Վաշինգտոնը փորձում է կանխել Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության պահպանվող ռիսկը. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Մեր հիմնական ուշադրությունը սևեռված է որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը»,- ասել է նա։ Մարկո Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնը ոչ միայն փորձում է կանխել հնարավոր հակամարտությունն, այլև զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: |civilnet.am|
Իսրայելի զինվորականները կրակ են բացել եվրոպացի և արաբ դիվանագետների մեծ պատվիրակության ուղղությամբ, որը պաշտոնական այցով գտնվում էր Արևմտյան ափին գտնվող Ջենինի փախստականների ճամբարում։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ իսրայելական բանակը կրակ է բացել դիվանագիտական պատվիրակության ուղղությամբ, որի կազմում եղել են նաև եվրոպացի պաշտոնյաներ։ Նա նշել է՝պատասխանատուները պետք է «պատասխանատվության ենթարկվեն»։ Իսրայելի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ խումբն այցելել է պաղեստինյան Ջենին քաղաքում գտնվող փախստականների ճամբար, սակայն շեղվել է «հաստատված երթուղուց» և «մտել մի տարածք, որտեղ նրանց թույլատրված չէր գտնվել»։ Դրանից հետո իսրայելական զորքերը «զգուշացնող կրակոցներ» են արձակել։ |factor.am|
Սերժ Սարգսյանը չի բացառում, որ ՔՊ-ականները կմիանան իմփիչմենթին, եթե ընդդիմադիրները նախաձեռնեն այդ գործընթացը: Այսօր, խոսելով խորհրդարանում սկսված գործընթացների մասին, Հայաստանի երրորդ նախագահը կրկին պնդեց, թե իր թիմը պատրաստ է սատարել նաև Ռոբերտ Քոչարյանի կամ նրա թիմից որևէ մեկի թեկնածությունը: «Մենք, ի տարբերություն շատերի, գիտակցում ենք, որ եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու, այլ ավելի մեծ հակադրություն է լինելու: Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք Հայաստանում իշխանափոխություն անել», - ասաց Սարգսյանը՝ անուղղակի հակադարձելով Քոչարյանին։ |azatutyun.am|
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: [ՀՀ կառավարություն]
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։ [ՀՀ կառավարություն]
Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել: «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակշռության կարևոր պայման» թեմայով համաժողովի մասնակիցներին դիմելով՝ նա շեշտել է, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջադրում չի նշանակում»։ «Հայաստանը պետք է հրաժարվի այս ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից։ Բնականաբար, Արևմտյան Ադրբեջան վերադարձող ադրբեջանցիների համար պետք է ապահովվեն նաև անվտանգության երաշխիքներ», - ասել է Ադրբեջանի նախագահը։ |azatutyun.am|
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ռուս լրագրողի հարցին, թե պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ձգտում է ԵՄ անդամակցության, սակայն ՀՀ առևտրաշրջանառությունը հիմնականում ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ է, և այդ պարագայում ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ ինտեգրումը։ «Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ ու չեմ կարող դատողություններ անել»,– հայտարարել է Միրզոյանը։ |armenpress.am|
Կառավարությունը մայիսի 15-ին հաստատեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը` ուղարկելով Ազգային ժողով։ Նախագծով Հայաստանի բարձրագույն կրթական և գիտական համակարգերում առաջարկվում են մի շարք արմատական փոփոխություններ, որոնց թվում են հետազոտական համալսարանների ստեղծման համար իրավական հիմքերի հաստատումը, գիտական կազմակերպությունների՝ համալսարանների կազմում ինտեգրումը, Գիտությունների ազգային ակադեմիայի նոր դերի սահմանումը, ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական ենթակառուցվածքների ստեղծման արգելքը՝ եզակի բացառություններով։
