44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հովհաննիսյանն այսօր ներկայացել էր դատարան՝ հարցաքննվելու Իշխանաձորում հակառակորդի ԱԹՍ–ից 18 զինծառայողի զոհվելու գործով։ Նա այն վկան է, որ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին  նկատել է երկնքում պտտվող ԱԹՍ–ն եւ զինծառայողների անձնակազմին տեղեկացրել այդ մասին․ «Երբ «Ուրալը» հասնում է խաչմերուկ, կանգնեցնում եմ, տեղեկացնում եմ, մեքենայի ավագը ամեն զինվորի մի ուղղությամբ ցրվելու հրաման է տալիս։ Րոպեներ անց մոտենում է պիկապ ավտոմեքենա (որի մեջ եղել է հրամանատար Անդրանիկ Վերանյանը,–հեղ․), ու ավագը մոտենում է դրան։ Չգիտեմ՝ ինչ են խոսում, հրաման են տալիս, որ զորքը հավաքվի, որ շարժվեն Իշխանաձորի ուղղությամբ։ Մենք ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք։ Երբ զորքը նստեց, շարժվեց, մոտ 200 մ դիք բարձրանալուց հետո տեսանք, որ ԱԹՍ–ն խփեց»,– պատմեց Սենիկ Հովհաննիսյանը։ Նրա համոզմամբ՝ եթե բոլորը միասին չլինեին, եւ մնային պատսպարված, հնարավոր է՝ այդքան զոհ չունենային։

Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Վայոց ձոր:  Պատվիրակությունը հանդիպել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների հետ և դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։

[ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն]

Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Վայոց ձոր: Պատվիրակությունը հանդիպել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների հետ և դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն]

 Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։  |azatutyun.am|

 Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։ Ընդհատումների գումարային  քանակը  մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի քաղաքային համայնքում՝ 10 ընդհատումը, գյուղական համայնքում և մնացած բոլոր այլ սպառողների համար՝ 15 ընդհատումը: [ՀԾԿՀ]

Լոռու և Տավուշի մարզերում 2024թ․  մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան։ Փոխհատուցման ենթակա վնասների տեսակներից են բազմաբնակարան շենքի բնակարան կամ անհատական բնակելի տանը, կենցաղային առաջնային գույքին՝ գազօջախ, սառնարան, հեռուստացույց և այլն, պատճառված վնասները։ Այլ վնասների փոխհատուցմանն անդրադարձ է կատարվելու առանձին։ Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամ՝ անշարժ գույքի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, և 800 հազար դրամ՝ մյուս բնակավայրերում։ |armenpress.am|

 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին ԱՄՆ անկախության օրվա առթիվ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան»,- ի թիվս այլնի՝ նշվում է ուղերձում։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։  [ՀՀ ԱԳՆ]

 Տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպումը: Կողմերն ընդունել են «Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» փաստաթուղթը: Հռչակագրում նշվում է, որ ադրբեջանական կողմը վճռականորեն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին։ Չինական կողմն էլ նշել է, որ Պեկինն աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը։ |1lurer.am|

 Երևանի 55-ամյա բնակիչը Արարատի մարզի 47-ամյա բնակչին առաջարկել է անասնաֆերմաում կատարել անասնապահի աշխատանք՝ խոստանալով ամսական 80.000-150.000 ՀՀ դրամ աշխատավարձ և բնակության կացարան։ Վերջինս, համաձայնելով առաջարկին, 2018 թ. հունիսից ընտանիքի հետ տեղափոխվել ու բնակվել այնտեղ։ Շուրջ երկու ամիս նշված վայրում աշխատելու ընթացքում Երևանի 55-ամյա բնակիչը չի վճարել աշխատավարձ, իսկ 5 հատ գոճիների սատկելուց հետո ծեծի է ենթարկել նրան՝ պահանջելով դրանց դիմաց վճարել 2.000.000 ՀՀ դրամ գումար կամ երեքից հինգ տարի անվճար աշխատել իր համար։ Նա 47-ամյա տղամարդուն ստիպել է կազմել ձեռագիր փաստաթուղթ՝ 5 տարի անասնապահի աշխատանք կատարելու մասին։ 55-ամյա տղամարդը 2018թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է կիրառել  47-ամյա տղամարդու նկատմամբ։ Նա պահանջել է իրեն փոխանցել վերջինիս մոր կենսաթոշակի գումարը։ Արդյունքոմ՝ մինչև 2023 թվականի օգոստոս ամիսը 47-ամյա տղամարդը նրան է փոխանցել շուրջ 2.075.000 ՀՀ դրամ գումար:

Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պուտինը հայտարարել է, որ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում հարաբերությունները դրական են զարգանում։ Ալիևը գոհունակություն է հայտնել 2022 թվականին երկրների միջև ստորագրված դաշնակցային հռչակագրի հաջողությամբ իրագործվելու կապակցությամբ․ «Դրա բոլոր կետերն արտացովում են իրական կյանքում։ Մենք ավելի քան երկու տարի աշխատում ենք որպես դաշնակիցներ և ցուցադրում ենք լավ արդյունք։ Այսօր այդ մասին մանրամասն կխոսենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էրդողանն Աստանայում հանդիպել է Սի Ցզինպինի հետ

 |factor.am|

Էրդողանն Աստանայում հանդիպել է Սի Ցզինպինի հետ |factor.am|

22:29 - 04 հուլիսի, 2024
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

21:57 - 04 հուլիսի, 2024
Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից

Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից

21:52 - 04 հուլիսի, 2024
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը
 |armenpress.am|

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը |armenpress.am|

21:27 - 04 հուլիսի, 2024
Աբխազիան իր բողոքն է հայտնել Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ

Աբխազիան իր բողոքն է հայտնել Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ

21:26 - 04 հուլիսի, 2024
«Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը

«Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը

21:03 - 04 հուլիսի, 2024
Կանադան բարձր է գնահատում ՀՀ շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանը. դեսպանը՝ ՀՀ նախագահին

Կանադան բարձր է գնահատում ՀՀ շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանը. դեսպանը՝ ՀՀ նախագահին

20:23 - 04 հուլիսի, 2024
Երևանում վերջին 6 ամսում ավելի քան 100 ծառ է տապալվել. քաղաքապետարան

Երևանում վերջին 6 ամսում ավելի քան 100 ծառ է տապալվել. քաղաքապետարան

19:41 - 04 հուլիսի, 2024
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ դիտարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ դիտարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

18:42 - 04 հուլիսի, 2024
Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

17:21 - 04 հուլիսի, 2024

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Հայկազ Գրիգորյանը չի փոշմանում նահանջի հրաման տալու համար, ասում է՝ 80 հոգու կյանք է փրկել․ դատարանը հեռացել է վերդիկտ կայացնելու

Հայկազ Գրիգորյանը չի փոշմանում նահանջի հրաման տալու համար, ասում է՝ 80 հոգու կյանք է փրկել․ դատարանը հեռացել է վերդիկտ կայացնելու

