Սամվել Շահրամանյանի փաստաբանը հայտնել է, որ գործը, որի շրջանակում հարցաքննվել է Շահրամանյանը վերաբերում է պատերազմի ժամանակ ծառայողական անփութությանը, ինչպես նաեւ զենքը եւ զինամթերքը թշնամուն հանձնելուն։ «Ցավոք, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ քննիչը զգուշացրել է գործի որեւէ մանրամասնություն հրապարակելու անթույլատրելիության մասին»,- նշել է Ռոման է Երիցյանը։ Երիցյանի խոսքով՝ չի կարող նաեւ ասել, թե ինչ հիմքով է հարուցվել վարույթը, նա, սակայն, միաժամանակ հիշեցրեց, որ լրատվամիջոցները գրել են, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի հաղորդագրության հիման վրա։ Փաստաբանի խոսքով՝ Շահրամանյանն այս ընթացքում հարցաքննվել է երեք գործով և երբեք չի խուսափել հարցաքննություններից։ |news.am|
ԲԴԽ հունիսի 3-ի որոշմամբ կարգապահական գործի քննությունից 5 օր առաջ դադարեցվել են դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները։ Լիազորությանների դադարեցման պարագայում կարգապահական վարույթը կկարճվի։ Միևնույն ժամանակ, եթե դատավորը պաշտոնի հետ անհամատեղելի հիվանդության հիմքով է լքում պաշտոնը, ապա նա չի զրկվում դատավորի համար նախատեսված կենսաթոշակից։ Նշենք՝ դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել երեք անձի մահվան ելքով վթարի գործը երկար քննելու համար, որի պատճառով մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ացնել է։
ՀՀ-ում ալկոհոլային խմիչքներ արտադրողները դիմում են միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։ «Ավելի քան մեկ ամիս է, ինչ Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են` Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ՝ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։ […] Վրացական կողմը, խախտելով առևտրի միջազգայնորեն ընդունված չափանիշները, զգալի նյութական վնասներ է պատճառում ՀՀ արտադրողներին, վերջիններս չեն կարողանում կատարել երրորդ կողմի մոտ ստանձնած պայմանագրային պարտավորությունները, առաջանում է առկա շուկաները կորցնելու և ոլորտի հետագա զարգացման կասեցման վտանգ»,- ասվում է հայտարարությունում։
Բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, որոնք չեն ստացել մրցունակ կրթություն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2025թ. ապրիլի՝ ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ից հետո մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում։ Այդ մասին նա ասաց ՀՀ ԱԺ-ում 2024թ. բյուջեի կատարման մասին քննարկմանը։ «2018-ի ապրիլից 2025-ի ապրիլ միջին աշխատավարձի աճը կազմել է շուրջ 130 հազար դրամ կամ 75 տոկոս։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը կազմել է 25 տոկոս, ինչը նշանակում է, որ աշխատավարձերի իրական աճն առաջանցիկ է եղել գնաճից։ Այս թիվը վկայում է, որ մարդիկ Հայաստանում այսօր ապրում են ավելի լավ, այդ թվում՝ գնաճի հաշվառմամբ։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ մարդիկ ապրում են մոտ 50 տոկոսով ավելի լավ»,- հայտարարեց նա։ |armenpress.am|
Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: «Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է: Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ Դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։ Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների։ [ՀՀ ԱԱԾ]
Երեւանի քրեական դատարանում այսօր հրապարակվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով տուժող կողմի եզրափակիչ ճառը։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը միջնորդեց Վահանյանին դատապարտել ամենախիստ պատժի։ Նա, հիշեցնենք, մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ:
Պաղպաղակի 6 արտադրության գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը պնդում է, որ պայթուն է իրականացրել Ղրիմի կամրջի հենասյուներում։ «Ուկրաինայի Անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են այս անօրինական օբյեկտի հենարանները։ Եվ այսօր ժամը 4:44-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, գործարկվել է առաջին պայթուցիկ սարքը»,- նշվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։ «Հենասյուների ստորջրյա հենարանները խորապես վնասված են ստորին մակարդակում»,- ասվում է ուկրաինական կողմի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տեղադրվել է «1100 կգ տրոտիլին համարժեք պայթուցիկ նյութ», «գործողությունը տևել է մի քանի ամիս»:Ղրիմի կամրջի պաշտոնական հաղորդել էր, որ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ապա վերականգնվել: Ռուսական կողմը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել Կիևի այս հայտարարությունը։|factor.am|
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ |azatutyun.am|
21:37 - 04 հունիսի, 2025Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին
20:23 - 04 հունիսի, 2025Ռուսաստանը և Ուկրաինան կփոխանակեն գերիներին՝ 500-ը 500-ի դիմաց ձևաչափով. Զելենսկի |1lurer.am|
19:57 - 04 հունիսի, 2025Գերմանիան շուտով Ուկրաինային հեռահար զենք կհանձնի |tert.am|
19:46 - 04 հունիսի, 2025Ֆրանսիան Ուկրաինային կհատկացնի ևս 200 միլիոն եվրո. Շմիհալ |1lurer.am|
19:17 - 04 հունիսի, 2025Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի
18:36 - 04 հունիսի, 2025Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
18:32 - 04 հունիսի, 2025Քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները
18:19 - 04 հունիսի, 2025Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի
18:07 - 04 հունիսի, 2025Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
18:01 - 04 հունիսի, 2025Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ |azatutyun.am|
21:37 - 04 հունիսի, 2025Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերին
20:23 - 04 հունիսի, 2025Ռուսաստանը և Ուկրաինան կփոխանակեն գերիներին՝ 500-ը 500-ի դիմաց ձևաչափով. Զելենսկի |1lurer.am|
19:57 - 04 հունիսի, 2025Գերմանիան շուտով Ուկրաինային հեռահար զենք կհանձնի |tert.am|
19:46 - 04 հունիսի, 2025Ֆրանսիան Ուկրաինային կհատկացնի ևս 200 միլիոն եվրո. Շմիհալ |1lurer.am|
19:17 - 04 հունիսի, 2025Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի
18:36 - 04 հունիսի, 2025Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
18:32 - 04 հունիսի, 2025Քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները
18:19 - 04 հունիսի, 2025Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի
18:07 - 04 հունիսի, 2025Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
18:01 - 04 հունիսի, 2025