ այս եւ այս տիպի գործերի հանգամանքներն են յուրահատուկ, եւ ես հույս ունեմ, որ մենք Ձեզ հետ միասին այս գործի վերաբերյալ եւ ընդհանրապես Արցախյան աղետալի պատերազմի արդյունքում քննվող գործերի վերաբերյալ արդարադատության իրականացման արդյունքում հանրության մոտ կձեւավորենք օբյեկտիվ իրականության արտացոլանք»։ Ըստ պաշտպանի՝ շուրջ մեկ տարի տեւած դատաքննության ընթացքում կայացած գրեթե քսանհինգ դատական նիստերի բովանդակությունը, ընթացքը եւ դրանց ամբողջական ու համակողմանի վերլուծությունը, ինչպես նաեւ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի ճառի բովանդակությունը բերում են այն հետեւությանը, որ մեղադրանքի կողմից այս քրեական գործով արված հետեւություններն ու եզրակացությունները օբյեկտիվ չեն, չեն արտացոլում գործի իրական հանգամանքները։ Պաշտպանի համոզմամբ՝ նախաքննությունն ի սկզբանե կատարվել է բազմաթիվ բացթողումներով ու թերություններով, քննության առարկա չեն դարձել եւ անտեսվել են էական նշանակություն ունեցող փաստեր ու հանգամանքներ, իսկ առկա փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ։  «Հայկազ Գրիգորյանը չպիտի դառնա քավության նոխազ» Նորիկ Նորիկյանն այն համոզմանն է, որ իր պաշտպանյալը պատասխան է տալիս ուրիշների, մասնավորապես երկրի բարձրագույն իշխանության՝ պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, պաշտպանության բանակի հրամանատարների եւ այլոց կողմից թույլ տված սխալների ու բացթողումների համար․  «Ոչ գումարտակի հրամանատարը, ոչ զորամասի հրամանատարը, ոչ դիվիզիայի հրամանատարը, ոչ էլ որեւէ բարձր սպայական կազմի ներկայացուցիչ նշված մարտական դիրքերում չեն եղել, ծանոթ չեն եղել տվյալ տարածքում տիրող իրավիճակին եւ որեւէ քայլ չեն ձեռնարկել՝ շտկելու ստեղծված դրությունը։ Ավելին, եթե նրանցից յուրաքանչյուրը լիներ իր տեղում ու դիրքում, իրականացներ իր իրավասություններից բխող բոլոր գործառույթները, հարավոր է՝ մենք այսպիսի իրավիճակում չհայտնվեինք»։  Պաշտպանի համար անհասկանալի է նաեւ այն, որ քրեական վարույթներ են հարուցվում եւ քրեական պատասխանատվության հարց բարձրացվում այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը․ «Եթե հանրությանը ցույց տալու համար մեղավորներ պետք է նշանակել, ես չեմ կարծում, որ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը իր զբաղեցրած կարգավիճակով ու կատարած արարքով պետք է դառնա այդ քավության նոխազը»։ Հայկազ Գրիգորյանի պաշտպանը, դիմելով նախագահող դատավոր Վարդգես Ստեփանյանին, ասաց, որ դատարանը վերդիկտ կայացնելիս պետք է պատասխանի հետեւյալ հարցերին․  1․ ապացուցվա՞ծ են արդյոք Հայկազ Գրիգորյանին վերագրվող փաստական հանգամանքները, 2․ ապացուցվա՞ծ է արդյոք նշված արարքի հակաիրավականությունը,  3․ ապացուցվա՞ծ է արդյոք Հայկազ Գրիգորյանի կողմից այդ արարքի կատարումը,  4․ ապացուցվա՞ծ է արդյոք Հայկազ Գրիգորյանի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ։ «Վերը նշված հարցերից որեւէ մեկին ժխտական պատասխան տալու դեպքում Դուք պարտավոր եք կայացնել արդարացման վերդիկտ»,- դիմելով Դատարանին՝ ասաց պաշտպանը՝ նշելով, որ պաշտպանության կողմին դեռեւս հայտնի չէ, թե դատարանը ինչպիսի պատասխաններ ունի վերը