Հունվարի 11-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից։ Անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ [ՆԳՆ ոստիկանություն]

Հարավային Կորեայում վթարի ենթարկված մարդատար ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են ձայնագրությունը վթարից մոտ չորս րոպե առաջ, ինչպես հաղորդում է CBS news լրատվամիջոցը՝ հունվարի 11-ին հայտնել են հարավկորեական պաշտոնյաները: Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ պարզ չէ, թե ինչու սարքերը չեն գրանցել տվյալները վերջին չորս րոպեների ընթացքում: Հարավային Կորեայի քննիչները հայտնել են, որ օդային երթևեկության վերահսկիչները զգուշացրել են օդաչուին թռչունների հնարավոր հարվածների մասին օդանավի աղետի ազդանշան տալուց երկու րոպե առաջ, որը հաստատում է, որ թռչնի հարված է տեղի ունեցել, որից հետո օդաչուն փորձել է վթարային վայրէջք կատարել:

Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում է CNN-ը։ Արյվել է մոտ 154,9 քառակուսի կիլոմետր տարածք։ Տարհանված մարդկանց թիվը հասել է 153 հազարի։ Ներկայումս Լոս Անջելեսի տարածքում շարունակում են 6 խոշոր հրդեհներ մոլեգնել։ Հրշեջները հայտարարել են, որ կարողացել են երկու ամենախոշորները մասնակի տեղանյացնել և վերահսկողության տակ վերցնել Ալտադինա և Փասիֆիկ Փալիսեյդս շրջաններում։ Օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ քամու արագությունն այս օրերին պիտի նվազի, ինչը փոքր-ինչ կհեշտացնի հրշեջների աշխատանքը։ |azatutyun.am|

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել: Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Տելեգրամյան գրառմանը նա կցել է զինվորական վկայականի լուսանկար, որը, հավանաբար, պատկանում է գերիներից մեկին։ «Դա հեշտ չէր. սովորաբար ռուսներն ու հյուսիսկորեացի մյուս զինվորներն անում են հնարավորը, որ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի ներգրավվածության ապացույցներ չլինեն»,- գրել է Զելենսկին։ |1lurer.am|

 |1lurer.am|

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել: Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Տելեգրամյան գրառմանը նա կցել է զինվորական վկայականի լուսանկար, որը, հավանաբար, պատկանում է գերիներից մեկին։ «Դա հեշտ չէր. սովորաբար ռուսներն ու հյուսիսկորեացի մյուս զինվորներն անում են հնարավորը, որ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի ներգրավվածության ապացույցներ չլինեն»,- գրել է Զելենսկին։ |1lurer.am| |1lurer.am|

Գրանցվել է երկրաշարժ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]

ՀՀ-ն դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «2024թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է. «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»», - գրել է Նազելի Բաղդասարյանը։

Առնվազն 11 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանում բռնկված անտառային հրդեհների հետևանքով, հաղորդում է CNN-ը:  Երկու խոշոր հրդեհները՝ Իթոնը և Պալիսադեսը, մեկուսացված են համապատասխանաբար ընդամենը 3%-ով և 8%-ով: ԱՄՆ-ում ուրբաթ օրը 3,5 հազար չվերթ է չեղարկվել, այդ թվում՝ Կալիֆորնիայում տեղի ունեցած բնական աղետի պատճառով։ Նահանգում առանց էլեկտրականության է մնում 169 հազար սպառող։ |factor.am| |factor.am|

Դեկտեմբերի 27-ին դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ մակերեսով հողամասն աճուրդի միջոցով օտարվի իրենց ցանկալի անձին: 2020 թ․ հուլիսի 6-ին, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ, 800 քմ մակերեսով հողամասը 2 միլիոն դրամ մեկնարկային գնով դրվել է աճուրդի: Աճուրդին մասնակցել են Հ.Մ.-ի երկու մտերիմները. աճուրդում հաղթող է ճանաչվել նրանցից մեկը՝ 2 միլիոն 205 հազար դրամ գնային առաջարկով: Հողամասի աճուրդից հետո, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Ս.-ն և Վ.Ս.-ն հանդիպել են Հ.Մ.-ին և նրանից ստացել 16 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 7 միլիոն 762 հազար դրամ: Դատախազը 2024 թ․ նոյեմբերի 28-ին Ա.Ս.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում։ 2024 թ․ դեկտեմբերի 27-ին հաստատվել է Ա.Ս.-ի ու Վ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Հակակոռուպցիոն դատարան: [ՀՀ գլխավոր դատախազություն]

Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նախնական ընտրությունները կտևեն 3 օր՝ հունվարի 11-ին, 12-ին և 13-ին։

Բացահայտվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից գողության դեպքը. կասկածյալը ձերբակալվել է

Բացահայտվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից գողության դեպքը. կասկածյալը ձերբակալվել է

19:21 - 12 հունվարի, 2025
ԱԳՆ-ն ամփոփել է 2024թ․-ին հյուպատոսական ծառայությունների փոփոխությունները

ԱԳՆ-ն ամփոփել է 2024թ․-ին հյուպատոսական ծառայությունների փոփոխությունները

19:01 - 12 հունվարի, 2025
Հարավային Կորեայում վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են ձայնագրությունը վթարից մոտ չորս րոպե առաջ

Հարավային Կորեայում վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են ձայնագրությունը վթարից մոտ չորս րոպե առաջ

17:47 - 12 հունվարի, 2025
Կառավարությունն ինչ ծրագիր էլ իրագործի, տնտեսական ինչ բանաձև էլ ներդնի, որևէ բանաձևի իրագործում հնարավոր չէ, եթե չկա անկախ դատական համակարգ․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն ինչ ծրագիր էլ իրագործի, տնտեսական ինչ բանաձև էլ ներդնի, որևէ բանաձևի իրագործում հնարավոր չէ, եթե չկա անկախ դատական համակարգ․ Նիկոլ Փաշինյան

16:27 - 12 հունվարի, 2025
Դատական իշխանությունը ժողովրդավարական հասարակարգի կարևորագույն ինստիտուտներից և մեր պետականության հիմնասյուներից է․ Վահագն Խաչատուրյան

Դատական իշխանությունը ժողովրդավարական հասարակարգի կարևորագույն ինստիտուտներից և մեր պետականության հիմնասյուներից է․ Վահագն Խաչատուրյան

15:31 - 12 հունվարի, 2025
Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն. Գերմանիայի արտգործնախարար
 |azatutyun.am|

Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն. Գերմանիայի արտգործնախարար |azatutyun.am|

15:17 - 12 հունվարի, 2025
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց

Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց

14:36 - 12 հունվարի, 2025
Չեխիայում բռնկված հրդեհի պատճառով 6 մարդ զոհվել է, ևս 6-ը լուրջ վնասվածքներ ստացել

Չեխիայում բռնկված հրդեհի պատճառով 6 մարդ զոհվել է, ևս 6-ը լուրջ վնասվածքներ ստացել

13:33 - 12 հունվարի, 2025
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված

Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված

13:05 - 12 հունվարի, 2025
Խորվաթիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
 |shantnews.am|

Խորվաթիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը |shantnews.am|

13:01 - 12 հունվարի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
«Երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են դառնում դատավոր»․ տուժողների իրավահաջորդները՝ Խուռհատ սարի գործով

«Երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են դառնում դատավոր»․ տուժողների իրավահաջորդները՝ Խուռհատ սարի գործով

