ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն միանա ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում», - նշված է հայտարարությունում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ ՌԴ-ն ու Ուկրաինան անհապաղ կսկսեն բանակցությունները: «Ռուսաստանը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ լայնամասշտաբ առևտրային հարաբերություններ ունենալ այս աղետալի «սպանդի» ավարտից հետո, և ես համաձայն եմ: Ռուսաստանը հսկայական հնարավորություն ունի ստեղծելու հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժը անսահմանափակ է: Նմանապես, Ուկրաինան կարող է մեծ օգուտ քաղել առևտրից, քանի որ նա վերակառուցում է իր երկիրը», - հայտարարել է Թրամփը։ |tert.am|
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։
ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ստորագրեցին Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։ Մարուքյանը նույնպես ստորագրեց՝ իր համաձայնությունը տալով, որ խորհրդարանի մեկ երրորդը կարողանա իրեն առաջադրել վարչապետի թեկնածու։ Հակոբ Ասլանյանը նշեց, որ հիմա գնդակը ընդդիմության դաշտում է, և եթե ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը, ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին, կարող են ստորագրել իմպիչմենտի գործընթաց սկսելու նախաձեռնության տակ։ Մարուքյանը նույնպես նշեց՝ իրենք այլևս անելիք չունեն, և հերթը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններինն է․ «Եթե այս պրոցեսը տապալվի, իսկ սա կարող են տապալել միայն ընդդիմադիրները»: |hetq.am|
Մայիսի 20-21-ը աշխատանքային այցով Երևանում կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Բանակցություններ կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հանդիպումներ կլինեն վարչապետ Փաշինյանի և նախագահ Խաչատուրյանի հետ։ |armenpress.am|
Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը որակել է որպես «զրոյին ձգտող հավանականություն ունեցող»։ Քոչարյանի խոսքով՝ ինքը չի հանդիպել որևէ մեկին, որը այս գործընթացը իրատեսական համարի։ «Նույնիսկ նախաձեռնողները հաճախ հայտարարում են, թե՝ «փորձենք, եթե չստացվի, չստացվի»,- ասել է Քչարյանը։ Ըստ նրա՝ ամբողջ գործընթացը նման է մեկ-երկու օրվա ուշադրության արժանանալու փորձի։ «Կարող է մարդ կա, ում համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու՝ կյանքի երազանքն է։ Դու հայտնվում ես քննարկումների կենտրոնում, հարցազրույցներ ես տալիս, քեզ տաղավարներ են հրավիրում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար»,- ասել է Քոչարյանը։ |civilnet.am|
Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը ուրբաթ օրը դիմում է գրել և ազատվել աշխատանքից։ Այս մասին news.am-ի հետ զրույցում նշել է Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը։ Հարցին՝ ազատման դիմում է գրել միայն տնօրե՞նը, թե՞ այլ աշխատակիցներ ևս, նա պատասխանել է. «Տնօրենն է ազատում ու նշանակում աշխտակիցներին, այս պահին տնօրեն չկա, որ ազատումներ լինեն։ Միգուցե, տնօրեն լինի, լինեն նաև ազատման դիմումներ»։ Մարտուն Մանուկյանը նշել է, որ 2 ժամից դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված կլինի։ |news.am|
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին նա հայտնել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ որևէ քննարկում չկա, Երևանն այդ տերմինն անգամ չի օգտագործում: «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին, IRNA-ի փխանցմամբ, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է տարածաշրջանային կապերը դուրս բերել փակուղուց, խաղաղություն ու կայունություն բերել տարածաշրջան»,- նշել է նա: |azatutyun.am|
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ: Այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։ [ՀՀ ՄԻՊ]
«Պատիվ ունեմ»-ը չի միանա ներկայացված վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին
23:03 - 19 մայիսի, 2025ԿԳՄՍ նախարարը Էստոնիայում քննարկել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների հարցը՝ Տարտուի օրինակով
22:50 - 19 մայիսի, 2025Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ |tert.am|
22:05 - 19 մայիսի, 2025Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ
21:09 - 19 մայիսի, 2025Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ
20:37 - 19 մայիսի, 2025ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական ստորաբաժանումներում․ տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։
20:02 - 19 մայիսի, 2025Դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագրերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդել է կասեցնել ԲԴԽ-ում գործի վարույթը |factor.am|
19:29 - 19 մայիսի, 2025Գևորգ Պապոյանը հանդիպել է կոնյակագործության ներկայացուցիչների հետ և քննարկել Վրաստանի սահմանով արտահանվող խնդիրները
19:24 - 19 մայիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
19:18 - 19 մայիսի, 2025Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը «մերժել է ռուսական սպառնալիքների փորձերը»․ Զելենսկի |factor.am|
18:59 - 19 մայիսի, 2025«Պատիվ ունեմ»-ը չի միանա ներկայացված վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին
23:03 - 19 մայիսի, 2025ԿԳՄՍ նախարարը Էստոնիայում քննարկել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների հարցը՝ Տարտուի օրինակով
22:50 - 19 մայիսի, 2025Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ |tert.am|
22:05 - 19 մայիսի, 2025Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ
21:09 - 19 մայիսի, 2025Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ
20:37 - 19 մայիսի, 2025ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական ստորաբաժանումներում․ տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։
20:02 - 19 մայիսի, 2025Դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագրերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդել է կասեցնել ԲԴԽ-ում գործի վարույթը |factor.am|
19:29 - 19 մայիսի, 2025Գևորգ Պապոյանը հանդիպել է կոնյակագործության ներկայացուցիչների հետ և քննարկել Վրաստանի սահմանով արտահանվող խնդիրները
19:24 - 19 մայիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
19:18 - 19 մայիսի, 2025Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը «մերժել է ռուսական սպառնալիքների փորձերը»․ Զելենսկի |factor.am|
18:59 - 19 մայիսի, 2025