նշված հարցերի վերաբերյալ։ Պաշտպանական կողմն ինքը փորձեց պատասխանել այդ հարցերին՝ պնդելով, որ Հայկազ Գրիգորյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումն անհրաժեշտ է դադարեցնել Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։  Ըստ պաշտպանի՝ մի շարք ցուցմունքներ հաստատում են, որ Հայկազ Գրիգորյանն իրավիճակի թելադրմամբ է ստիպված եղել նահանջի հրաման տալ Նորիկ Նորիկյանը, անցնելով բուն ելույթին, հիշեցրեց, թե ինչ արարք է մեղսագրվում իր պաշտպանյալին։ Նա նշեց, որ քրեական հետապնդում հարուցող սուբյեկտը հանգել է հետեւության, որ «Հայկազ Գրիգորյանը զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն հակառակորդի հետ անմիջական մարտով պայմանավորված հարկադրական զորաշարժ կատարելու անհրաժեշտության բացակայության պարագայում իր պահպանության տեղամասի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից հնարավոր հարձակմանը չդիմակայելու, մարտական գործողությունների ժամանակ վերջինների հետ անմիջական մարտի չբռնվելու, ինչպես նաեւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու գործուն առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահերից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, [...] խախտել է վաշտի նահանջի հրաման տալու իրավասության, նահանջի կազմակերպման եւ կատարման կարգի վերաբերյալ կանոնադրության համապատասխան կետերի պահանջները, ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի անձնակազմին տվել է նահանջ հրաման՝ չսահմանելով նաեւ նահանջի ուղղություն, երկրորդ բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք եւ անզգուշությամբ առաջադրել մարտական առաջադրանքի խափանում եւ այլ ծանր հետեւանքներ, այն է` կազմաքանդվել են ՊԲ N զորամասի եւ 5-րդ ուսումնական գումարտակի մարտակարգերը եւ զորաշարվածքը, դրանով պայմանավորված` հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել են պաշտպանության խորքը, թեւանցման [վտանգ] ստեղծել նույն գումարտակի մյուս ստորաբաժանումների համար, իսկ 2020 հոկտեմբերի 5-ին մխրճված հատվածով հակառակորդին հաջողվել է գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած ՊԲ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը եւ հարակից մարտական դիրքերը»։ Մեղադրանքն ընթերցելուց հետո պաշտպան Նորիկյանը հիշեցրեց, թե հենց ինքը՝ Հայկազ Գրիգորյանն ինչպես է գնահատել տեղի ունեցածը։ Մեղադրյալն իր ցուցմունքում նշել էր, որ փախչելու որեւէ մտադրություն չի ունեցել, եւ եթե նման միտք ունենար, ընդհանրապես չէր էլ ծառայի, կթողներ ու կվերադառնար տուն, բայց, ընդհակառակը, շարունակել է ծառայությունը։ Գրիգորյանն իր՝ մարտական դիրքից հեռանալու հրամանը պայմանավորել է զորքի բարոյահոգեբանական վատ վիճակով, տվյալ տարածքում մնալու պարագայում թվով ու տեխնիկայով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին դիմադրելու ուժերի բացակայությամբ․ «Ես այդ որոշումը չեմ կայացրել միայն նրա համար, որ ողջ մնայիք, այլեւ նրա համար, որ այնտեղ գտնվելը որեւէ ռազմավարական խնդիր չէր լուծելու, մենք մեր հնարավորություններով որեւէ հակազդեցություն չէինք կարողանալու ցույց տալ, հետեւաբար զոհվելու էինք` չկարողանալով