Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2․8 մագնիտուդով երկրաշարժ։Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: [ՀՀ ՊՆ]
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարին օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը: |armenpress.am|
ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ [ՀՀ ՊՆ]
Փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն: [ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին]
Ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը՝ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ ևս մեկ ձերբակալված կա։ |1lurer.am|
Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ «հայկական կողմը դեռևս չի ցանկանում ընդունել Ադրբեջանի երկու պայմանները»։ «Սակայն վերջին տարիները և գործընթացների ընթացքը ցույց են տալիս, որ վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն համաձայնվել մեր առաջարկին։ Որովհետև այս առաջարկներում ոչ մի անսովոր բան չկա», - ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը։ Ալիևը նորից կրկնել է, թե ՀՀ Սահմանադրությունը «դեռևս պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, որոնք պետք է փոփոխվեն»․ «Երկրորդ, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է հակամարտությունը լուծելու համար, պետք է լուծարվի։ Այս Խումբը այլևս փաստացի ակտիվ չէ, և դրա դե յուրե լուծարումը անհրաժեշտ է», - նշել է նա։
Բունդեսթագի նախկին պատգամավորը խոստովանել է, որ Ալիևի վարչակազմից դրամական փոխանցումներ է ստացել։Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանը, ենթադրաբար, մի քանի տարի շարունակ մի խումբ քաղաքական գործիչների կանխիկ գումար է վճարել ԵԽԽՎ-ում իր օգտին գործունեություն ծավալելու դիմաց։ Ադրբեջանի կողմից կաշառված պատգամավորների թվում էր նաև Էդուարդ Լինտները, ով 33 տարի եղել է Բունդեսթագի անդամ, իսկ մինչև 2010 թվականը՝ ԵԽԽՎ անդամ։ Էդուարդ Լինտները մասնավորապես պատմել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրեն վճարել է, հավելելով, որ իր կարծիքով «նման լոբբինգը գործնականում ամենուրեք է»։ Մյունխենի դատախազությունը պնդում է, որ Լինտները մինչև 2016 թվականը օտարերկրյա կեղծ ընկերությունների միջոցով ստացել է «մի քանի միլիոն եվրո»։ DPA-ի հետ զրույցում ևս Լինտները խոստովանել է, որ ստացել է գումար, բայց պնդել է, որ դա կաշառք չէ։ |azatutyun.am|
2․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել այսօր՝ ժամը 10:11-ին, Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։ [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն միանա ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում», - նշված է հայտարարությունում։
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Հանրային եթերում ՀՌՀ նախագահի հայտարարությունների առնչությամբ
22:31 - 20 մայիսի, 2025Գերմանացի նախկին պատգամավորը կոռուպցիոն դատավարության ժամանակ խոստովանել է, որ Բաքվից գումարներ է ստացել |factor.am|
22:28 - 20 մայիսի, 2025Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
21:30 - 20 մայիսի, 2025Իրանի պաշտպանության նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
21:14 - 20 մայիսի, 2025ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ
21:05 - 20 մայիսի, 2025Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը
20:30 - 20 մայիսի, 2025Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան |armenpress.am|
20:08 - 20 մայիսի, 2025ՀՀ ՊՆ նախարարը ընդունել է Իրանի ՊՆ նախարարին
19:51 - 20 մայիսի, 2025Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄ
19:02 - 20 մայիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
18:43 - 20 մայիսի, 2025Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Հանրային եթերում ՀՌՀ նախագահի հայտարարությունների առնչությամբ
22:31 - 20 մայիսի, 2025Գերմանացի նախկին պատգամավորը կոռուպցիոն դատավարության ժամանակ խոստովանել է, որ Բաքվից գումարներ է ստացել |factor.am|
22:28 - 20 մայիսի, 2025Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
21:30 - 20 մայիսի, 2025Իրանի պաշտպանության նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
21:14 - 20 մայիսի, 2025ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ
21:05 - 20 մայիսի, 2025Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը
20:30 - 20 մայիսի, 2025Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան |armenpress.am|
20:08 - 20 մայիսի, 2025ՀՀ ՊՆ նախարարը ընդունել է Իրանի ՊՆ նախարարին
19:51 - 20 մայիսի, 2025Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄ
19:02 - 20 մայիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
18:43 - 20 մայիսի, 2025