Ի նշան բողոքի, Ադրբեջանից հայտարարում են, թե Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։ «Այցի չեղարկման պատճառը այն ցուցադրական, դիտավորյալ սպանություններն ու ազգային հողի վրա բռնության ակտերն են, որոնք Ռուսաստանի իրավապահ մարմինները իրականացրել են ադրբեջանցիների դեմ Եկատերինբուրգում՝ առանց դատի և քննության, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգային բնույթը», - հայտնում են Միլի մեջլիսից։
Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը (մոտ 3 գմ): Փրկարարները տարհանել են 10 քաղաքացու․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Շատ լավ հեռախոսազրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։ Նաև վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Խաղաղությունը և բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրա սահմաններից անդին։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ Հայաստանի Կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ [ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար]
Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են: «Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները՝ հիմնված նրանց ազգային պատկանելության վրա, և այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են», - հայտարարել է նախարարությունը։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ |azatutyun.am|
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:«Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով ԵՄ հետ համագործակցությունը շատ կարևոր է», - նշել է նախագահը։ «Մենք կարևորում են Հայաստան ԵՄ սերտ համագործակցությունը և շահագրգռված ենք Ձեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ [ՀՀ նախագահի աշխատակազմ]
Եվրոպական որոշ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է +40°C։ Եվրոպական 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։Իտալիայի առողջապահության նախարարությունը 27 դիտարկվող քաղաքներից 17-ին՝ այդ թվում Հռոմը, Միլանը և Նեապոլը, դասել է ամենաբարձր՝ ջերմային տագնապի մակարդակին։ Մասնագետները շոգային ալիքների հաճախության և ինտենսիվության աճը Հարավային Եվրոպայում կապում են կլիմայի փոփոխության հետ։ Բարձր ջերմաստիճաններ են արձանագրվել նաև Հունաստանում և Պորտուգալիայում, որտեղ ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկները տառապում են եղանակային պայմաններից։ |factor.am| |factor.am|
Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: [ՀՀ ԱԳՆ]
Հունիսի 28-ին Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններն ու երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։ [ՀՀ ՏԿԵ նախարարություն]
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 68 կգ Արամ Սարգսյանը Մ 15 Եվրոպայի առաջնության եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել ոսկե մեդալ։ 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։ 44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։ [Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա]
Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում․ կա տուժած
Այսօր 18:58Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի թագավորություն
Այսօր 18:56ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
Այսօր 18:29Բաքուն չեղարկում է նաև պատգամավորների այցը Մոսկվա |azatutyun.am|
Այսօր 17:13Հրդեհ Երևանի Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
Այսօր 16:32«Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի». Մակրոն
Այսօր 16:12Մակրոնը Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել ՀՀ-ում ընթացող բարեփոխումների օրակարգին
Այսօր 15:34Հանրապետության տարածքում՝ 30-ին, հուլիսի 1-ին և 3-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Այսօր 15:00Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է գրել
Այսօր 14:43ԵՄ-ն՝ ընդդեմ Չինաստանի. մաքսային վեճը խորանում է էլեկտրամեքենաների և այլ հարցերի շուրջ |civilnet.am|
Այսօր 14:13Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում․ կա տուժած
Այսօր 18:58Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի թագավորություն
Այսօր 18:56ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
Այսօր 18:29Բաքուն չեղարկում է նաև պատգամավորների այցը Մոսկվա |azatutyun.am|
Այսօր 17:13Հրդեհ Երևանի Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
Այսօր 16:32«Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի». Մակրոն
Այսօր 16:12Մակրոնը Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել ՀՀ-ում ընթացող բարեփոխումների օրակարգին
Այսօր 15:34Հանրապետության տարածքում՝ 30-ին, հուլիսի 1-ին և 3-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Այսօր 15:00Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է գրել
Այսօր 14:43ԵՄ-ն՝ ընդդեմ Չինաստանի. մաքսային վեճը խորանում է էլեկտրամեքենաների և այլ հարցերի շուրջ |civilnet.am|
Այսօր 14:13