կատարել այդ խնդիրը, որի համար տեղակայվել էինք այդ տարածքում»,- դատարանում հայտարարել է Հայկազ Գրիգորյանը։  Վերջինս իր ցուցմունքում ընդգծել է, որ գումարտակի հրամանատարին զեկուցել է իրավիճակի, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի մասին։ Նա ասել է, որ նույն օրը երեկոյան իրենց հարեւան առաջին գումարտակի ուղղությամբ սկսվել են ավիացիոն հարվածները, թիկունք են ներթափանցել հակառակորդի դիվերսիոն խմբեր, եւ ինքը որոշում է կայացրել անձնակազմին դուրս բերել ապահով վայր։ Հայկազ Գրիգորյանը շեշտել է, որ այդ ժամանակ անձնակազմը եղել է խուճապի մեջ։ Պաշտպան Նորիկյանն էլ իր հերթին է հարց բարձրացնում՝ ինչպե՞ս կարելի էր նույնիսկ նորմալ կրակային պատրաստություն չանցած նորակոչիկների ստորաբաժանման առաջ դնել մի այնպիսի մարտական խնդիր, որը կարող էր ողբերգական իրավիճակի հանգեցնել։ Նորիկյանը հիշատակեց նաեւ զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի՝ դատարանում տված ցուցմունքը, որի ժամանակ վերջինս ասել էր, որ եթե Հայկազ Գրիգորյանը մնար այդ մարտական դիրքում, լուսաբացին ինքն իր ենթակա անձնակազմի հետ գալու էր, Գրիգորյանի անձնակազմի հետ միասին շարունակեր նահանջը։ Սա, ըստ պաշտպանի, նշանակում է, որ այդ ուղղությամբ ընդհանուր տրամադրվածությունն այդպիսին է եղել։ «Նահանջելը հանցագործություն չէ, անգամ եթե նահանջի ժամանակ թերություններ են եղել, թերությունը հանցագործություն չէ, որեւէ մեկը չի կարող ասել ու չկարողացավ ասել, թե, ի վերջո, Հայկազի նահանջի արդյունքում ի՞նչ վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությանը։ Հայկազին փորձում են դատել, պատվարժան դատարան, որ զոհ չի տվել, որ չի զոհվել»,- հայտարարեց պաշտպանը։ Նա նաեւ շեշտեց, որ Արտյոմ Պողոսյանը եւս խոսել է այն մասին, որ հակառակորդի ուժերն անհամեմատ ավելի շատ են եղել, քան յուրային ստորաբաժանումների մարդուժն ու տեխնիկան։ «Ինչո՞ւ գումարտակի հրամանատարը միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ» Խոսելով այն հարցի մասին, թե, ի վերջո, Հայկազ Գրիգորյանի գործողություններն ինչ հետեւանքների են հանգեցնել, պաշտպան Նորիկյանը հիշեցրեց նույն զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար Արսեն Խաչատրյանի ցուցմունքը, համաձայն որի՝ իրենց հրամանատարական դիտակետը գրավվել է հակառակորդի բազմաթիվ ուժերի եւ գրոհների պատճառով, ոչ թե Հայկազ Գրիգորյանի նահանջի։  Նորիկյանը նաեւ հիշեցրեց, որ դասակի հրամանատար Գագիկ Հարությունյանը իր ցուցմունքում հայտնել է, որ դիտարկելով հակառակորդի առաջ շարժվող ուժերը, 120 միավոր տեխնիկան ու հետեւակը, ինչպես նաեւ հաշվի առնելով վաշտի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, մասնավորապես այն, որ պահեստազորայինների ու ժամկետային զինծառայողների մի մասը ցանկացել է լքել մարտական դիրքը, կապ է հաստատել գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հետ եւ հայտնել իրադրության մասին․ «Այդ ահազանգը ստանալուց հետո գումարտակի հրամանատարը ի՞նչ միջոցներ է ձեռնարկել խնդիրը լուծելու համար, նահանջը թույլ չտալու համար, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կարգավորելու ուղղությամբ, ի՞նչ օժանդակ ուժեր է