Քաջարանի համայնքապետարանը վերջին 3 տարում շուրջ 700 մլն դրամի պայմանագրեր է կնքել մի ընկերության հետ, որի 40%-ը պատկանում է համայնքապետի կնոջը, 9%-ն էլ՝ ավագանու անդամներից մեկի եղբորը։ Միաժամանակ, համայնքապետ Մանվել Փարամազյանը չի հայտարարագրել կնոջ մասնակցությունը առևտրային կազմակերպություններում։
Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվեց։ Ծնողների փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը հանդիպել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որն իրենց պահանջն էր: Այսօր հանդիպումը չկայացավ: |azatutyun.am|
Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում հոկտեմբերին մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար։ Ըստ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետական հանձնաժողովի տարածած հայտարարության՝ եթե մինչև եկող տարվա հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Վերա Աղասյանի դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։ |azatutyun.am|
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է։ «Ծանրացնող հանգամանքներով խարդախության» աբսուրդ մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» նույնքան աբսուրդ մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ): Միաժամանակ, ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։ Չնայած դրան, չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու խափանման միջոցը (ես դրան անվանում եմ «տնային կիսակալանք»)։ [Փաստաբան Ռուբեն Մելիքյան]
Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան : Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Եկել են Ազգային ժողով, առաջարկել եմ բարձրանան 4 հոգի վերև, հրաժարվել են, գնացել Բաղրամյան փողոցը փակել են»: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ իջավ և հանդիպեց անհետ կորածների հարազատներին, առաջարկեց ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Սիմոնյանը խոստացավ հանդիպում կազմակերպել Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս պահին անհետ կորածների հարազատները ներս մտան խորհրդարան: |azatutyun.am|
Անհետ կորած զինվորների ծնողները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Քոչարյանը հայտնել է, որ կարող է ընդունել միայն չորս հոգու՝ քսան րոպեով, մնացածի հետ կարող է հանդիպել հունվարին։ Ծնողները պահանջում են հանդիպումն անցկացնել այսօր և բոլորի հետ։
Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենայի պայթյուն է եղել: Պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ [ՆԳՆ ՓԾ]
12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ [ՀՖՖ]
Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող 12,400 քմ մակերեսով հողամասը, հայտնում են Գլխավոր դատախազությունից: Խոսքը «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային նշանակությամբ 730 միլիոն 462 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի մասին է:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել իր հոր արած արտահայտությունների համար։ Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ Ավինյանի հայրը, պատասխանելով կարմիր գծերի արժեքի մասին լրագրողի հարցին, կարմիր գծերի տարածքում կանգնող «Օպել» մակնիշի մեքենա վարողների հասցեին վիրավորական արտահայտություններ է արել՝ ասելով, թե կարմիր գծերի գինը 160 հազարի փոխարեն դեռ 500 հազար պետք է դարձնել։ «Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցրել։ Դրանք նյարդի ազդեցության հետևանք են եղել, ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում։ Երևանի քաղաքապետարանը իր քաղաքականությունը մշակելիս բոլոր մարդկանց, բոլոր խմբերի շահերը պաշտպանելու տրամաբանությամբ է շարժվում»,- ասել է Ավինյանը։
Նախագահը մասնակցել է Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված Ամանորյա ընդունելությանը
22:25 - 27 դեկտեմբերի, 2024Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
22:03 - 27 դեկտեմբերի, 2024Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել
21:22 - 27 դեկտեմբերի, 2024Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. իրականացվում են մաքրման աշխատանքներ
21:00 - 27 դեկտեմբերի, 2024Անհետ կորածների հարազատները հանդիպեցին Ալեն Սիմոնյանի հետ․ Բաղրամյան պողոտան բաց է |azatutyun.am|
20:31 - 27 դեկտեմբերի, 2024«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
20:26 - 27 դեկտեմբերի, 2024Բաքուն Երևանին ժամանակ է տվել Ստեփանակերտում մահացած հայ կնոջ դին վերցնելու համար |azatutyun.am|
19:30 - 27 դեկտեմբերի, 2024Վրաստանի նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ նախագահ. Զուրաբիշվիլի |aliq.ge|
19:29 - 27 դեկտեմբերի, 2024Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Ռուբեն Մելիքյան
19:26 - 27 դեկտեմբերի, 2024Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան |azatutyun.am|
19:19 - 27 դեկտեմբերի, 2024Նախագահը մասնակցել է Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված Ամանորյա ընդունելությանը
22:25 - 27 դեկտեմբերի, 2024Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
22:03 - 27 դեկտեմբերի, 2024Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել
21:22 - 27 դեկտեմբերի, 2024Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. իրականացվում են մաքրման աշխատանքներ
21:00 - 27 դեկտեմբերի, 2024Անհետ կորածների հարազատները հանդիպեցին Ալեն Սիմոնյանի հետ․ Բաղրամյան պողոտան բաց է |azatutyun.am|
20:31 - 27 դեկտեմբերի, 2024«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
20:26 - 27 դեկտեմբերի, 2024Բաքուն Երևանին ժամանակ է տվել Ստեփանակերտում մահացած հայ կնոջ դին վերցնելու համար |azatutyun.am|
19:30 - 27 դեկտեմբերի, 2024Վրաստանի նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ նախագահ. Զուրաբիշվիլի |aliq.ge|
19:29 - 27 դեկտեմբերի, 2024Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Ռուբեն Մելիքյան
19:26 - 27 դեկտեմբերի, 2024Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան |azatutyun.am|
19:19 - 27 դեկտեմբերի, 2024