ՌԴ նախագահը ներողություն է խնդրել Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։ Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է այսօր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել Կրեմլի նախաձեռնությամբ։ «Նշվել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»,- հայտարարում է Կրեմլը։ |azatutyun.am|
Վրաստանի Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Բավրա, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Մեծավան, Սարչապետ, Միխայելովկա գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցները կիրառվել են, քանի որ նա «խարխլում է Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության»։ Պատժամիջոցներին անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այդ քայլն անվանել է «շանտաժ»։
Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Անդրանիկ Քոչարյանը, որ նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն է ղեկավարում, երեկ հրաժարվում էր բոլորին ընդունել՝ առաջարկելով , որ չորս հոգի գնան հանդիպման։ Անհետ կորածների հարազատների համար պայմանն անընդունելի էր, նրանք մնացին փողոցում այնքան մինչև իրենց հանդիպեց Ալեն Սիմոնյանը։ |azatutyun.am|
2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն։ [Նիկոլ Փաշինյան]
«Վաղ ազդանշաններ» կան, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը կարող էին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Վթարի պաշտոնական հետաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն փրկվածները ասել են, որ լսել են երեք պայթյուն, որոնք կարծես դրսից են հնչել, երբ ինքնաթիռը թռչելիս է եղել Գրոզնիի վրայով։ |azatutyun.am|
Քաջարանի համայնքապետարանը վերջին 3 տարում շուրջ 700 մլն դրամի պայմանագրեր է կնքել մի ընկերության հետ, որի 40%-ը պատկանում է համայնքապետի կնոջը, 9%-ն էլ՝ ավագանու անդամներից մեկի եղբորը։ Միաժամանակ, համայնքապետ Մանվել Փարամազյանը չի հայտարարագրել կնոջ մասնակցությունը առևտրային կազմակերպություններում։
Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվեց։ Ծնողների փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը հանդիպել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որն իրենց պահանջն էր: Այսօր հանդիպումը չկայացավ: |azatutyun.am|
Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում հոկտեմբերին մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար։ Ըստ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետական հանձնաժողովի տարածած հայտարարության՝ եթե մինչև եկող տարվա հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Վերա Աղասյանի դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։ |azatutyun.am|
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է։ «Ծանրացնող հանգամանքներով խարդախության» աբսուրդ մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» նույնքան աբսուրդ մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ): Միաժամանակ, ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։ Չնայած դրան, չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու խափանման միջոցը (ես դրան անվանում եմ «տնային կիսակալանք»)։ [Փաստաբան Ռուբեն Մելիքյան]
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ
18:11 - 28 դեկտեմբերի, 2024Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
17:16 - 28 դեկտեմբերի, 2024Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ավիավթարի կապակցությամբ |azatutyun.am|
17:13 - 28 դեկտեմբերի, 2024Վրաստանում գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաև Հայաստանում
16:15 - 28 դեկտեմբերի, 2024Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը
15:54 - 28 դեկտեմբերի, 2024Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր |1lurer.am|
15:35 - 28 դեկտեմբերի, 2024Տոկաևը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Ղազախստանի ավիացիոն անվտանգությունը |armenpress.am|
15:30 - 28 դեկտեմբերի, 2024ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ
15:06 - 28 դեկտեմբերի, 2024Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան |azatutyun.am|
14:33 - 28 դեկտեմբերի, 2024Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված հողամասերը վերադարձվել են պետությանը
14:23 - 28 դեկտեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ
18:11 - 28 դեկտեմբերի, 2024Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
17:16 - 28 դեկտեմբերի, 2024Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ավիավթարի կապակցությամբ |azatutyun.am|
17:13 - 28 դեկտեմբերի, 2024Վրաստանում գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաև Հայաստանում
16:15 - 28 դեկտեմբերի, 2024Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը
15:54 - 28 դեկտեմբերի, 2024Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր |1lurer.am|
15:35 - 28 դեկտեմբերի, 2024Տոկաևը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Ղազախստանի ավիացիոն անվտանգությունը |armenpress.am|
15:30 - 28 դեկտեմբերի, 2024ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ
15:06 - 28 դեկտեմբերի, 2024Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան |azatutyun.am|
14:33 - 28 դեկտեմբերի, 2024Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված հողամասերը վերադարձվել են պետությանը
14:23 - 28 դեկտեմբերի, 2024