Կոնգոն և Ռուանդան ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված 30-ամյա հակամարտության ավարտին։ Համաձայնագիրը հիմնված է ապրիլին երկու երկրների հաստատած սկզբունքների հռչակագրի վրա և ներառում է «տարածքային ամբողջականության հարգման և ռազմական գործողությունների դադարեցման» դրույթները՝ Կոնգոյի արևելքում, որտեղ վերջին ամիսներին Մ23 զինված խմբավորումը հարձակումներ էր իրականացնում։ Նշվում է նաև «Ռուանդայի Դեմոկրատական Ազատագրական Ուժերին և նրանց հետ կապված ապստամբ խմբերին պետական աջակցությունը վերջնական և վերահսկելի ձևով դադարեցնելու» պարտավորությունը։ Այս հակամարտությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանության և բազմաթիվ զոհերի։ |factor.am|
Մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին:
Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: [ՀՀ ԱԳՆ]
Հունիսի 28-ին Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններն ու երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։ [ՀՀ ՏԿԵ նախարարություն]
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 68 կգ Արամ Սարգսյանը Մ 15 Եվրոպայի առաջնության եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել ոսկե մեդալ։ 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։ 44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։ [Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա]
Մոսկվայի մարզում թեթև շարժիչով Յակ-52 ինքնաթիռ է կործանվել։ Նշվում է, որ նախնական տվյալով` զոհվել է 4 մարդ։ Յակ-52-ը կործանվել է Կոլոմնա քաղաքային շրջանի Պանովո գյուղում: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի վայրում ավերածություններ չկան, հրդեհը մարվել է: |factor.am|
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։ [ՀՀ ԱԳՆ]
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Ինչպես հաղորդում է NEWS.am-ը՝ տեղեկությունը հաստատել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։ [...] Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ։ [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]
Զանգվածային ցույցեր՝ Բելգրադում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել |1lurer.am|
Այսօր 10:41Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիք
Այսօր 10:34ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Այսօր 09:51Հունիսի 29-ից 30-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Կայա Կալասը
21:04 - 28 հունիսի, 2025ՀՀ ՏԿԵ նախարարը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ
21:00 - 28 հունիսի, 2025Ստամբուլում Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սայմոն Մորդյուի հետ
20:00 - 28 հունիսի, 2025Ըմբշամարտիկ Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր․ Մ15 Եվրոպայի առաջնություն
19:06 - 28 հունիսի, 2025Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել, նախնական տվյալով` կա 4 զոհ |factor.am|
18:43 - 28 հունիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարը և Թուրքմենստանի փոխվարչապետը հեռախոսազրույց են ունեցել
18:39 - 28 հունիսի, 2025Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան
18:33 - 28 հունիսի, 2025Զանգվածային ցույցեր՝ Բելգրադում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել |1lurer.am|
Այսօր 10:41Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիք
Այսօր 10:34ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Այսօր 09:51Հունիսի 29-ից 30-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Կայա Կալասը
21:04 - 28 հունիսի, 2025ՀՀ ՏԿԵ նախարարը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ
21:00 - 28 հունիսի, 2025Ստամբուլում Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սայմոն Մորդյուի հետ
20:00 - 28 հունիսի, 2025Ըմբշամարտիկ Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր․ Մ15 Եվրոպայի առաջնություն
19:06 - 28 հունիսի, 2025Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել, նախնական տվյալով` կա 4 զոհ |factor.am|
18:43 - 28 հունիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարը և Թուրքմենստանի փոխվարչապետը հեռախոսազրույց են ունեցել
18:39 - 28 հունիսի, 2025Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան
18:33 - 28 հունիսի, 2025