Նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք, հայտնել է ՔԿ խոսնակը։ «Քննությամբ դեռևս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով Կ. Խաչատրյանը իրենց տանը, իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։ Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր»,- նշված է Գոռ Աբրահամյանի գրառման մեջ։
ԵՄ-ն դժգոհ է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցությունից։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ներկայումս ԵՄ-ում նախագահող Հունգարիայի վարչապետ Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին տեղի է ունեցել բացառապես Հունգարիայի և այս կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նշվում է նաև, որ Հունգարիան ԵՄ-ից մանդատ չի ստացել ԹՊԿ հետ հարաբերությունները խթանելու համար։ Բացի այդ, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությունը մերժում է թյուրքախոս երկրների կողմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը լեգիտիմացնելու փորձերը, ինչպես նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն որպես սուբյեկտ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությանը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին մեկնել է ՌԴ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով։ [ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն]
Ֆրանսիայում այսօր անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրությունների այս փուլով վճռվելու է Ազգային ժողովի 577 տեղերից 501-ի հարցը: |azatutyun.am|
Գորիսում ընտանիքի 7 անդամ թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց, 4-ամյա երեխան մահացել է։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակը հայտնել է, որ բուժհաստատություն է տեղափոխվել ընտանիքի հայրը, մայրը և 5 երեխաները․ «Ծնողների վիճակը լավ է, մայրը դուրս է գրվել, հայրը վաղը դուրս կգրվի, 4 տարեկան երեխան արդեն իսկ կլինիկական մահով է դիմել բուժօգնության Գորիսում, 9 տարեկան երեխայի առողջական վիճակը ծանր է եղել, նրան ռեանիմոբիլով տեղափոխել ենք Երևան, առողջական վիճակում դրական դինամիկա կա, երեք երեխաները բուժօգնությունը շարունակում են ստանալ Գորիսում, առողջական վիճակները լավ է: Սննդային մթերքից և փսխման զանգվածից լաբորատոր փորձաքննություն է իրականացվում, երկուշաբթի արդյունքները պարզ կլինեն, թունավորման պատճառները կիմանանք»։
Խաշթառակի համար այլընտրանքային կամուրջ է կառուցվում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կադրեր հրապարակելով աշխատանքներից։
Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը, որոնք հավանություն են տալիս Հայաստանին և «անտեսում են Ադրբեջանի մտահոգությունները»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, նշելով` Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում: «Սա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում, ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև համաշխարհային անվտանգության համար»,- ասել է Ֆիդանը Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստuի իր ելույթում։ |1lurer.am|
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքի իր պաշտոնական էջում անդրադարձել է ԱՄՆ-ի Վրաստանի հետ համատեղ զորավարժությունների հետաձգմանը, նշելով` սպառնալիքի տակ է դրվում Վրաստանի ռազմավարական գործընկերությունը, որի վրա հիմնված է երկրի պաշտպանական ուժերի հզորացումը և մերձեցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին։ «Եվրոպայի ուղին վտանգի տակ դրվեց՝ ընդունելով ռուսական օրենքը, ամերիկացի գործընկերներին վիրավորելով ու նրանց հասցեին մեղադրանքներ ներկայացնելով։ Այս պահին թուլացած և մեկուսացված Վրաստանը շատ ավելի մեծ սպառնալիքի տակ է»,- գրել է նախագահը։ |factor.am|
Իրանի նոր նախագահ է ընտրվել նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Պեզեշքիանը` 16.3 մլն ձայնով։ Իսկ նրա մրցակից Սաիդ Ջալիլին հավաքել է 13.5 մլն ձայն։ |mehrnews.com|
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը: Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: [ՀՀ ՊՆ]
Բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի. Գնել Սանոսյան
18:24 - 07 հուլիսի, 2024Նախնական տվյալներով՝ նախկին դատախազ Կարեն Խաչատրյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք. Գոռ Աբրահամյան
16:25 - 07 հուլիսի, 2024ԵՄ-ն դժգոհ է Օրբանի՝ օկուպացված Շուշիում ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցությունից |tert.am|
15:28 - 07 հուլիսի, 2024Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն
14:59 - 07 հուլիսի, 2024Հունգարիան չեղարկել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ բանակցությունները՝ «տեխնիկական պատճառներով» |azatutyun.am|
14:56 - 07 հուլիսի, 2024Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա. Պետդեպի ներկայացուցիչ |tert.am|
12:20 - 07 հուլիսի, 2024Նախարար Պապոյանը մեկնել է ՌԴ՝ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
11:45 - 07 հուլիսի, 2024Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլն է |azatutyun.am|
11:07 - 07 հուլիսի, 2024ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ՆԳՆ ՓԾ
10:48 - 07 հուլիսի, 2024Հրդեհ Արտաշեսյան փողոցում․ ՆԳՆ ՓԾ
10:44 - 07 հուլիսի, 2024Բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի. Գնել Սանոսյան
18:24 - 07 հուլիսի, 2024Նախնական տվյալներով՝ նախկին դատախազ Կարեն Խաչատրյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք. Գոռ Աբրահամյան
16:25 - 07 հուլիսի, 2024ԵՄ-ն դժգոհ է Օրբանի՝ օկուպացված Շուշիում ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցությունից |tert.am|
15:28 - 07 հուլիսի, 2024Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն
14:59 - 07 հուլիսի, 2024Հունգարիան չեղարկել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ բանակցությունները՝ «տեխնիկական պատճառներով» |azatutyun.am|
14:56 - 07 հուլիսի, 2024Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա. Պետդեպի ներկայացուցիչ |tert.am|
12:20 - 07 հուլիսի, 2024Նախարար Պապոյանը մեկնել է ՌԴ՝ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
11:45 - 07 հուլիսի, 2024Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլն է |azatutyun.am|
11:07 - 07 հուլիսի, 2024ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ՆԳՆ ՓԾ
10:48 - 07 հուլիսի, 2024Հրդեհ Արտաշեսյան փողոցում․ ՆԳՆ ՓԾ
10:44 - 07 հուլիսի, 2024