Հայաստանի կոնյակագործներն ու բեռնափոխադրողները կրկին ակցիա են իրականացնում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի դիմաց՝ դժգոհելով մաքսային ընթացակարգերում վրացական կողմի առաջացրած խնդիրների դեմ։ Ըստ կոնյակագործների՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում չնախատեսված լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։ Ակցիայի մասնակիցներից երկու ներկայացուցիչներ դեսպանատանը հանդիպումից հետո հայտնեցին, որ խնդրի լուծման տարբերակներ չեն առաջարկվել։ |factor.am|
Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանը նաև այլ աղբյուրներից է ռազմամթերք գնում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ ռուսական կողմը դրանում որևէ խնդիր չի տեսնում՝ միաժամանակ նշելով. «Բայց երբ դաշնակիցը հիմնվում է Ֆրանսիայի պես երկրից ռազմական մատակարարումների վրա, որը գլխավորում է թշնամական ճամբարը, և անձամբ նախագահ Մակրոնը և իր բոլոր նախարարները պարզապետս ատելություն են շնչում Ռուսասատանի նկատմամբ՝ համարելով այն միակ խնդիրը Ուկրաինայի հարցով կարգավորման չհասնելու համար: Բայց իրենք, լուծում ասելով, հասկանում են հրադադար առանց որևէ պայմանների որոշակի ժամկետով, որ կարողանան հանգիստ միջավայրում վերազինել Ուկրաինային, որ Ուկրաինան կարողանա ուժեղացնել պաշտպանական դիրքերը»:
Համլետ Լևոնյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, իսկ Ռուբեն Պապյանը՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար
22:55 - 21 մայիսի, 2025Արմավիրում այրվել է ավտոմեքենա․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
22:25 - 21 մայիսի, 2025Մեր ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Մարկո Ռուբիո |civilnet.am|
22:15 - 21 մայիսի, 2025Նիկոլ Փաշինյանն արձակուրդ կգնա, իսկ նրան կփոխարինի Տիգրան Խաչատրյանը
22:09 - 21 մայիսի, 2025Իսրայելական բանակը կրակել է Արևմտյան ափ այցելած օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ |factor.am|
21:22 - 21 մայիսի, 2025Սերժ Սարգսյանը չի բացառում ՔՊ-ի մասնակցությունը իմփիչմենթի գործընթացին, եթե ընդդմությունն այն նախաձեռնի |azatutyun.am|
20:29 - 21 մայիսի, 2025Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
20:25 - 21 մայիսի, 2025Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը
20:20 - 21 մայիսի, 2025ՄԻՊ-ը դատապարտել է Մերձավանի դպրոցի ուսուցչուհու թիրախավորումը՝ հոգեկան առողջության խնդիր ունենալու հետ կապված
19:47 - 21 մայիսի, 2025Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին
19:40 - 21 մայիսի, 2025Համլետ Լևոնյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, իսկ Ռուբեն Պապյանը՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար
22:55 - 21 մայիսի, 2025Արմավիրում այրվել է ավտոմեքենա․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
22:25 - 21 մայիսի, 2025Մեր ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Մարկո Ռուբիո |civilnet.am|
22:15 - 21 մայիսի, 2025Նիկոլ Փաշինյանն արձակուրդ կգնա, իսկ նրան կփոխարինի Տիգրան Խաչատրյանը
22:09 - 21 մայիսի, 2025Իսրայելական բանակը կրակել է Արևմտյան ափ այցելած օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ |factor.am|
21:22 - 21 մայիսի, 2025Սերժ Սարգսյանը չի բացառում ՔՊ-ի մասնակցությունը իմփիչմենթի գործընթացին, եթե ընդդմությունն այն նախաձեռնի |azatutyun.am|
20:29 - 21 մայիսի, 2025Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
20:25 - 21 մայիսի, 2025Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը
20:20 - 21 մայիսի, 2025ՄԻՊ-ը դատապարտել է Մերձավանի դպրոցի ուսուցչուհու թիրախավորումը՝ հոգեկան առողջության խնդիր ունենալու հետ կապված
19:47 - 21 մայիսի, 2025Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին
19:40 - 21 մայիսի, 2025