Հակակոռուպցիոն դատարանում 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին առնչվող գործի հիմնական դատալսումների փուլի վերջին նիստն էր այսօր։ Դատարանը, նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի, լսելով մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի եզրափակից խոսքը, հեռացավ վերդիկտ կայացնելու։ Վերդիկտը մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունն է։ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ այն բանի համար, որ զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ինքը չի փախել, այլ ինչքան կարողացել է, մնացել է տեղում, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել հակառակորդին, փրկել է իր անձնակազմի կյանքը։ Այսօր իր եզրափակիչ ելույթում Հայկազ Գրիգորյանը վերահաստատեց դատաքննական ցուցմունքում ասած իր պնդումը՝ չի փոշմանում, որ իր վաշտին նահանջի հրաման է տվել, քանի որ այդպիսով փրկել է 80 զինծառայողի կյանք։ Ներկայացնելով իր անցած զինվորական ճանապարհը՝ մեղադրյալը նաեւ նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ առաջին իսկ օրից ինքը մեկնել է մարտական հերթապահության, իր ընտանիքն էլ եղել է Ջրականում՝ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նա շեշտեց, որ ինքը փախչելու մտադրություն չի ունեցել, այլ իրավիճակից ելնելով որոշում է կայացրել նշված տեղանքից վաշտը դուրս բերել։ Այդ որոշման մասին, ինչպես նշեց Հայկազ Գրիգորյանը, ինքը տեղյակ է պահել վերադաս հրամանատարությանը, մասնավորապես զորամասի հրամանատար Գարիկ Վարդերեսյանին, ու ստացել հրաման՝ «ոտերներդ տեղներիցդ չպոկեք»։ Նման հրամանը Հայկազ Գրիգորյանի համար տարակուսելի է, նա ասում է՝ տասը տարուց ավելի ծառայության մեջ է եղել, այդպիսի հրաման որեւէ զինվորական իրավական ակտում չի տեսել։ Ի վերջո, ինքը կայացրել է այդ որոշումը․ «Տվյալ տարածքում ես եմ եղել հրամանատարը ու չեմ փոշմանում մինչ օրս, որ կայացրել եմ այդ որոշումը, որովհետեւ փրկվել է 80 զինվորի կյանք»։  Հայկազ Գրիգորյանը ներկայացրեց, որ իր այդ հրամանից հետո զորքը հասել է 9կմ կոչվող տեղանք, որտեղ նրանց դիմավորել է մայոր Չեւրիկյանը (ըստ ամենայնի՝ նկատի ունի մայոր Էդմոնդ Չեւրիկյանին) եւ իրենց հետ չի ուղարկել այն դիրք, որտեղից իջել էին․ «Մայոր Չեւրիկյանը դրա անհրաժեշտությունը չի տեսել»,- ասաց մեղադրյալը՝ նշելով, որ այդ հատվածից իր վաշտին ուղարկել են այլ տեղանք՝ շարունակելու մասնակցել մարտական գործողություններին։ Երկար չխոսեց Հայկազ Գրիգորյանը։ Վերջում նա միայն ասաց՝ տեղը չի գտնում, որ այս դատական գործի բերումով չի կարողանում օգուտ տալ Հայաստանի զինված ուժերին (44-օրյա պատերազմից հետո Հայկազ Գրիգորյանը ծառայության էր անցել ՀՀ զինված ուժերում, այժմ, կալանքից ազատվելուց հետո, նա այլ զբաղվածություն ունի)։ Մեղադրյալի եզրափակիչ ելույթից հետո հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի քանի դիտարկում արեց ինչպես Գրիգորյանի ասածների, այնպես էլ նրա պաշտպան Նորիկ Նորիկյանի եզրափակիչ ճառի վերաբերյալ։ Ավետիսյանի համար ցավալի է, որ Հայկազ Գրիգորյանն իր որոշման ու գործողությունների համար այդպես էլ չի փոշմանում։ Նա ընդգծեց, որ մենք ունենք հայրենիքի պաշտպանության ընդհանուր շահ, եւ այն չի կարող ստորադասվել որեւէ ուրիշ բանի։ Ընդ որում, ինչպես նկատեց մեղադրողը, դա արձանագրված է նաեւ զինվորական համապատասխան փաստաթղթում՝ պաշտպանել հայրենիքը ամեն գնով։ Ինչ վերաբերում է պաշտպանի ելույթին՝ Գեւորգ Ավետիսյանը նախ հիշեցրեց Նորիկյանի այն պնդումը, որ եթե