ուղարկել, ինքը ինչո՞ւ անձամբ չի եկել այդ տարածք։ Ակնհայտ է, չէ՞, որ բարձր հրամանատարությունը իր տեղում չի եղել, ու հիմա իրենք ուզում են պլստալով իրենց կաշին փրկել, փորձում են այլ մեղավորներ փնտրել։ Այսպես ազնիվ չէ եւ ճիշտ չէ, պատվարժան դատարան»։ Միաժամանակ, պաշտպանը կարծիք հայտնեց, որ եթե այդ մարտական դիրքից նահանջը նման ռազմավարական նշանակություն ունենար, ակնհայտ է, որ ամեն ինչ պետք է արվեր այդ նահանջը թույլ չտալու համար։  Պաշտպանը տարօրինակ համարեց նաեւ այն, որ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն իր եզրափակիչ ելույթում առանցքային տեղ է հատկացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, գնդապետ Բագրատ Մաթեւոսյանի ցուցմունքի առանձին դրվագներին, որը, Նորիկյանի պնդմամբ, իրավունք չուներ սույն քրեական վարույթով հանդես գալ որպես վկա, քանի որ դատարանում հայտնել էր, որ նշված իրադարձություններին եւ Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքներին տեղյակ չէ։ Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաեւ շարքային զինծառայողների ցուցմունքներին, որոնցում, ըստ նրա, գրեթե բոլորը նույն հարցին նույն բովանդակությամբ պատասխաններ են տվել՝ գնահատական տալով Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանին․ ըստ Նորիկյանի՝ նորակոչիկները չեն կարող ունենալ այնքան մասնագիտական գիտելիքներ, որ գնահատեն այդ հրամանի էությունը։ Ինչպե՞ս է ստացվել, որ Հայկազ Գրիգորյանի կատարած ենթադրյալ հանցանքը նկատվել է դեպքից 4 տարի անց միայն Հաջորդիվ պաշտպանը հարց բարձրացրեց նաեւ, թե այդ ինչպես է ստացվել, որ քրեական վարույթը չի նախաձեռնվել դեպքից անմիջապես հետո, այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում տարբեր սպաների, այդ թվում Արտյոմ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել։ «Չգիտես՝ ինչու, որեւէ մեկը չէր նկատել Հայկազ Գրիգորյանի՝ վերը շարադրված «ահասարսուռ գործողությունները»։ Ընդհակառակը, Հայկազ Գրիգորյանը շարունակել իր ծառայությունը, անգամ մարտական գործողությունների ընթացքում ունեցել պաշտոնական առաջխաղացում, անբասիր ծառայության համար պարգեւատրվել, ընդհուպ հետագայում տեղափոխվել զինվորական ծառայության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ»,- ներկայացրեց Գրիգորյանի պաշտպանը՝ շեշտելով, որ եթե հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մեկ այլ՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանին առնչվող գործով եւս ներգրվված չլիներ որպես դատախազ եւ այդ գործի շրջանակում չհարցաքններ վկաների, այս «առանձնապես ծանր հանցագործությունը» չէր բացահայտվելու։ «Այսինքն` մի ամբողջ բանակ, մի ամբողջ պետություն, մի ամբողջ իշխանություն, մի ամբողջ դատախազություն, ռազմական ոստիկանություն, հրամանատարություն 2020թ․ թվականի հոկտեմբերին չէր նկատել Հայկազ Գրիգորյանի կողմից իրականացված «առանձնապես ծանր հանցագործությունը», չէր հասկացել, որ Հայկազ Գրիգորյանի գործողությունների արդյունքում տեղի է ունեցել վերը նշվածը, եւ ահա մեր հարգարժան պարոն Ավետիսյանը չորս տարի անց մեկ այլ վարույթում իքս անձի հարցաքննելիս բացահայտում է Հայկազի կողմից կատարված «հանցագործությունը»»,- ասաց պաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվել է հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի անձնական պատկերացումներով ու հիմնականում մեկ մարդու՝ նշված ժամանակահատվածում գումարտակի հրամանատարի պարտականությունները իրականացնող Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքի հիման վրա․ «Մարդու, ում այդ ժամանակ աշխատանքից ազատել են, իսկ Հայկազին նշանակել ավելի բարձր պաշտոնի»։ Պաշտպանը շարունակում է պնդել ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտությունը Պաշտպան Նորիկյանն անդրադարձավ մի հարցի, որը բարձրացրել է եւ նախաքննության, եւ դատաքննության ընթացքում․ նա առաջարկում էր ռազմագիտական փորձաքննություն նշանակել՝ պարզելու մի շարք հարցերի պատասխաններ, որոնք, ըստ նրա, առանց հատուկ մասնագետների մեկնաբանության չէին կարող տրվել։ Պաշտպանը, հայտնելով այդ միջնորդությունը մերժելու վերաբերյալ իր հիասթափությունը, շարունակում է պնդել, որ այս քրեական վարույթում գոյություն չունեն այդ հարցերի պատասխանները։ Նորիկ Նորիկյանը առանցքային հարց է համարում նաեւ այն, թե իր պաշտպանյալին մեղսագրվող արարքի պահին ինչ օրենք է գործել, արդյոք առաջադրված մեղադրանքը համապատասխանե՞լ է Հայկազ Գրիգորյանի կողմից կատարված արարքին։ Նա նկատեց, որ նախկին քրեական օրենսգրքում չեն հանդիպում այն կապակցությունները (մասնավորապես շահադիտական նպատակներով իշխանազանցությունը), որոնք ներառված են մեղադրանքում։ Նորիկյանը, դիմելով դատարանին, ասաց․ «Շահադիտական շարժառիթը, պատվարժան դատարան, առկա է այն ժամանակ, երբ անձը ենթադրյալ արարքը կատարում է դրամի կամ նյութական բնույթի այլ օգուտ ստանալու նպատակով, իսկ անձնական այլ շահագրգռվածությունը ենթադրում է ցանկացած այլ օգուտի ակնկալում։ Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ արձանագրվել է, որ Հայկազ Գրիգորյանը իր, ինչպես նաեւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահերից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները»,- ասաց Նորիկյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայկազ Գրիգորյանի գործողությունների բնույթը շահադիտական որակելը չունի որեւէ հիմնավորում ու պատճառաբանություն, այլ ընդամենը քրեական հետապնդում հարուցող սուբյեկտի սուբյեկտիվ ընկալումն է․ «Նկարագրված իրադրության պայմաններում Հայկազ Գրիգորյանը անձնական ի՞նչ շահագրգռվածություն կարող էր ունենալ։ Այս տրամաբանության համատեքստում կարող ենք արձանագրել, որ որեւէ հրամանատարի կողմից արձակված որեւէ հրաման պետք է պարտադիր կերպով բխի անձնական շահագրգռվածությունից։ Եթե Հայկազ Գրիգորյանը նահանջի հրաման տալուց հետո թողներ, գնար իրենց տուն, հրաժարվեր զինվորական ծառայությունից կամ իր պարտականությունները կատարելուց, ի վերջո իրականում փախներ կամ ինքնավնասում կատարեր` փորձելով ամեն գնով խուսափել մարտական գործողությունների մեջ ներգրավվելուց․․․ Բայց այս դեպքում մենք ունենք ճիշտ հակառակ պատկերը․ Հայկազ Գրիգորյանը ոչ միայն չի կատարել վերը նշված արարքները, այլեւ ճիշտ հակառակը` նահանջից հետո մի քանի ժամ անց մինչեւ պատերազմի ավարտը մասնակցել է բոլոր մարտական գործողություններին»։ «Հայկազ Գրիգորյանի գործողությունների արդյունքում փրկվել է 80 զինծառայողի կյանք» Ի վերջո, Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը հայտարարեց, որ ապացույցների համակողմանի վերլուծությունից պաշտպանության կողմը հանգել է հետեւյալ հետեւություններին․ 1․ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը բաղկացած է եղել բացառապես նորակոչիկներից։ 2․ Նշված անձնակազմը համալրված չի եղել անհրաժեշտ զենք ու զինամթերքով։  3․ Նշված անձնակազմը չի գտնվել համապատասխան ինժեներական կահավորմամբ գտնվող դիրքերում ու խրամատներում։  4․ Նշված անձնակազմը չէր կարող լուծել իր առջեւ դրված մարտական խնդիրը։  5․ Նշված անձնակազմը չէր կարող ներգրավվել մարտական գործողությունների, այն երկրորդ էշելոնից հանգամանքների բերումով վերածվել էր առաջին էշելոնի, որպիսի պայմաններում էլ ավելի էր վատթարացվել իրենց վիճակը։  6․ Եթե Հայկազ Գրիգորյանը նահանջի հրաման չտար, ինքը եւ իր ենթակա 70-80-հոգանոց անձնակազմը կզոհվեին։ Ընդգծում եմ՝ անիմաստ, քանի որ, ըստ զորամասի հրամանատարի պնդման, եթե Հայկազը մնար տեղում, ապա մի քանի ժամ անց միասին էին նահանջելու, այսինքն՝ էդ մի քանի ժամում Հայկազը ճակատագրական, բեկումնային, շրջադարձային գործունեություն չէր կարող իրականացնել իր 70-հոգանոց նորակոչիկների ստորաբաժանումով։ 7․ 13-րդ վաշտի անձնակազմին տրված հրամանի արդյունքում որեւէ մարտական առաջադրանքի կատարում չի խափանվել եւ բացառապես դրանով պայմանավորված չէ, որ հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել են պաշտպանության խորքը։ 8․ Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանով չէ, որ հակառակորդին հաջողվել է գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած առաջին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը եւ հարակից մարտական դիրքերը։ 9․ Գրիգորյանի գործողությունների արդյունքում որեւէ վնաս, այդ թվում նյութական, մարդկային, չի հասցվել Հայաստանի Հանրապետությանը, այլ ճիշտ հակառակը՝ Հայկազ Գրիգորյանի գործողությունների արդյունքում փրկվել է 80 զինծառայողի կյանք։ «Չնայած այս ամենին՝ մեղադրանքի կողմը սույն քրեական վարույթի շրջանակում փորձ է անում ամեն գնով հասնել մեղավորության կանխավարկածի հաղթանակին, ինչը բոլոր դեպքերում, իմ կարծիքով, հակաօրինական է եւ խախտում է իմ պաշտպանյալի՝ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ ամրագրված իրավունքները։ Առանց վերը նշված հարցերի պատասխանները ստանալու, պատաժան դատարան, դատել Հայկազ Գրիգորյանին, նշանակում է առնվազն ճիշտ չգնահատել մեր ժողովրդի հետ տեղի ունեցածը։ Մեր խորին համոզմամբ՝ մեղադրանքի կողմը պարզապես խնդիր է դրել պարտադրել արհեստականորեն կառուցված մեղադրանքը եւ հասնել ցանկալի արդյունքի։ Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, խնդրում ենք սույն քրեական վարույթով կայացնել արդարացման վերդիկտ»։ Դատական նիստը կշարունակվի հունիսի 25-ին, որի ժամանակ եզրափակիչ ելույթով հանդես կգա մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը։  Լուսանկարում՝ պաշտպան Նորիկ Նորիկյանը՝ ձախից, մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը՝ աջից Հայարփի Բաղդասարյան

Loading...