Երևանի ավագանու մայիսի 20-ի նիստի օրակարգում ներառված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Թումանյան փողոց հ.8, Հանրապետության փողոց հ.83 տուն 1 ավտոտնակ, 83/2 բնակելի տուն, 85 շենք 9 ավտոտնակ, Սայաթ Նովա պողոտա հ.20/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» հարցը։ Հարցը նիստի օրակարգում է ներառված որպես չզեկուցվող։
ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում: Այս մասին հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ «2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում»,- հաստատել է Կիմա Ավդալյանը: |1lurer.am|
Մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած այս ողբերգական դեպքի քննությունը, չնայած հանրային լայն հնչեղությանը, իրավապահ մարմինները չէին շտապում ավարտել։ Չի շտապում նաև դատարանը։ 7 քննիչի ձեռքով անցած նախաքննությունն ավարտվեց երկուսուկես տարում։ 2023թ․-ի մարտին քրեական գործն ուղարկվեց դատարան և դատավոր Սամվել Մարդանյանին մակագրվելուց մեկ շաբաթ հետո դատական նիստ նշանակվեց։ Ենթադրվում էր, որ դատաքննությունն արագ տեղի կունենա, քանի որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են բազմաթիվ՝ դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ։ Դատարանում նոր փորձաքննություններ նշանակելու հարց չի ծագել։ Սակայն 2 տարի և 2 ամիս ընթացող դատաքննությունը դեռևս լսումների փուլում է։ Առաջին դատական նիստը նշանակվել է 2023թ․ ապրիլի 5-ին, և մինչ օրս 26 նիստ է նշանակվել։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ բոլոր նիստերը կայացել են, բացառությամբ մայիսի 13-ին նշանակվածը
Քաղաքացիները հնարավորություն կունենան հավելյալ վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար նախատեսված տեսական և գործնական քննությունները վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։ ՆԳՆ-ն առաջարկում է, որ հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել 45 հազար դրամ հավելյալ վճար, բացասական ստանալուց 3 օր հետո քննությունը վերահանձնելու դեպքում՝ 30 հազար դրամ։ «Սա հավելյալ հնարավորություն է ՀՀ քաղաքացիների համար։ Այսինքն`վերահանձնման ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր է, պահպանում ենք, սակայն, եթե անձը ունի հնարավորություն և ցանկություն՝ հավելյալ վճարի դիմաց ստանալ հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում տալիս ենք իրավական նոր հնարավորություն», - Կառավարության նիստում ասաց ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը։
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։ Մարզպետը զրուցել է դպրոցի ղեկավար կազմի, մանկավարժների և աշակերտների հետ, տեղում գնահատել նաև շենքային պայմանները։ Մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրենության հետ քննարկվել են վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած միջադեպը։ Մարզի ղեկավարը լսել է կողմերի պարզաբանումները, զրուցել պատմության ուսուցչուհու հետ, անդրադարձել բարձրացված հարցերին։ Մարզպետը կարևորել է դպրոցում առողջ մթնոլորտի պահպանումը և հորդորել բոլոր կողմերին՝ դրսևորել զսպվածություն, հանդուրժողականություն ու կառուցողական մոտեցում։ [Արմավիրի մարզպետի աշխատակազմ]
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան՝ հայտնել են Կոմիտեից՝ նշելով, ու ձերբակալվածներից 3-ը Շենգավիթի թաղապետարանի նախկին և ներկայիս աշխատակիցներ են։ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ ձերբակալվածներից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։
Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս։ «Հետքը» Planet-ի արբանյակային քարտեզներով, Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել է արգելոցի տարածքի հատումները, փորձել հաշվարկել հատումները։ Պարզվել է, որ հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ։ Անտառագետ Այսեր Ղազարյանն ասում է, որ ավերվել են նաև թփուտային տարածքներ։ «Հետքն» առանձնացրել է ադրբեջանական ներխուժման հետևանքով հատված անտառների մի քանի ուղղություն, ինչպես նաեւ գրավոր հարցումներ ուղարկել իրավասու մարմիններին եւ արձանագրել, որ պետական մարմինները լռում են։
Կառավարությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը։ Փոփոխության համաձայն, եթե քաղաքացին, օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում, չի ներկայանում զինվորական կոմիսարիատ՝ վարժական հավաքին մասնակցելու համար, չի անցնում առողջական վիճակի ստուգում կամ հրաժարվում է մասնակցել հավաքին, ապա նրան կարող է սպառնալ տուգանք՝ տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամսով, կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով։ Եթե քաղաքացին վարժական հավաքից խուսափի մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ եղանակով, ապա նրան կսպառնա ազատազրկում՝ 2–5 տարի ժամկետով։ Օրենքը, սակայն, հնարավորություն է տալիս ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե անձը կամովին ներկայանում և մասնակցում է վարժական հավաքին։
Իրանը կպարտավորվի երբեք միջուկային զենք չստեղծել՝ ազատվելով բարձր հարստացված ուրանի իր պաշարներից, կհամաձայնի հարստացնել ուրանը միայն քաղաքացիական օգտագործման համար և թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել գործընթացը՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դեպքում։ Այս մասին NBC News-ին ասել է Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին։ Նրա խոսքով՝ «եթե ամերիկացիները գործեն այնպես, ինչպես ասում են, անկասկած, [կողմերը] ավելի լավ հարաբերություններ կարող են ունենալ»։ Շամխանին, սակայն, միաժամանակ հիասթափություն է հայտնել Թրամփի տոնայնության և շարունակական սպառնալիքների կապակցությամբ։ |tert.am|
Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: [ՀՀ անվտանգության խորհուրդ]
Լրատվականի նման վարքագիծն իրականում հետապնդում է այլ հեռահար նպատակ․ «Լելե Թեփե»-ի գործով փաստաբանը՝ Հ1-ի ռեպորտաժի վերաբերյալ
18:13 - 15 մայիսի, 2025Երևանի կենտրոնում նոր բնակելի համալիրի կառուցման նախագիծ է շրջանառվում
18:07 - 15 մայիսի, 2025Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ. իշխանականներից ոչ մեկը չընդունեց նրան |azatutyun.am|
18:04 - 15 մայիսի, 2025Հաղթանակ զբոսայգուց սեփականաշնորհված տարածքը չվերադարձվեց պետությանը․ նոր սեփականատերը որոշել է կառուցապատել |hetq.am|
18:02 - 15 մայիսի, 2025Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում |1lurer.am|
17:59 - 15 մայիսի, 2025Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան |hetq.am|
17:45 - 15 մայիսի, 2025Զելենսկին պատրաստ է եղել հրաժարվել Թուրքիայում ՌԴ-ի հետ բանակցություններից, սակայն ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները համոզել են նրան․ WP |factor.am|
16:56 - 15 մայիսի, 2025Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի նախագիծ կմշակվի
16:24 - 15 մայիսի, 2025Կասեցվել է «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը
16:23 - 15 մայիսի, 2025Պուտինը Թուրքիա՝ ռուս - ուկրաինական բանակցություններին մեկնելու պլաններ չունի. Կրեմլ |azatutyun.am|
16:14 - 15 մայիսի, 2025Լրատվականի նման վարքագիծն իրականում հետապնդում է այլ հեռահար նպատակ․ «Լելե Թեփե»-ի գործով փաստաբանը՝ Հ1-ի ռեպորտաժի վերաբերյալ
18:13 - 15 մայիսի, 2025Երևանի կենտրոնում նոր բնակելի համալիրի կառուցման նախագիծ է շրջանառվում
18:07 - 15 մայիսի, 2025Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ. իշխանականներից ոչ մեկը չընդունեց նրան |azatutyun.am|
18:04 - 15 մայիսի, 2025Հաղթանակ զբոսայգուց սեփականաշնորհված տարածքը չվերադարձվեց պետությանը․ նոր սեփականատերը որոշել է կառուցապատել |hetq.am|
18:02 - 15 մայիսի, 2025Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում |1lurer.am|
17:59 - 15 մայիսի, 2025Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան |hetq.am|
17:45 - 15 մայիսի, 2025Զելենսկին պատրաստ է եղել հրաժարվել Թուրքիայում ՌԴ-ի հետ բանակցություններից, սակայն ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները համոզել են նրան․ WP |factor.am|
16:56 - 15 մայիսի, 2025Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի նախագիծ կմշակվի
16:24 - 15 մայիսի, 2025Կասեցվել է «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը
16:23 - 15 մայիսի, 2025Պուտինը Թուրքիա՝ ռուս - ուկրաինական բանակցություններին մեկնելու պլաններ չունի. Կրեմլ |azatutyun.am|
16:14 - 15 մայիսի, 2025