– Ինձ շատ քիչ հարց տվեցիք, ուրիշ հարց չկա՞,– այսպես ընդմիջվեց 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Լեւոն Գալստյանի մոր՝ Արմենուհի Գալստյանի հարցաքննությունը,– հազիվ մի տեղ հարցնում են՝ Ձեր էրեխուն ի՞նչ է եղել, ես չգիտեմ՝ ուր գնամ, էլ որ դատարան, – ասաց նա։ Արմենուհի Գալստյանը մեկն է այն ծնողներից, որոնք 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Խուռհատ սարի մարտական օպերացիայի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ժամանակ չեն հարցաքննվել։ Փաստաբան Գայանե Հովակիմյանը այսօր միջնորդեց՝ նրան եւ մի քանի այլ ծնողների տուժողի իրավահաջորդի կարգավիճակ տրամադրել եւ հարցաքննել  դատարանում։ Դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, միջնորդությունը բավարարեց՝ միաժամանակ պարզաբանելով՝ քանի որ բոլոր հանգամանքները դատարանում արդեն քննարկվել են, շատ հարցեր չեն տալիս՝ հասկանալով, որ ծնողի համար դժվար է։ Որդեկորույս մայրերը –  Շատ դժվար է, բայց ավելի դժվար է, որ մինչ այսօր չգիտեմ իմ որդու զոհվելու հանգամանքները․․․ [Վահանյանը], հա, մեղավոր է, բայց մենակ ինքը չէ, էլի մեղավորներ կան․ Հայկազը (նույն գումարտակի սպա, նրա ցուցմունքը՝ այստեղ), որ էս աթոռին նստած չէ, որ նոյեմբերի 7-ին ինձ ասում էր՝ տղադ լավ ա, կզանգի։ Այսինքն՝ հերիք չէ՝ սպանել են, մի հատ էլ զոհվելու հանգամանքն են գաղտնի պահել,– վրդովվեց տիկին Արմենուհին։ Իշխան Վահանյանը այն գումարտակի հրամանատարն է, որի կազմում ծառայել է Լեւոն Գալստյանը։ Վահանյանին են այժմ մեղադրում իշխանության անգործություն դրսեւորելու եւ վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Անկանոն նահանջը, ըստ գործի նյութերի, նրա ենթադրյալ փախուստին է հաջորդել․ զորքի մի մասը այլ սպաների հետ կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։ Արմենուհի Գալստյանը, ինչպես եւ շատ այլ ծնողներ, մինչ օրս տեղյակ չէ՝ կոնկրետ երբ եւ ինչ հանգամանքներում է իր որդին զոհվել․  «Լեւոնս ամեն օր զանգում էր, էդ օրը չի զանգում, ես եմ զանգում, չի վերցնում, սկսում ենք հետաքրքրվել, ասում են՝ ծուղակում է, հետո գալիս է [տեղեկություն], չգիտեմ՝ սուտ թե ճիշտ, որ ծուղակից հանել են, էդ օրը չի զանգում, 11-ի առավոտյան՝ ժամը 7–ին, զանգում է, շատ ցածր ձայնով՝ մամ, ես լավ եմ, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվում, ծուղակում ենք, բայց տեղյակ ենք պահել, գալու են մեր հետեւից․․․ Էդ ժամանակ լինում են Հադրութի տան մեջ․․․ Դրանից հետո մենք սկսում ենք զանգել․ ամսի 11–ին զանգում եմ ՊՆ, ասում,  որ 15 հոգով տան մեջ են, հաջորդը՝ Արայիկ Հարությունյանին, ում պատահի, ում հնարավոր է, բոլորին տեղյակ ենք պահում»։ Մոր խոսքով՝ Արայիկ Հարությունյանը փոխանցում է Թաղասեռի գյուղապետի եւ Հադրութի ղեկավարի համարները․ «Էրեխեքին  ուղղորդում են էդ գյուղի թարմաների տակ, մի ողջ օր մարտ վարելով՝ հասել են էդտեղ։ Լեւոնս մի փոքր վիրավորում է ունեցել։ Երբ արդեն պիտի ընդառաջ գային, մի քանի անգամ զանգել է, իսկ ամսի 12-ի առավոտյան ասել է՝ չեն եկել, ասել են՝ փոքր ձորակ կա, անցեք, բայց դա դիտարկման մեջ է, չենք կարող անցնել, հետներս էլ՝ 4 վիրավոր, հազիվ բերել, հասցրել ենք․․․ Ժամը 12-ի կողմերը վերջին զանգն