ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում։ [ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին] |1lurer.am|
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ ՊՆ-ից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը ՀՀ իշխանությունների հետ սկզբունքորեն համաձայնեցված է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ռուս պաշտոնյան նշել է, որ այժմ հայկական կողմից սպասում են վերջնական հաստատման, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկել է: |armenpress.am|
Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով դատական նիստը այսօր ըստ էության չկայացավ․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գումարտակը հերթական անգամ կալանավորին չէր բերել դատարան աշխատանքային ծանրաբեռնվածության եւ աշխատակազմի թափուր հաստիքների պատճառով։ Չէին ներկայացել նաեւ դատակոչված երկու վկաները։ Նշենք, որ սա միակ դեպքը չէ, երբ դատական նիստը հետաձգվում է, որովհետեւ ուղեկցող գումարտակը ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ չի կարողանում ապահովել կալանավորի ներկայությունը։ Երբեմն էլ նույն պատճառաբանությամբ կալանավորները ուշացումով են բերվում դատարան, եւ դատավարության մասնակիցները ստիպված են լինում ժամեր շարունակ սպասել։ Ուղեկցող գումարտակի ծանրաբեռնվածությանը գումարվում է նաեւ դատավորների եւ դատարանների ծանրաբեռնվածությունը․ «Ուրբաթ օրերին ես իրավունք չունեմ այս դահլիճում նիստ նշանակելու, քանի որ դատարանի նախագահի հրամանով նիստերի դահլիճը բաժանվել է դատավորների միջեւ։ Ռիսկային է, բայց նշանակենք՝ հույսով, որ ազատ այլ դահլիճ կգտնենք»,– հաջորդ նիստը նշանակելով՝ ասաց դատավորը։
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ։ Բաքուն ոչ բարեկամական գործողություն է անվանել Անջեյ Դուդայի այցը՝ նշելով, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ։ «Խորապես ցավում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակային շոուին», որը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը։ Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ դիմումներին՝ ուղղված Լեհաստանի նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին, լեհական կողմը զերծ չի մնացել այս սադրիչ քայլից։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ այս ոչ բարեկամական գործողության դեմ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Արմեն Ղազարյանն ազատվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը․ Ագնեսա Խամոյան «Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, և բնական է, եթե խմբակցության որևէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։ Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը: Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո»,- գրել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը իր ֆեյսբուքյան էջում:
Տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հաստատել է Գլխավոր դատախազությունը: Թե կոնկրետ ինչ հոդվածով է հարուցված քրգործը, կան մեղադրյալներ, քանիսն են, դատախազությունը չի մանրամասնում, այլ հղում է անում «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» այն դրույթին, ըստ որի՝ տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Դատախազությունը չի մանրամասնում, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Քրգործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Գործն առնչվում է ԲՏԱ նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։ Այդ ժամանակ նախարարը ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։ Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նրա անունը։ Նախագահականից «Ազատության»-ը փոխանցել են չեն մեկնաբանում և չեն անդրադառնում թեմային։ |azatutyun.am|
Աշխատանքային հրատապ խնդիրներով պայմանավորված՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցել երեկ Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին: Այս մասին, «Ազատության» հարցին ի պատասխան, փոխանցել են ԱՀԾ-ից՝ տեղեկացնելով, որ նիստին մասնակցել է ծառայության ներկայացուցիչ:
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործի քննությունը։ ՌՈ նախկին ծառայող Արմեն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրեն տեղեկացրել են, որ քիմիկները ավտոբուսներով գալու են, իջնեն իրենց հենակետում, ապա երթը ոտքով շարունակեն։ Ստացվել է այնպես, սակայն, որ նշված վայրում իջնելու փոխարեն զորախումբը ավտոբուսներով խորացել է մինչեւ Զանգելան եւ ընկել շրջափակման մեջ։ Ներկաների հարցին՝ իջնելու հրամանը փոխանցե՞լ է մյուս ավագին, որի հերթապահության ժամանակ էլ եկել է զորքը, վկան դրական պատասխանեց։ Դատախազը հայտարարեց, որ վկայի խոսքերում էական հակասություններ կան։ Նախաքննության ժամանակ վկան ասել էր, որ երբ իր հերթափոխն ավարտվել է, ինքը այդ հրամանը չի փոխանցել մյուս հերթափոխի ավագին՝ ենթադրելով, թե նա տեղյակ է․ «Այդ խոսակցության ընթացքում է ավագը մեզ մոտեցել, դրա համար եմ ենթադրել։ Եթե իմանայի, որ չի լսել, կասեի»,– նշել է նա։
Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Տիգրան Ավինյան
22:13 - 27 նոյեմբերի, 2024Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
21:40 - 27 նոյեմբերի, 2024ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
21:38 - 27 նոյեմբերի, 2024ՀՀ ԱԳՆ-ն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին |1lurer.am|
21:10 - 27 նոյեմբերի, 2024ՌԴ նախագահ Պուտինը ժամանել է Ղազախստան |1lurer.am|
20:50 - 27 նոյեմբերի, 2024Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին
20:47 - 27 նոյեմբերի, 2024Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի. Զախարովա |1lurer.am|
20:25 - 27 նոյեմբերի, 2024Արթիկի տարածաշրջանի և Կոտայքի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
20:02 - 27 նոյեմբերի, 2024ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
19:59 - 27 նոյեմբերի, 2024Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա |armenpress.am|
19:24 - 27 նոյեմբերի, 2024Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Տիգրան Ավինյան
22:13 - 27 նոյեմբերի, 2024Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
21:40 - 27 նոյեմբերի, 2024ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
21:38 - 27 նոյեմբերի, 2024ՀՀ ԱԳՆ-ն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին |1lurer.am|
21:10 - 27 նոյեմբերի, 2024ՌԴ նախագահ Պուտինը ժամանել է Ղազախստան |1lurer.am|
20:50 - 27 նոյեմբերի, 2024Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին
20:47 - 27 նոյեմբերի, 2024Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի. Զախարովա |1lurer.am|
20:25 - 27 նոյեմբերի, 2024Արթիկի տարածաշրջանի և Կոտայքի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
20:02 - 27 նոյեմբերի, 2024ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
19:59 - 27 նոյեմբերի, 2024Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա |armenpress.am|
19:24 - 27 նոյեմբերի, 2024