Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մարզիկը երկամարտում գրանցեց 228 կգ արդյունք: Աննա Ամրոյանը նաև նվաճեց փոքր բրոնզե մեդալ` հրում վարժությունում գլխավերևում պահելով 128 կիլոգրամանոց ծանրաձողը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է․ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։ Հարկավոր է նաև միշտ հիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար։ Հավատարիմ եմ մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»։ |azatutyun.am|
Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը, քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր: Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպումների ավարտին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել, դրանց բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում։ |azatutyun.am|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: [ՀՀ կառավարություն]
Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրները նույնպես ջանքեր են գործադրում կարգավորման համար։ «Հույս ունենք, որ այդ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մենք կլսենք բարի լուրեր: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հաջողությունը դրական ազդեցություն կունենա նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- շեշտել է Էրդողանը։ |arm.sputniknews.ru|
ՍԴ-ում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ «Եթե խնդիր տեսնենք, մի կասկածեք՝ խնդիրը կարձանագրենք։ Եթե խնդիր չտեսնենք, էլի մի կասկածեք, ասելու ենք՝ խնդիր չկա»,- նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ Անդրադառնալով այն քննադատություններին, որ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացը ապօրինի է, քանի որ կանոնակարգը չի հաստատվել, Դիլանյանը պատասխանել է, որ այս պահին գնահատականներ չի հնչեցինի․ «Եթե այդ հարցը գա Սահմանադրական դատարան, մենք մեր գնահատականը կասենք»։ |armenpress.am|
Լիբանանում զոհվածների ու վիրավորների թվում հայերի առկայության մասին տվյալներ այս պահին չկան։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ |civilnet.am|
Սեպտեմբերյան փափուկ եղանակին Դեբեդն իրեն այնպես է պահում, կարծես ինքը չէ, որ չորս ամիս առաջ ափերից դուրս էր եկել։ Գետը հիմա հոսում է անվրդով, համբերատար։ Հիմա Ալավերդին խոր ցեխից մաքրված է, ջրհեղեղից տուժած հիմնական ճանապարհներն ու կամուրջները որոշակիորեն նորոգված են, բայց աղետի հետեւանքները կարճ ժամանակում ամբողջությամբ չեն վերացել, դեռ բազմաթիվ խնդիրներ կան՝ կորցրած տների փոխհատուցումից մինչեւ վնասված ջրատարներ եւ այլն։ Սանահին կայարան թաղամասում է եղել այն կամուրջը, որը Դեբեդը փլուզել էր։ Հիմա նոր կամուրջ է կառուցվել, որը տանում է դեպի այն թաղամաս, որի բնակիչները գետի ափին այգիներ են ունեցել։ Վարարած ջուրն այստեղից քշել-տարել է տնկիներ, արմատախիլ արել ծառեր, տեղը ցեխ ու ավազ լցրել։ Բայց տեղացիները նոր այգի են սարքել։ Այս հատվածն ալավերդցիները կոչում են Կամչատկա՝ իբրեւ կենտրոնից հեռու մի վայր։ Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։
«Տելեգրամի» կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին «ի պատասխան հիմնավոր իրավական հարցումների»․ Պավել Դուրով Դուրովը նշել է, որ փոփոխությունը վերաբերում է «խնդրահարույց բովանդակությանը» (օրինակ՝ արգելված ապրանքների վաճառքը)․ այն հանվել է որոնման արդյունքներից։ Այս փոփոխությունը, նրա խոսքով, «Տելեգրամի» որոնման դաշտը շատ ավելի անվտանգ կդարձնի։ Ինչպես հայտնում է «Տելեգրամի» համահիմնադիրը ընկերությունը համապատասխան թարմացումներ է կատարել ամբողջ աշխարհի օգտատերերի համար:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը սկսվելու է զրոյից, հայտարարել է դատախազ Հայկ Հովհաննիսյանը։ «Գործի քննությունն իրականացվում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգով, այսինքն՝ նոր քրեական դատավարության օրենսգրքով։ Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նախնական դատալսումների համար նախատեսում է հստակ ընթացակարգեր, որոնք ունեն որոշակի հաջորդականություն, գրեթե բացառված է այդ հաջորդականությունը փոխելու հնարավորությունը։ Բացառություն են կազմում միայն խափանման միջոցի հետ կապված հարցերը։ Առաջնորդվելով այդ ընթացակարգով՝ համապատասխան փուլում, բնականաբար, մեր կողմից դատարանին կներկայացվի համապատասխան որոշում։ Դեռ այս պահի դրությամբ այն չի ներկայացվել»։ Թե ինչ հոդվածով է փոխվելու՝ Հովհաննիսյանը չմանրամասնեց։|armenpress.am|
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին
23:02 - 24 սեպտեմբերի, 2024Հայաստան է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարարը
22:43 - 24 սեպտեմբերի, 2024Աննա Ամրոյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22:43 - 24 սեպտեմբերի, 2024Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը
22:30 - 24 սեպտեմբերի, 2024ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս |azatutyun.am|
22:14 - 24 սեպտեմբերի, 2024Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
21:20 - 24 սեպտեմբերի, 2024Վարչապետ Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին
21:14 - 24 սեպտեմբերի, 2024Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ
21:03 - 24 սեպտեմբերի, 2024Պաշտոնյաներ, որոնք եկամուտ են ստացել առցանց խաղատներից
20:28 - 24 սեպտեմբերի, 2024Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները |azatutyun.am|
20:27 - 24 սեպտեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին
23:02 - 24 սեպտեմբերի, 2024Հայաստան է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարարը
22:43 - 24 սեպտեմբերի, 2024Աննա Ամրոյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22:43 - 24 սեպտեմբերի, 2024Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը
22:30 - 24 սեպտեմբերի, 2024ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս |azatutyun.am|
22:14 - 24 սեպտեմբերի, 2024Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
21:20 - 24 սեպտեմբերի, 2024Վարչապետ Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին
21:14 - 24 սեպտեմբերի, 2024Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ
21:03 - 24 սեպտեմբերի, 2024Պաշտոնյաներ, որոնք եկամուտ են ստացել առցանց խաղատներից
20:28 - 24 սեպտեմբերի, 2024Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները |azatutyun.am|
20:27 - 24 սեպտեմբերի, 2024