է լինում՝ էլ զարյադկա չունենք, չեմ կարողանա զանգել․․․ Հարցնում ենք՝ զենք–զինամթե՞րք, ասում է՝ ունենք․․․ Ասում ենք՝ դե ձեր հետեւից գալիս են, ուշադիր եղեք․․ Սպաները փախել են, էրեխքին թողել են ծուղակի մեջ»,– պատմեց նա։ Որդեկորույս մայրը ցավով նշեց, որ երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են իրենց ձեռքը վերցնում քննիչի, դատախազի, դատավորի աշխատանքը․ «Պարո՛ն դատավոր, արդեն երկրորդ գործն են ամուսնուս վրա հարուցում, էս էլ նրա համար, որ․․․ Մի քանի օր առաջ Բադալյան Մանուկին է տեսել (ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն էր, այժմ մեղադրյալ է մեկ այլ գործով), Բադալյան Մանուկն է Արմենի վրա գործ հարուցել, պատկերացնո՞ւմ եք։ Արցախի երգի տակ բռունցք է արել, ամուսինս ասել է՝ իջեցրու, դու դավաճան, էրեխեքին թողել, գնացել ես, էդ երգի տակ իրավունք չունես բռունցք անես։ Այ դրա համար Արմենի վրա գործ է հարուցված։ Ծնողն էլ չգիտի՝ ինչ անի, ես նույն վիճակում եմ, պարզապես տղամարդը ավելի բռնկվող է․․․ Ես սարի նման, սպորտսմեն տղա եմ տվել, էսօր եկել, աղաչում եմ, որ ասեն՝ իմ էրեխեն ինչից է զոհվել, հետն էլ սաղ օրը դատարաններում եմ։ Ավելի արագ Արմենի գործն է քննվում, քան սա․․․ Էսպես, ախր, չի կարելի։ Մենք էլ ենք երեխա ունեցել, մենք էլ ենք ուզել, որ էդ երեխան իր նպատակներին հասնի, ուրախ–զվարթ ծառայության ենք ուղարկել, որ հայրենիքին պիտանի լինի, ոչ թե որ հետո սպանեն, դավաճանեն, վերջում էլ ծնողներին դատեն»։ Տուժողի իրավահաջորդը նշեց, որ որդու մարմինը նույնականացումից միայն ամիսներ հետո են իրեն փոխանցել․ «Պարոն դատավոր, ողջ ընթացքում, ամսի 11-ից մինչեւ 12 ու դրանից հետո գիտե՞ք՝ քանի անգամ եմ ՊՆ զանգել, ամեն անգամ նորից սկսել են գրանցել, ես ջղայնանում էի, ասում էի՝ դեռ գրանցո՞ւմ եք, փոխանակ հասնեք օգնության․․․ Ես ամբողջ օրը պարտաճանաչ Կառավարության շենքի դիմաց խնդրում էի, որ իմ բալին ինձ տան, հուսահատությունից գետնին նստել էի, ասում էի՝ ինձ տվեք, այնինչ պարզվում է՝ Հերացիում նույնականացված էր․․․ Ես չգիտեմ՝ որ դատարան գնամ, ում դիմեմ, Արթուր Դավթյանին 8 թերթ գրել եմ, որ մեզ այս ձեւ խաբել են, էրեխուս մարմինը էնքան քանդակած են տվել, որ ես չեմ ճանաչել, Գերմանիա եմ հասել․․․» Մելինե Երանոսյանի ցուցմունքը  Զոհված զինծառայող Սերյոժա Երանոսյանի մայրը պատմեց, որ որդու հետ ինքն է կապի մեջ եղել, ռազմաճակատում են եղել նաեւ իր մյուս որդին ու ամուսինը․ «Հոկտեմբերի 11-ին՝ ժամը լուսաբաց 6-ին, զանգում է, բա մամ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին, ես չեմ իմանում, որ շրջափակման մեջ են, ասում եմ՝ անջատի, չբռնվես, դու մի ասա՝ արդեն ընկել է շրջափակման մեջ, զանգել, ինձ հաջող է անում։ Խոսել է նաեւ եղբորս հետ, բա քեռի ջան, մենք սենց վիճակի մեջ ենք, չգիտենք՝ ոնց անենք, ինչ անենք, մեր չորս կողմը թուրքեր են, ասել է՝ 12 էրեխեքի հետ են, որից մեկը, հետո ենք իմանում, Լեւոնն է եղել»։ Այդ խոսակցությունից հետո Մելինեն որքան զանգել է, որդին անհասանելի է եղել։ Փորձել է կապ հաստատել դասակի հրամանատար Հայկազ Գրիգորյանի միջոցով (նա նույնպես մեկ այլ գործով մեղադրյալ է,–հեղ․)․ «Էնքան արագ եմ խոսել՝ մտածելով, որ պատերազմ է, չվնասեմ։ Ներկայացել