Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Բաքվի նկատմամբ տարածքային հավակնությունները»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա ընդգծել է, որ այդ կետերի փոփոխությունն անհրաժեշտ է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար։ «Հայաստանի Սահմանադրության մեջ մնում են հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ։ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ չլուծված հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Իսկ ունիսի վերջին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել առաջարկությունների նոր փաթեթը»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ |hetq.am|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Թուրքական կողմի փոխանցմամբ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ թուրք-իրանական հարաբերությունները ապագայում ևս կզարգանան բոլոր ոլորտերում։ |azatutyun.am|
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական կառավարման պատասխանատու պաշտոնում։ Պուտինն ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակվեն իր նախագահության ընթացքում և երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվեն: Պուտինն անդրադարձել է նաև Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը, հատկապես էներգետիկայի և տրանսպորտային ոլորտում: Նա Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: [Կրեմլի մամուլի ծառայություն] |tert.am|
Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Այս մասին ՀՀ ԱԳՆ խոսնակը ասել է Ազատության» հետ զրույցում։ Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում գործընկերների հանդիպմանը՝ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։ [ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելություն]
Հուլիսի 9-10-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ [ՀՀ ԱԳՆ]
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հոկտեմբերին կհանդիպեն Ժնևում։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև վերջին ամիսներին երկու հանդիպում է կայացել՝ մարտի 22-ին ու մայիսի 16-ին։|civilnet.am|
Ազատության պողոտայի մի խումբ բնակիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ նոր շենքի կառուցման։ Ազատություն 12/2 շենքի բնակիչներից մեկը հայտարարեց, որ առավոտյան մեծ թվով ոստիկաններ ներխուժել են բակ՝ ապահովելու շինարարության մեկնարկը այն դեպքում, երբ խախտումների մասին բողոքներ են ներկայացվել համապատասխան մարմիններին։ Քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։ «Կաթսայատան տեղը ուզում են կառուցել 3-4 բժշկական կենտրոն այն դեպքում, երբ գեոլոգիական, սեյսմիկ, բնապահպանական, քաղաքաշինական, կոմունիկացիոն լուրջ խախտումներ կան։ Բոլոր տեղերը դիմումները տրված են՝ դատախազություն, քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն, բոլոր տեղերն ահազանգ տվել ենք և պահանջել ենք՝ կասեցվի շինարարությունը, մինչև հարցը պարզվի, բայց տրված շինթույլտվության ժամկետը լրանում է ուղիղ 20 օր հետո, եթե լրացավ, երկրորդ անգամ թույլտվություն չեն տալու, բացառվում է: Դրա համար ուժով, զոռբայությամբ իրենց գործողությունն ուզում են իրականացնեն»,- ասաց բնակիչը։ |news.am|
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում է, որտեղ հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Օրբանը, Բուդապեշտը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցում Պեկինի խաղաղության նախաձեռնությունը։ Նրա խոսքով իրենք «միշտ խաղաղության կողմնակիցն են և երբեք ոչ պատերազմի», քանի որ Հունգարիայի ժողովուրդը ձգտում է խաղաղության, հավասարակշռության և ներդաշնակության։Մինչ այս՝ հուլիսի 2-ին, Օրբանն այցելել էր Կիև, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, իսկ հուլիսի 5-ին Մոսկվայում բանակցություններ էր վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ |tert.am|
Նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք, հայտնել է ՔԿ խոսնակը։ «Քննությամբ դեռևս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով Կ. Խաչատրյանը իրենց տանը, իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։ Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր»,- նշված է Գոռ Աբրահամյանի գրառման մեջ։
Սամանթա Փաուերը ժամանել է Երևան
23:02 - 08 հուլիսի, 2024Ադրբեջանը դարձյալ բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը |hetq.am|
22:30 - 08 հուլիսի, 2024Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների հանդիպումը |news.am|
21:30 - 08 հուլիսի, 2024Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ |azatutyun.am|
20:39 - 08 հուլիսի, 2024Անկասկած, կամրապնդենք բարեկամ Ռուսաստանի հետ հարաբերությունները. Իրանի նորընտիր նախագահը՝ Պուտինին |tert.am|
20:25 - 08 հուլիսի, 2024Երթևեկության փոփոխություններ Գարեգին Նժդեհի–Արշակունյաց, Արցախի–Արին Բերդի և Գայի պողոտայի մի շարք խաչմերուկներում
19:53 - 08 հուլիսի, 2024Քննարկվել են սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության հարցեր. հանդիպում ՄԻՊ գրասենյակում
19:44 - 08 հուլիսի, 2024Գազամատակարարման վթարային դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանում
19:10 - 08 հուլիսի, 2024Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող բռնագրավված առանձնատան վաճառքից ստացված գումարի հնարավոր վերադարձ Հայաստանի Հանրապետությանը
18:28 - 08 հուլիսի, 2024Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ |azatutyun.am|
17:17 - 08 հուլիսի, 2024Սամանթա Փաուերը ժամանել է Երևան
23:02 - 08 հուլիսի, 2024Ադրբեջանը դարձյալ բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը |hetq.am|
22:30 - 08 հուլիսի, 2024Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների հանդիպումը |news.am|
21:30 - 08 հուլիսի, 2024Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ |azatutyun.am|
20:39 - 08 հուլիսի, 2024Անկասկած, կամրապնդենք բարեկամ Ռուսաստանի հետ հարաբերությունները. Իրանի նորընտիր նախագահը՝ Պուտինին |tert.am|
20:25 - 08 հուլիսի, 2024Երթևեկության փոփոխություններ Գարեգին Նժդեհի–Արշակունյաց, Արցախի–Արին Բերդի և Գայի պողոտայի մի շարք խաչմերուկներում
19:53 - 08 հուլիսի, 2024Քննարկվել են սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության հարցեր. հանդիպում ՄԻՊ գրասենյակում
19:44 - 08 հուլիսի, 2024Գազամատակարարման վթարային դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանում
19:10 - 08 հուլիսի, 2024Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող բռնագրավված առանձնատան վաճառքից ստացված գումարի հնարավոր վերադարձ Հայաստանի Հանրապետությանը
18:28 - 08 հուլիսի, 2024Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ |azatutyun.am|
17:17 - 08 հուլիսի, 2024