Հայկազ Գրիգորյանը փախչելու մտադրություն ունենար, ապա նահանջից հետո որեւէ այլ գործողության մասնակցելուց ամեն կերպ կխուսափեր, բայց հակառակը՝ նա Հադրութում այլ գործողությունների է մասնակցել։ Ավետիսյանն այս համատեքստում նկարագրեց Հայկազ Գրիգորյանի՝ իր խոսքով՝ հետհանցավոր վարքագծի դրվագներ, որոնք, ըստ նրա, վկայում են այն մասին, որ Գրիգորյանի՝ իրենց բնագծից նահանջելու հրամանը ոչ թե իրավիճակի թելադրանքն է եղել, այլ ունեցել է անձնական շահագրգռվածություն։ Մասնավորապես, նա հիշեցրեց, որ այս գործի շրջանակում խոսվել է «գերեզմաններ» կոչվող տեղամասում մարտական գործողություններից Հայկազ Գրիգորյանի բացակայելու մասին․ ««Գերեզմաններ» [կոչվող տեղանքի մարտական գործողությունների] դրվագում [վկաները] որեւէ տվյալ չհայտնեցին, ասացին, որ ոնց որ [Հայկազ Գրիգորյանն] ավելի շուտ էր դուրս եկել տեղանքից»,- նշեց հանրային մեղադրողը։  Այս դատաքննության ընթացքում վկա Արման Արմաղանյանը, որը եղել է Հայկազ Գրիգորյանի վաշտից, իր ցուցմունքում ասել էր, որ նահանջի ժամանակ հասել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածք, որտեղ եղած կռիվը ցույց է տվել, թե ինչ վիճակում է զորքը։ Նրա խոսքով՝ այդ տեղանքում վաշտի հետ են եղել հրամանատար Հայկազ Գրիգորյանը, լեյտենանտ Գագիկ Հարությունյանը, ավագ ենթասպա, որի անունը վկան չհիշեց․ «Ես շարքի վերջերն էի, իմ զգացողությամբ՝ սպաները մնում են սկզբի հատվածում։ [․․․] Բայց հետո պարզեցինք, որ էդ ժամանակ սպայական կազմից մեր հետ մնացել էր մենակ Գագոն, ինքը վիրավորվել, զինվորների օգնությամբ հետ էր նահանջել»,- ասել է Արմաղանյանը։ Վերջինս, պատասխանելով հանրային մեղադրողի ճշտող հարցին, թե ուր էին սպաները, ասել է, որ երբ բացազատվել են այդ տարածքում, իրենց մոտ սպաներ չեն եղել, իսկ ինքը հետագայում իրեն իրավունք չի վերապահել վերադասին հարցնել, թե որտեղ է եղել այդ ժամանակ։ Հետհանցավոր վարքագծի տրամաբանության համատեքստում հանրային մեղադրողը նաեւ հիշեցրեց Խուռհատ սարի քրեական գործի շրջանակում քննարկված մի դրվագ, երբ Հայկազ Գրիգորյանը, այդ ժամանակ նշանակված լինելով շտաբի պետ, շրջափակումից դուրս է բերել զորքի չնչին հատվածի։ «Երբ զորքին պետք է եղել հրամանատար, վաշտի հրամանատարը բացակայել է․ սա հիմնավորված փաստ է»,- պնդեց հանրային մեղադրողը։ Պաշտպանը հակադարձեց այս պնդումներին՝ հայտարարելով, որ նախ Խուռհատ սարի գործը այս քրեական գործի հետ կապ չունի եւ այնտեղ քննարկված հանգամանքները չեն կապվում այս գործի հանգամանքներին։ Իսկ ինչ վերաբերում է Հայկազ Գրիգորյանի՝ իրենց զբաղեցրած բնագծից նահանջի հրաման տալուն, նա դարձյալ վկայակոչեց զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի ցուցմունքի այն հատվածը, որտեղ վերջինս ասում էր՝ եթե Հայկազ Գրիգորյանն իր ենթակա անձնակազմով սպասեր այդ տարածքում, իրենք գալու էին եւ միասին նահանջ կատարեին։ Այսինքն, ըստ պաշտպանի, այդ տեղանքից նահանջելու ընդհանուր տրամադրվածություն է եղել։ Նա նաեւ պնդեց, որ Հայկազ Գրիգորյանի գործողությունների հետեւանքով չեն եղել ոչ մարդկային, ոչ տարածքային, եւ ոչ էլ տեխնիկայի կորուստներ։ Կողմերի վերջնական ելույթներից հետո դատական նիստը հետաձգվեց, դատարանը հեռացավ վերդիկտ կայացնելու։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։  Պաշտպան Նորիկ Նորիկյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։ Հայկազ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքն ամբողջությամբ՝ այստեղ։ Գլավոր լուսանկարում՝ Հայկազ Գրիգորյանը Հայարփի Բաղդասարյան

Loading...