Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործի քննությունը։ ՌՈ նախկին ծառայող Արմեն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրեն տեղեկացրել են, որ քիմիկները ավտոբուսներով գալու են, իջնեն իրենց հենակետում, ապա երթը ոտքով շարունակեն։ Ստացվել է այնպես, սակայն, որ նշված վայրում իջնելու փոխարեն զորախումբը ավտոբուսներով խորացել է մինչեւ Զանգելան եւ ընկել շրջափակման մեջ։ Ներկաների հարցին՝ իջնելու հրամանը փոխանցե՞լ է մյուս ավագին, որի հերթապահության ժամանակ էլ եկել է զորքը, վկան դրական պատասխանեց։ Դատախազը հայտարարեց, որ վկայի խոսքերում էական հակասություններ կան։ Նախաքննության ժամանակ վկան ասել էր, որ երբ իր հերթափոխն ավարտվել է, ինքը այդ հրամանը չի փոխանցել մյուս հերթափոխի ավագին՝ ենթադրելով, թե նա տեղյակ է․ «Այդ խոսակցության ընթացքում է ավագը մեզ մոտեցել, դրա համար եմ ենթադրել։ Եթե իմանայի, որ չի լսել, կասեի»,– նշել է նա։
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ: Ո՞րն է իմաստը․ մենք կխնդրենք ՔՊ անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որից հետո Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե՝ ոչ բոլորի, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկբունքով, կիրականացնենք քվեարկությաուն, դրանց արդյունքով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար։ [Նիկոլ Փաշինյան]
Ժամը 20:50-ին, 4․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 6 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու: [Նիկոլ Փաշինյան]
Նոյեմբերի 21-ին Ամերիկայի Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակեց «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդ 285 ֆիլմերից կազմված ցանկը (longlist). անիմացիոն, վավերագրական և միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգերում։ Վավերագրական ֆիլմ անվանակարգում ներկայացված 169 ֆիլմերի ցանկում են Շողակաթ Վարդանյանի «1489» և Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմերը։ Հայաստանից ներկայացված Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» խաղարկային ֆիլմը։ |hetq.am|
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործով տուժողների հարցաքննությունը։ Դատարանում ցուցմունք տվեցին զոհված զինծառայողների ծնողներ Ալեքսանդր Ղազարյանը եւ Արթուր Թեւոսյանը։ Տուժող Ալեքսանդր Ղազարյանի որդին՝ Էդուարդ Ղազարյանը, 44-օրյա պատերազմի սկսվելու ժամանակ արդեն 1 տարի 9 ամիս ժամկետային ծառայության մեջ է եղել Մարտունու N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտում։ Սեպտեմբերի 27-ից նա մարտական հերթապահության է եղել Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի առաջնագծում։ Վերջին անգամ հոր հետ խոսել է հոկտեմբերի 10-ին, դրանից հետո ընտանիքի անդամների հետ կապը կորել է, եւ հարազատները միայն պատերազմի ավարտից հետո են իմացել, որ որդին վաշտի ողջ անձնակազմի հետ զոհվել է Հադրութում։
Ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Գուգարքի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]
Լարսը 2 ուղղություններով փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: [ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյան] |arm.sputniknews.ru|
ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Գագաթնաժողովը կնախագահի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ |tert.am|
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին, երկկողմ հետաքրքրության տնտեսական թեմաներին, տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու Հայաստան-ԵՄ հարաբերություններին: [ՀՀ ԱԺ]
Քիմիկների գործով վկան հրամանը չի փոխանցել մյուս հերթափոխին՝ հիմնվելով իր ենթադրության վրա
23:03 - 26 նոյեմբերի, 2024Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են
22:36 - 26 նոյեմբերի, 2024Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ․ Նիկոլ Փաշինյան
22:02 - 26 նոյեմբերի, 2024Երկրաշարժ՝ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում
21:26 - 26 նոյեմբերի, 2024ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջադրվել է Արմավիրի մարզպետի թեկնածու
21:03 - 26 նոյեմբերի, 2024Շողակաթ Վարդանյանի «1489» և Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմերը Օսկարի ցանկում են |hetq.am|
20:42 - 26 նոյեմբերի, 2024Անահիտ Ավանեսյանը Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին
20:32 - 26 նոյեմբերի, 2024«Կարո՞ղ էր Գոռ Իշխանյանն ինձ զրկել զավակ ունենալու իրավունքից»․ շարունակվում է Հադրութում զոհված 73 զինծառայողների ծնողների հարցաքննությունը
20:28 - 26 նոյեմբերի, 2024Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ
20:17 - 26 նոյեմբերի, 2024Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն |1lurer.am|
20:03 - 26 նոյեմբերի, 2024Քիմիկների գործով վկան հրամանը չի փոխանցել մյուս հերթափոխին՝ հիմնվելով իր ենթադրության վրա
23:03 - 26 նոյեմբերի, 2024Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են
22:36 - 26 նոյեմբերի, 2024Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ․ Նիկոլ Փաշինյան
22:02 - 26 նոյեմբերի, 2024Երկրաշարժ՝ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում
21:26 - 26 նոյեմբերի, 2024ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջադրվել է Արմավիրի մարզպետի թեկնածու
21:03 - 26 նոյեմբերի, 2024Շողակաթ Վարդանյանի «1489» և Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմերը Օսկարի ցանկում են |hetq.am|
20:42 - 26 նոյեմբերի, 2024Անահիտ Ավանեսյանը Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին
20:32 - 26 նոյեմբերի, 2024«Կարո՞ղ էր Գոռ Իշխանյանն ինձ զրկել զավակ ունենալու իրավունքից»․ շարունակվում է Հադրութում զոհված 73 զինծառայողների ծնողների հարցաքննությունը
20:28 - 26 նոյեմբերի, 2024Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ
20:17 - 26 նոյեմբերի, 2024Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն |1lurer.am|
20:03 - 26 նոյեմբերի, 2024