եմ որպես բարեկամ, ասել եմ՝ տղա ջան, ի՞նչ կլինի, մի զինվոր կապ է ունեցել ծնողների հետ, հիմա կապ չկա, կարո՞ղ ես տեղեկություն տալ, խնդրում եմ․․․ Հայկազն էլ լիքը զինվորների մեջ էր, ոչ տարավ, ոչ բերեց, ասաց՝ տղերք, մեջներդ Երանոսյան Սերոժ կա՞, մեկն ասաց՝ էդ Սերոժիկը ընկել ա շրջափակման մեջ, չենք կարողացել օգնել․․․» Հովհաննես Մարտիրոսյանի ցուցմունքը Զոհված Աշոտ Մարտիրոսյանի հայրը՝ Հովհաննես Մարտիրոսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ նորակոչիկներին խաբելով են տարել, համոզելով, հայհոյելով․ «Տարել են «թուրքի գերեզմաններ» կոչվող տարածք, դասակից մնացել են մի քանի հոգի, մնացածը՝ վիրավոր ու զոհ․․․ Դրանից հետո ոտքով եկել են Հադրութի դպրոց, ինչ–որ սպա է տեսել, զանգել Վահանյանին, ասել  է՝ բեր մեր մոտ․․․ Հանել են էդ սարը, սարից էլ Մուրադյան Հովոն է հետները մնում (զոհվել է,–հեղ․), մնացածը փախչում են»,– նշեց նա։ Դեկտեմբերի 3-ին հայկական կողմին է վերադարձվել 54 մարմին, որոնց մեջ եղել է նաեւ Մարտիրոսյանի որդին։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Կորյուն Զաքարյանի ցուցմունքը Զոհված Մխիթար Գրիգորյանի հայրը՝ Կորյուն Զաքարյանը, կարճ խոսեց, նշեց, որ վերջին անգամ որդու հետ հոկտեմբերի 9-ին է կապի դուրս եկել։ Հաջորդ օրը նա զոհվել է․ «Խփել են իր կողքի ընկերոջ թեւին, ինքն է իջեցրել, ընկերն  ասել է՝ հետս արի հոսպիտալ, բա սա՝ չէ, տղերքը մնացին, ոնց ես գամ Ստեփանակերտ, ու էլ կապ չենք ունեցել․․․ Սաղ էլ պիտի պատասխան տան, լավերը զոհվել են․․․» Ալինա Գրիգորյանի ցուցմունքը Զոհված Վահագն Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը պատմեց, որ իր որդու հետ վերջին խոսակցությունը հոկտեմբերի 8-ին է եղել․ «Որդիս ունեցել է աչքերի խնդիր, օպտիկական ակնոց էր կրում, 2 շաբաթ առաջ եղել էր հոսպիտալում, բորբոքվել էր, Ստեփանակերտի հոսպիտալ էին ուղարկել, բուժում նշանակել։ Պատերազմը սկսելուց 2 օր առաջ ասաց՝ նորից նույն խնդիրն ունեմ, երկուշաբթի հոսպիտալ են պառկեցնելու, իսկ կիրակի պատերազմը սկսվեց, անգամ ակնոց չէր հասցրել հետը վերցրել, ուզում եմ հասկանալ՝ նման խնդրով էրեխուն ո՞նց են ուղարկում դիրքեր»,– վրդովվեց մայրը։ Վահագն Խաչատրյանի մասին առավել մանրամասն՝ այստեղ։ Ռուզաննա Վարդանյանի ցուցմունքը Տուժողի իրավահաջորդ ճանաչվեց նաեւ զինծառայող Սարգիս Ղուկասյանի մայրը՝ Ռուզաննա Վարդանյանը։ Նա, սակայն, դատարանին հայտնելու տեղեկություններ չուներ, ասաց՝ քանի որ ամուսնուն նույնպես կորցրել է, որդու հարցերով ամուսնու եղբայրն է զբաղվել (նրա ցուցմունքը՝ այստեղ)։ Սարգիս Ղուկասյանի հետ ընտանիքը վերջին անգամ հոկտեմբերի 10-ին է խոսել, շրջափակման մասին հետագայում է տեղեկացել։ Նա ուսումնական գումարտակի այն մի քանի զինծառայողներից է, որ առ այսօր համարվում են անհետ կորած։ Նիստի ավարտին դատարանը անդրադարձավ նաեւ մեղադրյալ Իշխան Վահանյանի խափանման միջոցին։ Վահանյանը միջնորդել էր այն փոխարինել տնային կալանքով, ինչի դեմ առարկեցին տուժող եւ մեղադրող կողմերը։  Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց մերժել միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 13-ին։   Գլխավոր լուսանկարում՝ որդեկորույս հայրերը Միլենա Խաչիկյան

Loading...