ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի՝ Լոռու մարզում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։ Մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք (սալջարդ): [ՀՀ ՊՆ]
Անկարայում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը և Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերրիս Էքինջին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ |factor.am| |factor.am|
Արթուր Չախոյանը դիմել է շենքի մուտքը վերանորոգման ծրագրում ներառելու համար, աշխատակիցը սխալմամբ դիմումը ներառել է շենքերի տանիքների երկաթյա թիթեղներ տրամադրելու ցանկում։ Այս մասին պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նշենք, որ Չախոյանը հայտնել էր, որ առանց իր իմացության քաղաքապետարանը իր՝ արդեն սեփական միջոցներով վերանորոգած տան տանիքի վերանորոգման համար շինանյութ է դուրս գրել՝ իր անունը ևս ներառելով համապատասխան ցուցակում։
Երուսաղեմում Հայաստանից գնացած զբոսաշրջային 17 հոգանոց խումբ կա։ Այս մասին հայտնել են «Երուսաղեմ տուրը» կազմակերպությունից՝ նշելով, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը տեղյակ է խմբի մասին։ «Մեզ խնդրել են տրամադրել զբոսաշրջիկների անուններն ու անձնագրային տվյալները, այդ տեղեկությունն արդեն դեսպանի մոտ է։ Նա էլ կառավարության հետ քննարկում է զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնելու ամենահարմար տարբերակը: Գուցե ցամաքային տարբերակով անցնեն դեպի Եգիպտոս։ Բայց այս պահի դրությամբ Իսրայելի բոլոր մուտքերն ու ելքերն են փակ»,–հայտնեցին տուրիստական գործակալությունից՝ նշելով, որ դեռևս հայտնի չէ, թե երբ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան Հայաստան վերադառնալու։ |news.am|
«Կրթվելը նորաձև է» շարժմանը բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք։ Այս մասին վարչապետի աշխատակազմից հայտնել են Factor.am-ին ՝ փոխանցված գրավոր պատասխանով։ Աշխատակազմից հայտնել են, որ միջոցառման համար ծախսերն իրականացվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի շրջանակում․ «Ըստ այդմ, հիշյալ միջոցառումների կազմակերպման ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,-նշել են պատասխանում։ |factor.am|
Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածության ֆոնին հայաստանյան մի շարք տնտեսվարողներ արդեն իսկ լոգիստիկ խնդիրների առաջ են կանգնել: Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ 2024-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում։ «Մի շարք բեռներ կան, որոնք հիմա Բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած։ Մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, այս պահին բազմաթիվ խնդիրներ ունեն»,- ասել է Պապոյանը։
Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։ [ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան]
ՄԻՊ-ն արձանագրել է Ոստիկանության ծառայողի կողմից լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպք: Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է Ոստիկանության ծառայողի նման վարքագիծը, լրագրողի նկատմամբ բռնությունը և ընդգծում, որ լրագրողների համար պետք է երաշխավորված լինի մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պատշաճ միջավայր: Պաշտպանը պահանջում է, որպեսզի իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն նշված դեպքով: ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժին Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: [ՀՀ ՄԻՊ]
11 անձ բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով: Այս մասին «Ազատությանը» հայտնել են են ոստիկանությունից: Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու համար ծառայողական քննություն է նշանակվել: Այսօր բողոքի ակցիայի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել կարմիր բերետավորներից մեկի և 24news.am-ի լրագրողի միջև, ինչի ժամանակ, ըստ տարածվող տեսանյութի, կարմիր բերետավորը հարվածել է լրագրողին:
Իրանը և Իսրայելը «շուտով կհասնեն խաղաղության», հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այժմ ընթանում են հանդիպումներ։ Թե կոնկրետ ում միջև և որտեղ՝ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, բայց պնդել է, որ «երկու երկրները պետք է համաձայնության գան»։ «Մենք շուտով ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ կունենանք»,-գրել է Թրամփը Truth Social-ում՝ հավելելով, որ ինքը նույն կերպ համոզել է մի շարք երկրների, և հիմա Իրանի ու Իսրայելի հերթն է: «Այժմ բազմաթիվ հեռախոսազանգեր և հանդիպումներ են տեղի ունենում: Ես շատ բան եմ անում»,-գրել է Թրամփը՝ առանց հավելյալ մանրամասների։ |azatutyun.am|
ԱՄՆ-ն «մեկ հեռախոսազանգով» կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումներն Իրանի վրա. Արաղչի |azatutyun.am|
Այսօր 22:20Ամփոփվել է դպրոցների տնօրենների հավակնորդների «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը
Այսօր 21:33Ռուսաստանը Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների 6060 աճյուն. Մեդինսկի |1lurer.am|
Այսօր 20:48Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի ազգային հեռուստաընկերության շենքին |armenpress.am|
Այսօր 20:35ՏԿԵ նախարարը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետն անդրադարձել են վերականգնվող էներգետիկայի զարգացմանը
Այսօր 20:00Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին
Այսօր 19:50Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղարկել է ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլը |factor.am|
Այսօր 19:19Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Այսօր 18:55ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան. ՀՀ ՊՆ
Այսօր 18:41Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Արամ Զաքարյանը հրավիրվել է Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն |factor.am|
Այսօր 18:33ԱՄՆ-ն «մեկ հեռախոսազանգով» կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումներն Իրանի վրա. Արաղչի |azatutyun.am|
Այսօր 22:20Ամփոփվել է դպրոցների տնօրենների հավակնորդների «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը
Այսօր 21:33Ռուսաստանը Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների 6060 աճյուն. Մեդինսկի |1lurer.am|
Այսօր 20:48Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի ազգային հեռուստաընկերության շենքին |armenpress.am|
Այսօր 20:35ՏԿԵ նախարարը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետն անդրադարձել են վերականգնվող էներգետիկայի զարգացմանը
Այսօր 20:00Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին
Այսօր 19:50Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղարկել է ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլը |factor.am|
Այսօր 19:19Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Այսօր 18:55ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան. ՀՀ ՊՆ
Այսօր 18:41Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Արամ Զաքարյանը հրավիրվել է Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն |factor.am|
Այսօր 18:33