Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Վարչապետները քննարկել են ԼՂ շուրջ լարվածության աճը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը: [ՀՀ կառավարություն]
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերը անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ շուրջ իրավիճակին և լարվածության աճին: Մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ: [ՀՀ կառավարություն]
Վերջին օրերին ռուսական զորքերի առաջխաղացումը դեպի Ուկրաինայի տարածքի խորքն ակնհայտորեն դանդաղել է, գրում է ռուսական Meduza պարբերականը։ Սակայն սա չի նշանակում, որ առաջխաղացումն ընդհանրապես դադարել է։ Ռուսական զորքերը զգալիորեն առաջանում են դեպի իրենց ենթադրյալ նպատակակետեր։ Դա տեղի է ունենում առանցքային կետերում մի քանի ճակատով, որոնք գոյացել են ներխուժման մեկնարկից հետ:
Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի Խորհրդրանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և չի մասնակցելու դրա նիստերին, հայտնել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ Ալեքսանդր Բաշկինը։ Նրա խոսքով՝ այս քայլը կապված է վեհաժողովի հակառուսական ուղղվածության հետ։
Ուկրաինական կողմը պնդում է, որ Սիրիայից վարձկաններ են բերվել Ռոստով և Գոմել․ «Ստեղծվում են վարձկանների ջոկատներ, որոնք պատրաստ են վարձատրության համար կատարել ռուս հրամանատարների հանցավոր հրամանները։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում բացվել են վարձկանների հավաքագրման կենտրոններ, որտեղ վերջին օրերին հավաքագրվել է ավելի քան հազար մարդ, իսկ մոտ 400 մարդ արդեն ժամանել է Ռուսաստան»։
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
Բաքուն ներկայացրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման իր 5 կետերը․ ▪️Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի փոխադարձ ճանաչում, ▪️միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և հետագայում նման պահանջ չներկայացնելու իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների ընդունում։
Ռուսաստանում Ինստագրամ սոցցանցը ներառվել է Ռոսկոմնադզորի արգելված կայքերի ռեեստրում։ Այն ամբողջությամբ արգելափակված է, ինչի մասին են վկայում նաև GlobalCheck արգելափակումների մշտադիտարկման ծառայության տվյալները։ Սոցցանցի հասանելիությունը 0% է։
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց 50 միլիոն ՀՀ դրամ դրավի դիմաց ազատ արձակել զենքի մատակարարմամբ զբաղվող հայտնի գործարար Դավիթ Գալստյանին։ Հիշեցնենք՝ Գալստյանն անցնում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու փաստով։ |factor.am|
ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը: Ըստ նախարարության՝ Վազգեն Ռշտունին արձակուրդում գտնվելու ընթացքում իր վարույթում եղած տասը գործ վերամակագրման է հանձնել: |hetq.am|
ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական կորպուսին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի գործողությունները
23:45 - 14 մարտի, 2022ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
23:13 - 14 մարտի, 2022ԵՄ-ն ու Թուրքիան կարող են շոշափելի առաջընթացի հասնել ԵՄ-ի ու Անկարայի միջեւ մաքսային միություն ստեղծելու հարցում. Օլաֆ Շոլց
22:48 - 14 մարտի, 2022Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցում քննարկել են իրավիճակը Ուկրաինայում
22:39 - 14 մարտի, 2022Փաշինյանը և Թրյուդոն կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը
22:21 - 14 մարտի, 2022Փաշինյանն ու Բլինքենն ընդգծել են Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը
22:12 - 14 մարտի, 2022Հայաստանն ամփոփում է #ՄԱԹԵՄարդ արշավը՝ նշանավորելով Մաթեմատիկայի միջազգային օրը
21:55 - 14 մարտի, 2022Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել ՌԴ-ի և Ուկրաինայի մերձեցման և երկխոսության հաստատման գործում․ Էրդողան
20:45 - 14 մարտի, 2022Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի և Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ
20:25 - 14 մարտի, 2022Ուկրաինական Մարիուպոլի համար մարտերը շարունակվում են՝ չնայած նրան, որ քաղաքը պաշարված է. Ուկրաինայի ՊՆ
20:24 - 14 մարտի, 2022ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական կորպուսին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի գործողությունները
23:45 - 14 մարտի, 2022ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
23:13 - 14 մարտի, 2022ԵՄ-ն ու Թուրքիան կարող են շոշափելի առաջընթացի հասնել ԵՄ-ի ու Անկարայի միջեւ մաքսային միություն ստեղծելու հարցում. Օլաֆ Շոլց
22:48 - 14 մարտի, 2022Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցում քննարկել են իրավիճակը Ուկրաինայում
22:39 - 14 մարտի, 2022Փաշինյանը և Թրյուդոն կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը
22:21 - 14 մարտի, 2022Փաշինյանն ու Բլինքենն ընդգծել են Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը
22:12 - 14 մարտի, 2022Հայաստանն ամփոփում է #ՄԱԹԵՄարդ արշավը՝ նշանավորելով Մաթեմատիկայի միջազգային օրը
21:55 - 14 մարտի, 2022Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել ՌԴ-ի և Ուկրաինայի մերձեցման և երկխոսության հաստատման գործում․ Էրդողան
20:45 - 14 մարտի, 2022Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի և Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ
20:25 - 14 մարտի, 2022Ուկրաինական Մարիուպոլի համար մարտերը շարունակվում են՝ չնայած նրան, որ քաղաքը պաշարված է. Ուկրաինայի ՊՆ
20:24 - 14 մարտի, 2022