Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Բաքվում հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի գլխավորած պատվիրակության հետ։ «Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության դերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։ |azatutyun.am|
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոննի Ջենկինսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է ժողովրդավարական բարեփոխումների և երկրի կայուն զարգացման ճանապարհին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը։
Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ «Ազատության»-ը հայտնել է խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ չխոսելով պատճառների մասին, միայն նշելով՝ դրանցից մեկն այն է, թե Մինասյանի հայրն ու եղբայրն ովքեր են։ |azatutyun.am|
«Ընկածս տեղից ցատկեցի ու սկսեցի վազել, մեկ էլ մի հոգի կանգնեցրեց, ասաց՝ վառվում ես, շորերս հանեց, ու էդտեղ լսվեց երկրորդ պայթյունը»,– 24-ամյա Շահեն Հայրիյանի վերջին հուշերն են՝ Արցախում անցկացրած վերջին օրվանից։ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թ․ սեպտեմբերի 25-ին, 9-ամսյա շրջափակումից եւ ադրբեջանական զինված ուժերի հարձակումից հետո տուն-տեղ թողած արցախցիները փորձում էին գոնե Հայաստան հասնելու համար վառելիք գտնել։ Բռնի տեղահանմանը, սակայն, մի նոր աղետ էր ավելացել․ պայթել էր Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհին հարակից բենզինի պահեստը։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհվել էր 218, վիրավորվել՝ 120, անհետ կորել՝ 21 անձ։
Փաշինյանն ու Էրդողանը մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին: Փաշինյանը Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մարզիկը երկամարտում գրանցեց 228 կգ արդյունք: Աննա Ամրոյանը նաև նվաճեց փոքր բրոնզե մեդալ` հրում վարժությունում գլխավերևում պահելով 128 կիլոգրամանոց ծանրաձողը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է․ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։ Հարկավոր է նաև միշտ հիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար։ Հավատարիմ եմ մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»։ |azatutyun.am|
Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը, քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր: Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպումների ավարտին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել, դրանց բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում։ |azatutyun.am|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: [ՀՀ կառավարություն]
Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները
22:59 - 25 սեպտեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ
22:35 - 25 սեպտեմբերի, 2024Պուտինը ծրագրում է հարձակվել Ուկրաինայի միջուկային օբյեկտների վրա. Զելենսկի |azatutyun.am|
22:20 - 25 սեպտեմբերի, 2024Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՉԺՀ կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
21:14 - 25 սեպտեմբերի, 2024Մոսկվան ու Բաքուն քննարկել են երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցության հեռանկարները |azatutyun.am|
20:52 - 25 սեպտեմբերի, 2024ՀՀ վարչապետը և Քուվեյթի թագաժառանգը քննարկել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
20:48 - 25 սեպտեմբերի, 2024ՀՀ-ն աջակցում է ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության ուղարկումը' հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար. Միրզոյան
19:57 - 25 սեպտեմբերի, 2024Պատրաստ ենք խթանել մեր ավանդական բարեկամությունը ՀՀ-ի հետ և նպաստել հարաբերությունների զարգացմանն ավելի բարձր մակարդակով․ Չեն Մին |armenpress.am|
19:49 - 25 սեպտեմբերի, 2024ՀՀ նախագահը Րաֆֆի Խարաջանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
19:48 - 25 սեպտեմբերի, 2024ՀՀ տեղափոխված ԼՂ ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով
19:44 - 25 սեպտեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները
22:59 - 25 սեպտեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ
22:35 - 25 սեպտեմբերի, 2024Պուտինը ծրագրում է հարձակվել Ուկրաինայի միջուկային օբյեկտների վրա. Զելենսկի |azatutyun.am|
22:20 - 25 սեպտեմբերի, 2024Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՉԺՀ կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
21:14 - 25 սեպտեմբերի, 2024Մոսկվան ու Բաքուն քննարկել են երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցության հեռանկարները |azatutyun.am|
20:52 - 25 սեպտեմբերի, 2024ՀՀ վարչապետը և Քուվեյթի թագաժառանգը քննարկել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
20:48 - 25 սեպտեմբերի, 2024ՀՀ-ն աջակցում է ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության ուղարկումը' հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար. Միրզոյան
19:57 - 25 սեպտեմբերի, 2024Պատրաստ ենք խթանել մեր ավանդական բարեկամությունը ՀՀ-ի հետ և նպաստել հարաբերությունների զարգացմանն ավելի բարձր մակարդակով․ Չեն Մին |armenpress.am|
19:49 - 25 սեպտեմբերի, 2024ՀՀ նախագահը Րաֆֆի Խարաջանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
19:48 - 25 սեպտեմբերի, 2024ՀՀ տեղափոխված ԼՂ ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով
19:44 - 25 սեպտեմբերի, 2024