Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար: Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: [ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյան] |arm.sputniknews.ru|
Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն «ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված են եղել դատավորների և դատական իշխանության անկախության սահմանափակմանը։ Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը։ Պարբերաբար իրականացվող նման գործողությունները էապես սահմանափակել են դատավորների իրավունքները, թուլացրել դատական իշխանության անկախությունն ու հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ»,- ասված է միության հայտարարության մեջ։
Ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Թուրքիա է այցելել։ Անկարայում նրան ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաղորդվում է, որ Էրդողանի և Ռյուտեի հանդիպման ժամանակ ակնկալվում է քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի ներկա իրավիճակը։ |factor.am|
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վայր դնելու որոշումը: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է Աղազարյանը: Պատգամավորը չի պատասխանել իր հրաժարականի վերաբերյալ այլ հարցերի: |tert.am|
Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները չորսօրյա ռազմական զորավարժություններ են սկսել: Ըստ իրանական IRNA-ի՝ զորավարժության նպատակն է կազմակերպված ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարը, ընդհանուր սահմանի անվտանգությունը, ռազմական հնարավորությունների ավելացումն ու երկու երկրների ընդհանուր շահերն առաջ մղելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մարտավարական և օպերատիվ մակարդակներում պաշտպանական համագործակցության ընդլայնումը։ Իրանն ու Ադրբեջանը ընթացիկ տարում երրորդ անգամ են զորավարժություն անցկացնում, իսկ այս ամսում՝ երկրորդ անգամ։ |civilnet.am|
Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով ծայրահեղ աջ Կալին Ջորջեսկուն և վարչապետ Մարչել Չոլակուն գրեթե հավասար ձայներ են հավաքել: Ամենայն հավանականությամբ, հենց այս երկու թեկնածուները կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը անցկացվելու է դեկտեմբերի 8-ին։ Ըստ Կենտրոնական ընտրական բյուրոյի՝ ձայների 96%-ի հաշվարկի արդյունքներով Ջորջեսկուն ստանում է ձայների 22%-ը, իսկ Չոլակուն՝ 20%-ը։ BBC-ն նշում է, որ Ջորջեսկուի ցուցաբերած արդյունքները բավական մեծ անակնկալի են բերել բոլորին. նա որևէ կուսակցության չի պատկանում և իր ընտրարշավը հիմնականում անցկացրել է TikTok սոցիալական հարթակում։ Ռումինիայում նախագահը հիմնականում խորհրդանշական դեր ունի, բայց զգալի ազդեցություն ունի արտաքին քաղաքականության հարցում և վերահսկում է երկրի պաշտպանական ծախսերը։ |armenpress.am|
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի դեսպանատան մոտ։ Նա վիրավորել է երեք ոստիկանի, որից հետո սպանվել է ոստիկանների կողմից։ Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործության հնարավոր հանցակիցների։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շրջափակված է։ Իշխանությունները մոտակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը մինչև ոստիկանական գործողությունների ավարտը: |azatutyun.am|
Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու: Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կհավաքի ձայների կեսից ավելին։ Եթե ոչ ոք չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, երկու շաբաթից կկայանա երկրորդ փուլ, որտեղ հաղթելու համար պետք է հավաքել պարզ մեծամասնություն։ |factor.am|
Վրաստանի ՆԳՆ-ն ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել հետևել օրենքի պահանջներին և առաջիկա բողոքի ակցիայի ժամանակ զերծ մնալ անօրինական գործողություններից։ Ընդդիմությունը, որը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այսօր հավաքվելու է Թբիլիսիի կենտրոնում և պատրաստվում է գիշերել խորհրդարանի շենքի մոտ։ Վաղը այստեղ նախատեսված է օրենսդիր մարմնի առաջին նիստը։ Վրաստանի ՆԳՆ-ն շեշտել է, որ ռազմավարական կամ առանձնապես կարևոր օբյեկտի արգելափակումն օրենքով արգելված է, և դրա համար սպառնում է քրեական պատասխանատվության։ |azatutyun.am|
Թուրքիայում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել |1lurer.am|
22:33 - 25 նոյեմբերի, 2024Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար |arm.sputniknews.ru|
22:07 - 25 նոյեմբերի, 2024Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահի թեկնածու չի առաջադրվի |aliq.ge|
21:40 - 25 նոյեմբերի, 2024Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը |factor.am|
21:10 - 25 նոյեմբերի, 2024Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն
20:50 - 25 նոյեմբերի, 2024Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա |1lurer.am|
20:37 - 25 նոյեմբերի, 2024Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
20:06 - 25 նոյեմբերի, 2024Ծառուկյանի բիտումի և քսայուղերի գործարանի ՇՄԱԳ նախագծին բացասական եզրակացություն է տրվել |hetq.am|
19:50 - 25 նոյեմբերի, 2024Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ
19:48 - 25 նոյեմբերի, 2024Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
19:40 - 25 նոյեմբերի, 2024Թուրքիայում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել |1lurer.am|

19:40 - 25 նոյեմբերի, 2024